User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Հայկական օրորոցային երգեր

  1. #16
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Արի իմ սոխակով» փոքր ժամանակ շատ եմ քնել : Ու նաև ինձ քնացնում էին Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակով», եթե դա հաշիվ ա :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (07.04.2012)

  3. #17
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Տարոնի օրոր»- Հասմիկ Հարությունյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.04.2012)

  5. #18
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Օրորոցային»- Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (09.04.2012), E-la Via (09.04.2012), Tig (09.04.2012), Ֆոտոն (09.04.2012)

  7. #19
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Օրորոցային»- Վարդուհի Վարդանյան

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.04.2012), Tig (09.04.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, իրոք շնորհակալ եմ այս թեման բացելու համար: Ինքս էլ գրեթե ոչինչ չգտեմ մեր օրորոցային երգերի մասին, բայց հետաքրքիր է, որ ինձ երբեմն բռնացնում եմ «Տարոնի օրորը» քթիս տակ երգելով: Անգամ բառերը լրիվ չգիտեմ, ուղղակի մեղեդին է շատ խորը նստած ներսումս, թեկուզև դա ինձ համար ոչ ոք չի երգել:

    Իսկ սա էլ շատ անուշն է :

    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.04.2012)

  11. #21
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, իրոք շնորհակալ եմ այս թեման բացելու համար: Ինքս էլ գրեթե ոչինչ չգտեմ մեր օրորոցային երգերի մասին, բայց հետաքրքիր է, որ ինձ երբեմն բռնացնում եմ «Տարոնի օրորը» քթիս տակ երգելով: Անգամ բառերը լրիվ չգիտեմ, ուղղակի մեղեդին է շատ խորը նստած ներսումս, թեկուզև դա ինձ համար ոչ ոք չի երգել:

    Իսկ սա էլ շատ անուշն է :

    Ան ջան, սա լսել էի, բայց այս նույն օրորոցայինի այս կարատում եմ շատ շատ հավանել: Էս մի 10 օր կլինի տենց օր չկա որ մի քանի անգամ չլսեմ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    "Օրոր իմ բալաս"
    Էս օրորոցայինի դասական ոճով կատարումները մի տեսակ չհանեցի...
    Իսկ սա շատ հավանեցի

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (09.04.2012)

  13. #22
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ տարբերակն էլ լավն է, բայց ինձ առաջինն ավելի դուր եկավ :

    Այստեղ կարելի է և լսել և բեռնել Զուլալի կատարմամբ «Արի իմ սոխակը»:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (10.04.2012), Հայկօ (09.04.2012)

  15. #23
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար փոնտրելուց հետո վերջապես հայկական օրորոցայինի մասին մի հոդված գտա համացանցում: Շատ հետաքրքիր է, բայց ավելին կցանկանայ կարդալ մեր օրորոցայինների մասին:

    Հայ երաժշտական ֆոլկլորի օրորի տեսակը

    Տաթևիկ Շախկուլյան, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

    Օրորը կամ օրորոցայինը, որը մոր երգն է երեխային քնեցնելու ժամանակ, շատ հին ծագում ունի, այնքան, որքան հին է ընտանիքը: Օրորը կոչվում է նաև րուրի, նեննի, հայրուր, հեյրուր, նանա, լուրիկ և այլն: Հայկական տարբեր տարածաշրջաններում այդ անվանումները տարբերվել են` համապատասխան բարբառին:

    Օրորների երաժշտական մարմնավորումը շատ բազմազան է` մի քանի հնչյունից բաղկացած կարճ մոտիվից մինչև հարուստ, մելիզմատիկ մեղեդիներ: Բոլոր դեպքերում օրորներին բնորոշ են կրկնությունները` միանման կամ փոփոխական, որոնք համապատասխանում են օրորի ընթացքի կրկնողությանը` օրորոցի ճոճքին (ինչպես, օրոր բառն ինքը, որի երկու կրկնվող մասերը` «օր», մարմնավորում են օրորոցի ճոճքը):

    Օրոր երգելիս մայրը գլխավորապես սերն է արտահայտում իր զավակի նկատմամբ, նրան գովաբանում է, քնքուշ բառեր ու համեմատություններ ասում` գառնուկ, ծաղիկ, հրեշտակ և այլն: Երեխան մոր համար աշխարհի կենտրոնն է, և մայրն ամեն ինչ կանի նրա համար: Դրանով են պայմանավորված «էրթամ լուսընկան բերիմ», «սուրբ հրեշտակն էլ պահապան դնիմ» արտահայտությունները: Մայրը գովաբանում է երեխային, նշում այն շնորքը, խելքն ու աշխատասիրությունը, որ նա պիտի ունենա ապագայում: Մանկանը քնեցնելիս մայրն իր երազանքն է արտահայտում` կապված նրա ապագայի հետ:

    Մայրը զավակին պատկերում է գեղեցիկ, իդեալական միջավայրում.

    Մանրատերև քեզ փաթթոց,
    Լենատերև քեզ ծածկոց,
    Ծառերը քեզի օրորոց:

    Կամ`

    Լուրիկ, գառնուկ ջան, լուրիկ,
    Լուսնակը քե խաղցնի,
    Արևը քե տաքցնի,
    Վերինը գա քե ծիծ տա:

    Օրորներում դրսևորվում են տոտեմական պատկերացումների հետքերը` ի դեմս երեխաներին մայրություն անող կենդանիների, մասնավորապես` եղնիկի, այծի:

    Նանա, նանա, Օրսանգյուլ,
    Պախրեն կուգա ծիծ կուտա…

    Օրորները նաև երգողի հոգեվիճակի արտացոլումն են: Հաճախ անձնական ապրումները և մտորումները ուղղակիորեն արտացոլվել են օրորի մեջ: Այսպես, Մոկսում երգվող «Սախակ սարը տակ» օրորի առնչությամբ մի ավանդույթ է պահպանվել, ըստ որի մի հովիվ գայթակղում է սարում բանջար քաղելու գնացած աղջկան: Օրեր անց, երբ աղջիկը զգում է, որ մայրանալու է, լքում է իր հայրենի տունը և թաքնվում լեռներում: Ամիսներ անց նա որդի է ունենում և որդու համար երգում մի գեղեցիկ օրոր: Սակայն մայրն իրեն վարկաբեկված է զգում, անիմաստ է համարում կյանքը: Մեռնելուց առաջ նա որդու բարուրը դնում է աղբյուրի ճանապարհին և թաքնվում մոտակա քարայրում: Մի բարի կին վերցնում է երեխային և սեղմում կրծքին: Դա տեսնելուց հետո, երեխայի մայրը, զգալով, որ իր որդին ապահով ձեռքերում է, իրեն հանձնում է գետի ալիքներին:

    Վասպուրականում հորինված «Առնօս» երգի մասին հետևյալ ավանդույթն են պատմել: Տղան ու աղջիկն անխախտ սիրո երդումով հրաժեշտ են տալիս միմյանց, և տղան գնում է պանդխտության: Մինչև տղայի վերադարձը, աղջկա ծնողները, հակառակ դստեր կամքին, ամուսնացնում են նրան մի ուրիշի հետ: Պանդխտությունից վերադարձած տղան, աղջկա տան երդիկի մոտ, աղջիկն էլ երեխայի օրորոցի առջև` երգով խոսում են իրար հետ: Իրենց սերը քողարկում են` երգին տալով օրորոցայինի բնույթ: Սրանք այն դեպքերն են, երբ հասարակական բարքն ու մտածելակերպը արտացոլվում են օրորում:

    Օրորների մի խումբ բովանդակում է պատմական թեմատիկա: Այսպես, երեխային օրոր երգելով` մայրը պատմում է երկրի ու ժողովրդի ծանր հոգսերի մասին: Մի կողմից նա իր մտորումներն է արտահայտում, մյուս կողմից էլ` կարծես թե ինֆորմացիա է հաղորդում իր զավակին, որն էլ իր հերթին պետք է դա փոխանցի իր սերունդներին:

    Հետևյալը Սասունի օրորից է.

    Րուրիգ էնեմ, դու րուրենաս,
    Դու պստիկիս բարով մեծնաս:
    Ասքյար բռնե սարեր բոլոր,
    Հայոց հարսներ մացե մոլոր:

    Մեկ այլ դեպքում պապը թոռան համար օրոր է երգում, և օրորի բովանդակությունը Հայոց Եղեռնի նկարագրությունն է:

    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Գիշերն անցավ, էղավ կեսը,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Թուրքերն էկան, լցվան գեղը,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Աղոթըրան նոր էր բացվե,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Ամեն մե տուն լաց ու կոծ էր,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Հավարն էկավ, կոտորում էր,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Էս իմալ, զուլում աշխարհ էր,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Հեսիր տարան քո հորն ու մոր,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Աշխարքի մեջ մացինք մոլոր,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Փախանք, ընգանք վերան չոլեր,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Արև դիպավ մեր էրդըկին,
    Րուրի, րուրի, րուրի լաո,
    Կարոտ մացինք Մշու դաշտին,
    Րուրի, րուրի, րուրի լաո:

    Այսպիսով, հայ երաժշտական ֆոլկլորում օրորը պարզապես քնեցնելու երգ չէ, այլև կենցաղի, հասարակական բարքերի ու պատմության մասին ինֆորմացիա: Պատմական թեմատիկայով օրորները պատմական ժանրի երգերի հետ միասին փաստագրական նյութեր են և կարող են համարվել ժողովրդի տարեգրություն:

    Նյութը վերցված է այստեղից:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (10.04.2012), Գեա (09.04.2012), Լուսաբեր (09.04.2012), Ուլուանա (25.08.2012), Ֆոտոն (09.04.2012)

  17. #24
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրում եմ Կանաչյանի օրորոցայինի խոսքերը դրեք, ով ունի: Կարելի է սովորել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (10.04.2012)

  19. #25
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար փոնտրելուց հետո վերջապես հայկական օրորոցայինի մասին մի հոդված գտա համացանցում: Շատ հետաքրքիր է, բայց ավելին կցանկանայ կարդալ մեր օրորոցայինների մասին:

    Հայ երաժշտական ֆոլկլորի օրորի տեսակը

    Տաթևիկ Շախկուլյան, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

    ....................

    Նյութը վերցված է այստեղից:
    Այս հոդվածին ծանոթ չէի, բայց Տաթևիկին ճանաչում եմ, շատ ընտիր անձնավորություն է
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. #26
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ Կանաչյանի օրորոցայինի խոսքերը դրեք, ով ունի: Կարելի է սովորել:
    Հայֆոնում օգնեցին

    Խօսք՝ Ռ. Պատկանեանի
    Երաժշտ.՝ Բ. Կանաչեանի

    Քո՛ւն երղի՛ր, պալաս, աչքըդ խուփ արայ,
    Քուն թող գա նախշուն աչքերուդ վըրայ.
    Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
    Իմ անուշիկիս քունը կը տանի:

    Մաւի հիլուններ կախիլ եմ ես ալ,
    Նազար չիս առնուլ, քո՛ւն եղիր, մի՛ լալ.
    Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
    Իմ անուշիկիս քունը կը տանի:

    Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
    Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
    Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
    Իմ անուշիկիս քունը կը տանի:

    Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
    Մըղկըտած ծանով սիրտըս չի մաշիս.
    Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
    Իմ անուշիկիս քունը կը տանի:

    Դուն ալ քո՛ւն եղիր, ինծի ալ քուն տուր,
    Սուրբ Աստուածամայր, պալիկիս քուն տուր,
    Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
    Իմ անուշիկիս քունը կը տանի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.04.2012), Ֆոտոն (10.04.2012)

  22. #27
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. #28
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.04.2012), E-la Via (19.04.2012)

  25. #29
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (10.04.2012)

  27. #30
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ագնա օրոր

    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.04.2012)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ժողովրդական երգեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 13.08.2013, 19:25
  2. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16
  3. mp333.do.am - անվճար հայկական երգեր
    Հեղինակ՝ vtigranv, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.08.2009, 20:28
  4. Mymp3.do.am - Հայկական երգեր
    Հեղինակ՝ Axlqalaq, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.08.2008, 22:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •