User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Հոգեբանական օգնություն նոր ծննդաբերած մայրիկներին

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբանական օգնություն նոր ծննդաբերած մայրիկներին

    Շատ նորաթուխ մայրիկներ երեխայի ծննդից հետո մի քանի ամիս շարունակ չեն կարողանում գտնել իրենց քունը մանկիկի անքնության պատճառով ու այդ իրավիճակը, պատահում է, շարունակվում է բավական երկար ժամանակ։ Ու դա մայրիկներին ահավոր ընկճում է, հոգեբանորեն, ու ինչու չէ, նաև ֆիզիկապես ճնշում։
    Ասում են, թե քառասունքից հետո երեխայի վարքագիծը կտրուկ շրջադարձ է կատարում՝ եթե գիշերը չէր քնում, սկսում է քնել, կամ հակառակը։
    Կիսվեք ձեր փորձով, խորհուրդներ տվեք նորաթուխ մայրիկներին։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (28.03.2012)

  3. #2
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա, հատկապես մոտ օրերս իմ փոքրիկս պիտի ծնվի: Առայժմ հոգեպես, նաեւ մտքով պատրաստվում եմ ոչ միայն անքնության, այլեւ նյարդային, սոցիալական եւ ուրիշ շատ պայմաններին:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  4. #3
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ 3 երեխա ունեմ արդեն, կգրեմ իմ փորձի մասին:
    1. Քնի մասին: Առաջին եւ երկրորդ երեխաների ժամանակ, ամեն կողմից զգուշացնում էին, որ երեխային գիշերը կողքիս չդնեմ: Ես էլ խելոք հետեւում էի զգուշացումներին: 2-3 տարի ես տանջված մայր էի՝ չքնած, հոգնած, անտարբեր շրջապատի նկատմամբ:
    Երբ ծնվեց 3-րդ երեխան, առաջին 2 ամիսը նույն վիճակում էի: Մի գիշեր այնքան հոգնած էի (ժամը մոտ 1-ն էր), երբ երեխան լացեց, վերցրեցի երեխային, դրեցի կողքիս կերակրելու... Զարթնել եմ առավոտյան ժ.7-ին. քունս առած, հանգստացած, առույգ: 2 տարի երեխան կողքիս է քնել: Կարեւորը, քունս առնում էի, եւ նյարդերս հանգիստ էին: Փոքրիկս 2 տարի 4 ամսական հոժար կամքով գնաց մյուս սենյակ քույրիկի ու եղբոր հետ քնելու:
    Միասին քնել ամեն մեկին խորհուրդ չեմ կարող տալ: Որոշ առումներով միասին քնելը երեւի թե վտանգավոր է: Մայրը ինքը պիտի զգա երեխան իր կողքին ապահով է՞, թե ոչ:

    2. Մի ուրիշ հարց էլ կա: Նորածին երեխան առաջին մի քանի ամիսների ընթացքում վերցնում է մայրիկի ուշադրության 80%: Մյուս երեխաները կամ պետք է համբերատար սպասեն, թե երբ մաման իրենց էլ բաժին կհասնի, կամ որպես օրենք փոխում են իրենց բնավորությունը, վարքագիծը:
    Ես հիմա փորձում եմ գտնել խելամիտ ելք իմ ուշադրությունը հնարավորին չափով բաշխել բոլոր երեխաներիս, որը շատ կարեւոր է:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2012), Ariadna (28.03.2012), Cassiopeia (28.03.2012), ivy (28.03.2012), keyboard (28.03.2012), Smokie (29.03.2012), Ֆոտոն (29.03.2012)

  6. #4
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էն երջանիկ մամաներից եմ, որ էդպես էլ չիմացավ, թե ինչ է անքուն գիշերը:
    Իմ բալիկը սկզբից ևեթ ամբողջ գիշեր քնում է: Ու պետք էլ չի քնացնել: Դնում եմ մահճակալին, երաժշտություն միասցնում, հինգ րոպեից քնած է լինում: Էդպես ամեն օր երեկոյան 8 անց կես քնում է, առավոտյան 7 անց կես, 8-ին արթնանում: Ցերեկն էլ է նորմալ քնում:
    Էնպես որ, բախտս բերեց, էդ անքնության սարսափները ինձ շրջանցեցին...

    Ինձ թվում է, փոքր երեխա ունեցող մամային ավելի շատ ֆիզիկական օգնություն է պետք, էդ որ լինի, էլ հոգեբանականին հերթը չի հասնի:
    Պետք է կողքին օգնող լինի՝ ամուսինը կամ ուրիշ հարազատներ, որ կինը շունչ քաշելու ու իրենով զբաղվելու ժամանակ ունենա: Թեկուզ պարզ մի բան՝ կարողանա գոնե մեկ-մեկ տնից դուրս գալ՝ առանց երեխայի: Լրիվ չկորցնի իր ազատությունը, չդառնա միայն երեխային կպած մայր, իր հետարքրությունների համար ժամանակ ունենա, իր սովորական կյանքը գոնե մի քիչ կարողանա պահպանել: Թե չէ իսկապես շատ ծանր կլինի... Թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն:
    Դրա համար շատ կարևոր է, որ կողքից օգնողներ լինեն, ամբողջ հոգսը չթողնեն կնոջ ուսերին: Թե չէ մարդ լրիվ կկոտրվի...

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.03.2012), armen9494 (28.03.2012), Cassiopeia (28.03.2012), erexa (28.03.2012), keyboard (28.03.2012), Smokie (29.03.2012), Vardik! (20.10.2013), Ֆոտոն (29.03.2012)

  8. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք որ հիվանդանոցից տուն եկանք, աղջիկս 3 օր քնում էր առավոտյան 6-7-ին, ամբողջ գիշեր լացում էր, ես էլ գրկած ման էի գալիս։ Ամուսինս էդ ժամանակ դեռ վախենում էր իրեն կպնել Հետո սկսեց քնել մի քիչ, դնում էի տեղը, մի կես ժամից նորից արթնանում էր, ինձ էլ էդ ժամանակ շատ դժվար էր պառկած տեղից վեր կանալը, կեսարյանով էի ունեցել ու ստիպված սկսեցի կողքիս քնեցնել։ Էդպես էլ իր մահճակալը մնաց որպես դեկորացիա, առավոտյան դնում եմ մի քիչ մոբայլով ուրախանում ա, մինչև ես հագնվեմ, անկողինները հավաքեմ, բայց երբեք չի քնում մեջը, ոչ գիշերը, ոչ ցերեկը։ Հա, մինչև 2.5 ամսականն էլ քնում էր գիշերվա 2-ին, ու մի անգամ արթնանում էր 6-ի կողմերը, ուտում նորից քնում։ Հիմա արդեն սկսել ա 10:30 քնել, 4 ամսական ա, գիշերն էլ 1-2 անգամ արթնանում ա, բայց էլի գոհ եմ, հիմա գոնե քնում ենք։ Ցերեկն էլ նորմալ չի քնում, քնում ա ձեռքիս, հենց դնում եմ արթնանում ա, էրեխուս մանկությունը անցնում է համակարգչի դիմաց, ինքը ձեռքիս քնած, ես կոմպի դիմաց նստած Բացարձակ ոչ մի օգնող չունեմ հենց առաջին օրվանից, մեկը որ գոնե կես ժամ գրկի, կամ գոնե հարդուկը անի, կամ ճաշը եփի, ամեն ինչ ինքս եմ անում։ Բայց մտածում եմ, որ ժամանակավոր ա էդ ամեն ինչը, կսկսի քայլել, ավելի հեշտ կլինի, չնայած ասում են ավելի դժվար ա լինում, բայց գոնե գրկիս չի լինի, իսկ երես առածը անվերջ գրկված վիճակ ա պահանջում։ Կարծում եմ, որ եթե օգնող չունես, պետք ա հասուն տարիքում երեխա ունենաս, էդ դեպքում շատ ավելի հանգիստ ես նայում էդ ամեն ինչին։ Ու միշտ պետք ա մտածել, որ երեխան էնքան մեծ երջանկություն ա, որ ցանկացած հոգնածություն դրա կողքին ոչինչ ա։ Իհարկե մարդ ես, մեկ մեկ նյարդերդ չեն դիմանում, երբեմն ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ինձ թվում ա, թե դիտավորյալ ա ինձ տանջում, հետո ինքս իմ մտքերից ամաչում եմ, նայում եմ անմեղ դեմքին, լացս գալիս ա ։ՃՃՃՃ Մի խոսքով, միակ բանը, որ պետք է մտածես էն ա, որ էս ամեն ինչը ժամանակավոր է ու հետո կարոտով ես հիշելու հենց էդ տարիքը երեխայիդ։ Ինձ որ սկսում են դաստիարակել, որ ձեռքի եմ սովորեցրել, չի կարելի և այլն, միշտ մտածում եմ, որ հա, ասենք թե սովորել ա, էրեխուս էդպես ա ավելի հանգիստ ու ապահով, հո մինչև քառասուն տարեկան ձեռիս չի քնելու, մի քիչ կմեծանա, խելոք կպառկի, կքնի, ինչի՞ համար հիմա իրան զրկեմ էդ հաճույքից, էդ ապահովության զգացումից, որ ինքը մամային կպած ա
    When life gives you lemons, make lemonade

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2012), Cassiopeia (28.03.2012), erexa (28.03.2012), ivy (28.03.2012), Mankik (28.03.2012), murmushka (05.05.2013), Դեկադա (28.03.2012), Ձայնալար (28.03.2012), Նաիրուհի (28.03.2012), Ուլուանա (07.04.2012), Ֆոտոն (29.03.2012)

  10. #6
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ասեմ: Բացի ֆիզիկական օգնությունից, հուզական աջակցությունն էլ շատ կարևոր է, հատկապես՝ ամուսնու կողմից:
    Հետծննդաբերական դեպրեսիան ահագին տարածված երևույթ է: Երբ ամբողջ կյանքդ միանգամից փոխվում է, դրան գումարվում է հոգնածությունն ու հորմանալ դաշտի կտրուկ փոփոխությունը, դա հաճախ բերում է հուզական ծանր վիճակի: Էստեղ շատ կարևոր է, որ կինը հնարավորինս շատ ջերմություն ստանա, սատարման ու գովասանքի խոսքեր լսի, շատ սիրված զգա իրեն:
    Ոչ միայն երեխան է հոգատարության ու խնամքի կարիք զգում, այլ նաև նորաթուխ մայրիկը:
    Էդ շրջանում հաճախ ամբողջ ուշադրությունը բևեռվում է երեխայի վրա, ամուսիններից ամեն մեկը մնում է ստվերում: Ու ամեն մեկը իր հերթին կարող է իրեն անտեսված զգալ: Շատ կարևոր է չմոռանալ իրար մասին, հոգատար և ուշադիր լինել միմյանց հանդեպ: Հիշել, որ բացի «հայր» և «մայր» լինելուց, շարունակում եք մնալ «կին» և «ամուսին»:
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.03.2012, 17:39:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (28.03.2012), Cassiopeia (28.03.2012), dvgray (29.03.2012), Mankik (28.03.2012), Smokie (29.03.2012), Անի Ներկարար (26.06.2012), Ֆոտոն (29.03.2012)

  12. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ivy ջան, ես ինչքան հասկացա էստեղ մայրիկներին ենք խորհուրդներ տալիս, ոչ թե հայրիկներին։ Հիմա եթե որևէ մեկի ամուսինը էդքան քնքուշ չի, կարդա, ավելի կդեպրեսվի։ Էդ կապակցությամբ մի խորհուրդ ևս իմ կողմից Եթե ամուսինը առանձնապես չի փոխում իր վերաբերմունքը երեխայից հետո, միշտ մտածեք, որ էդ էրեխուն առաջին հերթին ձեզ համար եք ունեցել, կնոջ համար ա դա գերագույն հաճույք ու նպատակ՝ մայր դառնալը, մտածեք, որ եթե ասեր ամուսնանանք, պայմանով, որ երեխա չենք ունենալու, չէիք ամուսնանա էդ մարդու հետ։ Դե ուրեմն մուննաթ մի էկեք ձեր ամուսինների վրա, եթե միակ թերությունը դա է, դիմացեք, մեծացրեք ձեր բալիկին՝ հնարավորինս քիչ մեղավորներ փնտրելով ու եթե ստացվի՝ նաև քիչ ներվեր քայքայելով, դրանք դեռ շատ են պետք գալու։
    When life gives you lemons, make lemonade

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.03.2012), Geson (04.05.2012), murmushka (05.05.2013), Ֆոտոն (29.03.2012)

  14. #8
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ պատմեմ իմ փորձից, իմ փոքրիկը ծնվեց ու հենց առաջին օրվանից ինքն իր համար ռեժիմ էր մշակել, 3 ժամ քնում կես ժամ ուտում, ու մինչև 4 ամսական այդ ռեժիմին էր, հետո սկսեց գիշերներն ավելի երկար քնել, մի խոսքով բավականին խելոք երեխա էր…
    Չնայած այդ ամենին իմ մոտ այդ շրջանում ահավոր դեպրեսիվ վիճակ էր, չնայած որ մամաս ու մորաքույրս օգնում էին ինձ ինչով կարողանում էին… Բայց դե ուտելուց փոքրիկս ահավոր ցավեցնում էր, էնպես որ համար ամբողջ օրը մի կերպ կծկված ման էի գալիս, իսկ գիշերը քունս չառնելու պատճառով սկսել էի իրականությունն ու երազը խառնել իրար, ահավոր էր, որ հիշում եմ սրթսրթում եմ, Շատ անկապ երազներ էի տեսնում, որոնք ազդում էին վրաս, հիմա մտածում եմ այն ժամանակ էսպես կարելի էր անել, էնպես, բայց այդ ժամանակահատվածում անջատված ման էի գալիս, չէի կարողանում ուշքի գալ…
    Այ էսպես

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2012), Ֆոտոն (29.03.2012)

  16. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչի, բայց Կորյունի առաջին ամիսը մտքիցս թռել են։ Երևի գիշերը հանգիստ է եղել, կամ էլ հետվիրահատական վիճակս ավելի ներվայնացնող է եղել, քան երեխայի լացն ու անքնությունը։
    Դեռ ծննդատանը մանկաբույժները խորհուրդ տվեցին երեխային չօրորել, նրան ծննդյան առաջին օրից սովորեցնում են պառկել և քնել։ Հիվանդանոցում այդպես էր։ Տանն էլ թույլ չտվեցի, որ օրորվելուն սովորի։ Կողքս քնելը բացառվում էր։ Կերակրելու համար գիշերը նստում էի, կիսահենվում քնածս կամ երեխայի լացից արթնացած ամուսնուս ու էդպես երեխային կերակրում, ապա դնում օրորոցի մեջ ու, եթե ճիշտ եմ հիշում, քնում էր։ Հիշում եմ նաև, որ քառասունքից հետո իսկապես կտրուկ փոխվեց երեխան։ Կամ էլ իրոք կեսարյանի հետևանքները մնացին ետևում ու արդեն կարողանում էի հանգիստ քնել։
    Կողքը քնելու մասին. կարծում եմ այդ դեպքում երեխան մորը ավելի է կապվում ու դա էլ մի խիստ պատճառ է, որ նա անընդմեջ պահանջում է գրկվել։ Կորյունն իսկզբանե գրկվելուց էլ է զրկվել։ Քանի որ մենակ պիտի մեծացնեի երեխային, ապա տան հոգսերն ու երեխային գրկելը մի քիչ իրար հակասող էին դառնում։

    Հ.Գ. Հուսով եմ երկրորդս էլ Կորյունի նման հեշտ կպահվի։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.03.2012), Ֆոտոն (29.03.2012)

  18. #10
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ivy ջան, ես ինչքան հասկացա էստեղ մայրիկներին ենք խորհուրդներ տալիս, ոչ թե հայրիկներին։ Հիմա եթե որևէ մեկի ամուսինը էդքան քնքուշ չի, կարդա, ավելի կդեպրեսվի։
    Ես ընդհանուր գրել եմ, թե նոր մայրացած կնոջն ինչ է անհրաժեշտ: Թե դրանից ով խորհուրդ կառնի, ով չէ, արդեն կարդացողի գործն է:
    Թե ամուսինը ոչ մի ձևով չի օժանդակում իր նոր մայրացած կնոջը (հաջորդ հարցն է, թե ում է պետք նման ամուսինը), ապա միշտ էլ կարելի է ուրիշ հարազատ մեկին գտնել, ով գոնե հուզականորեն կաջակցի առաջին ամիսներին: Քույր, ընկերուհի, հարևանուհի...
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.03.2012, 19:54:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.03.2012)

  20. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տղամարդիկ պարտավոր են կիսել կնոջ հոգսերը; և դա պետք է արվի միշտ; խելամիտ է այն կինը, ով կարողանում է ստիպել իր ամուսնուն դա անել; ու կրկնակի խելացի է այն կինը, ով դա անում է անյպես, որ ամուսինը իր այդ աշխատանքից իրեն ավելի տղամարդ զգա; կինը տղամարդում պարտավոր է կապել երեխային, խնդրելով օգնել իրենց տնային բոլոր գործերում, նամանավանդ եթե դրանք կապված են երեխայի հետ;
    չի կարելի դրան մատների արանքով նայել; համոզված եմ, որ այդ համատեղ "աշխատանքն" է միայն իրականում դնում Ընտանքին հիմքերը, ու դրա վրա հետագա տունը կառուցում; չի կարելի ամուսնու փոխարեն դիմել այլ անձի; եղեք համարռ ու հաշվենկատ ու արդյունքները չեն ուշանա; ոչ մի կեսուր ու ընկերուհի էլ չպետք է փոխարինի ամուսնուն;

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (06.06.2012), Cassiopeia (29.03.2012), ivy (29.03.2012), Ripsim (29.03.2012), Ամպ (30.03.2012), Ուլուանա (07.04.2012), Ֆոտոն (06.04.2012)

  22. #12
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս գրքում շատ հետաքրքիր բաներ կան Уильям и Марта Серз "Ваш малыш от рождения до двух лет", ինտերնետում կա։ Օրինակ հենց էս հեղինակն է ասում, որ պետք չէ խուսափել երեխային հետդ քնեցնելուց, կամ շատ գրկելուց, որ երեխան կարիք ունի մորը կպած լինել։ Դա կարդալուց հետո մի տեսակ ավելի հանգիստ եմ էրեխուս երես տալիս
    When life gives you lemons, make lemonade

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (29.03.2012)

  24. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանուր գրել եմ, թե նոր մայրացած կնոջն ինչ է անհրաժեշտ: Թե դրանից ով խորհուրդ կառնի, ով չէ, արդեն կարդացողի գործն է:
    Թե ամուսինը ոչ մի ձևով չի օժանդակում իր նոր մայրացած կնոջը (հաջորդ հարցն է, թե ում է պետք նման ամուսինը), ապա միշտ էլ կարելի է ուրիշ հարազատ մեկին գտնել, ով գոնե հուզականորեն կաջակցի առաջին ամիսներին: Քույր, ընկերուհի, հարևանուհի...
    Րիպ ջան, բնականաբար հետդ 100% համաձայն եմ, ասածս էն է, որ եթե չկա էդ աջակցությունը պետք չի վհատվել, դեպրեսվել, արդյունքում հոգեկան խնդիրներ ձեռք բերել, դրա արդյունքում էլ էրեխուն գիժ սարքել, ուրախացեք էն լավով, որ ունեք։ Ես ընդամենը հոգեբանական օգնություն եմ ցուցաբերում հիմա ։ՃՃ
    When life gives you lemons, make lemonade

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (29.03.2012)

  26. #14
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,125
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    էս գրքում շատ հետաքրքիր բաներ կան Уильям и Марта Серз "Ваш малыш от рождения до двух лет", ինտերնետում կա։ Օրինակ հենց էս հեղինակն է ասում, որ պետք չէ խուսափել երեխային հետդ քնեցնելուց, կամ շատ գրկելուց, որ երեխան կարիք ունի մորը կպած լինել։ Դա կարդալուց հետո մի տեսակ ավելի հանգիստ եմ էրեխուս երես տալիս
    Էդ գիրքը դեռ հղի ժամանակ էի կարդացել, երբ Հայաստանում էի:
    Ձեռքին սովորեցնելու վերաբերյալ սովորաբար երկու ծայրահեղ կարծիք է լինում: Մեկը ասում է՝ ոչ մի դեպքում, մյուսը՝ անհրաժեշտ է: Էդ գիրքը, հա, երկրորդի կողմնակիցն է: Ասում է, որ երեխայի մոտ ապահովության զգացում է առաջանում, ինչքան մամային կպած լինեն: Ու որ պետք չի մանկուց հասկացնել իրեն, որ ինքը իր հույսին պիտի մնա:
    Ուղղակի ամբողջ օրը բալիկի հետ մենակ մնացող մամայի համար դա մի քիչ դժվար է: Հաճախ կարող է ուղղակի սոված մնաս, էն մնացած գործերի մասին չեմ էլ ասում:
    Հիմա իմ պստոն էլ է սկսել պահանջել, որ հա իրեն գրկեմ: Ես էլ ընդունում եմ պահանջը, բայց արդեն զգում եմ, որ սենց երկար չեմ ձգի: Մենակ մեջքիս ցավն արդեն հերիք է...
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.03.2012, 10:48:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (29.03.2012)

  28. #15
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ գիրքը դեռ հղի ժամանակ էի կարդացել, երբ Հայաստանում էի:
    Ձեռքին սովորեցնելու վերաբերյալ սովորաբար երկու ծայրահեղ կարծիք է լինում: Մեկը ասում է՝ ոչ մի դեպքում, մյուսը՝ անհրաժեշտ է: Էդ գիրքը, հա, երկրորդի կողմնակիցն է: Ասում է, որ երեխայի մոտ ապահովության զգացումը առաջացնում, ինչքան մամային կպած լինեն:
    Ուղղակի ամբողջ օրը բալիկի հետ մենակ մնացող մամայի համար դա մի քիչ դժվար է: Հաճախ կարող է ուղղակի սոված մնաս, էն մնացած գործերի մասին չեմ էլ ասում:
    Հիմա իմ պստոն էլ է սկսել պահանջել, որ հա իրեն գրկեմ: Ես էլ ընդունում եմ պահանջը, բայց արդեն զգում եմ, որ սենց երկար չեմ ձգի: Մենակ մեջքիս ցավն արդեն հերիք է...
    Ես էլ եմ էդ վիճակում, մանավանդ որ ի սկզբանե մեջքի պրոբլեմ ունեմ, դեռ մինչև էրեխեն, որ 2 հատ աման էի լվանում, ցավից մեռնում էի, հիմա ամբողջ օրը իմ չաղոյին ձեռիս ման եմ գալիս, երեկոյան արդեն մեռնում եմ։ Բայց դե մեղքս գալիս ա, որ լացում ա, ոնց չգրկեմ։ Ասում են թող թող լացի։ Մի անգամ թողեցի պորտը դուրս եկավ, էդ գոռալուց գրիժա էր առաջացել, մինչև հիմա տեղն ենք գցում, համարյա անցել ա, բայց դե իրա հիստերիկության արդյունքն էր։
    When life gives you lemons, make lemonade

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Հոգեբանական թեստեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 354
    Վերջինը: 09.05.2014, 02:12
  3. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. S.O.S. Հոգեբանական օգնություն ակումբցիների մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2010, 17:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •