Դրական
Բացասական
Չեզոք
Ժող չե՞ք կարծում, որ առնվազն աննոռմալ ա, երբ ազերները ամերիկացիների փողերով Հայաստանում փառատոն են անում... ու կապ չունի թե դա ինչ փառատոն ա, որովհետև դրա հետևանքները էսօր չի երևալու... մենակ փաստերի էս տեսակ համադրությունը բոլ ա, որ էդ կազմակերպիչների մաման էն բանից արվի
ապեր, կանալներդ ճշտի … ադրբեջանցիները չեն կազմակերպում… անօրինական բան չկա, եթե կա գնացեք հայտ ներկայացրեք, ոստիկանություն կանչեք… բողոքւմ եք, բողոքեք, բայց մարդկանց գլխներին բարոյական քարոզներ մի կարդացեք… լավ են անում կազմակերպում են, չեք ուզում մի նայեք… Լևոն Բարսեղյանը շատ էլ լավ տղա ա ու մարդու իրավունքների ու ազատ խոսքի համար շատ բան ա արել… ինքը հաստատ սխալ բան չի անում…
Գալաթեա (12.04.2012)
իմ կանալներից ճիշտը չկա, չկասկածես.. ինչ պետք ա արվի, արվում ա, առանց քո խորհուրդների... ճառ ասող շատ կա, զանգ կախող չկա, հեռուներից հազիվ մեծ-մեծ փրթում եք
ես ֆիլմի բարոյականությունից չէի խոսում, օրիանկանության բարոյականությունից էի խոսում. էն ինչը օրինական ա, դեռ չի նշանակութմ, որ բարոյական ա, ու ճիշտ ա... օրենքները էպիզոդիկ են, իսկ բարոյականությունը մնայուն արժեք ա, համենայնդեպս նորմալ մարդկանց համար, ջո՞գ..
Հ.Գ. Եվրոպայի թթխմորով հացն էնքան ես կերել, որ չգիտես, որ պատերազմական վիճակում որոշ իրավունքներ ու ազատություններ կարան սահմանափակվեն, հանուն պետության ու ազգային շահի, այդ թվում ադրբեջանցիների արտահայտվելու իրավունքը մեր երկրում...
Վերջին խմբագրող՝ My World My Space: 11.04.2012, 22:01: Պատճառ: Հ.Գ.
այ քեզ բաաաաաաանփաստորեն էտ փառատոնին մասնակցողներ էլ կան, էս ուր ենք հասել
ՀԳ: նենց էլ հրճվանքով են պատմում, ոնց որ Կաննի փառատոնից են եկել
օրենքն էս դեպքում անբարոյական չի… օրենքը չի կարա մի երկրի ֆիլմ արգելի մյուսը ոչ… անբարոյականությունը դա օրենքի կամայական տրակտովկան ա… բարոյական ա եթե դու բարոյական հիմք տաս… դու սկի չգիտես թե կինոն ինչի մասին ա ու Վարդանիկի հետ դուրս ես եկել բողոքի ցույցի… առաջին հերթին Վարդանիկի դեմ բողոքի որ սաղիդ թալանել ա ու իմ կերած եվրոպական թթխմորով հացին ա աչքդ մնացել…
եթե դու կողմ ես քո իրավունքների սահմանափակվեն, կարաս կամովի սահմանափակվես, խնդիր չկա , ուրիշինը մի սահմանափակի ֆեոդալ Վարդանիկի միջոցով… կապի՞շ
Կներեք, որ ամբողջը չեմ կարդացել, ես միայն գրում եմ ֆիլմերի ցուցադրությանը կողմ մարդկանց համար:
Ես ինքս դիսկ ունեմ` հայ-ադրբեջանական ֆիլմերով: Այդ շարքը կոչվում է` երկխոսություն ֆիլմերի միջոցով: Ավելին` շուտով ադրբեջանցիների հետ էլ հանդիպելու եմ. դե պարզ է, երևի, թե ինչ թեմայով, բայց հիմքում դրված է լինելու խաղաղությանը հասնելու ձգտումը: Ես դիտում եմ թուրքական ֆիլմեր` ոչ միայն ծանոթանալու թուրքական մշակույթին, կրոնական քաղաքականությանը, այլև` հասկանալու քարոզչական նյուանսները. հետաքրքիր է շատ: Բաաայց, սրանով հանդերձ, ես դեմ եմ այս փառատոնի անցկացմանը, որովհետև միակողմանի է: Ես դեմ եմ տարածքների հանձնմանը Ադրբեջանին, որովհետև բացի այն, որ արյան գնով ենք ազատագրել, նաև միակողմանի է, դեմ եմ նրանց սիրաշահելուն, որովհետև, միևնույն է, եթե թեյը անհամ է, հայն է մեղավոր: Այս փառատոնի անցկացման ժամանակը շատ վատ է ընտրված: Նախ` Ալիևի հանրահայտ հայտարարությունից հետո է, Մարաղայի ցեղասպանության գրեթե հաջորդ օրը, Օսմ կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությունից 10 օր առաջ: Սխալ ժամանակ է ընտրված, երբ կրքերը բորբոքված են, նացիոնալիզմը բարձրակետին է մոտենում: Մյուս կողմից` չկա պայմանավորվածություն, որ Ադրբեջանում էլ հայկական ֆիլմերի փառատոն է կազմակերպվելու:
Մի բան էլ. ինչպես ասացի` ունեմ ադրբեջանական ֆիլմեր: Բայց պետք է նշեմ, որ ինչքան էլ համագործակցության հետևանք են այդ ֆիլմերը, այնուամենայնիվ, հայկական կողմը ավելի զիջող է եղել: Ադրբեջանցիները նորից շեշտը դրել են փախստականների, կորսված "հայրենիքի" վրա: Իսկ մեր հայերը նկարել էին ասենք Արցախում ապրող ադրբեջանցի, կամ ինչ-որ անմեղ բաներ:
Եթե ձեր համար կարևոր չի, գոնե ակտիվիստների խանդավառությունը մի կոտրեք: Ես օրվա 20 ժամը ադրբեջանցիների հետ "կռվի" մեջ եմ, իսկ մնացած 4 ժամը` գլխացավի. անօգուտ ա: Ես չեմ ուզում, որ անգամ այս ոլորտում զիջենք: Թուրքական դիվանագիտությունը, որը կրկնօրինակել են կովկասյան թաթարները, մի բնորոշ գիծ ունի. երբ մի լուցկի ես զիջում, ինքը անտառ ա ուզում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
CactuSoul (12.04.2012), Chilly (12.04.2012), E-la Via (12.04.2012), Lion (11.04.2012), Moonwalker (12.04.2012), My World My Space (11.04.2012), Sagittarius (11.04.2012), Tig (11.04.2012), yerevanci (11.04.2012), Գեա (11.04.2012), Դեկադա (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012)
Տիգ ջան, եղբայր, եսիմ, չեմ կարծում, որ էսօր Հայաստանում նպաստավոր հող կա էդ դրամաշնորհային գաղափարները լցնելու, մյուս կողմից էլ չնայած էսօր լավ, ընտիր, ակտիվ երիտասարդներ ունենք, նույն բնապահպանները և մյուսները, որոնց կողքին, հա, սողոսկում են էդ կարգի թրթուրները, ու ես էլ անհանգստություն ունեմ, որ աստիճանաբար նրանց ռեալ գործը կարող ա սկսեն վերածել անիրական գործունեության, ռեալ նպատակը վիրտուալ անշոշափելի դատարկագաղափարաբանության, գուցե դու ես ճիշտը ու ես սխալ, ու երևի պետք ա նենց անել, որ էդ լավերը չընկնեն էդ վատի ազդեցության տակ, բայց էն որ հաստատ նրանց հաջորդ դրամաշնորհներ ստանալու գործը մենակ դյուրանալու ա սենց բաներով, մնում եմ համոզված, ու նաև էս կոնկրետ իվենթում ընդգրկված շրջանակն էլ նենց շատ մաքուր չի ու պակաս անհանգստացնող![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.04.2012, 22:49:
երիտասարդ, ներկա, կամ նախկին, ես ցույցի չեմ հելել, բայց կհելնեմ, եթե դու գաս էդ փառատոնը նայելու… Հայաստանում…
Նորմալ մարդիկ, այո, կամովին են հրաժարվում իրենց որոշակի ազատություններից, հանուն ընդհանուր շահի, ուզում ա Վարդանիկ լինի, ուզում ա ընգեր Մարգո, ու նաև դա իմ ԱԶԱՏ. ընտրությունն ա, ես Վարդանիկի համար կոռ չեմ գնում…
Վայր ընկի տեղդ ու ուզում ես մարսեցիների փառատոն նայի, մենակ մեզանից ինչքան կարաս հեռու…
Լիոոոո՜ն, փղերիդ վեգալ, իշնենք Լեննագան, պսևդո ազատականներին տրորենք…![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ