Մի բան էլ հավելեմ։ Կինոփառատոնը, ոնց ուզում եք մեկնաբանեք, անունը ինչ ուզում եք դրեք, ինչ անկյան տակ ուզում եք նայեք, իր մեջ ներառում է անբացահայտ գովազդ։ Այդ իսկ պատճառով "է թող դնեն, ով կուզի կգնա, ով չի ուզի, չի գնա" մոտեցումը համարում եմ անհեռատես։ Հայտնի ապրանքանիշերի մարկետինգային բաժիններում հիմարներ չեն նստած, որ հսկայական գումարներ են ծախսում գովազդի վրա։ Գովազդը հոգեբանական ազդեցություն ունի մարդու վրա, չնայած մարդը ոչ միշտ է դա գիտակցում։ Իսկ թշնամի ազգի (որի հետ գտնվում ես պատերազմի մեջ) մշակույթը գովազդելը անձամբ ես հիմարություն եմ համարում։
Էջանիշներ