Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ բնական երևույթ տեղի ունեցավ: նրանք ովքեր ասում են « լավ այ ժողովուրդ ջան, մինչև երբ պիտի թշնամի լինենք, մինչև երբ պիտի իրար ատենք, ու իրար հոշոտենք» ուզում եմ հարցս ուղղեմ այդ գիտակցության տեր մարդկանց: Դուք որտեղի՞ց գիտեք որ ատելը, իրար հոշոտելը, ու թշնամի լինելը «վատ» բան է:
Փորձեմ կռահել, երևի կյանքն է սովորեցրել, կամ գենետիկորեն դա ներքին զգացողություն է որը ժառանգաբար է փոխանցվել:
Մարդը միայն իր սեփական փորձին է վստահում, դժվար է մարդկանց ինչ որ բան սովորեցնել:
իսկ ինչու թույլ չտալ որ այդ մարդիկ մինչև կոկորդները ընկղմվեն ատելության ու թշնամանքի մեջ: Հավատացեք դուք այդպես այդ մարդկանց ավելի
շատ կօգնեք, քան թե իրանց համոզեք որ այդպես չվարվեն:
Սա նորմալ զարգացման ընթացք է: Ճիշտ է այդ ատելությամբ և թշնամանքի ոգով լցված մարդիկ, էլ ավելի շատացրեցին Հայաստանում գոյություն ունեցող գորշ էներգիան, որն էլ շուտով ունենալու է իր հետևանքները՝ այսինքը այն մարդիկ ովքեր ուզում են բնակվել Հայաստանում, սակայն խաղաղ և առանց ատելության, նրանք կտրուկ փոխելու են իրենց դիրքորոշումը և նկատելու են որ իրենք անհամատեղելի են մի հասարակության հետ, ովքեր լցված են խոր ատելությամբ, և օր առաջ ուզենալու են լքել այդ հասարակությունը, այդ տարածաշրջանը:
Ու մի ակնթարթ անգամ մի կասկածեք, մարդիկ ավելի
շատ լքում են Հայաստանը, ոչ թե ավելի լավ ապրելու
համար, այլ ներքուստ զգում են որ իրենց գիտակցությունը անհամատեղելի է այդ տարածաշրջանում բնակվող հասարակության գիտակցությանը:
Թերևս դրանից է որ այստեղ ակնարկվեց այն հանգամանքը, որ հիմնականում սփյուռքում ապրող հայերն են կողմ արտահայտվում ֆիլմի ցուցադրմանը:
Նկատելի է, որ Հայաստանում դեռ կան այլ կերպ մտածող մարդիկ, ովքեր իրենց նյարդերի շնորհիվ դեռ փորձում են իրենց հայրենակիցներին բացատրել, որ աշխարհի Ժողովուրդները լրիվ ուրիշ արժեհամակարգով են առաջնորդվում՝ սիրով և կարեկցանքով: Սակայն պետք չի մեղադրել այդ մարդկանց:
Հակառակ գիտակցության տեր մարդիկ նույն պես իրավունք ունեն ունենալու հենց այնպիսի գիտակցություն, ինչպիսին ունեն, դա նույն քան բնական է և ընդունելի, որքան՝ այլ կերպ մտածող մարդկանց գիտակցությունը:
Էս դեպքից պետք չի օգուտ կամ վնաս փնտրել, սա ավելի շատ երկու ժողովուրդների մերձեցման եզրեր գտնելու փորձ էր, որը առայժմ ձախողվեց, սակայն հույսով եմ, որ ի վերջո այդ եզրերը կգտնվեն:
Հասարակ ժողովուրդը պիտի խաղաղ և սիրով ապրելու ելքեր փնտրի: Կառավարությունները դրանում շահագռգռված չեն: Մարդկությունը արժանի է գեղեցիկ և ապահով կյանք ապրելու, առավել ևս այդ տարածաշրջանի տանջված ու հալածված ժողովուրդը:
Իսկ եթե հետաքրքիր է իմ կարծիքը՝ ապա ասեմ, ինձ համար չկա ընդգծված սահմանների մեջ հայրենիք հասկացողությունը, ինձ համար չկան ազգեր և օտարներ: Ինձ համար կա մեկ ազգ «Մարդկություն» անվամբ, և կա մեկ հայրենիք Երկիր մոլորակ անվամբ: Ազրբեջանը և Թուրքիան նույն պես իմ հայրենիքն Են և ես սիրում եմ նաև այդ տարածաշրջանը իր բոլոր բնակիչներով հանդերձ: Հիմա ինչողլի ուզում եք ասեք ինձ, ես վատ չեմ զգա, քանզի համոզված եմ, մի օր ամբողջ մարդկությունը դուրս է գալու այս թշնամանք-ատելություն, պրիմիտիվիզմի ճիրաններից, որով տառապում է արդեն հազարավոր տարիներ:
Սա ընդհամենը իմ կարծիքն էր և պարտադիր չէ որ համաձայնվեք իմ կարծիքի հետ, ես այսպես եմ մտածում, եթե կլինեն ուրիշ մոտեցումներ, որը չի հակասի իմ աշխարհընկալմանը , ես պատրաստ եմ փոխելու իմ կարծիքը:
Իսկ եթե մտածում եք որ այդպես չէ, պետք է ատել և թշնամի մնալ՝ ապա դուք ճիշտ եք, շարունակեք ատել, ես ընդունում եմ ձեր կարծիքը և աշխարհընկալումը:
Ուտոպիայա, ապեր:

Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
10։0 (նույնիսկ եթե միայն կազմակերպիչը լինի դահլիճում)։

Ներսում ոչինչ չշահեցինք (էլ չեմ խոսում ծեծ կերած ու իրար վիրավորած հայերի մասին), դրսում էլի երկրի վարկը գցեցինք։ Կեցցե մեր հայրենասիրությունը։
Բայց ես ինչ-որ կասկածում եմ, որ էդ տփոց կերածները... հայեր էին:

Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Հրանտ Մաթևոսյանը երևի բանակում չի ծառայել ։)

Ենթադրում եմ, որ
1. փող տվողը եվրոպական ինչ որ կառույցներ են, որոնք փորձում են թուլացնել ատելությունը երկու ազգերի միջև։
Ստեղ երկու տարբերակ կա - էդ եվրոգոմիկների հերթական տուֆտություննա, որ չեմ պատկերացնում իրական իրականությունը այստեղ, չեն ճանաչում թուրքերին, կամ էլ, որ ավելի հավանականա - եվրոպական ինչ-որ չինովնիկների մեր ոչհայերի հետ փողեր են լափում: