Մհեր ջան, իսկ գուցե ազգային թերարժեքության խորը գցած արմատների արտահայտումն այս թեմայի գոյությու՞նն է:
Գուցե դրա արտահայտումը այն աղմուկն է, որ առաջացավ այդ կինոների պատճառով, որոնց բովանդակությունն անգամ որևէ մեկը չգիտի, բայց արդեն շատերը սարսափում են դրանցից

Գուցե դրա արտահայտումը նման փառատոն կազմակերպել փորձողին անմիջապես պիտակել ու «թուրքանման հայ» կոչելն է:
Գուցե դրա արտահայտումը ինչ-որ ադրբեջանական «դասագրքի» մեջ գրված ապուշությունը գտնելն ու հայկական համացանցում տարածե՞լն է ու դրա վրա հետևություն անելը, թե ինչ ապուշ ազգ են (հետաքրքրության համար մի քիչ նայեցի ինտերնետում, դրա մասին խոսում էին միայն մեկ ադրբեջանական ֆորումում՝ ընդ որում բացասական, և հայկական կայքերում, ծաղրով: Ընդ որում որևէ տեղ չկար հիմնավորում, որ դա գործող դասագրքից էր, ամենուրեք միևնույն սկան արած տարբերակի նկարն էր):
Էջանիշներ