User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ բնական երևույթ տեղի ունեցավ: նրանք ովքեր ասում են « լավ այ ժողովուրդ ջան, մինչև երբ պիտի թշնամի լինենք, մինչև երբ պիտի իրար ատենք, ու իրար հոշոտենք» ուզում եմ հարցս ուղղեմ այդ գիտակցության տեր մարդկանց: Դուք որտեղի՞ց գիտեք որ ատելը, իրար հոշոտելը, ու թշնամի լինելը «վատ» բան է:
    Փորձեմ կռահել, երևի կյանքն է սովորեցրել, կամ գենետիկորեն դա ներքին զգացողություն է որը ժառանգաբար է փոխանցվել: Մարդը միայն իր սեփական փորձին է վստահում, դժվար է մարդկանց ինչ որ բան սովորեցնել: Իսկ ինչու թույլ չտալ որ այդ մարդիկ մինչև կոկորդները ընկղմվեն ատելության ու թշնամանքի մեջ: Հավատացեք դուք այդպես այդ մարդկանց ավելի շատ կօգնեք, քան թե իրանց համոզեք որ այդպես չվարվեն:

    Սա նորմալ զարգացման ընթացք է: Ճիշտ է այդ ատելությամբ և թշնամանքի ոգով լցված մարդիկ, էլ ավելի շատացրեցին Հայաստանում գոյություն ունեցող գորշ էներգիան, որն էլ շուտով ունենալու է իր հետևանքները՝ այսինքը այն մարդիկ ովքեր ուզում են բնակվել Հայաստանում, սակայն խաղաղ և առանց ատելության, նրանք կտրուկ փոխելու են իրենց դիրքորոշումը և նկատելու են որ իրենք անհամատեղելի են մի հասարակության հետ, ովքեր լցված են խոր ատելությամբ, և օր առաջ ուզենալու են լքել այդ հասարակությունը, այդ տարածաշրջանը:

    Ու մի ակնթարթ անգամ մի կասկածեք, մարդիկ ավելի շատ լքում են Հայաստանը, ոչ թե ավելի լավ ապրելու համար, այլ ներքուստ զգում են որ իրենց գիտակցությունը անհամատեղելի է այդ տարածաշրջանում բնակվող հասարակության գիտակցությանը: Թերևս դրանից է որ այստեղ ակնարկվեց այն հանգամանքը, որ հիմնականում սփյուռքում ապրող հայերն են կողմ արտահայտվում ֆիլմի ցուցադրմանը: Նկատելի է, որ Հայաստանում դեռ կան այլ կերպ մտածող մարդիկ, ովքեր իրենց նյարդերի շնորհիվ դեռ փորձում են իրենց հայրենակիցներին բացատրել, որ աշխարհի Ժողովուրդները լրիվ ուրիշ արժեհամակարգով են առաջնորդվում՝ սիրով և կարեկցանքով: Սակայն պետք չի մեղադրել այդ մարդկանց:

    Հակառակ գիտակցության տեր մարդիկ նույն պես իրավունք ունեն ունենալու հենց այնպիսի գիտակցություն, ինչպիսին ունեն, դա նույն քան բնական է և ընդունելի, որքան՝ այլ կերպ մտածող մարդկանց գիտակցությունը: Էս դեպքից պետք չի օգուտ կամ վնաս փնտրել, սա ավելի շատ երկու ժողովուրդների մերձեցման եզրեր գտնելու փորձ էր, որը առայժմ ձախողվեց, սակայն հույսով եմ, որ ի վերջո այդ եզրերը կգտնվեն: Հասարակ ժողովուրդը պիտի խաղաղ և սիրով ապրելու ելքեր փնտրի: Կառավարությունները դրանում շահագռգռված չեն: Մարդկությունը արժանի է գեղեցիկ և ապահով կյանք ապրելու, առավել ևս այդ տարածաշրջանի տանջված ու հալածված ժողովուրդը:
    Իսկ եթե հետաքրքիր է իմ կարծիքը՝ ապա ասեմ, ինձ համար չկա ընդգծված սահմանների մեջ հայրենիք հասկացողությունը, ինձ համար չկան ազգեր և օտարներ: Ինձ համար կա մեկ ազգ «Մարդկություն» անվամբ, և կա մեկ հայրենիք Երկիր մոլորակ անվամբ: Ազրբեջանը և Թուրքիան նույն պես իմ հայրենիքն Են և ես սիրում եմ նաև այդ տարածաշրջանը իր բոլոր բնակիչներով հանդերձ: Հիմա ինչողլի ուզում եք ասեք ինձ, ես վատ չեմ զգա, քանզի համոզված եմ, մի օր ամբողջ մարդկությունը դուրս է գալու այս թշնամանք-ատելություն, պրիմիտիվիզմի ճիրաններից, որով տառապում է արդեն հազարավոր տարիներ:

    Սա ընդհամենը իմ կարծիքն էր և պարտադիր չէ որ համաձայնվեք իմ կարծիքի հետ, ես այսպես եմ մտածում, եթե կլինեն ուրիշ մոտեցումներ, որը չի հակասի իմ աշխարհընկալմանը , ես պատրաստ եմ փոխելու իմ կարծիքը: Իսկ, եթե մտածում եք որ այդպես չէ, պետք է ատել և թշնամի մնալ՝ ապա դուք ճիշտ եք, շարունակեք ատել, ես ընդունում եմ ձեր կարծիքը և աշխարհընկալումը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.04.2012, 14:27:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (14.04.2012), E-la Via (15.04.2012), ivy (14.04.2012), Malxas (14.04.2012), Sagittarius (14.04.2012), Աթեիստ (14.04.2012), Արևածագ (14.04.2012), Ռուֆուս (14.04.2012), Ֆոտոն (14.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •