Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Լիոն, իմ գրառումը կարդացել ե՞ս: Քեզ չի թվո՞ւմ, որ հիմա, թող կոպիտ չհնչի, էդ փառատոնը կազմակերպողների դուդուկի տակ ես պարում: Կարծում եմ իրանց հենց քո էս բողոքն էլ պետք ա:

Մոռացա ասեմ, ՎիվաՍել ՄՏՍ-ն էլ կլիներ գլխավոր հովանավորը:
Թվումա, ապեր, թվումա - դժբախտաբար ճիշտ ես: ՈՒ ես հենց դրա համար եմ կադղած, որ դրանք ինձ ու իմ նմաններին պատին դեմ տվեցին, ստիպեցին մի ընտրություն անել, որի երկու տարբերակն էլ մեզ ձեռնտու չէ, ստիպեցին չարյաց փոքրագույնի մեջ ընտրել (դեմ խոսել միջոցառմանը)` հիանալի հասկանալով, որ երկու դեպքում էլ մենք կորցնում ենք - այ հենց սրանումա իրանց տականքությունն ու դավաճանությունը: Էրեկվանից մտքիցս դուրս չի գալիս Գյումրու էն երկրապահ տղեն, երկրորդ տեսանյութից - մարդ էր, իր համար ապրում էր, հեռու տեղեկատվական պատերազմի պրովակացիոն պրիոմներից, կռվել էր իր երկրի համար (առյուծ) ու հանկարծ գալիս են լպրծուն ինչ-որ տիպեր (օձ) ու էս մարդուն ծանր ընտրության առաջ են կանգնեցնում - ինքն էլ էդ ամենին մասնագետ չի, ինքը կռվելա պատերազմում ազնիվ, ուղիղ ձևով, բայց ինքը հիմա զգումա, որ իր դեմ օձությունա արվում, լպրծուն, նուրբ օձություն, որին առյուծը կարա դիմադրի միայն օձին ճզմելով, բայց ոչ օձությամբ - դրա համար էլ տենց նեղվել էր, ուզում էր էդ վանյանի ոտները ջարդել... ու կջարդեր, որ թողնեին, քանի որ օձերի հետ այլ կերպ հնարավոր չէ:

Հասկացաք ինչ տեղի ունեցավ? Էրեկ մեր ազգի դեմ լուրջ հոգեբանական դիվերսիա իրականացվեց, որից, դժբախտաբար, նույնիսկ մեզ համար ցանկալի ելքի դեպքում էլ մենք կորուստներով դուրս եկանք...