Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Տիգ ջան, եթե էնքան մարդ չի հավաքվում, որ խաղաղ ցույցով արգելի, թող լինի էդ ցուցադրությունը
Բայց իրանք գոնե քաղաքակիրթ բողոքով աղմուկ կհանեն:

Ի վերջո ստեղ խնդիրը էն 10-20 հոգին չեն, որ կինոները դիտելու են: Անգամ քո ասած սցենարով, սա ինֆորմացիոն պատերազմ ա ընդամենը: Գաղափարի պատերազմ ա: Դու ասում ես անթույլատրելի ա, Պողոսն ասում ա թույլատրելի ա: Ձենդ լսելի դարձրու, բայց ոչ խուլիգանությամբ:
Դեռ էդ պահը չի հասունացել: Մենք դեռ էդ պոտենցյալը չունենք: Դեռ մեր մեջի տականքը էնքան շատ է, որ նման բաներից օգտվելու է, ու սադրի, ու աչոկ հավաքի: Բայց դա չի նշանակում, որ պիտի ձեռքներս ծալած նստենք: Պիտի հնարավորինս ամեն բան անենք, քո նկարագրած մակարդակը հասունացնելու համար: Ու դա մեջից պիտի անենք, ոչ թե կողքից փնովելով: