Բայ ջան, փոխադարձաբար քեզ շատ սիրում ու հարգում եմ: Քո մոտեցումներն էլ եմ հասկանում ու հարգում, բայց չեմ ընդունում մի պարզ պատճառով՝ չեմ ընդունում հանդուրժողականություն-հանդուրժողականություն խաղալ, երբ մեր գլխին շան լափ են լցնում:
Սա ժողովրդի ու այդ ժողովրդի արվեստի նկատմամբ բոյկոտ չի կարելի որակել: Եթե այդ ժողովրդի պետությունը քեզ մեղմ ասած չի սիրում, ապա դու ինչո՞ւ իրեն պիտի սիրես: Նման հարցերում լոլո խաղալ չի կարելի, պետք է կոշտ պետական մոտեցում, որ վաղը մյուս օրը գլխներիս չտանք, ինչպես այսօր ենք տալիս ու ասում, որ 15 թվին մեր ամենամեծ սխալը թուրքին ուրիշ թուրք համարելն էր: Ժողովուրդը իր տեղը, բայց երբ հարցը հասնի զենքին, էդ նույն ժողովուրդը զենքը ձեռքին իր պետության հրամանն է կատարելու ու գալու է փորձի քո վիզը կտրի:
Բնականաբար պրովակատորներ միշտ էլ եղել են ու լինելու են: Ու վանյանին էլ կարելի է դասել այդ պրովակատորների տեսակի շարքին: Իսկ իմ նման "գերէնտուզիաստիկները" /ի դեպ այս բառով արդեն անցնում ես անձնական որակումների հարթություն, բայց մի կերպ կուլ կտամ/ ընդհամենը այդ ժողովրդի և իր իշխանությունների կողմից հարգանք են պահանջում: Նորից կրկնվեմ, սա իմ համար ժողովրդի խնդիր չի, այլ պետության:
Հավատում եմ: Բայց դա ոչինչ չի փոխում:
Այ եթե թույլ տանք նման միջոցառումների իրականացումը, այդ դեպքում կհամաձայնեի, որ մեր մտածելակերպը մնացել է այդ մակարդակին: Բայց հույս ունեմ, որ փոխվել է:
Էս մի հարցում համամիտ եմ, բայց դա էս խնդրի հետ կապ չունի: Էդ հոգեբանական բարդույթը կամաց կամաց բուժվում է:
Էջանիշներ