Ապ, Ադրբեջանը չի թքում մեր դեմքին, Ադրբեջանը փորձում ա մեզ կզցնի, անընդհատ կրակում ա դիրքերի վրա, ինտերնետային պատերազմ ա վարում, դիվանագիտորեն ճիշտ քայլեր ա անում ու բարձր ատյաններից անընդհատ հոխորտում ա, սպառնում ա, դիվանագիտական նենց փաստաթղթեր ա անցկացնում, որոնց տակ մենք ստորագրում ու ամրագրում ենք իրա «տարածքային ամբողջականությունը»:
Էդ Ադրբեջանը: Իսկ Վանյանի կազմակերպված ինչ-որ միջոցառումիկը, որում ինչ-որ՝ ըստ իմ կարդացածի չեզոք ֆիլմեր են ցույց տալիս, էդ թքելու հետ կապ չունի:
Մեր խնդիրն ա մի քանի օր առաջվա դիվերսիոն խմբի արածին համարժեք պատասխան տալն ու տենց բաներ թույլ չտալը: Մեր խնդիրն ա միջազգային փաստաթղթերից «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրը, որը վերաբերում ա նաև Արցախին, ռադ անելը: Մեր խնդիրն ա ՏՏ գերակա շահ ճանաչելուց էնկողմ ՏՏ-ում նորմալ գործ անելը ու մեր սայտերը (էդ թվում ԼՂՀ սայտերը) իրանց հարձակման համար անձեռնմխելի սարքելը: Մեր խնդիրները շատ են: Սա խնդիր չի: Սա փուչիկ ա, որի հետ կռիվ են տալիս «ԿՌՎԱԾ» տղերքը:
Էջանիշներ