User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժպտացի Այդ ո՞ր ժողովուրդների մասին է խոսքը։ Եթե ասեիք՝ չինացիների, գուցե մասամբ համաձայնվեի։ Բայց կարծում եմ, որ խոսքը այնուամենայնիվ գնում է ամերիկացի-եվրոպացիների մասին։ Որպեսզի հասկանալ դրա աբսուրդությունը, պետք է մի քիչ ավելի լայն մտածել։ Հա, ասենք, թե Հոլանդիայի ու Բելգիայի սահմանի վրա գյուղ կա, որտեղ սահմանը ընդամենը գծած է, և որտեղ հոլանդացին ու բելգիացին միասին գարեջուր են խմում։ Իսկ ո՞վ է այդ ժամանակ ռմբակոծում Իրաքը և Լիբիան։

    Ախր այդ կառավարությունները երկնքից չեն իջնում։ Դրանք նույն ժողովրդից են ձևավորվում։ Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին կառավարությունն է։

    Ok: Ո՞նց եք վերաբերվում նրան, որ վաղը Աֆրիկայի ողջ սոված ժողովուրդը լցվի Ձեր Ամերիկան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան (կամ որտեղ որ ապրում եք) Քնեն Ձեր շքամուտքի դիմաց, փորփրեն աղբարկղերը, և այլն։
    One_Way_Ticket ջան, ես հիմնականում աշխատում եմ բանավեճերի չմասնակցել, քանզի այդ բառի տակ թաքնված է՝ մարդու կարծիքի գերակայությունը, որը նախնտրում է բանավիճողը որ ընդունելի լինի մյուս կողմի համար:
    Սակայն այս հարցերիտ կպատասխանեմ, դարձյալ զերծ մնալով քեզ համոզելու այն բանում՝ որ միայն իմ արտահայտած կարծիքն է ճիշտ, կամ պնդեմ որ դու էլ այդպես մտածես:
    Ես լիարժեք համաձայն եմ քո այն պնդման հետ, որտեղ ասում էս՝ « ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին կառավարությունը» Դեռ ավելին, ամեն մարդու տեսադաշտում, շուրջը, այնպիսի մարդիկ են, ինչպիսին այդ մարդն է: Եվ արտասովոր բան չկա, դու հանդիպում էս և գիտես միայն այնպիսի մարդկանց, ինչպիսին դու էս, դու էս այդ մարդկանց մագնիսի նման ձգում քո տեսադաշտ, քեզ չեն կարող հանդիպել այնպիսի մարդիկ, որոնք կտարբերվեն քեզանից, քանզի դու քո դիմացինների մեջ քեզ էս տեսնում, ոչ թե իրենց, քո դիմացինը քո հայելին է:
    Հույսով եմ, քեզ հիմնականում բարոյական և լայն աշխարհայացք ունեցող մարդիկ են հանդիպում:
    Չի կարող այնպես լինել որ դու բարի և կամեցող էս, բայց քեզ հանդիպեն չկամներ, դա հակասում է տիեզերական օրենքին, այն պարզ պատճառով, որ դու չէիր կարող չկամություն նկատել քո դիմացինի մեջ, եթե այն չկա քո մեջ:
    Այնուամենայնիվ եթե չկամներ են հանդիպում, սկսի մեջտ փորփրել ու կտեսնես, որ ինչ որ մի անկյունում, դու խնամքով թաքցնում էս քո չկամությունը:
    Թերևս դու ճիշտ էս, կարելի է էլ ավելի լայն մտածել և կտեսնես այն ապսուրդը, թե ինչու էս դու եվրոպացի-ամերիկացիներին այդ տեսանկյունից տեսնում:

    Փորձի ճիշտ հասկանաս, այստեղ կամեցող, կամ չկամեցողը ընդհամենը պիտակներ են, որը ավելի հասկանալի է դարձնում միտքը, այդ պիտակները չեն կարող լավ կամ վատ լինել, չկամեցող չի նշանակում վատ, կամ կամեցողը լավ, դրանք հավասարազոր երևույթներ են, որը ըստ իր նախապատվության ընտրում է մարդը:

    Գծած սահմաններ ասելով ես ինիկատի ունեի այն սահմանները, որը ցույց է տալիս համապատասխան պետության աշխարհագրական և վարչական տարածքը: Նայիր քարտեզին և կտեսնես այդ գծերը:

    Հիմա պատասխանեմ վերջի հարցիտ:

    Ես պատասխանատվություն եմ կրում, աշխարհի ցանկացած անկյունում ապրող սոված և անօդևան մարդկանց համար, դա իմ գիտակցությունն է այդ մարդկանց հասցրել թշվառության, իմ այն գիտակցությունը, որ ես վախից և ապահովությունից ելնելով ամեն օր արտադրում եմ այնքան զենք ու զինամթերք, որ մեկ օրվա զենքի վրա ծախսածս գումարը, կբավարարեր մեկ տարի կերակրել մի ամբողջ Աֆրիկա:
    Ես ինքս եմ հալածել ու օկտագործել այդ մարդկանց, ագահությունիցս դրթված գողացել և վատնել եմ գրեթե բոլոր ռեսուրսները: Այդ մարդկանց մարդ չեմ համարել, և աշխատել եմ այդ մարդկանցից ստանալ մաքսիմում շահույթ: Հիմա պատրաստ եմ վերանայել իմ վաղեմի մտածելակերպը, սակայն ես ինքս ինձ չեմ մեղադրում, ես այդ փուլերով անցել եմ, որպեսզի գիտակցեմ, հասունանամ, ես պիտի խրվեի այդ դաժան իրականության մեջ, որպեսզի սովորեի: Այստեղ ԵՍ-ը, ՄԵՆՔ կարդա:

    Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր թշվառությունից ելնելով փորփրում են աղբամանները, նրանք իմ բարեկամներն են, իմ հարազատները, իմ երեխաները ու ծնողները: Դա ԵՍ եմ:
    Ես պատրաստ եմ այդ մարդկանց հարազատի նման գրկելու, պաշտպանելու, սիրով ջերմացնելու:

    Գիտեմ, այս իմ մոտեցումը բավականին խորթ է թվում, և չեմ զարմանա, որ՝ ինչպես lion-ը կասեր «ուտոպիա» անվանեն: Բայց այն հասարակությունում, կոնկրետ այն քաղաքում որտեղ ես եմ ապրում, գերակշիռ մեծամասնությունը այսպես է մտածում: Հա հա մի զարմացի, Երկիր մոլորակում է գտնվում էդ քաղաքը: Բնակիչներն էլ այլմոլորակայիններ չեն:
    Մի բան էլ ավելացնեմ, մեր քաղաքում չկան թշվառներ և անտուններ, մեր քաղաքի հասարակությունը միահամուռ ուժերով է հոգում այդպիսի մարդկանց հոգսերը, եթե հայտնվում են: իսկ քաղաքում բնակվում են տասնութ հազար մարդ, մոտովորապես եռեսուն տարբեր պետությունների ներկայացուցիչներ:
    Ես վստահում եմ իմ քաղաքի բնակիչներին և քնելուց կամ տանից դուրս գալուց ես չեմ կողպում իմ տան դուռը, ոչ էլ մեքենայիս դռներն եմ փագում: Ի դեպ երկուսն էլ բավականին թանկարժեք են: Ինչու եմ այսքան մանրամասը գրում, որպեսզի տեսնես, որ մարդիկ իրար նկատմամբ հոգատար լինելով, միահամուռ ուժերով կարող են ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ կապրեն առանց թշվառության և ատելության: Մեր քաղաքի հասարակության գիտակցությունը հասել է նրան, որ երբ մեկը գետնից պատահաբար մոտովորապես տաս հազար դոլարի արժողությամբ ադամանդե կուլոն էր գտել, ռադիոներով, թերթերով և համացանցով հայտարարություն էր տարածում, որպեսզի գտնի տիրոջը և վերադարձնի:

    Ես գիտեմ, Հայաստանում նույն պես այդպիսի մարդիկ շատ կան, որոնք պատրաստ են իրենց անձնական շահերը մի կողմ դնել, միայն թե այնպես անեն, որ իրենց դիմացինը իրեն լավ զգա, երջանիկ և ուրախ զգա:
    Իսկ ինչու՞ այդ տարածաշրջանի բնակիչները չստեղծեն այդպիսի հասարակություն, ինչու՞ չապրեն առանց վախերի ու թշնամանքի:

    Եթե կարծում էս որ անհնար է ստեղծել այդպիսի հասարակություն այդ տարածաշրջանում, հիշի որ կան մարդիկ, ովքեր համոզված են որ հնարավոր է:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (15.04.2012), E-la Via (15.04.2012), Աթեիստ (14.04.2012), Ֆոտոն (14.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •