User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Էջ 40 44-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041424344 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

  1. #586
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, ձեռի հետ ես էլ ասեմ, որ եթե կազմակերպվեր զուտ թուրքական մշակութային միջոցառում, ապա իմ կողմից կարժանանար նույն վերաբերմունքին:
    Գիտեմ, թեմայում ոմանք գրում են, որ խնդիրը նրա համար ա, որ ադրբեջանի հետ էս պահին դեռ պատերազմի մեջ ենք, ես էլ ուզում եմ իրանց հասկացնեմ, որ շատերի համար խնդիրը մենակ էդ չի: Ու իրանք սխալ են պատկերացնում էս «շարժման» առաջացման պատճառները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #587
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, Ադրբեջանը չի թքում մեր դեմքին, Ադրբեջանը փորձում ա մեզ կզցնի, անընդհատ կրակում ա դիրքերի վրա, ինտերնետային պատերազմ ա վարում, դիվանագիտորեն ճիշտ քայլեր ա անում ու բարձր ատյաններից անընդհատ հոխորտում ա, սպառնում ա, դիվանագիտական նենց փաստաթղթեր ա անցկացնում, որոնց տակ մենք ստորագրում ու ամրագրում ենք իրա «տարածքային ամբողջականությունը»:

    Էդ Ադրբեջանը: Իսկ Վանյանի կազմակերպված ինչ-որ միջոցառումիկը, որում ինչ-որ՝ ըստ իմ կարդացածի չեզոք ֆիլմեր են ցույց տալիս, էդ թքելու հետ կապ չունի:

    Մեր խնդիրն ա մի քանի օր առաջվա դիվերսիոն խմբի արածին համարժեք պատասխան տալն ու տենց բաներ թույլ չտալը: Մեր խնդիրն ա միջազգային փաստաթղթերից «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրը, որը վերաբերում ա նաև Արցախին, ռադ անելը: Մեր խնդիրն ա ՏՏ գերակա շահ ճանաչելուց էնկողմ ՏՏ-ում նորմալ գործ անելը ու մեր սայտերը (էդ թվում ԼՂՀ սայտերը) իրանց հարձակման համար անձեռնմխելի սարքելը: Մեր խնդիրները շատ են: Սա խնդիր չի: Սա փուչիկ ա, որի հետ կռիվ են տալիս «ԿՌՎԱԾ» տղերքը:
    Արտակ ջան, դու արդեն պետական մակարդակի հարցեր ես բարձրացնում: Տվյալ խնդրի լուծման համար իսկզբանե ոտքի են ելել այն մարդիկ, որ պետական մակարդակի հարց չեն լուծում, այլ զուտ հասարակայնորեն մտահոգ են: Թե հետո ինչ ուժեր են քիթները խոթել, պահը բաց չթողել ու դիվիդենտներ շահել, դա այլ հարց է: Նրանց ես էլ եմ ասում՝ "տղա էս, ավելի լուրջ հարցով զբաղվի":
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #588
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակական ա լինելու: Հայտարարություն եմ տալու ֆեյսում ու բոլոր ցանկացողներին հրավիրեմ
    Էդ դեպքում հաստատ չեմ գա, ու ձեր դռան վրա, որ շպրտվող ձվեր տեսնես՝ չզարմանաս
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (29.04.2012)

  5. #589
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, դու արդեն պետական մակարդակի հարցեր ես բարձրացնում: Տվյալ խնդրի լուծման համար իսկզբանե ոտքի են ելել այն մարդիկ, որ պետական մակարդակի հարց չեն լուծում, այլ զուտ հասարակայնորեն մտահոգ են: Թե հետո ինչ ուժեր են քիթները խոթել, պահը բաց չթողել ու դիվիդենտներ շահել, դա այլ հարց է: Նրանց ես էլ եմ ասում՝ "տղա էս, ավելի լուրջ հարցով զբաղվի":
    Տիգ ջան, էս թեմայում էլի ա գրվել, մի հատ էլ ես գրեմ: Էդ հասարակական խնդիրներով զբաղվողները ինչ-որ հասարակական խնդրով չեն զբաղվում, երբ նույն Գյումրիի այսպես կոչված ղեկավարությանը քաղաքի հերն անիծում ա, ջահելներին ստորացնում ա ու ուրիշ բաներ ա անում: Հիմա դու կասես էս էլ ա խնդիր, էն էլ: Ճիշտ կասես, եթե սա իսկապես խնդիր լիներ, կարելի էր սկսել ասենք էս մեկից: Բայց սա խնդիր չէր: Սա շոու էր: Իրանք էլ հասարակական ակտիվ մարդիկ չէին: Մեջքից խփողներ էին, հարյուր հոգով կանգնած մեծ-մեծ հոխորտացողներ էին: Կրկնեմ, որ էլի սխալ տպավորություն չստեղծվի. ես չեմ պաշտպանում Վանյանին, իմ կարծիքով տականքի մեկն ա, չեմ ողջունում փառատոնի գաղափարը, իմ կարծիքով ժամանակավրեպ ա: Բայց էն, որ էդ խնդիր չէր, իմ համար ակնհայտ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (30.04.2012)

  7. #590
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ դեպքում հաստատ չեմ գա, ու ձեր դռան վրա, որ շպրտվող ձվեր տեսնես՝ չզարմանաս
    Այ էդ էի ուզում տեսնել, թե ե՞րբ ես սկսելու վրաս ձու շպրտել

    Ինչի՞ Տիգ ջան: Ես չե՞մ կարող ցանկացողներին հրավիրել իրենց ցանկացածը տեսնելու: Ուրեմն եթե ես տենց բան եմ ուզում անել, արդեն ազգի դավաճա՞ն եմ: Ո՞վ եք դուք, որ պետք ա որոշեք իմ որ քայլն ա հայրենասիրություն կամ դավաճանություն: Ո՞վ կա, որ բարոյական, իրավական կամ այլ իրավունք ունի գա իմ տան դռան վրա ձու շպրտի: Մենակ խուլիգաններն ու տականքները (սա քեզ ուղղված չի, որտև գիտեմ, դու չես անի )

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #591
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, թեմայում ոմանք գրում են, որ խնդիրը նրա համար ա, որ ադրբեջանի հետ էս պահին դեռ պատերազմի մեջ ենք, ես էլ ուզում եմ իրանց հասկացնեմ, որ շատերի համար խնդիրը մենակ էդ չի: Ու իրանք սխալ են պատկերացնում էս «շարժման» առաջացման պատճառները:
    Ճիշտ ես: Շատերը սխալ են հասկանում: Ու ես էլ եմ իրենց փորձում դա հասկացնել, բայց ոչ թե իրենց արածին պիտակումներ կպցնելով, այլ իրենց կողքին կանգնելուվ ու ասելով, թե ինչ եմ մտածում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #592
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, էս թեմայում էլի ա գրվել, մի հատ էլ ես գրեմ: Էդ հասարակական խնդիրներով զբաղվողները ինչ-որ հասարակական խնդրով չեն զբաղվում, երբ նույն Գյումրիի այսպես կոչված ղեկավարությանը քաղաքի հերն անիծում ա, ջահելներին ստորացնում ա ու ուրիշ բաներ ա անում: Հիմա դու կասես էս էլ ա խնդիր, էն էլ: Ճիշտ կասես, եթե սա իսկապես խնդիր լիներ, կարելի էր սկսել ասենք էս մեկից: Բայց սա խնդիր չէր: Սա շոու էր: Իրանք էլ հասարակական ակտիվ մարդիկ չէին: Մեջքից խփողներ էին, հարյուր հոգով կանգնած մեծ-մեծ հոխորտացողներ էին: Կրկնեմ, որ էլի սխալ տպավորություն չստեղծվի. ես չեմ պաշտպանում Վանյանին, իմ կարծիքով տականքի մեկն ա, չեմ ողջունում փառատոնի գաղափարը, իմ կարծիքով ժամանակավրեպ ա: Բայց էն, որ էդ խնդիր չէր, իմ համար ակնհայտ ա:
    Ըհը: Բայց էլի էդ հարցին տարբեր տեսանկյուններից ենք նայում: Որոշ մարդիկ դրանից շոու սարքեցին, բայց իմ համար դա պակաս ցավալի է, քան թե, որ փառատոնը կայանար: Վարդանչիկի պահով էլ բնականաբար ճիշտ ես: Բայց ինչպես արդեն շատ անգամներ ասվեց վանյանի դեմ դուրս գալը շատ ավելի հեշտ էր, քան վարդանչիկի: Ու նորից կրկնվեմ, եթե վարդանչիկի դեմ դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ վանյանի դեմ էլ չպիտի դուրս գան:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #593
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը: Բայց էլի էդ հարցին տարբեր տեսանկյուններից ենք նայում: Որոշ մարդիկ դրանից շոու սարքեցին, բայց իմ համար դա պակաս ցավալի է, քան թե, որ փառատոնը կայանար: Վարդանչիկի պահով էլ բնականաբար ճիշտ ես: Բայց ինչպես արդեն շատ անգամներ ասվեց վանյանի դեմ դուրս գալը շատ ավելի հեշտ էր, քան վարդանչիկի: Ու նորից կրկնվեմ, եթե վարդանչիկի դեմ դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ վանյանի դեմ էլ չպիտի դուրս գան:
    Տիգ ջան, մի բան էլ գրեմ ու դուրս գամ թեմայից, արդեն ձանձրալի ա (ձանձրալի ա ոչ թե քո կամ մյուսների հետ քննարկելը ինչ-որ հարց, խոսելը, այլ էն, որ արդեն մի քանի կռուգով ֆռում ենք, կրկնվում ենք):

    Ուրեմն ահավոր, խայտառակ ցավալի ա, որ եթե մի քանի ամիս հետո հանկարծ ու Սերժ Սարգսյանի բարձ հովանու ներքո որոշեն ադրբեջանական կինոների փառատոն կազմակերպել, գուցե դու ու էլի մի քանի հոգի դուրս կգաք պաստառներով կկանգնեք, բայց ոչ են «կռված տղերքը» կողքներիդ կլինի, ոչ բան, փառատոնը կկայանա, ու հասարակության զգալի հատվածը, որ էսօր բորբոքված Վանյանի կազմակերպածի դեմ ա խոսում, Վարդանիկի ձեռը բռնած գնալու ա, նստի, ու ժպիտը մինչև ականջների ծերը հիացած նայի էդ կինոները:

    Ցավալի ա, իմ համար ու իմ կարծիքով, որ չեք պատկերացում, որ պայքարում եք ՈՉՆՉԻ դեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (30.04.2012)

  12. #594
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    հ.գ. ոնց-որ թե երկրորդ անգամ եմ էս թեմայում գրում, որ էլ չեմ գրելու Հուսամ հերթը երրորդին չի հասնի: Մեռի՛ր, տուֆտա թեմա, դու արդիական չես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (29.04.2012)

  14. #595
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էդ էի ուզում տեսնել, թե ե՞րբ ես սկսելու վրաս ձու շպրտել

    Ինչի՞ Տիգ ջան: Ես չե՞մ կարող ցանկացողներին հրավիրել իրենց ցանկացածը տեսնելու: Ուրեմն եթե ես տենց բան եմ ուզում անել, արդեն ազգի դավաճա՞ն եմ: Ո՞վ եք դուք, որ պետք ա որոշեք իմ որ քայլն ա հայրենասիրություն կամ դավաճանություն: Ո՞վ կա, որ բարոյական, իրավական կամ այլ իրավունք ունի գա իմ տան դռան վրա ձու շպրտի: Մենակ խուլիգաններն ու տականքները (սա քեզ ուղղված չի, որտև գիտեմ, դու չես անի )
    Արտակ ջան, բնականաբար, քո տան վրա ձու չեմ շպրտի: Ես հասկանում էի, որ սադրում ես, ու գիտակցաբար սադրանքին կուլ գնացի:
    Իհարկե կարող ես հրավիրել, բայց պիտի պատրաստ լինես նման արձագանքներին: Քանի որ իրավիճակն է այդպիսին:
    Եթե դու իրոք տենց բան անես, դու դեռ ազգի դավաճան չես դառնա, բայց հավանականությունը կմեծանա, որ դու կկանգնես դեպի դա տանող ճանապարհի սկզբին:
    Արդեն բազմիցս ասել եմ, որ իմ համար այս հարցը իրավական դաշտի հարց չի, այլ բարոյական: Շատ ու շատ իրավիճակներ են լինում, որոնք չեն կարող իրավական դաշտով կարգավորվել: Մարդկությունը դեռ նման ճկուն իրավական դաշտ չի հնարել, որը կարողանար բացարձակ արդարացի ձևով բոլորի շահերը պաշտպաներ: Իսկ այ բարոյական հարթակում քո արածին որակումներ տալը արդեն ամեն մեկի անձնական բարոյական հարթակում տեղավորվելու կամ չտեղավորվելու հարց է: Ու ոչ ոք էլ չի որոշում, թե ով ինչ բարոյական իրավունքներ ունի: Ամեն մեկն ինքն է իր համար սահմանում իր բարոյականությունը: Այլ հարց է, երբ բարոյական իրավունքները բախվում են իրավականի հետ ու...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. #596
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, մի բան էլ գրեմ ու դուրս գամ թեմայից, արդեն ձանձրալի ա (ձանձրալի ա ոչ թե քո կամ մյուսների հետ քննարկելը ինչ-որ հարց, խոսելը, այլ էն, որ արդեն մի քանի կռուգով ֆռում ենք, կրկնվում ենք):

    Ուրեմն ահավոր, խայտառակ ցավալի ա, որ եթե մի քանի ամիս հետո հանկարծ ու Սերժ Սարգսյանի բարձ հովանու ներքո որոշեն ադրբեջանական կինոների փառատոն կազմակերպել, գուցե դու ու էլի մի քանի հոգի դուրս կգաք պաստառներով կկանգնեք, բայց ոչ են «կռված տղերքը» կողքներիդ կլինի, ոչ բան, փառատոնը կկայանա, ու հասարակության զգալի հատվածը, որ էսօր բորբոքված Վանյանի կազմակերպածի դեմ ա խոսում, Վարդանիկի ձեռը բռնած գնալու ա, նստի, ու ժպիտը մինչև ականջների ծերը հիացած նայի էդ կինոները:

    Ցավալի ա, իմ համար ու իմ կարծիքով, որ չեք պատկերացում, որ պայքարում եք ՈՉՆՉԻ դեմ:
    Հա չեմ բացառում, որ կարա նման բան լինի: Բայց դու վանյանի դեմ դուրս գալը նորից համամետում ես սերժի դեմ դուրս գալու հետ, որոնք լրիվ տարբեր հարթությունների երևույթներ են: Ու տարբեր ռեսուրսներ են պահանջելու խնդրի լուծման համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #597
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, բնականաբար, քո տան վրա ձու չեմ շպրտի: Ես հասկանում էի, որ սադրում ես, ու գիտակցաբար սադրանքին կուլ գնացի:
    Իհարկե կարող ես հրավիրել, բայց պիտի պատրաստ լինես նման արձագանքներին: Քանի որ իրավիճակն է այդպիսին:
    Եթե դու իրոք տենց բան անես, դու դեռ ազգի դավաճան չես դառնա, բայց հավանականությունը կմեծանա, որ դու կկանգնես դեպի դա տանող ճանապարհի սկզբին:
    Արդեն բազմիցս ասել եմ, որ իմ համար այս հարցը իրավական դաշտի հարց չի, այլ բարոյական: Շատ ու շատ իրավիճակներ են լինում, որոնք չեն կարող իրավական դաշտով կարգավորվել: Մարդկությունը դեռ նման ճկուն իրավական դաշտ չի հնարել, որը կարողանար բացարձակ արդարացի ձևով բոլորի շահերը պաշտպաներ: Իսկ այ բարոյական հարթակում քո արածին որակումներ տալը արդեն ամեն մեկի անձնական բարոյական հարթակում տեղավորվելու կամ չտեղավորվելու հարց է: Ու ոչ ոք էլ չի որոշում, թե ով ինչ բարոյական իրավունքներ ունի: Ամեն մեկն ինքն է իր համար սահմանում իր բարոյականությունը: Այլ հարց է, երբ բարոյական իրավունքները բախվում են իրավականի հետ ու...
    Չէ, աչքիս երրորդ անգամ պետք ա գրեմ թեմայից դուրս գալու մասին

    Տիգ ջան, սրան էլ արձագանքեմ: Կոպտագույն սխալ ա բոլորին մի արշինով չափելը ու ակնկալելը, որ բոլորը պետք ա նույն ձևի մտածեն: Վերանում ենք Վանյանից: Իրա անձի մասին իմ ունեցած կարծիքը հարկադրում են հարցն առանձնացնել կոնկրետ իրանից ու կոնկրետ կատարվածից:

    Դիցուք Պողոսը ունի պատկերացում, որ մենք ի վերջո պետք է բարեկամական կապ հաստատենք մեր հարևան պետության հետ: Պողոսը գիտի, որ հիմա դեռ պատերազմական իրավիճակ ա: Բայց գիտի նաև, որ խնդիրը մի օր պետք ա հանգուցալուծվի: Մի կողմ թողնենք, թե իր պատկերացումներն ինչքանով են ճիշտ կամ սխալ, ուղղակի դիտարկենք, որ ինքն ազնվորեն էդպես ա մտածում: Պողոսը մտածում ա, որ պետք ա իրենից հասանելիքն անի, որ պատերազմն ավարտվելուց հետո չշարունակվի պետությունների ժողովուրդների թշնամությունը (դիտմամբ ազգ չեմ գրում): Պողոսը համարում ա, որ դրա լուծումը մշակութային դաշտում ա: Ու Պողոսը մտածում ա, որ չպետք ա սպասել պատերազմի ավարտին: Պողոսը դատապարտում ա էն, ինչ անում ա պաշտոնական պետությունը: Բայց Պողոսը մտածում ա ժողովուրդների մասին: Ու Պողոսը փորձում ա մի պետության ժողովրդի մշակույթը ցույց տա մյուս պետության ժողովրդին: Կարող ա իրա մտածածը լավ բան չի: Դա չի քննարկվում էս պահին: Քննարկվում ա էն, որ ինքը անկեղծորեն էդպես ա մտածում ու ուզում ա լավ բան անի՝ հենց իր պետության, իր ժողովրդի, իր հայրենիքի համար: Երբ հասարակությունը նրան չի փորձում լսել ու անմիջապես դարձնում ա ազգի դավաճան, այդ պիտակն ա տալիս, դրանով ցույց ա տալիս իր խուժան լինելը, իր վախեցած լինելը, իր անհանդուրժող լինելը: Ու ես բարոյական իրավունք եմ ստանում (բնականաբար իմ պատկերացրած բարոյականության շրջանակում) առանց նրա մոտիվացիան լսել ու հասկանալ ցանկանալու նրան պիտակողներին, վրան ձու շպրտողներին, մեջքից խբողներին անբարոյական ու խուլիգան համարելու: Բացի նրանից, որ նրանք իրավական դաշտում չեն լինում, չեն լինում նաև բարոյական դաշտում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #598
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էլմօ ջան, ստեղ ոչ պատերազմն ա հարցը, ոչ կինոն, ոչ մայկա/տռուսիկը թուրքական, ոչ պետանվտանգությունը, ոչ ադրբեջանցին, ոչ հայրենասիրությունը… ոչ մի բան բացարձակապես…

    Մի հարց կա ընդամենը… Վանյանը մենակ ա ու իրա վրա կարան հարձակվեն, համ էլ միլիցեքը դեմ չեն… վարտանիգն էլ դեմ չի…

    Քաջ նազարը չես կարդացե՞լ… ձախորդ փանոսը՝ որ իրան ծառից կախ ա տալիս ու պարանը կռնատակից ա կապում ու որ կնիկն ասում ա ինչի՞ ես կռնատակից կապել պարանը, ասում ա "ախար վիզս ցա՛վում ա"

    էս ա ընգեր

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.04.2012), Elmo (29.04.2012), Freeman (30.04.2012), Ձայնալար (01.05.2012)

  19. #599
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, աչքիս երրորդ անգամ պետք ա գրեմ թեմայից դուրս գալու մասին

    Տիգ ջան, սրան էլ արձագանքեմ: Կոպտագույն սխալ ա բոլորին մի արշինով չափելը ու ակնկալելը, որ բոլորը պետք ա նույն ձևի մտածեն: Վերանում ենք Վանյանից: Իրա անձի մասին իմ ունեցած կարծիքը հարկադրում են հարցն առանձնացնել կոնկրետ իրանից ու կոնկրետ կատարվածից:

    Դիցուք Պողոսը ունի պատկերացում, որ մենք ի վերջո պետք է բարեկամական կապ հաստատենք մեր հարևան պետության հետ: Պողոսը գիտի, որ հիմա դեռ պատերազմական իրավիճակ ա: Բայց գիտի նաև, որ խնդիրը մի օր պետք ա հանգուցալուծվի: Մի կողմ թողնենք, թե իր պատկերացումներն ինչքանով են ճիշտ կամ սխալ, ուղղակի դիտարկենք, որ ինքն ազնվորեն էդպես ա մտածում: Պողոսը մտածում ա, որ պետք ա իրենից հասանելիքն անի, որ պատերազմն ավարտվելուց հետո չշարունակվի պետությունների ժողովուրդների թշնամությունը (դիտմամբ ազգ չեմ գրում): Պողոսը համարում ա, որ դրա լուծումը մշակութային դաշտում ա: Ու Պողոսը մտածում ա, որ չպետք ա սպասել պատերազմի ավարտին: Պողոսը դատապարտում ա էն, ինչ անում ա պաշտոնական պետությունը: Բայց Պողոսը մտածում ա ժողովուրդների մասին: Ու Պողոսը փորձում ա մի պետության ժողովրդի մշակույթը ցույց տա մյուս պետության ժողովրդին: Կարող ա իրա մտածածը լավ բան չի: Դա չի քննարկվում էս պահին: Քննարկվում ա էն, որ ինքը անկեղծորեն էդպես ա մտածում ու ուզում ա լավ բան անի՝ հենց իր պետության, իր ժողովրդի, իր հայրենիքի համար: Երբ հասարակությունը նրան չի փորձում լսել ու անմիջապես դարձնում ա ազգի դավաճան, այդ պիտակն ա տալիս, դրանով ցույց ա տալիս իր խուժան լինելը, իր վախեցած լինելը, իր անհանդուրժող լինելը: Ու ես բարոյական իրավունք եմ ստանում (բնականաբար իմ պատկերացրած բարոյականության շրջանակում) առանց նրա մոտիվացիան լսել ու հասկանալ ցանկանալու նրան պիտակողներին, վրան ձու շպրտողներին, մեջքից խբողներին անբարոյական ու խուլիգան համարելու: Բացի նրանից, որ նրանք իրավական դաշտում չեն լինում, չեն լինում նաև բարոյական դաշտում:
    Արտակ ջան, Դիցուկ Պետրոսը Պողոսի արածը լրիվ այլ կերպ է ընկալում և փորձում է Պողոսին հասկացնել դա, բայց... Մարտիրոսը գալիս ու սկսում է ձվեր շպրտել՝ Պողոսին ինչոր բան հասկացնելը անիմաստ բան համարելով, Կիրակոսն էլ գալիս ու շոու է սարքում էս ամենից: Ընդ որում Պետրոսը, Մարտիրոսն ու Կիրակոսը չեն ցանկանում, որ Պողոսի ցանկությունը իրականություն դառնա, ուղղակի նրանց մոտիվացիաներն են տարբեր: Ու սա բնական երևույթ է: Տվյալ դեպքում առաջ է գնում առավել մեծ ռեսուրսներ ունեցողի ցանկությունը:

    Վերջ այսքան բան, հիմա, թե ամեն մեկս սրան ինչ որակումներ ենք տալիս, դա արդեն մեր իսկ խնդիրն է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (29.04.2012), Արէա (30.04.2012)

  21. #600
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էդ էի ուզում տեսնել, թե ե՞րբ ես սկսելու վրաս ձու շպրտել

    Ինչի՞ Տիգ ջան: Ես չե՞մ կարող ցանկացողներին հրավիրել իրենց ցանկացածը տեսնելու: Ուրեմն եթե ես տենց բան եմ ուզում անել, արդեն ազգի դավաճա՞ն եմ: Ո՞վ եք դուք, որ պետք ա որոշեք իմ որ քայլն ա հայրենասիրություն կամ դավաճանություն: Ո՞վ կա, որ բարոյական, իրավական կամ այլ իրավունք ունի գա իմ տան դռան վրա ձու շպրտի: Մենակ խուլիգաններն ու տականքները (սա քեզ ուղղված չի, որտև գիտեմ, դու չես անի )
    Չգիտեմ, դժվար է՞ էդքան պատկերացնելը, որ թշնամու նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքը հակառեակցիա է առաջացնում։ Մի հատ փորձի ֆեյսբուքում գրել որ դու սիրում ես ադրբեջանցիներին, չէ՞ որ դա քո իրավունքն է։ Հետո պայքարի քֆուր տվողների դեմ։ Զատո օրիգինալ կլինի, Վանյանի պես հայտնի կլինես, ադրբեջանական մամուլն էլ դրական բաներ կգրի քո մասին։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (30.04.2012), My World My Space (29.04.2012), Tig (29.04.2012), Արէա (30.04.2012), Եկվոր (30.04.2012)

Էջ 40 44-ից ԱռաջինԱռաջին ... 30363738394041424344 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •