Համախմբվում են գաղափարի շուրջ: Այսինքն՝ եթե բողոքում ենք, ապա գաղափարի օրենքներին համապատասխան ու բոլորով: Եթե բարեհամբույր ենք ձևանում, էլի նույն ձևով: Թե չէ՝ մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ ա անում: Փառատոն կազմակերպելու որոշումն էլ կբխի գաղափարի կանոններից, ո՛չ մեր գլխին փչած ամեն մտքից:
Էսքան տարի հայոց պատմություն ենք անցել, բայց էդպես էլ հայկական քաղաքականության ո՛չ մի բան չհասկացա: Ինչու՞ ենք վարվում այսպես ակմ այնպես, ի՞նչ տվեց մեզ, հաջորդ անգամ ինչպե՞ս օգտագործենք նախորդ փորձը: Միայն գիտենք, թե քանի հոգի մեռավ ու պրծ: Ո՛չ մի ուսումնասիրություն ու պատճառահետևանքային կապերի բացահայտում: Մինչև էսօր էլ մեր լուրերի էությունը փաստ արձանագրելն ա: «Մեռավ էսքան մարդ» կամ «Վա՜՜՜՜յ, դրանց բոյը թաղեմ, ամոթ էլ չեն անում»: Էմոցիաներով էլ ապրում ենք դարերով: Շնորհակա՜լ պիտի լինենք, որ դեռ Երկրի երեսին կանք:
Ոչ մի հիմնավորված գաղափար էլ չկա: Երբ կլինի, թող թղթի վրա տպած տան, սովորենք, քննություն հանձնենք, հետո էլ կատարենք ու չկատարողներն էլ պատժվեն:
Շահելու պահը լրիվ օդում է: Կյանքը ցույց կտա, թե դրա օգուտը որն է: Իմ կարծիքով՝ ճիշտ հակառակն է. երկու դեպքում էլ առայժմ պարտված ենք:
Ինչ-որ հակասություն կա: Հա՛մ չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչպես են մեկնաբանում, հա՛մ էլ էսքան շուխուր ե՞նք անում: Բա որ չի հետաքրքրում, հանգիստ էդ կինոները թույլատրեիք: Ուղղակի բանի տեղ մի դրեք: Ով ուզում էր, կնայեր: Ու ավելի ճիշտ կլիներ, որ թողնեինք, հետո ոչ ոք էլ չգնար: Լրիվ թևաչափ կլինեին անուշադրությունից: Իսկ հիմա իրենք ուշադրություն վաստակեցին: Իրենց հաղթանակի գրավականը հենց դա կարող է լինել:
Էջանիշներ