Է հա, բա ինչ էիր ուզում? Իսկականից Խոջալույի մասին ֆիլմերով գային? Էդ արդեն լրիվ լկտիություն կլիներ:
Այ հենց կուտն ու շիրման էլ կայանում է նրանում, որ տենց ֆիլմեր են բերել: Նույնիսկ եթե հանդես գային զուտ բնապատկերների ցուցադրությամբ, միևնույն է ժողովուրդը չեր հանդուրժելու, սուտի ազգայնականնները կոկորդներն էին պատռելու, միջազգային հանրությունն էլ զայրացած գլուխն էր թափ տալու, թե "արա դե ինչ ահավոր հիշաչար ու թշնամակերտ ժողովուրդ եք դուք, ամոթ ձեզ, հետամնաց ու վայրենի հայեր...": Կայֆա չէ?
Էդ նույնը կլինի, որ Կուկլուկսկլանից մեկը տանի հարլեմում ֆիլմեր ցուցադրի "Օվկյանոսային կյանքը" խորագրով: Բնական է սևամորթները քոթակելու են, բայց դե թերթերը հո չեն գրի, որ "սևամորթների ու կուկլուկսկլանի միջև ցավոք պահպանվում է անհանդուրժող ու թշնամական մթնոլորտը, նույնիսկ համաշխարհաին օվիանոսի անդորրը չնպաստեց մթնոլորտի մեղմացմանը": Բայց ստեղ մոռանում ենք մի բան` սևամորթները թքած ունեն ֆիլմերի բովանդակության վրա, բայց հաստատ կուկլուկսկլանցու հետ գործ չեն ուզենա բռնել:
Թող իրանց ֆիլմերը քցեն ինտերնետ, մենք էլ կնայենք ու կգնահատենք դրանց գեղարվերստական արժեքը:
Ի դեպ նչի տենց շուխուռ չեղավ, երբ ադրբեջանցի նկարիչները եկան Հայաստան? Պարզ չի ինչի? Կազմակերպիչների նպատակը շուխուռ չէր, իսկ կինոփառատոնի շուրջ շուխուռը հենց պահանջվող գործոններից մեկն էր, ինչին էլ ամեն կերպ ձգտեց ու հասավ վանյանը:
Էջանիշներ