Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
Բարևներ բոլորին

Այսպիսի մի հարց - կա նորաստեղծ և գործող մի օրենք համաձայն որին բոլոր կազմակերպություններում պարտադիր պետք է տեղադրվի օրինական համակարգչային ծրագրեր։ Ես այս պահին աշխատում/ներկայացնում եմ մի կազմակերպություն որը ունի բավականաչափ համակարգչային տեխնիկա, սակայն ֆինանսական պատճառներով մեռժել կամ անտեսել է Microsoft-ի նամակները այդ մասին։

Խնդրում եմ այն անձին կամ անձանց ովքեր տիրապետում են այս տեղեկությանը ավելի մանրամասն - մինչև օրենքի անվանումը և ինտերնետում հղումը - փակցնել դա այստեղ։

Նաև փորձ ունեցողներին խնդրում եմ խորհուրդ տալ թե ինչպես է պետք ճիշտ պահանջել տնորինությունից որպեսի նրանք ավելի լուրջ մոտենան հարցին այլ ոչ թե գա օրը հասնի ու հետո պտտվեն ու սիսադմինների դեմքին թռնեն։
Տիպիկ մեր օֆիսի վիճակը)))

Մեզ մոտ ավելի քան 15 համակարգիչներից 13 ի վրա Windows 7 starter ա տեղադրված, միայն իմն ու ևս մեկինը Windows profi, ու այդ ամենն այն բանից հետո, երբ 6-րդ վարչությունից եկել են ու համակարգիչները հավաքել տարել չլիցենզավորված ՕՀ օգտագործելու համար:
Խորհուրդ կտամ նամակներին չանտեսել, քանի որ դա հաստատ մի քանի միլիոնի վնասա հետո ձեզ տալու, ինչպես որ մեզ մոտա դա եղել