User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Էջ 2 44-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

  1. #16
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, ես քեզ իհարկե, շատ եմ սիրում, հարգում և այլն, բայց արդեն ***ած պահեցիք:
    Բայ ջան, փոխադարձաբար քեզ շատ սիրում ու հարգում եմ: Քո մոտեցումներն էլ եմ հասկանում ու հարգում, բայց չեմ ընդունում մի պարզ պատճառով՝ չեմ ընդունում հանդուրժողականություն-հանդուրժողականություն խաղալ, երբ մեր գլխին շան լափ են լցնում:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բողոքել Ալիևյան ռեժիմի, Ադրբեջանի պետության արտաքին քաղաքականության ու Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշման դեմ և այլն՝ հասկացանք: Բայց բոյկոտել ամբողջ ժողովրդին ու ամբողջ արվեստը...
    Սա ժողովրդի ու այդ ժողովրդի արվեստի նկատմամբ բոյկոտ չի կարելի որակել: Եթե այդ ժողովրդի պետությունը քեզ մեղմ ասած չի սիրում, ապա դու ինչո՞ւ իրեն պիտի սիրես: Նման հարցերում լոլո խաղալ չի կարելի, պետք է կոշտ պետական մոտեցում, որ վաղը մյուս օրը գլխներիս չտանք, ինչպես այսօր ենք տալիս ու ասում, որ 15 թվին մեր ամենամեծ սխալը թուրքին ուրիշ թուրք համարելն էր: Ժողովուրդը իր տեղը, բայց երբ հարցը հասնի զենքին, էդ նույն ժողովուրդը զենքը ձեռքին իր պետության հրամանն է կատարելու ու գալու է փորձի քո վիզը կտրի:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Սումգայիթում ամեն ինչ գիտե՞ս, ինչպես սկսեց: Մի քանի ճղճղված շորերով կնիկներ մեյդան ընկան լաց լինելով, սկսեցին աղեկտուր ճիչերի տակ պատմել, թե հայերն ինչպես են Հայաստանում բռնաբարում ադրբեջանական կանանց, կրծքերը կտրում վրաներից, երեխաներին օրորոցում խեղդում: Պրովոկատորներ էին: Մի քանի քեզ նման գերէնտուզիաստիկ, բայց ադրբեջանցի վայրենասերներ էլ որոշեցին գնալ հայերի աչքն արածի համար հանելու:
    Բնականաբար պրովակատորներ միշտ էլ եղել են ու լինելու են: Ու վանյանին էլ կարելի է դասել այդ պրովակատորների տեսակի շարքին: Իսկ իմ նման "գերէնտուզիաստիկները" /ի դեպ այս բառով արդեն անցնում ես անձնական որակումների հարթություն, բայց մի կերպ կուլ կտամ/ ընդհամենը այդ ժողովրդի և իր իշխանությունների կողմից հարգանք են պահանջում: Նորից կրկնվեմ, սա իմ համար ժողովրդի խնդիր չի, այլ պետության:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրանտ Դինքին որ սպանեցին, Ստամբուլում թուրքերն իջել էին փողոց՝ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պլակատներով: Եթե այստեղ ազգային պատկանելության համար թուրք սպանեին, երևի մենակ իմ ձվերը հերիքեին իջնել փողոց ու ասել՝ ես էլ եմ թուրք, ինձ էլ սպանեք: Ու կսպանեին, հավատա ինձ:
    Հավատում եմ: Բայց դա ոչինչ չի փոխում:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև 15 թվի Եղեռնի փախստականի մտածելակերպ ունեք: Ոչ մի բան էլ չի փոխվել: Ով գիտի՝ սպասում եք, որ ռուսաց թագավորի զորքը գա, թուրք ասկյարին ջարդի:
    Այ եթե թույլ տանք նման միջոցառումների իրականացումը, այդ դեպքում կհամաձայնեի, որ մեր մտածելակերպը մնացել է այդ մակարդակին: Բայց հույս ունեմ, որ փոխվել է:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայ ազգային-ազատագրական ոռացավ» տերմին կա. ասենք, «օլիմպիական խաղերին հայ ըմբշամարտիկը ոչ մի մեդալ չստացավ, բայց թուրք և ադրբեջանցի մարզիկներն ավելի ցածր դիրքերում են»: Բարոյական հաղթանակ, բա ո՞նց:
    Էս մի հարցում համամիտ եմ, բայց դա էս խնդրի հետ կապ չունի: Էդ հոգեբանական բարդույթը կամաց կամաց բուժվում է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2012), Lion (11.04.2012), Malxas (12.04.2012), Արէա (11.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  3. #17
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էստեղ մի քանի մոտեցում կարող է լինել, ու դրանք բոլորն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն։
    Ես դեմ եմ ու կարող եմ հիմնավորել։ Ես չեմ հավատում, որ այս և նմանատիպ փառատոններն ուղղակի մշակութային միջոցառումներ են և չեն վերածվելու ադրբեջանական կամ ցանկացած այլ քարոզչական թեզեր տարածելու միջոցի։ Ավելին՝ արդեն իսկ վերածվել են։ Չեմ հավատում, որ ներկայացված ֆիլմերը լինելու են չեզոք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը շրջանցող, չեն պարունակելու թաքնված կամ բացահայտ քարոզչական մեսիջներ։
    Նմանատիպ թեժ հակամարտության մեջ լինելու պարագայում, ինչպիսին մեր և Ադրբեջանի կոնֆլիկտն է, սխալ եմ համարում էս «սիլիբիլիները»։ Որովհետև հաստատ մենք իրենց երկրում ենք փորձելու (եթե իհարկե թույլ տան էնտեղ էլ հայկական ֆիլմերի փառատոն անել) մերն առաջ տանել, իրենք՝ Հայաստանում։
    Եթե ինձ մեկը կերաշխավորի, որ փառատոնը լինելու է զուտ մշակութային, ինքս էլ կգնամ նայելու։
    Ես դեմ չեմ, որ «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրվում են թուրք ռեժիսորների ֆիլմեր, որոնք կապ չունեն հայ-թուրքական հարցերի հետ, ու եթե ադրբեջանցիներն էլ նման ֆիլմեր ներկայացնեն թեկուզ նույն «Ոսկե ծիրանին», ամոթ ինձ, թե մի դեմ բառ ասեմ։ Բայց քանի դեռ ինչ-որ «իրավապաշտպաններ», «հաշտարարներ» ու «մարդու իրավունքների համար պայքարողներ» սիրուն բաների անվան տակ «սղցնելու են» (դրանում համոզված եմ) իրենց պետք եղած թեմաներն ու քարոզչական հաղորդագրությունները, կներեք, բայց ես միայն ոչ կասեմ։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 11.04.2012, 12:24:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), E-la Via (11.04.2012), Lion (11.04.2012), Malxas (12.04.2012), Shah (11.04.2012), Tig (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012)

  5. #18
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    էստեղ մի քանի մոտեցում կարող է լինել, ու դրանք բոլորն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն։
    Ես դեմ եմ ու կարող եմ հիմնավորել։ Ես չեմ հավատում, որ այս և նմանատիպ փառատոններն ուղղակի մշակութային միջոցառումներ են և չեն վերածվելու ադրբեջանական կամ ցանկացած այլ քարոզչական թեզեր տարածելու միջոցի։ Ավելին՝ արդեն իսկ վերածվել են։ Չեմ հավատում, որ ներկայացված ֆիլմերը լինելու են չեզոք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը շրջանցող, չեն պարունակելու թաքնված կամ բացահայտ քարոզչական մեսիջներ։
    Նմանատիպ թեժ հակամարտության մեջ լինելու պարագայում, ինչպիսին մեր և Ադրբեջանի կոնֆլիկտն է, սխալ եմ համարում էս «սիլիբիլիները»։ Որովհետև հաստատ մենք իրենց երկրում ենք փորձելու (եթե իհարկե թույլ տան էնտեղ էլ հայկական ֆիլմերի փառատոն անել) մերն առաջ տանել, իրենք՝ Հայաստանում։
    Եթե ինձ մեկը կերաշխավորի, որ փառատոնը լինելու է զուտ մշակութային, ինքս էլ կգնամ նայելու։
    Ես դեմ չեմ, որ «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրվում են թուրք ռեժիսորների ֆիլմեր, որոնք կապ չունեն հայ-թուրքական հարցերի հետ, ու եթե ադրբեջանցիներն էլ նման ֆիլմեր ներկայացնեն թեկուզ նույն «Ոսկե ծիրանին», ամոթ ինձ, թե մի դեմ բառ ասեմ։ Բայց քանի դեռ ինչ-որ «իրավապաշտպաններ», «հաշտարարներ» ու «մարդու իրավունքների համար պայքարողներ» սիրուն բաների անվան տակ «սղցնելու են» (դրանում համոզված եմ) իրենց պետք եղած թեմաներն ու քարոզչական հաղորդագրությունները, կներեք, բայց ես միայն ոչ կասեմ։
    Զուտ մշակութային կինոյա լինելու Խոջալուի դեպքերի մասին , չեմ կարծում որ աշխարհում կգտնվի գոնե մեկը որ կմտածի որ Ադրբեջանը կարա Խոջալուի մասին արդար և իրականությանը համապատասխանող ֆիլմ նկարի, իհարկե դա լինելու է այն մասին որ Խոջալու բնակիչները մի օր հարձակվեցին ազերիների վրա իրանք էլ ուղղակի պաշտպանվում էին.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (11.04.2012)

  7. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ, էդ ժողովուրդը մեզ ֆաշիստ է համարում: Իրենց արվեստի զգալի մասն ուղղված է մեր դեմ, ամեն հնարավոր ոլորտներում խանգարում են մեզ, սպանում են մեր զինվորներին, արհամարում են մեզ, հայհոյում են մեզ, մենք հո էշ չե՞նք: Էս ի՞նչ հիմար հանդուրժողականություն եք խաղում:

    Rhayader ի՞նչի համար ցույց տանք: Ի՞նչ արվեստ: Խոջալուի մասին գիտե՞ս քանի գեղարվեստական ֆիլմ ունեն նկարած, ի՞նչ անենք, բերենք նայե՞նք, է իմա՞ստը: Ի՞նչ գիտես թե էս ֆիլմերի մեջ մեզ չեն հայհոյելու, տեքստի, ենթատեքստի, ենթաենթատեքստի մեջ չի՞ լինելու մեր հանդեպ ատելություն: Քեզ դա հետաքրքի՞ր է:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), E-la Via (11.04.2012), h_jak (11.04.2012), Lion (11.04.2012), Malxas (12.04.2012), Tig (11.04.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից եմ կրկնում, ես չեմ ասել, թե քո նշածը խնդիր չի:



    Ակցիա է, չես ուզում՝ մի մասնակցի: Ճիշտ ու սխալի որակումն էլ քո խնդիրն է:



    Ինչպես նաև:
    Բայց ես տուն չունեմ, որ ազատամարտիկին տամ: Ես ընդհամենը կարամ բարձրաձայնեմ դրա մասին, ու բարձրաձայնում եմ:
    Ու սրա մասին էլ կարող եմ բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ:
    Ամեն մեկս լծվում ենք այն խնդրին, որի լուծման համար սեփական ուժերը բավարար ենք համարում և տեսնում ենք, որ մենակ չենք: Այ երբ կհավատամ իմ ուժերին ու կտեսնեմ, որ դրան միացողներ կան, որ կարող ենք նաև ազատամարտիկների բնակարանային խնդիրն էլ մինչև վերջ առաջ տանել, դրան էլ կանդրադառնանք, հաստատ:
    օքեյ Տիգ ջան, ապրեք, շատ ազգանվեր գործով եք զբաղվում… էտ երկու կարճամետրաժ կինոն հաստատ մեզ շատ մեծ բարոյական վնաս կտա, եթե մի բան չանեք…

  10. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինչքա՞ն պիտի սենց ատելությամբ ապրենք: Մենք՝ ադրբեջանցիներին, ադրբեջանցիք՝ մեզ: Մենք՝ թուրքերին, թուրքերը՝ մեզ:
    Ես ավելի նախընտրում եմ ախմախ տոլերանտ լիներ՝ հավատալով, որ սենց ակցիաները կարող են մի բան փոխել նոր սերունդների մտածելակերպում, երկու կողմերի մոտ միմյանց հանդեպ գոնե հարգանք առաջացնելով: Քան թե ապրեմ հոգիս կրծող ատելության մեջ ու ամեն անգամ ադրբեջանցի կամ թուրք տեսնելիս՝ զենք զրահս կապեմ:
    Ինձ թշնամիներ պետք չեն, ինձ աշխարհի ու մարդկանց նորմալ հարաբերություններ են պետք՝ նախնադարից գոնե մի քիչ տարբերվող:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (18.04.2012), Askalaf (16.04.2012), Sagittarius (11.04.2012), Աթեիստ (11.04.2012), մարդագայլուկ (16.04.2014)

  12. #22
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչքա՞ն պիտի սենց ատելությամբ ապրենք: Մենք՝ ադրբեջանցիներին, ադրբեջանցիք՝ մեզ: Մենք՝ թուրքերին, թուրքերը՝ մեզ:
    Ես ավելի նախընտրում եմ ախմախ տոլերանտ լիներ՝ հավատալով, որ սենց ակցիաները կարող են մի բան փոխել նոր սերունդների մտածելակերպում, երկու կողմերի մոտ միմյանց հանդեպ գոնե հարգանք առաջացնելով: Քան թե ապրեմ հոգիս կրծող ատելության մեջ ու ամեն անգամ ադրբեջանցի կամ թուրք տեսնելիս՝ զենք զրահս կապեմ:
    Ինձ թշնամիներ պետք չեն, ինձ աշխարհի ու մարդկանց նորմալ հարաբերություններ են պետք՝ նախնադարից գոնե մի քիչ տարբերվող:
    Ես մտածում եմ ոնց անեմ որ հայ երիտասարդների մեջ հայրենասիրությունը , ինքնասիրությունը շատանա, որ չմոռանան Մեծ Եղեռնը, Սումգաիթը, ..., Ղարաբաղյան ազատամարտը, որ չգնան պարսիկների ու թուրքերի հետ ամուսնանան. Դուք մտածում էս ոնց շուտ մոռանանք մեր թշնամիների արածները.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (11.04.2012)

  14. #23
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչքա՞ն պիտի սենց ատելությամբ ապրենք: Մենք՝ ադրբեջանցիներին, ադրբեջանցիք՝ մեզ: Մենք՝ թուրքերին, թուրքերը՝ մեզ:
    Ես ավելի նախընտրում եմ ախմախ տոլերանտ լիներ՝ հավատալով, որ սենց ակցիաները կարող են մի բան փոխել նոր սերունդների մտածելակերպում, երկու կողմերի մոտ միմյանց հանդեպ գոնե հարգանք առաջացնելով: Քան թե ապրեմ հոգիս կրծող ատելության մեջ ու ամեն անգամ ադրբեջանցի կամ թուրք տեսնելիս՝ զենք զրահս կապեմ:
    Ինձ թշնամիներ պետք չեն, ինձ աշխարհի ու մարդկանց նորմալ հարաբերություններ են պետք՝ նախնադարից գոնե մի քիչ տարբերվող:
    Ինչքան որ պարտադրված լինենք Այվի ջան: Մարդկային նորմալ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, որբ պետական մակարդակով կլինեն նորմալ հարաբերություններ: Իսկ քանի դեռ այդ պետությունը մեզ թշնամի է, ուրեմն ինքնաբերաբար ժողովուրդն էլ է դառնում թշնամի: Հա, ու ամեն մի թուրք ու ազերի տեսնելուց էլ պետք չի զենք վերցնել: Ընդհամենը պիտի զգոն լինել: Ու ես ոչ թե չեմ հավատում, այլ համոզված եմ, որ նման տոլերանտ մոտեցումն էր, որ հնարավորություն ստեղծեց սելջուկներին անցնել մեր վրով ու էսօր դրա հաշվին պետություն դառնալ:
    Եթե չենք ուզում որպես հայ ազգ լինել այս մոլորակի վրա, դա ուրիշ հարց է: Ապրեք ուղղակի որպես մարդ, դա ձեր իրավունքն է: Բայց այդ կոսմոպոլիըական գաղափարները լրիվ փջվել են իմ մոտ, իմաստազրկվել, քանի որ մարդկությանը վերածում են անդեմ մասսայի և լճացման ենթարկում: Ու ես ուզում եմ, որ հայ տեսակը վերակենդանանա ու ապրի որպես ազգ, իսկ այդ ցանկությունն ունեցող ազգը չի կարող թշնամի չունենալ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2012), ivy (11.04.2012), Lion (11.04.2012), Մինա (13.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  16. #24
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մտածում եմ ոնց անեմ որ հայ երիտասարդների մեջ հայրենասիրությունը , ինքնասիրությունը շատանա, որ չմոռանան Մեծ Եղեռնը, Սումգաիթը, ..., Ղարաբաղյան ազատամարտը, որ չգնան պարսիկների ու թուրքերի հետ ամուսնանան. Դուք մտածում էս ոնց շուտ մոռանանք մեր թշնամիների արածները.
    Շարունակեք մտածել էդ ուղղությամբ, բալքիմ բոլորս միասին հասնենք պայծառ ապագայի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.04.2012)

  18. #25
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչքա՞ն պիտի սենց ատելությամբ ապրենք: Մենք՝ ադրբեջանցիներին, ադրբեջանցիք՝ մեզ: Մենք՝ թուրքերին, թուրքերը՝ մեզ:
    Ես ավելի նախընտրում եմ ախմախ տոլերանտ լիներ՝ հավատալով, որ սենց ակցիաները կարող են մի բան փոխել նոր սերունդների մտածելակերպում, երկու կողմերի մոտ միմյանց հանդեպ գոնե հարգանք առաջացնելով: Քան թե ապրեմ հոգիս կրծող ատելության մեջ ու ամեն անգամ ադրբեջանցի կամ թուրք տեսնելիս՝ զենք զրահս կապեմ:
    Ինձ թշնամիներ պետք չեն, ինձ աշխարհի ու մարդկանց նորմալ հարաբերություններ են պետք՝ նախնադարից գոնե մի քիչ տարբերվող:
    Ես չեմ ատում, Այվի ջան, ուղղակի զգուշանում եմ։ Գերադասում եմ ոչ ախմախ տոլերանտ լինել, ոչ էլ զենք ու զրահս կապել թուրք կամ ադրբեջանցի տեսնելիս
    Էս ակցիաները կարող են փոխել, բայց մենք առանձնապես դրա կարիքը չունենք. մեզ մի հատ ժպտան՝ ազգովի հալվում ենք։ Դրա համար գերադասում եմ սպասել, որ նախ էն կողմերում վերաբերմունքը փոխվի, իրո´ք փոխվի, որ ես զգուշանալու կամ վախենալու կարիք չունենամ։
    Թշնամիներ ոչ մեկին էլ պետք չեն. ընկերներով կամ նորմալ հարաբերություններով ավելի բոլոր մարդիկ էլ ավելի ուժեղ ու հանգիստ են, բայց դե տառապանքս փորձ ունի. սովորաբար կոնֆլիկտները մենք չենք սկսում, այլ խելոք սպասում ենք, թե երբ մեր գլխին էլի մի բան կսարքեն, որ պատասխանենք կամ կուլ տանք, եթե շատ մեծ չի
    Ես ամենաշատը կուզենայի էդպիսի իդեալական աշխարհում ապրել, բայց չեմ ուզում էդ աշխարհը, եթե ամեն ինչ իմ հաշվից պիտի գնա դրա կառուցման համար, էն էլ սատանան գիտի՝ վերջում կստացվի՞ նորմալ աշխարհ, թե՞ չէ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2012), ivy (11.04.2012), Lion (11.04.2012), Tig (11.04.2012), Մինա (13.04.2012)

  20. #26
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակեք մտածել էդ ուղղությամբ, բալքիմ բոլորս միասին հասնենք պայծառ ապագայի:
    Այվի ջան, տոլերանտ մոտեցմանբ դեռ ոչ մի ոչ մի ազգ ու պետություն չի հասել պայծառ ապագային:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.04.2012), Մինա (13.04.2012)

  22. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան, տոլերանտ մոտեցմանբ դեռ ոչ մի ոչ մի ազգ ու պետություն չի հասել պայծառ ապագային:
    Դե ուրեմն ես զուրկ եմ ազգային մտածելակերպից:

  23. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ Տիգ ջան, ապրեք, շատ ազգանվեր գործով եք զբաղվում… էտ երկու կարճամետրաժ կինոն հաստատ մեզ շատ մեծ բարոյական վնաս կտա, եթե մի բան չանեք…
    Հա, Մեֆ, հաստատ ավելի շատ օգուտ են տալու, քան թե քո միացած ազգանվերները, որոնք էս արդեն չորրորդ տարին ա հազարավորների քթից բռնած էսկողմ-էնկողմ են տանում-բերում՝ առանց կես տոկոսանոց արդյունքի։
    Դու էս տեսակ նախաձեռնությունները քլնգելուց առաջ մի հատ ուշադիր նայի, թե էն «նախաձեռնությունը», որին տենց դոշ տված պաշտպանում ես, սրանց չափ օգուտ տված կա՞ ժողովրդին, թե՞ չէ։

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), E-la Via (11.04.2012), Tig (11.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  25. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան փորձում եմ հասկանալ, մեկ ա չեմ հասկանում, թե ինչի եք իրար խառնվել: Է հա, թող ցույց տան, այ մարդ կինո ա դա ընդմանեը ԿԻՆՈ: Ու հազար անգամ ավելի անշառ բան ա, քան հանրային հեռուստատեսությամբ մատուցվող մուղամը հայերի կատարմամբ:

    Հայրենասիրությունը հայրիքը սիրելն ա, ոչ թե թշնամուն ատելը:

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2012), Artgeo (18.04.2012), Askalaf (16.04.2012), ivy (11.04.2012), Mephistopheles (11.04.2012), Sagittarius (11.04.2012), Աթեիստ (11.04.2012), Ամպ (15.04.2012), Գալաթեա (11.04.2012), մարդագայլուկ (16.04.2014), Ռուֆուս (11.04.2012), Տրիբուն (16.04.2012), Ֆոտոն (12.04.2012)

  27. #30
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան փորձում եմ հասկանալ, մեկ ա չեմ հասկանում, թե ինչի եք իրար խառնվել: Է հա, թող ցույց տան, այ մարդ կինո ա դա ընդմանեը ԿԻՆՈ: Ու հազար անգամ ավելի անշառ բան ա, քան հանրային հեռուստատեսությամբ մատուցվող մուղամը հայերի կատարմամբ:

    Հայրենասիրությունը հայրիքը սիրելն ա, ոչ թե թշնամուն ատելը:
    Ձայ ջան, իրար խառնվելու սահմանը ո՞րտեղ ա, կինոն ԿԻՆՈ ա, երգը ԵՐԳ ա, բանավեճն ընդամենը ԲԱՆԱՎԵՃ ա, ագիտացիան ընդամենը ԱԳԻՏԱՑԻԱ ա, ո՞րն ա իրար խառնվելու սահմանը, հենց ֆիզիկապես հայ են սպանում է՞դ...

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2012), Tig (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

Էջ 2 44-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •