Դրական
Բացասական
Չեզոք
Tig (12.04.2012)
ապեր, այ ստեղ որ նայի ու կտեսնես էդ "բողոքի" ցույցի իրական դեմքը… ու ինչի մասին ա խոսքը, որ նույնիսկ կազմակերպելն իրանց վրա վերցնելու դուխ չունեն, բայց բնապահպաններին, որ քաղաքի խնդիրներ են բարձրացնում ուժով են վռնդում… ու էս սաղ մի երկու քվեի համար
էս ա իրանց թասիբը…
Sagittarius, Mephistopheles, Աթեիստ (այս գրառմանը շնորհակալություն եք հայտնել), այ ձեր ցավը տանեմ, ախր էնպես չի է, որ ադրբեջանցիները ուզում են մեզ իրենց արվեստը ցուցադրեն մենք էլ ընդդիմանում ենք, ադրբեջանցիները թքած ունեն թե մեր, թե մեր արվեստի, թե մեր կազմակերպած բարի կամքի փառատոնների վրա: Էս մարդիկ անգամ պաշտոնական հայտարարություն են տարածել, թե չենք թույլատրում մեր ֆիլմերն էդ ֆաշիստական երկրում ցուցադրել: Այ ախպեր մենք հո աննորմալ չե՞նք, ջհանդամը ուզեն, մեր ինչին է պետք իրենց ֆիլմերը, չեն ուզում թող իրենց պահեն: Ու Աթեիստի ասածի նման, իրենք գերմանացիների մշակույթը չունեն, որ մենք անգամ իրենց կամքին հակառակ ցանկանաք վայելենք դա:Ինպե՞ս կվերաբերվեիք այս փառատոնին, եթե դրան զուգահեռ նմանատիպ Հայ ֆիլմերի փառատոն էլ Բաքվում կազմակերպվեր:
Ուրիշ հարց եթե նման քայլ իրեն կողմից էլ կատարվեր, եթե մեզնից հետո էլ իրենք ինչ-որ ռեվերանս անեին, թե չէ դու իրենց արվեստն ես ցուցադրում իրենք ծիծաղում ու ձեռ են առնում քեզ, ֆաշիստ են անվանում, քո արվեստը գողացած են համարում, քո պատմությունն հորինած են անվանում, սպանում են քեզ, հայհոյում են քեզ, ատում են: Է ո՞րն է մեր քայլի իմաստը, ինչո՞ւ չենք ասենք սուդանական ֆիլմերի փառատոն անցկացնում, այլ ադրբեջանական, թե՞ Սուդանի ժողովուրդն ավելի ցածրաճաշակ արվեստ ունի քան ազերիները:
Chilly (12.04.2012), E-la Via (12.04.2012), Lion (12.04.2012), Malxas (12.04.2012), Moonwalker (12.04.2012), My World My Space (12.04.2012), Tig (12.04.2012), Գեա (12.04.2012), Եկվոր (12.04.2012), Նաիրուհի (12.04.2012)
Մեր վերաբերմունքը, մեր դեմքն ա, իրանց վերաբերմունքը իրանցը… արի կլինի սրանք իրար չխառնենք… դու հլա մի հատ նայի էն "բողոքի" ցույցին… ամոթ ա, գոնե մի կարգին թափով ինքնաբուխ բողոքի ցույց կազմակերպեիք… հերիք չի հլա իրար մի եք ուտում ու էդ Վարդանիկ կոչեցյալը միավորներ ա վաստակում…
այ սա ա կարևոր… ու որ հավաքվել, հավաքվել եք քաղաքապետարանով, ընտրատեղամասերով-բանով ընդամենը 2 հոգու ու 4 կարճամետրաժ ֆիլմի դեմ… բա սա ամոթ չի՞… էս ա՞ մեր թասիբը, նամուսը…
Ես չեմ հավաքվել, թասիբի ու նամուսի մասին էլ չեմ խոսել: Ես խոսում եմ ամենատարրական ինքնասիրությունից, երբ քո վրա թքում ու հայհոյում են, կամ պետք է պատասխանես նույն կերպ, կամ եթե նման արարքը ցածր ես համարում քո արժանապատվությունից, ապա պետք է արհամարես: Ոչ թե քեզ քրֆեն դու իրա արվեստով հիանաս: Սխա՞լ եմ ասում:
Tig (12.04.2012)
Բայց ով ասեց, որ տարբերություն պետքա լինի, ով ասեց, որ չարին պիտի բարով պատասխանենք, ով ասեց, որ պիտի տոլերանտություն խաղանք ու իրանք, օգտվելով դրանից, քայքայեն մեր հասարակությունը ներսից: Էդ հիմիա, որ առանց իրանց պրոպագանդայի Վասակին արդարացնում եք, պրոպագանդան որ սկսվեց, քո կամ Լևոն Բարսեղյանի պես մեկը կսկսի Խոջալուի "ցեղասպանության" համար ներողություն խնդրել, ինձ էլ կմեղադրի ազգայնամոլության մեջ - քո ու քո նմանները իրականում մեր հասարակության ամենախոցելի մասն եք, մենք Ձեզ ենք պաշտպանում, ափսոս, որ դուք դա չեք հասկանում...Ապե, էս եվրոյոնջայությունա կամ... եվրոգոմիկություն... պիդիրաստիա, էհհ... տոլերաստիա... մի խոսքով, էլի, թուրքերի հետ չի կարելի տենց խաղ խաղալ - էդ թող քաղաքակիրթ շոտլանդացիք անգլիացիքի հետ անեն, էդ մեր համար չի
Հերիքա, հերիքա ինչքան ինքներս մեզ ու կողքիններիս փորձենք խաբել - մենք էդ երկրի ու ազգի հետ պատերազմում ենք, մենք իրար ենք սպանում, նեուժելի էս պարզ բանը չեք հասկանում - ինչ տոլերապեդիկություն էս պայմաններում, այ ձեր ցավը տանեմ ես![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (12.04.2012), Moonwalker (12.04.2012), Tig (12.04.2012), Արէա (12.04.2012), Նաիրուհի (12.04.2012)
Երկրից, ուր մութն էր հեծկլտում,
Սովն էր տալիս կալանչին,
Աէրոպորտից թռնելու վախտ
Հոր ձենն հասավ ականջին.
-Բարով գնաս, աստված քեզ հետ,
Ոտքդ քարին թող չգա,
Տղաս, վերցրու ***ս քեզ հետ,
Ընդե քեզի պետք կգա….
Արէա ջան, ոչ ոք քեզ չի քրֆել ու դու պարտավոր չես հիանալ իրանց արվեստով… ոչ ոք դա չի առաջարկում… ուղղակի ասում ենք որ էդ "բողոքի" ակցիան ավելի մեզ խայտառակում ա քան թե թշնամուդ մեսեջ ա ուղղարկում… քո կարծիքով թուրքերը որ էդ ակցիային նայեն ու Վարդանիկին տեսնեն իրա դեբիլ մանկլավիկների հետ, կարող ա վախենա՞ն, կամ մտածեն որ զգոն են՞ք… սա լրիվ ուրիշ տպավորություն ա…
… եթե թողնեիք ցույց տային էմի երկու կարճամետրաժ կինոն, հաստատ բան չէր լինի… ու ոչոք էլ ձեզ զոռովից չի տանում կինո… ով ուզում ա նա էլ թող գնա…
Աթեիստ (12.04.2012)
Թուլություն կլիներ, եթե թույլատրեինք:
Անտարբերությունն ու հանգստությունը 15 թվին մեզ մենակ օգուտ բերեց, չէ՞:
Նորից կրկնվեմ: Հենց հարմար իրավիճակ ստեղծվեց, էդ քո ասած լավերը, քո ասած ձևով, իշխանությունների կողմից պարտադրված, զենք են վերցնելու ու գան քեզ մորթեն: Այսինքն քեզ ինչ, Դու թռած ես...
Ճիշտ ա մեր վերաբերմունքը մեր դեմքն է: Ու էդ դեմքը ինձ շատ դուր է գալիս: Վարդանիկից էլ հերիք ա կախվեսՋհանդամին թե աչոկ չի հավաքում, եթե տենց պիտի հավաքի, թող հավաքի: Բայց ես դա աչոկ հավաքել չեմ համարում: Խի ո՞վ չգիտի, որ դա արվում է աչոկի համար: Եթե դու դա հասկանում ես, համոզված եղի, որ հասարակ գյումրեցին էլ է հասկանում:
Լավ էլ մեսիջ ա Մեֆ ջան: Ստեղ խայտառակ ըլնելու ընդհանրապես բան չեմ տեսնում: Վախենալը չգիտեմ, բայց որ ծիծաղելը կդադարեցնեն, դա հաստատ: Թե չէ իրանք սկի կուրսի էլ չէին, որ մեր "հալալ, զուլալ, հայ" վանյանը ուզում ա իրանց արվեստը մեզ հրամցնի: Որ իմացել էին, սկզբում շոկի մեջ էին, հետո մի լավ ղժացին, իսկ հիմա կլրջանան: Իսկ զոռովից կինո նայել տանելու հարցով ասեմ, որ հա էլի բան չէր լինի, բայց վաղը ավելի լուրջ բան կփորձեն կազմակերպել ու էդ ժամանակ, նույնիսկ բարոյական իրավունք չենք ունենա բողոքելու, քանի որ իսկզբանէ տոլերանտ էինք...
Էդ տոլերանտությունը հեսա 1500 տարի է մեր գլխին պատուհաս է դառել: Ու էլի մեզ դաս չի: Երբ ֆիդայինները թուրք էին մորթում որոշ տոլերանտներ թղթե շերեփնորեվ տոլերանտություն էին խաղում եվրոպաներում: Ո՞վ էր իրանց շան տեղ դնում: Բայց թուրքերը դա էլ հաղթահարեցին: Երիտթուրք անվանումով դիմակ հագան, մի 2 պրոհայկական քայլ արեցին: Ֆիդայինների ներում շնորհեցին, ասին, վերջ դուք մեր ախպերն եք գնացեք տներով: Քո նման տոլերանտները ասեին՝ ֆիդային ախպեր, սրանք ուրիշ թուրքեր են, արի սարից իջի, գնա տուն, քո կյանքով ապրի: Մեր Ֆիդային ախպերը կուտը կերավ, իջավ տուն, որ կարոտն առնի իրա ընտանիքից: Մեր ուրիշ թուրքերն էլ գիշերը մտան մեր ֆիդային ախպորը հավաքին տարան գլուխը կերան ու ազգս մնաց անպաշտպան... Քո ասած քաղաքակիրթ աշխարն էլ թքած ուներ: Աչքիս հենց ինքն էլ էդ գաղափարը տվել էր թուրքին: Հիմա ի՞նչ նորից նույն ճամփեն անցնե՞նք: Թե դու շատ ես ուզում անցի: Ես որ չեմ պատրաստվում: Այսինքն քեզ ինչ, դու թռած ես...
Վերջին խմբագրող՝ Tig: 12.04.2012, 10:04:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մուշ, նախ ենթադրությունդ վիրավորական ա ու սխալ:
Երկրորդ՝ ի՞նչ ա նշանակում «փառատոնը պետական միջոցառում ա»: Դու էլ հո չասի՞ր:
Երրորդ՝ զուգահեռներդ բացարձակ անտեղի են: Քանի որ փառատոնը ոչ թե ադրբեջանցիների մասին է, այլ ադրբեջանական ֆիլմերի փառատոն ա: Ֆիլմը ինչի մասին ասես կարա լինի: Եթե անգամ ադրբեջանցիների մասին էլ ա, ապա հա շարքային ադրբեջանցիների մասին ա, որոնց հետ Տիգը պատրաստ ա իրանց տանը կինո նայել, հա ես լավ վերաբերմունք ունեմ առանձին վերցրած ադրբեջանցիների հանդեպ, ինչպես նաև կույրերի հանդեպ:
Mephistopheles (12.04.2012), Աթեիստ (12.04.2012), Ամպ (15.04.2012), Գալաթեա (12.04.2012), Ֆոտոն (12.04.2012)
Տիգ ջան, եթե դու Հետքի հոդվածը չես հերքում, ապա սա ամոթ ա… քո կարծիքով ադրբեջանցիք որ նայեն պտի վախենա՞ն, կամ հասկանան որ մեզ խաբել չի լինու՞մ…
Տիգ ապեր, կարա՞ս հերքես էդ հոդվածը…
Սենց բան եղել ա՞ Տիգ…Ըստ «Շիրակ» ՀԿ-ի տարածած հաղորդագրության, երբ երիտասարդները մոտեցել են ցուցարանների բազմությանը, Գյումրու քաղաքապետարնի մամուլի խոսնակն ու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը բռնի կերպով խլել են դեռևս չպարզած ցուցապաստառներն ու բազմության միջից փորձել հեռացնել բնապահպաններին: Հնչել են նաեւ անպարկեշտ արտահայտություններ բնապահպանների հասցեին: Վերջիններիս անվանել են «ազգի դավաճաններ»: Իսկ ցուցապաստառների վրա գրված է եղել «Կանաչ, մաքուր Գյումրի» և «Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ» արտահայտությունները:
«Սա ինքնաբուխ հավաք է, ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ հայտնել եմ իմ հստակ դիրքորշումը: Ես որպես պատգամավորության թեկնածու չէի կարող զերծ մնալ Գյումրիում ընթացող այսպիսի հնչեղություն ունեցող գործընթացներից: Ես կարծում եմ, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելն ինքնին շատ վատ նախաձեռնություն է, մասնավորապես Գյումրիում՝ անթույլատրելի: Ես կոչ եմ արել բողոքել, բայց ես կազմակերպիչը չեմ»,- նկատեց Արման Սահակյանը:
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 12.04.2012, 11:47:
Ձայ սաղ թեման կարդացի՞ր ապ, մի հատ սաղ կարդա, չեմ կարծում թե նույն կարծիքին մնաս: Իսկ էդ պետական մոտեցման պահով սխալ եմ արտահայտվել, էդ չէի ուզում ասել, ավելի շուտ, որ եթե մեր երկրում էդ փառատոնն ա անցկացվում, նշանակում ա ազգային, հասարակական միջոցառում, իսկ պետությունն էլ հենց էդ հասարակությունը ներկայացնող իրավաբանական մարմինն ա էլի: Ոբշմ, թեման կարդա ապ, դու իմ համար շատ ավելի լայն մտածող մարդ ես, քան որոշ սութի լիբերալներ
My World My Space (12.04.2012), Tig (12.04.2012), Գեա (12.04.2012), Եկվոր (12.04.2012), Նաիրուհի (12.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ