Վարզոր ջան, վերլուծությունդ տեղին էր, բայց գրառմանդ շնորհակալություն չեմ հայտնել, այ էս հետգրությանդ համար:
Էս էլ ոգևորված պահին ասել եմ, որ վանյանին պիտի զրկել ՀՀ քաղաքացիությունից: Բայց նրա վտարումը այ իսկականից կգցի մեր երկրի վարկանիշը: Էդ դեպքում մեր "հերոսը" քաղաքական ապաստան կխնդրի, խաղաղության նոբելյան մրցանակ կստանա ու կգնա շվեյցարիաներում իրա համար կապրի: Մեր երկրի վարկանիշն էլ այ դրանով հաստատ կընկնի: Քանի որ դա արդեն պատական մակարդակի գործընթաց է: Իսկ սենց՝ հասարակության ընդվզում է: Եվ հետո, էլի եմ ասել, որ վանյանը մեզ պետք է: Պատվաստումը գիտես չէ՞ ինչ բան է: Կոպիտ ասած թույլ վիրուս են ներարկում օրգանիզմ: Օրգանիզմը դրա դեմ հակամարմիններ է առաջացնում ու ավելի ուժեղ վիրուսին հանդիպելու դեպքում արդեն պատրաստ է լինում առավել արդյունավետ պայքարին: Այ վանյանը մեր հասարակության համար էդ թույլ վիրուսն է: Մեր իմունային համակարգի կարգավորմանն է նպաստում:
Էջանիշներ