Tig-ի խոսքերից
Համաձայն եմ Գնել ջան: Ես էլ ամեն առիթով ու ամեն անկյունում ասում եմ, որ մեր եկեղեցին աբսուրդ երևույթ է...
Բայց չեմ հասկանում այս մոտեցումը` "փոքրիկ" խնդիրների անտեսումը: Երբ կարող ենք էն գլխից լուծել փոքրիկ խնդիրները, որ մեծ չդառնան, հետո անլուծելիի մակարդակին հասնեն: Այստեղ բոլոր նշված խնդիրները հենց տենց էլ ստեղծվել են: Մանր մանր սկսել են: Բանի տեղ չենք դրել, ասել ենք էս հարց չի, սրա վրա ժամանկ ծախսելը մուկ տշել ա, իսկ էն մեծ խնդիրն էլ` դե չենք կարա լուծենք, ռեսուրս չունենք, ու շարունակել ենք թախտ քշել:
Ես որ ավելի լավ ա մուկ տշեմ, քան թե թախտ քշեմ:
Մի բան էլ: Մանր խնդիրների լուծումը ոգեշնչում է ու մարդիկ սկսում են հավատալ իրենց ուժերին, ու կամաց կամաց ավելի մեծ խնդիրներ են փորձում լուծել: Ու հենց մեր աչքի առաջ ունենք այդ գործընթացը: Ես 100% համոզված եմ, որ եթե չլիներ Թռչկանը, այսօր Մաշտոցի պուրակի մասին սկի չէինք էլ իմանա...
հ.գ. Համ էլ վանյանը ներսի թուրք ա, ոչ թե դրսի:
Էջանիշներ