Դրական
Բացասական
Չեզոք
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (17.04.2012)
կարծում եմ դու կամ ինձ չես հասկանում, կամ էլ հասկանում, բայց չես ասում, պիտակմամբ կպի ոչ թե բոլորին, ով ունի քեզ հակառակ կարծիքը, այլ կոնկրետ մարդու: Ես երբեք չեմ ասել ու չեմ ասի, թե ով կողմ ա փառատոնին, թուրք ա, բայց եթե մեկը կոնկրետ Վանյանին ասում ա թրքանման, ես իրեն չեմ ասի խի ես ասում, որովհետև ես էլ եմ էդպես մտածում ու նույնը կասեմ եթե Վանյանը գա դիմացս կանգնի: Բայց չեմ կարծում, թե դու՝ չակերտավոր վայնասուն կորակես բոլոր դեմ խոսողների ասածը՝ իրենց դիմաց կանգնած: Իմ ասածն ընդամենն էդ ա...
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 17.04.2012, 14:54:
One_Way_Ticket (16.04.2012), Աթեիստ (17.04.2012)
ուրեմն դու վայնասուն ես համարում մենակ քար ու ձու շպրտողների՞ խոսքը... ավելի բարձր նայի, հուշման կարգով ասեմ, որ ես էլ եմ դեմ փառատոնին, Տիգն էլ, One_Way_Ticket-ն էլ, Հովոն էլ, Աստղն էլ և այլնմենք էլ մեր ձևով ենք քար շպրտում: Բայց եթե դու էդ բոլորիս դիմաց կարող ես կանգնել ու էդ բառերն ասել, ապա նվազագույնը քո վերևում գրված «ներողություն» բառի դրդապատճառներն իմ համար անհայտ կմնան...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մուշ, վերում արդեն գրել եմ, որ նախ վայնասուն չի, «վայնասուն» ա, այսինքն չակերտներով, երկրորդ ես էս թեմայում գրառումները չեմ նույնացնում վայնասունի հետ, այլ հենց էն վայնասունը, որն եղել էր Գյումրիում: Ի դեպ էսօր մեկը Նիկոլի հանդիպման մասին էր գրել ստեղ, արդեն չեմ հիշում ով: Մոտավորապես լրիվ նույնն էր իմ նայած վիդեոն՝ Գյումրիի դեպքերի, ու էդ հանդիպումը: Մարդիկ ղժում-բժում, խփում-մփում էին ու չէին ուզում դիմացինի ասածը լսել: Թող լսեին ու ասեին, չէ ախպեր, մենք քո հետ համաձայն չեք, ոնց որ էս թեմայում էս ձեր հետ համաձայն չեմ, դուք իմ ու էլի շատերի, բայց գոնե կարդում ենք իրար գրածները, գոնե փորձում ենք հասկանալ, գոնե փորձում ենք հակադրել (ասած Տիգի):
Մի համեմատի էդ խառնամբոխի արածը էս քննարկման ու ձեր հետ: Ի դեպ հեչ էլ չեմ բացառում, որ էնդեղ մարդիկ կարող ա կան, ում աչքերին նայելուց կքաշվեի իրան վիրավորել: Հեռվից ավելի հեշտ ա, բայց էդ ուրիշ հարց ա:
Ես կարծում եմ, որ դու եթե էնդեղ լինեիր, գոնե կփորձեիր լսել: Լսելուց հետո կփորձեիր քո տեսակետը փաստարկել, ոչ թե ղժղժալ: Եթե չէ, եթե սխալվում եմ, ուրեմն իմ ասած «վայնասուն»-ը քեզ էլ ա վերաբերվում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի բան էլ եմ ուզում շեշտեմ:
Մի բան է սենց քննարկումը, մի այլ բան է հուզախառը ակցիան: Ու սպասել, որ բոլոր մասնակիցները, կամ գոնե մեծամասնությունը ադեկվատ ռեակցիա պիտի դրսևորեն, առնվազն միամտություն է: Իմ կարծիքով շատ նորմալ ընթացք է: Այ եթե Վանյանը կամ Սաքունցը հայտնվեին հիվանդանոցում, այ դա արդեն կհատեր աննորմալի սահմանը...
Չնայած, որ սադրանքները սենց տեմպով շարունակվեն, դա էլ հեռու չի լինի իրականությունից:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ