Դրական
Բացասական
Չեզոք
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (16.04.2012)
Լոգիկան բայց շատ ուժեղ ա, լուրջ... Դառնում ա մոտավորապես հետևյալը. մի հատ տիզ եկել կպել ա ձեռքիդ, ու հեսա սկսելու ա արյուն քաշելը, իսկ դու փոխանակ հեռացնես էդ տզին, մտածում ես. դա անելու փոխարեն ավելի լավ ա մի հատ գաստրիտս բուժեմ, սիրտս էս վերջերս լավ չի, երիկամներումս քար ա, սրանք ավելի առաջնային են...
Ախպեր ջան, էդ տզին պոկի վրայիցդ, հետո ոնց ուզում ես ու ինչդ ուզում էս բուժի...
Լուրջ ես ասումՈւրեմն դիվերսիան դեռ շարունակվում է - հետաքրքիր է, ինչքան են պատկան մարմինները շարունակելու լռել, թույլ տալով, որ ժողովուրդը ինքնապաշտպանվի իր ուժերով?
P.S.
Էս դու դեռ ողջ ես? Հետաքրքիրա - ես իմ ազգին տվել եմ Տարեգիրք, այսինքն ի մի եմ հավաքել իմ ազգի մասնակցությամբ և իմ պատմական Հայրենիքի տարածքում տեղի ունեցած բոլոր ռազմական օպերացիաների մասին տեղեկատվութուն - 5.000 տարում ավելի քան 6.500 ռազմական օպերացիա: Դու ինչ ես արել քո ազգի համար, որ քեզ իրավունք ես վերագրում հեգնել Տարեգիրքը, դու քո ազգի պարագայում Տարեգրքից լավ աշխատանք ճանաչում ես, դու գիտես մեկ այլ ազգ, որ նման Տարեգիրք ունենա? Թե ուղղակի ուծացվածություննա խոսում մեջդ?
Վերջին խմբագրող՝ Lion: 16.04.2012, 10:21:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նորմալ է: Հալալ է: Այ սա արդեն շատ լավ է: Այ հիմա արդեն հուսով եմ, որ ագրեսիվ տրամադրվածներից շատերը կանեն համապատասխան հետևություններ ու կփորձեն ավելի քաղաքակիրթ ձևով կազմակերպել ակցիաները: Ես նման առճակատումները այ սրանով եմ կարևորում, որ վաղ, թե ուշ տանելու ու հանգեցնելու են ավելի նորմալ կազմակերպման ձևերի: Ու այս հայտարարության համար շնորհակալություն եմ հայտնում Ասպարեզին:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (16.04.2012)
Ճիշտ ես - որոշակի դեմագոգիկ ու ճարպիկ/պլստան շեշտադրումներով հանդերձ քո ասած դրական տենդենցիան անկասկած է - ստեղ վիճակը սենցա. մենք գործ ունենք կարիճի հետ, որին զուտ բռնկումով ու հույզերով ճզմել չի լինի: Պիտի համակարգային, հանգիստ ու սառնասիրտ մոտեցում, որ հետապնդենք դրան մինչև իր վերջին թաքստոցը ու հիմնովին ճզմենք, որ կենդանի մնալու էլ շանս չունենա:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Tig (16.04.2012)
Lion (16.04.2012)
Չէ, ապ ջան, լոգիկան տենց չի: Ճիշտ հակառակը: Ձեռիդ մի հատիկ ոչ թե տիզ, այլ մլակ ա եկել նստել, դու շուխուռ ես գցում, թե ամա՜ն, փրկեք, թունավորա օձերն ու կարիճները վրա են տվել, գնում ես թույներ, մույներ ես առնում, էդ մլակին սատկացնում, հետո հպարտ կեցվածքով կանգնում ու ասում. ես հաղթեցի բոլոր չարիքները, կործանեցի բոլոր օձերին ու կարիճներին, ես հերոս եմ, ես վերջն եմ, կեցցե՛մ ես, կեցցե՛ իմ դուխը, կեցցե՛ իմ ուշադիր լինելը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (16.04.2012), Ֆոտոն (16.04.2012)
Չէ, Արէա ջան: Մի փոքր շեղում ես: Բացատրեմ. մեր պատմության հավաստիության մասին կասկածներ միշտ կան, եղել են, կլինեն: Իհարկե որոշակի բաների մասին, ոչ թե ծերից ծեր: Օրինակ ես հենց էս ֆորումում մի անգամ չի, որ կասկածի տակ եմ դրել մեր Մհեր (Լիոն) ախպոր աշխատությունների հավաստիությունը: Հիմա եթե հիստերիկա բարձրանա, որ ադրբեջանցիները կեղծում են իրենց պատմությունը, ես կասեմ. ախպեր, հա՛, կեղծում են, բայց քեզնից սկսի, գնա մեր Լիոն ախպոր գրածները նայի, պրոպագանդան նայի, նոր դրանից խոսի:
Որտև իմ համար ավելի կարևոր ա, որ մերը մաքուր ու ճշմարտանման լինի: Եթե ադրբեջանցին ասում ա, որ ասենք իրանց գիտությունն ա եղել Ամերիկա հայտնաբերելու պատճառը, ես մտքումս կամ բարձրաձայն խնդում ու անցնում եմ առաջ: Ասում եմ, որ կոմպլեքսավորված ազգ են ու անցնում եմ առաջ: Բայց մեծ հաշվով ես թքած ունեմ դրա վրա, որտև հա դե բան ա, խոսել են էլի, իրանք իրար մեջ տենց իրանց լավ կզգան ու վերջ: Իմ համար ավելի կարևոր ա, որ նման սին արժեքներ մի ազգի մեջ չլինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (16.04.2012), Տրիբուն (17.04.2012)
Օրինակն ի սկզբանե անտեղի է - դու կասկածի տակ շատ բան կարող ես դնել, բայց կոնկրետ իմ աշխատանքի ու դրանում պարունակվող թեզերի վերաբերյալ դու ոչ մի դեպքում չես կարողացել դրանք անհավաստի հանել: Ավելին ասեմ, մեկ անգամ չէ, որ ասել ես, որ պատմաբան չես և հետևաբար - իմ աշխատության կամ նրանում արտահայտված թեզերը քո կողմից կասկածի տակ դնելը ոչ մի իրական արժեք չունի:
"Մլակի" պահով - ոչ-ոք չի ասում, թե այս փառատոնին խանգարելով մենք համազգային հաղթանակ ենք տարել: Ավելին, ըստ իս մենք նույնիսկ հաղթանակ էլ չենք տարել, այլ փոքրիկ, բայց անխուսափելի պարտություն ենք կրել: Ուղղակի... այլ ելք չկար ու հենց դա է վատը - վանյանանմանները ստիպեցին մեզ պարտվել, չունենալով այլ ելք:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես կասեմ տիզ, դու կասես մլակ... կարևորը էդ չի։ Կարևորը էն ա, որ էդ տիզը կամ մլակը, հաջորդ անգամ ձեռքիդ նստելուց առաջ մի քիչ երկար կմտածի։
Երկրորդ. էդ ո՞վ ա ինչ-որ հաղթանակի մասին խոսել... Ինչքան ես եմ հետևել թեմային, բարոյական հաղթանակների մասին միայն կողմ արտահայտվողնեն են մեջբերումներ արել։
Հ.Գ. Էն մգացրածս մասի պահով գրեմ, թե՞.....![]()
Հերթական դեմագոգիկ հայտարարությունը: Փաստը այն է, որ կրկին հետաձգվում է:
Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը հետաձգվում է. հայտարարություն
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (16.04.2012)
Արտակ ջան, իմ համար էլ է կարևոր, որ իմ ազգի մեջ սին արժեքներ չլինի: Բայց նախ տենց թքած վարեբերմունք ունենալով ազերին մուղամով իրա ասածը առաջ է տանում, որի դեմը վաղը, մյուս օրը ավելի դժվար կլինի առնել: Երկրորդ քո ասած առաջ գնալը մի քիչ կմանրամասնե՞ս, թե որն է, որ ասում ես՝ ծիծաղում եմ ու անցնում առաջ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Դեմագոգիկ և ես կասեի` ապազգային, կեղծ/լիբերալ, որի տակ իրականում գրանտ կպցնելու և մի երկու կոպեկ ավել լափելու մոլուցքնա: Նժդեհը ճիշտ էր, էլի, ամե ինչում ծայրահեղությունների ազգ ենք ու մեր տականքնելա ծայրահեղ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ժողովուրդ ես մի հատ լավ առաջարկ ունեմ: Եկեք Երևանում կազմակերպենք Ադրբեջանական ժողովրդական երգերի համերգ, իրենց ազգային մուղամն ա բանն ա, արվեստ ա էլի, լսենք, ծանոթանանք: Կա՞ն կողմ մարդիկ:
Lion (16.04.2012)
Տիգ ջան, օրինակս հիշում ես, չէ՞: Խոսքը էս թեմայում մեջբերված ինչ-որ «դասագրքից» հատվածի մասին էր, որտեղ ասվում էր, որ իբր Ամերիկան հայտնագործվել է ադրբեջանական գիտության շնորհիվ: Խոսում էի զուտ էդ օրինակի մասին, դա կապելով Արէայի ասածին: Ահա ուրեմն ասում եմ. բացարձակապես թքած ունեմ դրա ու նմանատիպ բաների վրա, ու ավելի լուրջ գործեր ունեմ զբաղվելու, հետևաբար անցնում եմ առաջ՝ ավելի լուրջ ու կարևոր, հետաքրքիր ու արդիական բաներին:
Եթե նմանատիպ հայկական բան եմ տեսնում, դա արդեն իմ համար առաջնահերթություն ա, որտև ինձ, իմ ազգին, իմ ժողովրդին, իմ պետությանն ա վերաբերում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Tig (16.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ