User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Հոգեբանական օգնություն նոր ծննդաբերած մայրիկներին

  1. #16
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    էս գրքում շատ հետաքրքիր բաներ կան Уильям и Марта Серз "Ваш малыш от рождения до двух лет", ինտերնետում կա։ Օրինակ հենց էս հեղինակն է ասում, որ պետք չէ խուսափել երեխային հետդ քնեցնելուց, կամ շատ գրկելուց, որ երեխան կարիք ունի մորը կպած լինել։ Դա կարդալուց հետո մի տեսակ ավելի հանգիստ եմ էրեխուս երես տալիս
    Ան ջան, որ նայես գրքերին, էնպիսի խորհուրդներ կտան, որ...
    Ես գտնում եմ, որ ավելի լավ է երեխային դաստիարակել այնպես, որ թե քեզ հետագայում հարմար լինի, թե երեխային։ Չգրկելով ես չեմ ասում, անտեսել երեխային, բնավ ոչ։ Կարելի ա գործ անելուց երեխային սայլակով տանել մոտդ ու ասենք աման լվալուց խոսել հետը, երգել իր համար (ես էդպես էլ արել եմ)։ Ու երեխան հաստատ էլի կզգա մոր ներկայությունը։
    Ծանոթիս երեխան իսկզբանե սովորեց գրկի վրա լինել։ 8 ամսեկան էր, որ տեսա, բացի մոր մոտից, ուրիշ ոչ մեկի մոտ չէր գնում, դրան գումարած, եթե հաշվի առնենք, որ երեխան բավական խոշոր էր, խեղճ կնոջ վրա հալ չէր մնացել։ Նույնիսկ տատիկի մոտ չէր գնում, էլ չասած օտար մարդկանց մասին։ Բավական էր, մի օտար հայացք վրան նկատեր, էնպես աղեկտուր էր լացում, ասես աշխարհի վերջն էր։
    Հետևաբար, մորը կապված լինելը էդ օրինակում ամենասխալ բանն էր։

  2. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ի դեպ մոռացա ասեմ:
    Էստեղ ամեն նորաթուխ մայրիկ «տնային» մանկաբարձ ունենալու հնարավորությու ունի, ով ծննդաբերությունից հետո՝ առաջին շրջանում, գալիս, օգնում է կնոջը, սովորեցնում ոնց պահել երեխային, հետևում կնոջ առողջական վիճակին:
    Ու իմ մանկաբարձն էլ էր ասում, որ կերակրելուց կողքս պառկացնեմ պստոյին, իրար հետ քնենք, որ կարողանամ հանգստանալ, ստիպված չլինեմ մի հատ էլ վեր կենալ տեղից: Իսկ այ մամաս ասում էր, որ ոչ մի դեպքում երեխային կողքս չքնացնեմ, հատկապես կերակրելուց, որ դա շատ վտանգավոր է...
    Էդպիսի ծայրահեղ կարծիքներ:
    Իմ ծանոթներից շատերն են կողքը քնացնում, էդպես կերակրում: Եթե մի քիչ զգույշ լինես ու զգոն, ոչ մի վատ բան էլ չի լինի պստոյի հետ, դու էլ կհասնգստանաս...
    Ուղղակի ինձ մոտ տենց խնդիր չկար. իմ ճուտիկը գիշերը նախընտրում էր քնել, ոչ թե ուտել:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (29.03.2012)

  4. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ էդ վիճակում, մանավանդ որ ի սկզբանե մեջքի պրոբլեմ ունեմ, դեռ մինչև էրեխեն, որ 2 հատ աման էի լվանում, ցավից մեռնում էի, հիմա ամբողջ օրը իմ չաղոյին ձեռիս ման եմ գալիս, երեկոյան արդեն մեռնում եմ։ Բայց դե մեղքս գալիս ա, որ լացում ա, ոնց չգրկեմ։ Ասում են թող թող լացի։ Մի անգամ թողեցի պորտը դուրս եկավ, էդ գոռալուց գրիժա էր առաջացել, մինչև հիմա տեղն ենք գցում, համարյա անցել ա, բայց դե իրա հիստերիկության արդյունքն էր։
    Վայ, խեղճ պստո...

  5. #19
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օր ա կարդում եմ... ինչքան հիշողություններ արթնացան: Երեխեքիս ծնվելուց մինչև հիմա ես չգիտեմ ինչ ա նշանակում հանգիստ կյանք: Մենք ամուսիններով ենք մեծացրել երկուսին էլ: Տղայիս ժամանակ քույրս էր օգնում: Որ հիշում եմ էտ օրերը հիմա էլ լացս գալիս ա: Ծնվելուց մի ամիս հետո ինձ վիրահատեցին ու իբր հետծննդաբերական ցավերը քիչ էին դրան էլ ավելացավ վիրահատականը գումարած մեջքիս ցավը / դիսկերի խախատում/ : Էտ վիճակով մենք տղայիս քնացնում էին ադյալների մեջ օրորոելով: Ամբողջ գիշեր հերթապահելով ու օորորելով, չհաշված որ արհեստական կերակրվող երեխա էր ու էն մութ ու ցուրտ տարիներին մինչև կաթը սարքում էինք լինում էր դեպքեր երբ շիշը սառեցնելուց ջարդվում էր ու... հաջորդ օրը արդեն սողալով էի քայլում... ու տենց համարյա 2 տարի: Աղջկաս հետ մի քիչ հեշտ էր: Միակը էն էր որ ես կերակրում էի իսկ էտ ընթացքում ամուսինս պամպերսն էր փոխում, թե չէ կատաստրոֆա կդառնար: Կողքիս չեմ քնացրել, որովհետև մի անգամ գիշերը ձեռքիս կերակրելուց քնել էի, ու էտ օրվանից վախենում էի: Բայց հիմա արդեն հիշում եմ անցան գնացին էտ դժվարությունները…պարզապես եթե ամուսինը օգնում ա դա կնոջ համար անգնահատելի ձեռքբերում ա, հակառակ դեպքում խեղճացած նայում ես կողքերդ թե ով գոնե մի րոպե կպահի որ նստես:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2012), Ariadna (29.03.2012), Cassiopeia (29.03.2012), ivy (29.03.2012), Նաիրուհի (31.03.2012), Ֆոտոն (06.04.2012)

  7. #20
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխային կողքին քնեցնելը չի խրախուսվում երկու պատճառով, նախ դա վտանգավոր է, կան բազմաթիվ դեպքեր ,երբ մայրը քնել է կերակրելու պահին ու խեղդել երեխային կրծքով: Երկրորդ վտանգը նրանում է , որ երեխան մի անգամ սովորելով մոր կողքին քնելու հաճույքին, հետագայում հրաժարվում է իր անկողնուց, ու դա կարող է դառնալ սովորույթ ու ձգվել մինչև 2-3արեկան հասակը, նման երեխաներին շատ դժվար է լինում հետագայում սովորեցնել մենակ քնելուն:Կա նաև երրորդ պահը, այդ անկողնում ամուսինները նաև սեքսով են զբաղվում , ինչքան գիտեմ, ու ինչքանով է հիգիենիկ, պստոին էդքան վաղ տարիքից ծանոթացնել ծնողների միզասեռական ոլորտի բակտերիաների հետ:
    Ճիշտ է նաև այն մոտեցումը ,որ երեխային չի կարելի հաճախակի վերցնել կամ օրորել քնելու համար: Նրանց դա դուր է գալիս ու մի երկու անգամից հետո սկսում են պահանջել, ու էլի այդ պահանջը լացի ձևով ձգվում ու տարիներ է դառնում: եթե այնուամեայնիվ երեխան անհանգիստ է ու շատ է լաց լինում , ինչպես նշվեց վերում, ուրեմն պետք է փնտրել ու գտնել պատճառը:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 29.03.2012, 11:26:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.03.2012), Chilly (29.03.2012), Ամպ (30.03.2012), Դեկադա (29.03.2012), Ուլուանա (07.04.2012)

  9. #21
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխային կողքին քնեցնելը չի խրախուսվում երկու պատճառով, նախ դա վտանգավոր է, կան բազմաթիվ դեպքեր ,երբ մայրը քնել է կերակրելու պահին ու խեղդել երեխային կրծքով: Երկրորդ վտանգը նրանում է , որ երեխան մի անգամ սովորելով մոր կողքին քնելու հաճույքին, հետագայում հրաժարվում է իր անկողնուց, ու դա կարող է դառնալ սովորույթ ու ձգվել մինչև 2-3արեկան հասակը, նման երեխաներին շատ դժվար է լինում հետագայում սովորեցնել մենակ քնելուն:Կա նաև երրորդ պահը, այդ անկողնում ամուսինները նաև սեքսով են զբաղվում , ինչքան գիտեմ, ու ինչքանով է հիգիենիկ, պստոին էդքան վաղ տարիքից ծանոթացնել ծնողների միզասեռական ոլորտի բակտերիաների հետ:
    Ճիշտ է նաև այն մոտեցումը ,որ երեխային չի կարելի հաճախակի վերցնել կամ օրորել քնելու համար: Նրանց դա դուր է գալիս ու մի երկու անգամից հետո սկսում են պահանջել, ու էլի այդ պահանջը լացի ձևով ձգվում ու տարիներ է դառնում: եթե այնուամեայնիվ երեխան անհանգիստ է ու շատ է լաց լինում , ինչպես նշվեց վերում, ուրեմն պետք է փնտրել ու գտնել պատճառը:
    Գեա ջան իմ աղջիկը մի սովորություն ուներ ծնված օրվանից ուղիղ 3 ամիս ամեն օր երեկոյան 6-ին լացում էր... աննպատակ: Դա տևում էր ուղիղ մի ժամ, մի ժամից ձենը կտրում քնում էր / երևի իրա զահլեն էլ էր գնում/: Էտ ընթացքում մենք պիտի իրան գրկեինք ու տան մեջ քայլեինք: Շրջում էինք փորիկի վրա ու տուտուզիկին կամաց կամաց խփում / տենց էր սիրում ինչ անեմ/: Բայց եթե փորձի էտ գործողությունը նստած անեի, նենց էր լացում, որ արածիցս փոշմանում էի: Դե հիմա ասա, ոնց դրան ձեռքին չսովորացնեինք:


    ...ուզում եմ ասեմ, շատ բան երեխուց ա կախված: Հարևանիս երեխուն դնում են օրորոցը ու քնում ա, զարմանքից աչքերս չռվում են: Ես երազելով մնացի...
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 29.03.2012, 11:37:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2012), Ariadna (29.03.2012), ivy (29.03.2012)

  11. #22
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, որ նայես գրքերին, էնպիսի խորհուրդներ կտան, որ...
    Ես գտնում եմ, որ ավելի լավ է երեխային դաստիարակել այնպես, որ թե քեզ հետագայում հարմար լինի, թե երեխային։ Չգրկելով ես չեմ ասում, անտեսել երեխային, բնավ ոչ։ Կարելի ա գործ անելուց երեխային սայլակով տանել մոտդ ու ասենք աման լվալուց խոսել հետը, երգել իր համար (ես էդպես էլ արել եմ)։ Ու երեխան հաստատ էլի կզգա մոր ներկայությունը։
    Ծանոթիս երեխան իսկզբանե սովորեց գրկի վրա լինել։ 8 ամսեկան էր, որ տեսա, բացի մոր մոտից, ուրիշ ոչ մեկի մոտ չէր գնում, դրան գումարած, եթե հաշվի առնենք, որ երեխան բավական խոշոր էր, խեղճ կնոջ վրա հալ չէր մնացել։ Նույնիսկ տատիկի մոտ չէր գնում, էլ չասած օտար մարդկանց մասին։ Բավական էր, մի օտար հայացք վրան նկատեր, էնպես աղեկտուր էր լացում, ասես աշխարհի վերջն էր։
    Հետևաբար, մորը կապված լինելը էդ օրինակում ամենասխալ բանն էր։
    Դե Վեռ ջան, աման լվանալուց բնականաբար գրկիս չի լինում, կաչալկայով հետս տանում եմ խոհանոց, նույնն էլ ճաշ եփելուց։ Բայց համեմատաբար շատ եմ գրկում, ինձ թվում ա էրեխուց էլ ա, սովորեցնելը նշանակություն ունի, բայց նույն մամայի էրեխեքն էլ լրիվ տարբեր են լինում երբեմն։
    When life gives you lemons, make lemonade

  12. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխային կողքին քնեցնելը չի խրախուսվում երկու պատճառով, նախ...
    Գեա ջան, էս հարցի վերաբերյալ մի կարծիք չի, որ կա:
    Ամեն մարդ ինքն է զգում, թե իր երեխային ինչ է պետք, ոնց է ավելի ճիշտ իրենց երկուսի համար: Շատ անհատական է դա:
    Համոզված եմ, որ մոտ ապագայում դու էլ ուրիշ աչքերով կնայես էդ հարցին ու մեզ հետ էլ կկիսվես քո անձնական փորձով:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (29.03.2012)

  14. #24
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեկադա ամեն նման դեպք ստուգելու կարիք ունի: Երեխան անկապ երբեք լաց չի լինում, այլ բան է, որ մենք ուղղակի չենք կարողանում հասկանալ, թե բանն ինչում է: Մի օրինակ բերեմ... պստոների մոտ մինչև երեք -չորս ամսեկան հասակը, իսկ երբեմն մինչը վեց ամսեկանը աղիքային խիթ է լինում, Երեխայի մոտ ուժեղ փորացավեր են լինում,երբեմն գազերը, ոչ մի կերպ դուրս չեն գալիս: Դրա պատճառները լիարժեք բացահայտված չեն: Մի շարք վերսիաներ կան: 1) աղիների նյարդաթելերի միելինիզացիան լիարժեք չի լինում ,արդյունքում մի կողմից աղիների կծկումները լիարժեք չեն լինում,մյուս կողմիցբերում են աղիների սպազմի, գազերի կուտակմանը,2) ստամոքսաղիքային տրակտի ֆերմենտների արտադրությունը լիարժեք ձևավորված չի, արդյունքում սնունդը լիարժեք չի քայքայվում , արդյունքւմ կիսաքայքայմն արդյունքները նաև գազերի ձևով կարող են կուտակվել աղիներում բերելով ցավերի ու դիսկոմֆորտի... էլի կան վերսաներ , էլ չշարունակեմ : Երբ երեխային գրկում ու մետեցնում ենք մեզ, նրա որովայնը աստիճանաբար տաքացնում ենք, աղիները թուլանում են, ցավերը անցնում են ու երեխան հանգստանում է: Արդյունքում ծնողը չի կողմնորոշվում, թե ինչից հանգստացավ երեխան , բայց փաստը մնում է փաստ, որ երեխան հանգստանում ու քնում է , դա էլ պատճառ է դառնում , որ ամեն լացից մայրը երեխային գրկի ու մոտեցնի իրեն, այսինքն չգիտակցված օգնում է երեխային: Բայց դա ահագին բարդ ու ձանձրալի պրոցես է դառնում, քանի որ ամիսներ է տևում , արդյունքում երեխան ինքն էլ է հասկնանում ու սովորում մոր գրկին, ու ամեն անհանգստացնող իրավիճակում հիստերիկ լացով պահանջում է , որ գրկեն իրեն: Ես ընդամենը մեկ պրոբլեմի մասին գրեցի, իսկ նորածնային տարիքում դրանք բազմաթիվ են, ու ցանկացածի լուծման ձևերից մեկը երեխային գրկելն ու սեփական մարմնին մոտեցնելն է , որն էլ ծնողները անում են... իհարկե էդ իրավիճակներից յուրաքանչույուրը ավելի գրագետ լուծում ունի, բայց դրա համար պետք է բժշկի դինել, կամ համապատասխան գրականություն կարդալ...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (29.03.2012)

  16. #25
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեա ջան, էս հարցի վերաբերյալ մի կարծիք չի, որ կա:
    Ամեն մարդ ինքն է զգում, թե իր երեխային ինչ է պետք, ոնց է ավելի ճիշտ իրենց երկուսի համար: Շատ անհատական է դա:
    Համոզված եմ, որ մոտ ապագայում դու էլ ուրիշ աչքերով կնայես էդ հարցին ու մեզ հետ էլ կկիսվես քո անձնական փորձով:
    ճիշտ ես , ինչքան մայր այնքան կարծիք,գումարած կողից մեծ մայրիկ- տատիկ ու ատուտատիկների խորհուրդները:Ես գրում եմ այն, ինչ սովորեցնում են մանկաբույժներին և այն ինչ ասում են մանկաբույժները իրենց դիմող մամաներին... ով ինչքանով կարողանում է այնքանով էլ հետևում է այդ խորհուրդներին...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 29.03.2012, 12:04:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  17. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես , ինչքան մայր այնքան կարծիք,գումարած կողից մեծ մայրիկ- տատիկ ու ատուտատիկների խորհուրդները:Ես գրում եմ այն, ինչ սովորեցնում են մանկաբույժներին և այն ինչ ասում են մանկաբույժները իրենց դիմող մամաներին... ով ինչքանով կարողանում է այնքանով էլ հետևում է այդ խորհուրդներին...
    Բայց հետաքրքիր է, որ մանկաբույժներին էլ տարբեր բաներ են սովորեցնում Գուցե երկրների մեջ է տարբերությունը, չգիտեմ...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (29.03.2012)

  19. #27
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հետաքրքիր է, որ մանկաբույժներին էլ տարբեր բաներ են սովորեցնում Գուցե երկրների մեջ է տարբերությունը, չգիտեմ...
    իսկ ինչ են սովորեցնում ձեր մոտ ??? Կոնկրետ կգրես??? մանկաբույժը պնդում է,որ երեխային քնեցնեն ծնողների անկողնում??? շատ կհիասթափվեմ եթե պատասխանը դրական լինի...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  20. #28
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեա ջան իմ աղջիկը մի սովորություն ուներ ծնված օրվանից ուղիղ 3 ամիս ամեն օր երեկոյան 6-ին լացում էր... աննպատակ: Դա տևում էր ուղիղ մի ժամ, մի ժամից ձենը կտրում քնում էր / երևի իրա զահլեն էլ էր գնում/: Էտ ընթացքում մենք պիտի իրան գրկեինք ու տան մեջ քայլեինք: Շրջում էինք փորիկի վրա ու տուտուզիկին կամաց կամաց խփում / տենց էր սիրում ինչ անեմ/: Բայց եթե փորձի էտ գործողությունը նստած անեի, նենց էր լացում, որ արածիցս փոշմանում էի: Դե հիմա ասա, ոնց դրան ձեռքին չսովորացնեինք:



    ...ուզում եմ ասեմ, շատ բան երեխուց ա կախված: Հարևանիս երեխուն դնում են օրորոցը ու քնում ա, զարմանքից աչքերս չռվում են: Ես երազելով մնացի...
    Գայ ջան, մեզ մոտ էդ չհիմնավորվածը սկսվում էր երեկոյան 8:30-ից, մինչև գիշերվա 1-ը, 1-ից սկսում էր շշմել, 2-ին քնում էր։ Ու նենց էր լացում, որ համ պորտը դուրս էկավ, համ ձայնն էր կտրվել։ Հետո բժշկուհին դեղ խորհուրդ տվեց, սուպրաստինի մանկական տարբերակն ա, ֆենիստիլ։ Ասեց որ նյարդային համակարգը դեռ ձևավորված չի ու ինքը տեղ ա արել ամեն օր էդ ժամին լաց լինել, ասեց սա կհանգստացնի ու հնարավոր ա էդ ռեժիմից շեղվի։ Մի 3 օր տվեցի, տեղն ընկավ։
    When life gives you lemons, make lemonade

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (29.03.2012)

  22. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ են սովորեցնում ձեր մոտ ??? Կոնկրետ կգրես??? մանկաբույժը պնդում է,որ երեխային քնեցնեն ծնողների անկողնում??? շատ կհիասթափվեմ եթե պատասխանը դրական լինի...
    Ոչ ոք ոչինչ չի պնդում, բայց ընդհանուր, հա, դեմ չեն էդ գաղափարին:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (29.03.2012)

  24. #30
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Վեռ ջան, աման լվանալուց բնականաբար գրկիս չի լինում, կաչալկայով հետս տանում եմ խոհանոց, նույնն էլ ճաշ եփելուց։ Բայց համեմատաբար շատ եմ գրկում, ինձ թվում ա էրեխուց էլ ա, սովորեցնելը նշանակություն ունի, բայց նույն մամայի էրեխեքն էլ լրիվ տարբեր են լինում երբեմն։
    Տարբեր են լինում, նույն ձեւով դաստիրակում ես, բայց ամեն մեկը իր ձեւով է ընկալում: Աղջկաս ինչքան փորձեցինք չգրկել, ելք չկար: Երկրորդ երեխայի ժամանակ գիտեի թե բոլոր երեխաները այդպիսին են, փորձում էի գրկած քնացնեմ, ինչպես մեծիս, չէր քնում: Քնում էր ինքնուրույն, բայց արթուն ժամանակ սիրում էր ձեռքերիս վրա լինել: Փոքրս քնում էր միայն իմ կողքին, ուրիշ ելք չկար, նույնիսկ օրօրելով չէր քնում, բայց արթուն ժամանակ ինքն իր հետ 1-2 ժամ կարող էր զբաղվել:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (29.03.2012)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Հոգեբանական թեստեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 354
    Վերջինը: 09.05.2014, 02:12
  3. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2010, 17:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •