Մի անհամեստ հարց տամ էլի, նախապես էլ ներողություն խնդրեմ, իսկ ձեզնից ինչ որ մեկը վերջին տարիներին շարքային ադրբեջանցու հետ իրական կյանքում շփվե՞լ է, տեղյա՞կ է նրանց վերաբերմունքի մասին: Պարզ ասած գիտե՞ք, ինչպիսին է շարքային ադրբեջանցին... մի կողմ թողնենք Մոսկվայի շուկաների առևրտականներին, որոնք հանուն մի քըրչ ավել վաճառելու, Ղարաբաղն էլ, Բաքուն էլ խոսքերով հայերին կտան ( ի դեպ այդ պարագայում նույնն էլ հայերն են անում ...): Ես հարցնում եմ ասենք որևէ երրորդ երկրում միջին ստատիստիկ ինտելիգենտ ադրբեջանցու հետ կոնֆերանսի, սիմպոզիումի համատեղ մասնակցության մասին, երբ քննարկման թեման ընդհանրապես կապ չի ունեցել քաղաքականության հետ ...
Էջանիշներ