Ժողովուրդների մեջ ամենաշատը ագրեսիա առաջացնող երևույթներից է սոցիալական բևեռացումը։ Այն շատ դեստրուկտիվ երևույթ է ու նույնիսկ կարող է մի ազգին պառակտի ու բերի բախումների, էլ չեմ խոսում տարբեր ազգերի մասին։
Դրանից բխում է, որ եթե Բրիտանիայի դեսպանը ուզում է խաղաղություն մեր ռեգիոնում ապա պետք է այդ հարցերի մասին ինչ որ գրանտներ բաժանի, հատկապես հենց Ադրբեջանում որտեղ նաֆթադոլլարների առկայության դեպքում ստեղծվել է ահավոր անհավասար վիճակ։ Հայաստանում էլ կա այդ խնդիրը, բայց Հայաստանը այնքան հարուստ չի ինչքան Ադրբեջանը։ Եվ հետո հայկական բնավորությունը այնպիսին է, որ անհավասարությունից ծնված ագրեսիան մղվում է ավելի շատ դեպի ներս․ ինչի վկան եղանք մարտի մեկին։
Հիմա պարզ է չէ, որ այդպիսի ահռելի անհավասարությունից ծնվող ագրեսիան պետք է ուղղորդել մի ուղղությամբ, ինչը և անում է Ադրբեջանը։ Այսինքն մեր ուղղությամբ։
Բայց հարց է ծագում, ինչպես ստեղծել սոցիալական տանելի վիճակ Ադրբեջանում։ Դա նշանակում է որ Ալիևը պետք է քիչ գռփի, և որ ավելի կարևոր է Բրիթիշ Փեթրոլիումը պետք է քիչ շահույթ ստանա։ Ավելի շատ հարկ վճարի ու կատարի սոցիալական ներդրումներ։ Այսինքն Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանները պետք է այդպիսի գաղափարներ խրախուսեն Ադրբեջանում։ Ինչու չէ նաև Հայաստանում։
Թե չէ ֆիլմեր մուլտիկներ ու չգիտեմ ինչ կապիկություններ․․․ Հենա սաղ Յութուբը լցված է նման զիբիլներով, ով ուզում է թող գնա ադրբեջանական ֆիլմեր էնքան նայի ընգնի տրանսի մեջ։ Ընդհանրապես ինչ որ խոսքի ազատությունից խոսելը ինտերնետի դարում մի տեսակ աբսուրդ է։ Մարդիկ խորտակվում են արդեն ինֆորմացիայի հեղեղի տակ, ամեն կիսագրագետ կարա բլոգ վարի ու ֆեյսբուքում կրոն ստեղծի ու դրանից հետո այսպիսի փաստարկներով խոսալը ուղղակի համարում եմ անկապություն։ Թող չնեղանան անկեղծ լիբերալները, սա ուղղակի լիբերալ դոգմատիզմ է։ Կարծրատիպային մտածողություն։
Եկեք ռեալ բաներից խոսանք։ Ամեն քայլ որ անում ենք, արդյո՞ք այն մեզ մոտեցնում է թե հեռացնում է խաղաղությունից։ Կարծում եմ Վանյանը ու հատկապես Բրիտանիայի դեսպանը մեզ հեռացնում են խաղաղությունից։ Հենց վերը նշված պատճառներով եմ պնդում իմ այս կարծիքը։ Ու դրա համար նրանց պետք է խանգարել։
հ․գ․ Իսկ միգուցե Բրիտանիայի դեսպանը դա չի հասկանում բացատրենք օգնենք հասկանա։ Մարդ ես էլի, միանգամից չմեղադրենք, ընդունենք անմեղության կանխավարկածը։
Էջանիշներ