Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ես հիմա էլ 3-րդ ռեյխի մարշերն եմ լսում (անծանոթ մարդիկ ինձ կհրկիզեին էսքան բան խոստովանելուց հետո ), բայց դա չի նշանակում, որ ֆաշիզմը խրախուսում եմ: Բախը, Բեթհովենը, Շտրաուսը համաշխարհային մեծություններ են, իսկ դու նշիր ադրբեջանական նման մասշտաբի կոմպոզիտորի անուն, ես խոսք եմ տալիս, որ հենց այս պահից կներբեռնեմ, որ լսեմ:
Նման մասշտաբի մենք էլ մի հատիկ ունենք, ու, հաշվի առնելով ադրբեջանի մի քանի տարվա գոյության փաստը, կարելի ա «ներել» նման մեծությունների բացակայությունը ու փորձել ծանոթանալ եղածների միջի արժանիներին։ Հնարավոր է նույնիսկ, որ այդպիսինները չկան էլ, բայց դա կարելի ա ասել, միայն փորձելուց հետո։

Ի դեպ, էն փաստը, որ պատրաստ էիր լսել (եթե նման անուն գտնեի), արդեն իսկ գովելի է ։)