Հայտնի մարդկանց սրամտքերը ԶԼՄ–ների մասին

Ո՞րն է ժուռնալիստիկայի և գրականության տարբերությունը։ Ժուռնալիստիկան չարժե կարդալ, իսկ գրականությունը չեն կարդում։
Արձակը լավագույնս դասավորված բառերի շարքն է, պոեզիան՝ լավագույն բառերը՝ լավագույն դասավորությամբ, իսկ ժուռնալիստիկան՝ վաղուց հայտնի ցանկացած բառերի շարքը՝ ցանկացած վաղուց հայտնի դասավորությամբ։
Ժուռնալիստիկայի առաքելությունն է հանգստացնել անհանգստացածներին և անհանգստացնել հանգստացածներին։
Ժուռնալիստիկան թշնամիներին դրամի վերածելու արվեստն է։
Գրաքննությունը գովազդ է՝ պետության հաշվին։
Արգելքի է արժանի այն երգիծանքը, որ գրաքննիչն ընդունակ է հասկանալու։
Ցանկացած գրքում կարելի է գտնել անվայել բաներ, բացի հեռախոսագրքից։
Թերթը պատմության առաջին սևագրությունն է։
Կարդալ պետք է միայն հին թերթերը։ Տասը տարի անց բոլոր վատ նորություններն ուղղակի ծիծաղելի են թվում։
Մենք հաճախ ափսոսանքով ենք հիշում այն դեպքը, երբ Նապոլեոնը կրակեց ամսագրի խմբագրի վրա, բայց վրիպեց և սպանեց հրատարակչին։ Այնուհանդերձ, մենք գնահատում ենք նրա բարի մտադրությունը։ 
Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են;
Խմբագիր. թերթի աշխատակից, որ հատիկը զատում է որոմից և հենց այդ որոմն էլ ուղարկում է տպագրության։
Եթե օձը Եվային գայթակղեր ժամանակակից լրագրողական լեզվով, մենք հիմա էլ դրախտում կապրեինք։
Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ՝ որոնելով այն տեղը, ուր խրելու են դանակը։ 
գերմանացի հեռուստալրագրող
Ամբողջ շաբաթ ոչ մի համաշխարհային աղետ։ Եվ ինչու՞ եմ ես թերթեր գնում։
Ես ոչ մի դեպքում չեմ համարձակվի մեռնել այն պահին, երբ թերթերը գործադուլ են անում։
Լավատեսն այն մարդն է, ով դեռ չի կարդացել առավոտյան թերթերը։
Ռադիոն երբեք չի փոխարինի թերթերին, որովհետև դրանով ճանճ չես սպանի։
Ըստ վիճակագրության՝ հեռուստացույց ունեն ընտանիքների 94 տոկոսը, իսկ լողասենյակ՝ 91 տոկոսը։ Այսինքն՝ ուղեղները լվացվում են ավելի հաճախ, քան մյուս մարմնամասերը։
Հեռուստատեսությունը պատկանում է ժողովրդին։ Տեղն է նրան։
Խմբագիրը հեռուստասցենարի մասին. «Մեզ պետք չէ, որ դա լավ լինի, մեզ պետք է, որ հինգշաբթի լինի»։
Անգլիացի երգիծաբան
Էքզյուպերին ասել է, որ սիրել չի նշանակում միմյանց նայել, սիրել նշանակում է նայել միևնույն ուղղությամբ (Ուլուանա

) ։ Թերևս միայն այն դեպքում, երբ հեռուստացույց չեն դիտում։
Ժիլբեր Սեսբրոն,
ֆրանսիացի գրող
Եթե դուք դիտում եք հեռուստացույց, ապա պետք է նկատած լինեք, որ լավ տղաները վատ տղաներին միշտ հաղթում են, բացի ժամը 21–ի նորություններից։
Նախքան որոշեք թոշակի անցնել, փորձեք մի շաբաթ անցկացնել տանը և դիտել ցերեկային հեռուստահաղորդումները։
Հեռուստատեսությունը փչացնում է բոլորին՝ էկրանի 2 կողմերում էլ։
Մենք խեղդվում ենք տեղեկատվության մեջ և գիտելիքների պակասից։
Էջանիշներ