User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Էջ 36 44-ից ԱռաջինԱռաջին ... 26323334353637383940 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

  1. #526
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայիր 2:50 ից
    Ոստիկանությունը ո՞ւր ա Ակնհայտ սպառնալիքներ են հնչում Կարապետ Ներսիսյանից և Վարդան Ղուկասյանից:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (27.04.2012)

  3. #527
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվելի են ներկայացված տեսահոլովակները, զզվելի են էդ երգիչներն ու դրանց երգերից սեռական հաճույք ստացող կենդանիները, զզվելի է ադրբեջանական մուղամը, զզվելի է երբ թշնամուդ ձեռք ես մեկնում ու նա թքում է ձեռքիդ, դու՝ ապտակելու փոխարեն, ձեռքդ դոշիդ ես քսում ու նորից մեկնում: Զզվելի ու անհասկանալի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (27.04.2012), Varzor (27.04.2012), Ամմէ (28.04.2012)

  5. #528
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (27.04.2012)

  7. #529
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Tig, որ էտքանը հասկանում ես, ինչ է խանգարում ոմանց /հատկապես Lion անունով ակումբցուն/ հասկանալա.
    Կարծում եմ Լիոնը ինքը կպատասխանի, եթե չի պատասխանել:

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    -որ երկու ժովորդների միջև ատելության պատճառների վերացման մասին խոսելը չի նշանակում հերքել, որ ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայկական գյուղերը, և որ դրան արժանի պատասխան պետք է չտրվի!?
    -որ արդբեջանական շարքային կինոմատոգրաֆիայի նկատմաբ հետաքրքրություն ցուցաբերելը, և դա հավանելու դեպքում, այո, անգամ նաև մեծարելը, չի նշանակում լռել և ընդունել ադրբեջանական պաշտոնական հակահայկական պրոպագանդան, և «Հայերը նացիստ են» տիպի վայնասուները.
    -որ հայկական պրոպագանդայի հիվանդագին հիստերիկ և շատ հաճախ նացիստական բացթողումները մատնանշելը չի նշանակում արդարացնել նմանատիպ ադրբեջանական հիստերիաները
    -որ ադրբենական մշակույթի տարրերը հարգելը չի նշանակում ասել, թե իրենց պետության հայատյաց քաղաքականության հետևանքով հայ մշակույթի ժառանգություն հանդիսացող Հին Ջուղայի խաչքարները չեն ավիրվել և բնաջնջվել.
    -թուրքերի այսօրվա սերունդին չատելը չի նշանակում ուրանալ Ցեղասպանությունը և ենթադրել, որ թուրք հասարակությունը և թուրք պետությունը ազատվում է այդ հանցանքի պատասխանատվությունից
    -և այլն, և այլն
    Ես չեմ ասել, թե նշանակում է:
    Ես ասել եմ, ու ասում եմ, որ դա նշանակում է, նախ, որ ինքդ քեզ որպես ազգ չես հարգում, երկրորդ, որ նման բաներով հաշտության չեն գնում: Մինչև պետական մակարդակով հաշտեցում չլինի, հասարակական մակարդակով հաշտեցման փորձերը հենց սրան էլ հանգեցնելու են ու ավելի են բորբոքերու կրքերը ու ես համոզված եմ, որ նման բաներ կազմակերպողների նպատակը հենց դա է:

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    հը՞... էսքանից ո՞ր մասն էր ադրբեջաներեն, ասեք արիական՝ ձեզ ավելի հասկանալի լեզվով գրեմ:
    Ես Վանյանին չեմ ճանաչում և մինչև այս փառատոնը չէի էլ լսել իրա մասին, և բացառված չէ, որ մի օր ինչ-ինչ ուժեր, հանդուրժողականության և մշակութային երկխոսության քողի ներքո, կփորձեն տպամաբանելու կարողությունից զուրկ ամբոխին հրամցնել հակահայկական ադրբեջանական պրոպագանդա: Բայց այս օրինակում ես նման ապացույցներ չեմ տեսել. ավելին՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ նպատակը, իրոք, մշակութային երկխոսությունն է. և չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ դուրսպրծուկ առանց հիմնավորման նման մարդկանց վրա քար նետի. քանի որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նման նախաձեռնությամբ զբաղվելու համար պետք է իսկապես ունենալ պլոճիկ և լինել անձնուրաց մարդ:
    "ունենալ պլոճիկ և լինել անձնուրաց մարդ" - լավ էլի, մարդու ծիծաղելա գալիս: Ում էլ փող տան ու ասեն, որ մեջքիդ կանգնած ենք՝ պլոճիկը տեղում կաճի
    Իսկ այ "դուրսպրծուկ" որակման համար կարծում եմ տուգանային պիտի ստանաս...
    Եվ հետո, եթե դու այս նախաձեռնության մեջ վտանգ չես տեսնում, դա չի նշանակում, որ ուրիշների տեսածը փուջ բան է:

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ սենց հարց՝ ինչու եք այդքան ջանասիրաբար փորձում ինքներդ ձեզ ապացուցել, որ թուրքերը երկրորդ սորտ են, ոչնչություն են, ազգ չեն, մշակութազուրկ են, խոտ են: Միթե՞ սեփական արժեքները փրկելը և մշակույթը պաշտպանելը բավարար խթան չէ՞ տեղն եկած ժամանակ թշնամու դեմը առնելու: Կարելի է ենթադրել, որ եթե դիմացինը լիներ հազարամյակների բարձր մշակույթի տեր, քաղաքակիրթ հասարակություն, պետք է համապատասխան դիրք ընդունեի՞ք և հաճույք ստանայի՞ք սեփական մշակույթի բռնաբարությունից:
    Այ էս մուգացրած նախադասության համար քեզ նույնիսկ կանաչ վարկանիշ կտաի, բայց վերևում գրածներիդ համար կարմիր չտալը փջեց սա...
    Ինչ վերաբերվում է թուրքերին երկրորդ սորտ համարելուն: Մեկը ես երբեք նրանց երկրորդ սորտ չեմ համարել: Ես նրանց շատ ուժեղ ու հայրենասեր ազգ եմ համարում: Ինչպես նաև արյունախում, որը նպաստել է, որ նրանք իրոք ազգ դառնան: Կան ազգեր, որ իրենց մշակույթով են ազգ դառնում, դե հիմա իրենք էլ այլ ճանապարհ են ընտրել, բայց որ դառել են, դա ոչ մեկ չի կարող հերքել: Այսինքն ես նրանց ոչ թե երկրորդ սորտի ազգ եմ համարում, այլ ընդհամերնը այլ սորտի ազգ եմ համարում: Մենք որակապես տարբեր ազգեր ենք:
    "Կարելի է ենթադրել, որ եթե դիմացինը լիներ հազարամյակների բարձր մշակույթի...." - էս ենթադրությունդ էլ հեչ տրամաբանական շղթայի մեջ չի տեղավորվում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.04.2012), Արէա (27.04.2012)

  9. #530
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ նենց անենք, որ էտ սահմանամերձ ու գնդակոծվող գյուղերում, հենց նույն Դովեղում, ապրող լինի, մարդ մնացած լինի: Որ վաղը թուրքերը լրիվ դատարկված գյուղ են գնդակոծելու, էտ ջհանդամին, բայց այ ազգովի Վանյանին կարանք քացու ու տակ քցենք երկու հավայի ֆիլմի պատճառով: Վանյանի պես մի հատ առիթ լինի, սաղս հայրենասեր ենք:
    Համաձայն եմ Գնել ջան, էդ ժամանակ սաղս հայրենասեր ենք:
    Բայց էլի տրամաբանության կապը չեմ կարում հասկանամ: Էս պահին, ռեսուրս կար էդ խնդիրը լուծելու, չէ՞: Համաձայն եմ, որ լուծման ընթացքում, կիզակետում հայտնվեցին կեղծ հայրենասերներ ու աչոկ հավաքողներ, բայց խնդիրը լուծվեց չէ՞: Թեկուզև դրանց ակտիվացման հաշվին: Բայց որ խնդրի լուծման համար իսկզբանե բարձրաձայնել ու պայքարում էին իրոք մտահոգ մարդիկ, դա ոչ ոք չի կարող հերքել ու մյուսների հայտնվելը հեչ էլ չի նշանակում, որ նրանց արածը նույնպես պիտի որակել կեղծ հայրենասիրություն: Էս հարցը հնարավոր է չէ՞ 2-3 ակցիայի միջոցով լուծել, բա էլ ինչո՞ւ չլուծել, որ չխորանա ու չբարդանա, հետո չիմանանք, թե սրա տակից էլ ոնց դուրս գանք: Իսկ արդեն խորը խնդրիների լուծման համար շատ մեծ ռեսուրսներ են պետք ու մասշտաբային ակցիաներ: Թեկուզ հենց թուրքական մայկա հագնելու խնդրի լուծումը 2 ակցիայով չես լուծի ու ստեղ սոցիալական հարց էլ կա, էդ մայկա ծախողները դրանով են ընտանիք պահում... Լավ անցնենք առաջ:

    Հիմա քո ու մյուսների նշած խնդրիները բարձրաձայնեք ու դրանց դեմ ակցիաներ կազմակերպեք, իմացեք կողքներիդ կանգնող եմ ու ոչ միայն ես: Բայց իմացեք նաև, որ միշտ էլ հայտվելու են մեր չսիրած կեղծ հայրենասերները, դա բացառելը նույնիսկ թեորիապես է անհնար, ուր մնաց պրակտիկապես բացառես... Այսինքն ցանկացած դեպքում էս ֆակտորը կա, ու եթե դու չես ուզում հայտվես նման մարդկանց կողքին, ուրեմն պիտի լռես ու հարմարվես իրավիճակի հետ: Էլի տարբերակ է, բայց ես այս տարբերակը չեմ ընդունում:

    Ու ասեմ, որ 100% համոզված եմ, որ ձեր բոլորի նշած խնդրիների բարձրաձայնման դեպքում էլի հայտնվելու են մարդիկ, ովքեր ասելու են, օրինակ՝, "...մի 2 քոսոտ թուրքական մայկաների հետևից եք ընկել, թողեք թող մարդիկ փող աշխատեն..." ու նման արտահայտություններ, կլինեն՝ համոզված եմ, ցանկացած հարցի բարձրաձայնման դեպքում:

    Մի բան էլ ձեր տեղադրած մուղամաբաղձ տեսանյութերի վերաբերյալ: Այ սրա դեմ մենք պայքարում ենք, հենց մեր իրական մշակույթը քարոզելով: Ու համոզված եմ, մոտ ապագայում դրանք մաքրվելու են: Ու մեր կողքին լիքը մարդիկ կան կանգնած: Եթե դուք էլ կուզենաք միանաք, շատ շնորհակալ կլինենք... Մենակ բարձրաձայնելով չի...
    Վերջին խմբագրող՝ Tig: 27.04.2012, 10:27:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.04.2012), Արէա (27.04.2012), Եկվոր (27.04.2012)

  11. #531
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանում եմ ի՞նչ սրտով են թուրքական մայկեքը հագներին բոյկոտում ադրբեջանական ֆիլմերը: Հայրենասիրությունը մենակ բոյկոտելը չի էլի: Հայրենասեր ե՞նք, եկեք մենք մայկա կարենք, հագնենք, եկեք չգնանք թուրքիա պռաստիտուցիայով զբաղվենք, եկեք թուրքիայից սող չներմուծենք, մերը ցանենք, եկեք մալաթիայում ու կինո Ռուսիայի տակ չանեսք «ազիզ մաքուր թուրքականն ա, դրա համար ա թանկ»:
    Հա, բոյկոտելը ձրի ա ու հեշտ: Էդ ժամանակ սաղ հայրենասեր են, բայց մայկա կարելու համար աշխատել ա պետք, դրա համար ռեսուրս չունենք:
    Խղճում եմ մեզ:
    Ֆիլմերը չեն բոյկոտում, այլ երևույթը: Դրանք ակնհայտ տարբեր բաներ են (կամ էլ ակնհայտ չեն )
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (27.04.2012)

  13. #532
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման մեծ է, միգուցէ ժամանակ գնեմ նայեմ, բայց հպանցիկ մի հռետորական հարց, ադրբեջանական ու թուրքական մուղամները իրանց ջիպերում, ռեստորաններում ու տելեվիզորի կանալներում ամբողջ օրը «հայ ռաբիսի» անվան տակ լսողներն ինչու են դեմ ադրբեջանական ֆիլմերի փառատոնին, էլի իրանց սիրած մուզիկան ա ընդէ......
    Մուղամը ոչ ադրբեջանական է, ոչ էլ թուրքական: Թուրքական երաժշտությունը ճիշտ պատրեկացնելու համար, եթե իհարկե ուզում ես, կարող ես լսել տուվացիների ու միջինասիական որոշ ժողովուրդների երաժշտույթունը` բացարձակ ոչ մի նմանություն: Էս որպես ինֆո:
    Իսկ քո ասած մասսաի մեծ մասը նույնիսկ քարտեզի վրա Ադրբեջանի տեղը չգիտի, `լ ուր մնաց ինչ-որ բան բոյկոտի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #533
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Tig, որ էտքանը հասկանում ես, ինչ է խանգարում ոմանց /հատկապես Lion անունով ակումբցուն/ հասկանալա.
    Ոչինչ էլ չի խանգարում, ուղղակի աբսուրդը հասկանալն անհնար է:

    -որ երկու ժովորդների միջև ատելության պատճառների վերացման մասին խոսելը չի նշանակում հերքել, որ ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայկական գյուղերը, և որ դրան արժանի պատասխան պետք է չտրվի!?
    Աբսուրդ - մի կողմից իրար գնդակոծենք, իրար կյանք խլենք, մյուս կողմից էլ իրար սուտի եվրոյոնջայական ոճի ռևերանսներ անենք, միմյանց ֆիլմեր նայենք? Տենց բանից մենակ մի օգուտ կլինի - վանյանատիպ թուրքամոլները մի երկու կոպեկ հուդայատիպ արծաթ կաշխատեն:

    -որ արդբեջանական շարքային կինոմատոգրաֆիայի նկատմաբ հետաքրքրություն ցուցաբերելը, և դա հավանելու դեպքում, այո, անգամ նաև մեծարելը, չի նշանակում լռել և ընդունել ադրբեջանական պաշտոնական հակահայկական պրոպագանդան, և «Հայերը նացիստ են» տիպի վայնասուները.
    Մեկը մյուսին բացառում է - եթե դու պատասխանում ես թշնամու պրոպագանդային, պիտի դա անես ողջ ֆրոնտով: Էդ նույննա, որ մեկի հետ խառնակռիվ անես, բայց ասես մոտավորապես սենց - էն, որ մենք իրար քացահարում ենք, ամենևին էլ չի նշանակում, որ չենք կարող սիրալիր կերպով միմյանց ձեռք սեղմել??!!

    -որ հայկական պրոպագանդայի հիվանդագին հիստերիկ և շատ հաճախ նացիստական բացթողումները մատնանշելը չի նշանակում արդարացնել նմանատիպ ադրբեջանական հիստերիաները
    Չի նշանակում, ես ասել եմ նշանակում է? Ընդհակառակը, այս ֆորումում և այլուր շատ եմ ասել, որ մենք այդ ոլորտում անկազմակերպ ենք և հանցավորության աստիճան պասիվ:

    -որ ադրբենական մշակույթի տարրերը հարգելը չի նշանակում ասել, թե իրենց պետության հայատյաց քաղաքականության հետևանքով հայ մշակույթի ժառանգություն հանդիսացող Հին Ջուղայի խաչքարները չեն ավիրվել և բնաջնջվել.
    Իսկ եթե ինքն իմ մշակույթը ոչնչացնում է, ինչու ես պետք է իրենը հարգեմ? Վերևի օրինակի վրա - ինքը ինձ չափալախումա, ես իրեն Հեգելից մեջբերումներով պատասխանեմ?

    -թուրքերի այսօրվա սերունդին չատելը չի նշանակում ուրանալ Ցեղասպանությունը և ենթադրել, որ թուրք հասարակությունը և թուրք պետությունը ազատվում է այդ հանցանքի պատասխանատվությունից
    Իր անցյալը մոռացողը դատապարտված է նրա կրկնությանը: Ստեղ ֆորումում արդեն դրվեց Վարդան Պետրոսյանի հումոռախառն տրագիկոմեդիայից հատված - էսսսս արդեն ուրիշ թուրքեր են աբդուլ համիդ, երիթուրքեր, քեմալականներ, սաֆառովներ - ինչ հիմք ունեմ ես ենթադրելու, որ իրենք փոխվել են, որ իրենց հիմի չատեմ? Դա իմ ինքնապաշտպանական իրավունքն է և ոչ-ոք իրավունք չունի քարոզել, որ ես զրկվեմ դրանից:

    հը՞... էսքանից ո՞ր մասն էր ադրբեջաներեն, ասեք արիական՝ ձեզ ավելի հասկանալի լեզվով գրեմ:
    Ադրբեջաներեն չեր, մեսրոպատառ հայերենով էր գրված: Ի դեպ - ինչ ես ուզում ասել գրելով, արիական, ձեզ, այսինքն ինձ ավելի հասկանալի լզեվով գրելու պահով?

    Ես Վանյանին չեմ ճանաչում և մինչև այս փառատոնը չէի էլ լսել իրա մասին, և բացառված չէ, որ մի օր ինչ-ինչ ուժեր, հանդուրժողականության և մշակութային երկխոսության քողի ներքո, կփորձեն տպամաբանելու կարողությունից զուրկ ամբոխին հրամցնել հակահայկական ադրբեջանական պրոպագանդա: Բայց այս օրինակում ես նման ապացույցներ չեմ տեսել. ավելին՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ նպատակը, իրոք, մշակութային երկխոսությունն է. և չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ դուրսպրծուկ առանց հիմնավորման նման մարդկանց վրա քար նետի. քանի որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նման նախաձեռնությամբ զբաղվելու համար պետք է իսկապես ունենալ պլոճիկ և լինել անձնուրաց մարդ:
    Ես Վանյանին չեմ ճանաչում և մինչև այս փառատոնը էպիզոդիկ էի լսել իրա մասին, և բացառված չէ, որ մի օր ինչ-ինչ ուժեր, հանդուրժողականության և մշակութային երկխոսության քողի ներքո, նմանատիպ վանյանների միջոցով, կփորձեն հայ ժողովրդին հրամցնել հակահայկական ադրբեջանական պրոպագանդա: Եվ այս օրինակում ես հենց նման բանի ապացույց եմ տեսնում. ավելին՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ նպատակը, իրոք, մշակութային երկխոսությունն չէ, քանի որ դա այդպես չի արվում և այսպես միմյանց նկատմամբ միայն ատելությունն է խորանում. և չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ դուրսպրծուկ առանց հիմնավորման ազգի նկատմամբ նման դիվերսիա իրականացնի, իսկ որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նման նախաձեռնությամբ զբաղվելու համար բավարար է ընդամենը ծախված լինել, ազգի արժեքների, նրա ներկայի, անցյալի ու ապագայի վրա թքած ունենալ և դոլլար շատ սիրելը, դա ուղղակի փաստ է:

    Եվ սենց հարց՝ ինչու եք այդքան ջանասիրաբար փորձում ինքներդ ձեզ ապացուցել, որ թուրքերը երկրորդ սորտ են, ոչնչություն են, ազգ չեն, մշակութազուրկ են, խոտ են: Միթե՞ սեփական արժեքները փրկելը և մշակույթը պաշտպանելը բավարար խթան չէ՞ տեղն եկած ժամանակ թշնամու դեմը առնելու: Կարելի է ենթադրել, որ եթե դիմացինը լիներ հազարամյակների բարձր մշակույթի տեր, քաղաքակիրթ հասարակություն, պետք է համապատասխան դիրք ընդունեի՞ք և հաճույք ստանայի՞ք սեփական մշակույթի բռնաբարությունից:
    Եթե հարցն ինձ էր ուղղված, ապա ասեմ, որ առանձնակի ջանասիրություն այդ գործում ես չեմ դրսևորում, ուղղակի ցույց եմ տալիս այն տեղը, որն այդ ազգը օբյեկտիվորեն զբաղեցնում է արևի տակ:

    հ.գ. Լion, մյուս անգամ «անձնական դիրքորոշումդ» արտահայտելուց քեզ ավելի կոռեկտ կդրսևորես մարդկանց պիտակներ կպցնելուց:
    Որ մարդկանց, վանյանատիպ թուրքամոլներին? Դու տենց մարդկանց ստեղ ֆորումում կամ նրա ընթերցողների մեջ ճանաչում ես? Ասեմ իմանաս, ապեր, ես իրենց մարդ չեմ համարում, ուր մնաց պիտակ կպցեմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.04.2012), Tig (27.04.2012), Varzor (27.04.2012), Արէա (27.04.2012), Եկվոր (27.04.2012)

  16. #534
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    -որ երկու ժովորդների միջև ատելության պատճառների վերացման մասին խոսելը չի նշանակում հերքել, որ ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայկական գյուղերը, և որ դրան արժանի պատասխան պետք է չտրվի!?
    Ատելության պատճառներից մեկն էլ հենց էդ գնդակոծումն է, ու կինո նայելով գյուլլի ատելութոյւնը չես հանի:
    Առնվազն դատարկաբանություն է մշակութաին մեթոդներով հաշտության հասնելը:
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    -որ արդբեջանական շարքային կինոմատոգրաֆիայի նկատմաբ հետաքրքրություն ցուցաբերելը, և դա հավանելու դեպքում, այո, անգամ նաև մեծարելը, չի նշանակում լռել և ընդունել ադրբեջանական պաշտոնական հակահայկական պրոպագանդան, և «Հայերը նացիստ են» տիպի վայնասուները.
    -որ հայկական պրոպագանդայի հիվանդագին հիստերիկ և շատ հաճախ նացիստական բացթողումները մատնանշելը չի նշանակում արդարացնել նմանատիպ ադրբեջանական հիստերիաները[/QUOTE]
    -որ ադրբենական մշակույթի տարրերը հարգելը չի նշանակում ասել, թե իրենց [/QUOTE]
    պետության հայատյաց քաղաքականության հետևանքով հայ մշակույթի ժառանգություն հանդիսացող Հին Ջուղայի խաչքարները չեն ավիրվել և բնաջնջվել. [/QUOTE]
    -թուրքերի այսօրվա սերունդին չատելը չի նշանակում ուրանալ Ցեղասպանությունը և ենթադրել, որ թուրք հասարակությունը և թուրք պետությունը ազատվում է այդ հանցանքի պատասխանատվությունից [/QUOTE]
    բայց ով ա ասել, որ դա է նշանակում???

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Վանյանին չեմ ճանաչում և մինչև այս փառատոնը չէի էլ լսել իրա մասին, և բացառված չէ, որ մի օր ինչ-ինչ ուժեր, հանդուրժողականության և մշակութային երկխոսության քողի ներքո, կփորձեն տպամաբանելու կարողությունից զուրկ ամբոխին հրամցնել հակահայկական ադրբեջանական պրոպագանդա: Բայց այս օրինակում ես նման ապացույցներ չեմ տեսել. ավելին՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ նպատակը, իրոք, մշակութային երկխոսությունն է. և չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ դուրսպրծուկ առանց հիմնավորման նման մարդկանց վրա քար նետի. քանի որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում նման նախաձեռնությամբ զբաղվելու համար պետք է իսկապես ունենալ պլոճիկ և լինել անձնուրաց մարդ:
    Դե քո փոխարեն Վանյանին լավ ճանաչում են հենց Ադրբեջանում` որպես իրենց լավ բարեկամ և իրենց շահերից խոսող մարդու:
    Անկեղծ ասեմ, կներես, բայց պետք է առնվազն միամիտ լինել կարծելու համար, որ այդ միջոցառման նպատակը մշակութային երկխոսությունն է: Կարդա այս գրառումը, որում նաև առաջարկել էի տարբերակներ նշել
    http://www.akumb.am/showthread.php/6...=1#post2337871
    Իսկ ինչ վերաբերվում է պլոճիկին, ապա ստեղ պլոճիկի հարց չի: Ամեն ինչ լավ կշռադատված և ծրագրավորած է: Իհարկ է կա ռիսկ, որ պատահական դիպած քարը կարող է նախավերջին քարը լինել` տապանաքարից առաջ, բայց դա կա նույնիսկ սովորական քաղաքացու կյանքում, ամեն օր, տնից դուրս գալուց հետո:

    Մի հարց: Ինչու նման նախաձեռնոթւյամբ Վանյանը հանդես չի գալիս Ադրբեջանում? Ատելության վերացումը միակողմանի է կատարվում? Եթե երկու հոգի իրար ատում են, հետո հանկարծ մեկին համոզում են, որ չատի ու համաձայնվում է, ապա ակամայից դառնում է դեռևս ատելությունը պահպանածի համար պոտենցյալ զոհ:
    Պատերազմ է!!! Պատերազմի ժամանակ փիսիկությունները չեն անցնում` իրար սպանում են: Իսկ իրար սպանելուց իրար նաև ատում են: Սա չգրված կանոն է, քանի որ իրար չատող մարդիկ հեչ էլ չեն ուզում իրար սպանել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.04.2012), Tig (27.04.2012), Եկվոր (27.04.2012)

  18. #535
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ նենց անենք, որ էտ սահմանամերձ ու գնդակոծվող գյուղերում, հենց նույն Դովեղում, ապրող լինի, մարդ մնացած լինի: Որ վաղը թուրքերը լրիվ դատարկված գյուղ են գնդակոծելու, էտ ջհանդամին, բայց այ ազգովի Վանյանին կարանք քացու ու տակ քցենք երկու հավայի ֆիլմի պատճառով: Վանյանի պես մի հատ առիթ լինի, սաղս հայրենասեր ենք:
    Մեկը մյուսի հետ հեչ կապ չունի:
    Հայրենասիրության դրսևորումները տարբեր են և բազմազան: Ով ասեց, որ բոլոր մարդիկ էլ պիտի հայրենասիրության բոլոր դրսևորումները ունենան?
    Կոնկրետ օրինակ բերեմ` Մանվել Գրիգորյան: Հիմա ինքը հայրենասեր է, թե չէ?
    Կոնկրետ իմ կարծիքով ինքը ներկայումս ու ոչ վաղ անցյալում իրեն լիքը այնպիսի արարքներ է թույլ տվել, որ ուղղակիորեն վնասել է թե իր հայրենիքին և թե իր ժողովրդին: Բայց արի ու տես, որ էդ մարդը պատերազմի ժամանակ պինդ պոպոք ա եղել: Ու էսօր Արցախի որոշ գյուղեր իրենց բնակիչներով հանդերձ դեռ կանգնուն են ու կենդանի էդ տեսակ բայեվիկների շնորհիվ:
    Հիմա էդ մարդու մոտ էլ հայրենասիրության էդ դրսևորումն է եղել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.04.2012), Եկվոր (27.04.2012)

  20. #536
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Պահոոոո....

    Հայ-ադրբեջանական սահմանին անհանգիստ է

    Մեր` դեռեւս պաշտոնապես չճշտված տեղեկություններով` երեկ գիշեր անհանգիստ է եղել հայ-ադրբեջանական սահմանի Այգեպար եւ Մովսես բնակավայրերի հատվածում:

    Նախնական տեղեկությունների համաձայն` հայկական կողմը 3 զոհ ունի:

    ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից yerkir.am-ին խոստացան ճշտել այս տեղեկությունը:

    Աղբյուր՝ yerkir.am


    http://www.akumb.am/showthread.php/3...85#post2339959

    Դե գնացեք վանյան սիրեք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.04.2012), Tig (27.04.2012), Varzor (27.04.2012), Արէա (27.04.2012)

  22. #537
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարծում եմ այս հակամարտությունը երբեք էլ իր վերջը չի ունենալու: քանի թուրքը մնում է թուրք, ինձ համար տարբերություն չկա թուրք թե ադրբեջանցի , նույն վայրենի ցեղեր են: ինպես ասել է մեծն գրող Վ. Հյուգոն--«Այսեղով թուրքերն են անցել»

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.04.2012), Varzor (27.04.2012), Եկվոր (27.04.2012), Մովսես (28.04.2012)

  24. #538
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նրանց հավատալն ու վստահելը կլինի մեր հայրենիքի ճատգրկան սխալը

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.04.2012), Varzor (27.04.2012), Եկվոր (27.04.2012)

  26. #539
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը


    Չէի կարող սրան չպատասխանել:

    Ի պատասխան ադրբեջանական ֆիլմերի փառատոնին Սաքունցի արտահայտած դիրքորոշմանը

    Հենց ամենասկզբից ուզում եմ շեշտել, որ այս միջոցառման նկատմամբ բողոքը ոչ թե ֆիլմերի բովանդակությանն է վերաբերվում, կամ նրա անցկացման օրվան, այլ զուտ ցուցադրմանը: Այսինքն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրում կազմակերպելու դեմ է բողոքը, այլ ոչ թե ադրբեջանական ֆիլմերի դեմ: Սրանք էապես տարբեր բաներ են: Այստեղ խոսքը, ոչ թե ֆիլիմի քարոզչական լինել չլինելու մասին է, այլ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փաստը արդեն իսկ քարոզչություն է, որը թշնամու կերպարը որպես թշնամի կոտրելու միտում ունի, որը լի է վտանգներով: Ինչը բազմիցս մեզ ապացուցել է պատմությունը: Բուն խնդիրը նրանում չի, թե ի՞նչ է ասվելու այդ ֆիլմերով, այլ նրանում է, թե ինչո՞ւ է ասվելու:

    Ինչ վերաբերվում է “Ոսկե Ծիրան” փառատոնում թուրքական ֆիլմերի ներկայացվելուն ու դրա դեմ բողոքի ալիք չբարձրանալուն, ապա ասեմ որ “Ոսկե Ծիրանը” կարելի է որակել որպես միջազգային փառատոն և այնտեղ ներկայացվում են տարբեր ազգերի ֆիլմեր ու շեշտադրումը դրված չի ազգային պատկանելիության վրա, այլ ֆիլմի որակի վրա է դրված: Այնպես որ այդ փառատոնը ոչ մի ընդհանուր եզր չունի Վանյանի կազմակերպածի հետ և համեմատության մեջ դնելը տրամաբանական չի: Եթե ադրբեջանցիները շատ են ցանկանում “Ոսկե Ծիրանին” մասնակցեն, թող մասնակցեն /եթե իրենք իրենց թույլ կտան իհարկե/: Թող իրենք ցանկություն հայտնեն, որ ուզում են մասնակնցեն, ոչ թե մենք իրենց համոզենք, կամ ստիպենք, կամ իրենց ֆիլմերը զոռով բերենք ներկայացնենք:

    Հաջորդ հարցը տեղեկացված լինելու սահմանափակումն է: Նման հարց բարձացնելը ուղղակի անիմաստ է, քանի որ այդ ֆիլմերը ցանկացած մարդ, ցանկություն ունենալու դեպքում, կարող է դիտել ինտերների միջոցով: Եվ դրանց ցուցադրման փառատոն կազմակերպելով չի, որ պիտի ապահովվի դրանց մասին տեղեկացվածությունը: Այսինքն Վանյանը փառատոն կազմակերպելու փոխարեն, եթե շատ էր ցանկանում իր հավանած ֆիլմերը դիտողները շատ լինեին, ապա պիտի քարոզչություն ծավալեր և ասեր, ժողովուրդ ջան, սենց սենց հրաշալի ադրբեջանական ֆիլմեր կան, ցանկացողները կարող են այսինչ հղումներով դիտել, ու վերջ: Եվ դրա վերաբերյալ զուտ պիտակումներ, կամ որակումներ անելուց բացի, այլ բան չէր էլ իրականացվի: Իսկ նման փառատոններ կազմակերպելով արհեստականորեն խնդիր է ձևավորվում:

    Հիմա անցնեմ արտահայտման իրավունքից զրկվելու մասին: Ոչ ոք Վանյանին չի արգելել իր կարծիքը արտահայտելու հնարավորությունից: Նա միշտ էլ ազատորեն արտահայտվել է և նրա կարծիքը մամուլում տարբեր հոդվածների տեսքով լավ տարածված է: Այստեղ խնդրիը թշնամական երկրի մշակությանին միջոցառում կազմակերպելու մեջ է, ոչ թե կարծիք արտահայտելու: Այսինքն սա խոսքի ազատության խնդրի չի: Իսկ դա արդեն բարոյահոգեբանական հարթույան հարց է, ոչ թե իրավական: Վոլտերից մեջբերման մասվ էլ ասեմ, այստեղ կարծիք արտահայտելու խնդրի չկա, սա զուտ նման միջոցառման կազմակերպման դեմ բողոք էր: Վոլտերը բնականաբար իրավացի է զուտ անձնական հարթությունում կարծիքների բախման պարագայում, բայց այս հարցը վեր է անձնական հարթությունից և պետք է դիտարկել հասարակական և պետական մակարդակներում: Իսկ հասարակական մակարդակում թշնամական երկրի մշակութային միջոցառում կազմակերպելը ուղղակի աբսուրդ է: Այն էլ այն դեպքում, երբ դու ես կազմակերպում, այն էլ միակողմանի, ոչ թե քո թշնամին է փորձում նման ձևով հաշտեցան եզրեր փնտրել: Բնականաբար պետական մարմինները իրավական դաշտի միջոցով իրավասու չեն արգելել նման միջոցառումների կազմակերպումը: Դրա համար այդ պարտականությունը իր վրա վերցրեց հասարակության այն մասը, որը մտածոգ էր այդ խնդրով: Այսինքն, եթե կամ մի երևույթ, որը հակասում է հասարակության բարոյահոգեբանական վիճակին և իրավական հարթությունում արգելման հնարավորություններ չկան, ապա բնականաբար հասարակությունը ունի բարոյական իրավունք դրա դեմ դուրս գալու: Այսինքն միջոցառման անցկացման վերաբերյալ գնահատական տրվեց, ոչ թե իրավական դաշտում, այլ հասարակական /բարոյական/: Եվ գնահատականը տրվեց ոչ թե անցկացնելուց հետո, այլ զուտ անցկացման գաղափարի վերաբերյալ, ինչն էլ հանգեցրեց դրա անցկացման խափանմանը, որը շատ բնական և օրինաչափ էր:

    Ինչ վերաբերվում է քարերով ու ձվերով հարցին լուծում տալուն, ապա ասեմ, որ դա նույնպես բնական է: Ցանկացած հասարակական բողոք, նույնիսկ եվրոպական երկրներում ուղղեկցվում է նման երևույթներով: Ես չեմ ասում ձվեր նետելը լավ երևույթ է, բայց եթե հավաքված բազմությունը տեսնում է, որ իր պահանջները չեն կատարվում, բնական է, որ նա սկսում է ագրեսիվանալ, և այդ ագրեսիան դրսևորվում է, օրինակ՝ ձվեր նետելով: Ես ինքս պատրաստ եմ ձվեր նետել և դրա համար պատասխան տալ իրավական դաշտում: Ասենք ձեր կեղտոտված հագուստի քիմմաքրման համար տուգանք վճարել, բայց ոչ երբեք, ձեզ հասցրած բարոյահոգեբանական վնասի փոխհատությում տալ, քանի որ այդ հարցում, թե դուք, թե Վանյանը դեռ մի բան էլ պարտք եք հասարակության մի զգալի մասին բարոյահոգեբանական վրաս պատճառելու համար: Ի դեպ նշեմ, որ զուտ խաղաղ բողոք անցկացնելով խնդիրը չէր լուծվի, այսինքն փառատոնը կկայանար, իսկ դա արդեն կիմաստազրկեր բողոքի անցկացումը: Եթե բողոքողը իսկզբանե գիտի, որ չի հասնելու իր նպատակին, ապա նա չի էլ դուրս գա բողոքելու: Եվ եթե սա որակում եք որպես ֆիզիկական բռնություն, ապա Վանյանի արածը պիտի որակել որպես հոգեբանական բռնություն: Եվ իմ կարծիքով հոգեբանական բռնության հետրանքները շատ ավելի ծանր են լինում և դժվար բուժվող, քան ֆիզիկականինը:

    Հիմա անցնեմ անվտանգության խնդրին: Ինչպես արդեն նշվեց՝ նման միջոցառումները միտված են երիտասարդության մեջ սերմանել այն գաղափարը, որ լինում է լավ և վատ ադրբեջանցի: Բնականաբար դա այդպես է: Բայց չի կարելի դա քարոզել և ասել, որ լինում է լավ կամ վատ թշնամի: Թշնամին թշնամի է: Եվ սահմանին կանգնած զինվորը ոչ մի վայրկյան անգամ ձգանը քաշելուց չպիտի երկմտի, թե իր դիմացի կանգնածը լա՞վ ազերի է, թե՞ վատ: Մարտի դաշտում, լավ ու վատ հասկացություն չպիտի լինի, կա մեկ հասկացություն՝ թշնամի: Եվ քանի դեռ մենք պետական մակարդակով գտնվում ենք թշնամական հարթության վրա, ապա թշնամու կերպարի մեղման վերաբերյալ ցանկացած միջոցառում պետք է դիտարկվի, որպես երկրի անվտանգության խնդիր: Եվ հետո ի՞նչ է նշանակում սեր սերմանել թշնամու նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է սիրել նրան, և ինչո՞ւ, ով քո թշնամին է և ամեն պահին պատրաստ է կրծել քո կոկորդը: Ի՞նչ է, նա սիրո՞վ է կրծելու կոկորդդ: Թշնամու նկատմամբ սեր քարոզելու քրիստոնեական լոզունգը կարծում եմ շատ թերի է մեկնաբանված: Իմ կարծիքով, երբ քո թշնամին հասկացել և ընդունել է իր սխալը, և ցանկանում է ուղղել այն, այսինքն նա այլևս թշնամական հարթության մեջ չի դիտարկվում և իր վարք ու բարքով և գործունեությամբ ապացուցել է դա, և ներում է հայցում, ապա միմիայն այդ դեպքում “սիրիր թշնամուդ” արտահայտությունը կարելի է կիրառել զուտ նրան ներելու տեսանկյունից: Մնացած դեպքերում թշնամուն սիրելու երևույթը աբսուրդային կատեգորիա է, որի պատճառով մեր ազգը շատ է տուժել:

    Ինչ վերաբերվում է մարդու իրավունքներին: Մարդը, ընդհանրապես հասարակությունը իրավունք ունի իր ինքնապաշտպանական բնազդը համապատասխան մակարդակի վրա պահելու, որպիսի կարողանա դիմակայել իր թշնամուն: Իսկ նման միջոցառումները միտված են այդ բնազդի մակարդակը գցելուն: Այսինքն, եթե ինչոր մեկի ազատ գործունեությունը վնասելու է հասարակության ինքնապաշտպանական բնազդ ունենալու իրավունքին, և այդ հասարակության մի մասը հասկանում է դա, ապա նա ավտոմատ իրավունք է ձեռք բերում այդ գործունեության դեմ դուրս գալու և այն կանխելու համար: Եվ քանի որ իրավական դաշտը այդքնան ճկուն չի, որպիսի նման իրավիճակները կարգավորի, ապա մնում է մի ճանապարհ, որ հասարակությունը ինքն իր ուժերով դա կարգավորի: Եվ եթե ձեզ համար, ինչպես ասում եք, իրավունքի պաշտապանությունն է առաջնայինն ու կարևորը, ապա այս իրավունքը նույնպես պիտի պաշտպանեք: Ի դեպ հիշեցնեմ, որ այդ բնազդի անկման արդյունք են անցյալ դարասկզբի հայկական կոտորածները և ցեղասպանությունը իրականություն դարձել: Ու եթե դուք ցանկանում եք նորից նույն բանի միջով անցնել, ապա փառք աստծո, մեր հասարակության մի զգալի մասը այլևս սերտել է այդ դասը և չի պատրաստվում նորից նույն ճանապարհով անցնել: Եվ կանխելու է նման միտում ունեցող ցանկացած միջոցառում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (28.04.2012), Malxas (28.04.2012), My World My Space (28.04.2012), Varzor (28.04.2012), Ամմէ (28.04.2012), Եկվոր (28.04.2012)

  28. #540
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հասկանում ինչու են դրանց զզվելի կինոները բերել հայաստան, իրո՞ք մարդիկ ուզում են այդ բաներ նայել, ցնցված եմ ուղղակի: Մեր տղերքին սպանում են ու մենք սենց փառատոն ենք բացում իրենց անունով: Դավաճաներ.....
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (28.04.2012), Ամմէ (28.04.2012)

Էջ 36 44-ից ԱռաջինԱռաջին ... 26323334353637383940 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •