Արէա-ի խոսքերից
Sagittarius, Mephistopheles, Աթեիստ (այս գրառմանը շնորհակալություն եք հայտնել), այ ձեր ցավը տանեմ, ախր էնպես չի է, որ ադրբեջանցիները ուզում են մեզ իրենց արվեստը ցուցադրեն մենք էլ ընդդիմանում ենք, ադրբեջանցիները թքած ունեն թե մեր, թե մեր արվեստի, թե մեր կազմակերպած բարի կամքի փառատոնների վրա: Էս մարդիկ անգամ պաշտոնական հայտարարություն են տարածել, թե չենք թույլատրում մեր ֆիլմերն էդ ֆաշիստական երկրում ցուցադրել: Այ ախպեր մենք հո աննորմալ չե՞նք, ջհանդամը ուզեն, մեր ինչին է պետք իրենց ֆիլմերը, չեն ուզում թող իրենց պահեն: Ու Աթեիստի ասածի նման, իրենք գերմանացիների մշակույթը չունեն, որ մենք անգամ իրենց կամքին հակառակ ցանկանաք վայելենք դա:
Ուրիշ հարց եթե նման քայլ իրեն կողմից էլ կատարվեր, եթե մեզնից հետո էլ իրենք ինչ-որ ռեվերանս անեին, թե չէ դու իրենց արվեստն ես ցուցադրում իրենք ծիծաղում ու ձեռ են առնում քեզ, ֆաշիստ են անվանում, քո արվեստը գողացած են համարում, քո պատմությունն հորինած են անվանում, սպանում են քեզ, հայհոյում են քեզ, ատում են: Է ո՞րն է մեր քայլի իմաստը, ինչո՞ւ չենք ասենք սուդանական ֆիլմերի փառատոն անցկացնում, այլ ադրբեջանական, թե՞ Սուդանի ժողովուրդն ավելի ցածրաճաշակ արվեստ ունի քան ազերիները:
Էջանիշներ