Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, Արէա ջան: Մի փոքր շեղում ես: Բացատրեմ. մեր պատմության հավաստիության մասին կասկածներ միշտ կան, եղել են, կլինեն: Իհարկե որոշակի բաների մասին, ոչ թե ծերից ծեր: Օրինակ ես հենց էս ֆորումում մի անգամ չի, որ կասկածի տակ եմ դրել մեր Մհեր (Լիոն) ախպոր աշխատությունների հավաստիությունը: Հիմա եթե հիստերիկա բարձրանա, որ ադրբեջանցիները կեղծում են իրենց պատմությունը, ես կասեմ. ախպեր, հա՛, կեղծում են, բայց քեզնից սկսի, գնա մեր Լիոն ախպոր գրածները նայի, պրոպագանդան նայի, նոր դրանից խոսի:

Որտև իմ համար ավելի կարևոր ա, որ մերը մաքուր ու ճշմարտանման լինի: Եթե ադրբեջանցին ասում ա, որ ասենք իրանց գիտությունն ա եղել Ամերիկա հայտնաբերելու պատճառը, ես մտքումս կամ բարձրաձայն խնդում ու անցնում եմ առաջ: Ասում եմ, որ կոմպլեքսավորված ազգ են ու անցնում եմ առաջ: Բայց մեծ հաշվով ես թքած ունեմ դրա վրա, որտև հա դե բան ա, խոսել են էլի, իրանք իրար մեջ տենց իրանց լավ կզգան ու վերջ: Իմ համար ավելի կարևոր ա, որ նման սին արժեքներ մի ազգի մեջ չլինի:
Արտակ ջան, իմ համար էլ է կարևոր, որ իմ ազգի մեջ սին արժեքներ չլինի: Բայց նախ տենց թքած վարեբերմունք ունենալով ազերին մուղամով իրա ասածը առաջ է տանում, որի դեմը վաղը, մյուս օրը ավելի դժվար կլինի առնել: Երկրորդ քո ասած առաջ գնալը մի քիչ կմանրամասնե՞ս, թե որն է, որ ասում ես՝ ծիծաղում եմ ու անցնում առաջ: