Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, կազմակերպիչը մեր ընգերը չի: Կարծում եմ ինքն ընդամենը մեկն ա, ում փող են տալիս հնարավորինս տականքանալու համար: Ինքը սովոր ա ու հնարավոր ա որ նաև սիրում ա երբ իրեն հայհոյում են: Ես պատվախնդիր եմ, երբ հարցն ինձ կամ իմ ընկերներին ա վերաբերվում: Ու նաև էդ ձևակերպումների միջև էական տարբերություն կա, համեմատությունդ չեմ ընդունում
Ապ ջան, եթե անկեղծ, ապա ես կարծում եմ, որ կազմակերպչին փող են տալիս ոչ թե տականքանալու համար, այլ այս աղմուկը բարձրացնելու համար
Ձևակերպումների մեջ էլ տարբերություն չկա, եթե նայես, կտեսնես, որ նմանատիպ պիտակումներ կան նաև ցանկացած հակառակ տեսակետ ունեցողի մասին: