Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Valentina (26.04.2013)
Օրորներ
Օրորը ժողովրդական երգաստեղծության հնագույն և կենսունակ ժանրերից է : Հայտնի է նաև նանա, լուրիկ, րուրիկ, այեր, հայրուր և այլ անուներով: Օրորների հիմնական թեմատիկան մայրական սերն է դեպի սիրասուն զավակը : Սիրող մայրն օրորներում գեղեցիկ համեմատություններ է անում` ընտրելով քնքուշ, փաղաքշական արտահայտություններ, բառեր` գառնուկ, ուլիկ, փիսիկ, ծաղիկ և այլ: Համեմատությունները նպաստում են օրորների պատկերավորությանը.
Նանիկ , Գառնուկ ջան նանիկ,
Գոգնոց թոկերս օրորոց,
Ծառի թփերը ծածկոց ,
Մանր թփերը փաթթոց.
Լուրիկ , գառնուկ ջան լուրիկ,
Լուսնակը քե խաղցնի,
Արևը քե տաքցնի ,
Վերինը գա քե ծիծ տա :
Համեմատություններ անելիս բնականաբար իր զավակին անհուն սիրող մայրը չի կարողանում խուսափել չափազանցություններից.
Ոչ մարն է բերեր նման ,
Ոչ արևն ու , ոչ լուսընկան ,
Քեզ եղնիկ սարին բերեր,
Ու շահան բալան սնուցեր
:
Օրորների մեջ կան նաև այնպիսի երգեր , որոնց բովանդակությունն անմիջական կապ չունի երեխային քնեցնելու հետ: Դրանց մեծ մասի թեմատիկան պատմական է .
Նանա բալիկս , նանա,
Չուր չքմես, չեմ խանա ,
Լուրիկ , լուրիկ, լուրիկ:
Փախե եկեր ենք Վանա ,
Տաճկու ձեռքեն դիվանա ,
Լուրիկ, լուիրիկ, լուրիկ,
Բալաս լուրիկ , լուրիկ, լուրիկ:
Օրորների այլ թեմաների հանդես գալը բացատրվում է երկու կերպ . երեխային օրորելիս տնային բազմազան հոգսերից ազատ կինը ընկնում է հիշողությունների գիրկն ու երգով արտահայտում իրեն հուզող զգացմունքները: Կամ ` օրորի միջոցով նա կրած տառապանքների ու տանջանքների, կորցրած հարազատների համար , ատելության ու վրեժխնդրության հրդեհ է բորբոքում , փոխանցում սերունդներին ողբերգական անցյալը , արթնացնում փոքրիկի սրտում հերոսական ոգի , ազգային արժանապատվության զգացում: Օրորնրն իբրև ժանր կենսունակ են այնպես , ինչպես սիրո երգերն ու ողբերն , հարսանեկան երգերը , քանի որ բոլորն էլ գեղարվեստորեն արտացոլում են կյանքի կայուն երևույթներ`ծնունդ , ամուսնություն , մահ:
http://www.zvartren.am/?module=artic...icle=5&lang=am
Հովհաննես Բադալյան-Օրորոցային
Մելանյա Աբովյան, Արևելյան օրորոցային
Սա <<փլեյլիստ>> է, որ հղումը բացեք, էլի բաներ կբացահայտեք:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էս գործը շատ եմ հավանում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Զաքար (10.02.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ