User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Պատիժը մանկական հասակում

  1. #1
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատիժը մանկական հասակում

    Մանուկ հասակում շատերս ենք կամա թե ակամա բարկացրել մեր ծնողներին, դրա համար պատժվել ինչ-ինչ ձևերով։
    Ցանկալի է իմանալ, թե արդյո՞ք այդ կրած կամ չկրած պատիժը հետագայում կանդրադառնա (կամ արդեն անդրադարձել է) ձեր երեխաների դաստիարակության գործունեության վրա։ Արդյո՞ք ծնողների կողմից ստացած այդ պատիժը ունեցել է իր դրական ազդեցությունը (այսինքն ձեր կողմից այլևս չի կրկնվել վատ արարքը), թե անիմաստ պատիժ է եղել։

    Հետաքրքիր հուշեր, անթուլատրելի, վտանգավոր արարքներ որոնց համար պատժվել եք, կամ չեք պատժվել:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 28.03.2012, 12:29:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (29.03.2012)

  3. #2
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3 թե 4 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք նոր բնակարան: Տունը նոր վերանորոգված էր, նոր պաստառներով: Մամայիս ընկերուհին էր եկել մեր տուն, երկուսով նստած խոհանոցում զրուցում էին, ես էլ խոհանոցի մի անկյունում խաղում էի: Բնական է. ականջներս սրած լսում էի թե ինչ են խոսում:
    Մամաս դժգոհեց, որ տունը դատարկ է երեւում: Ընկերուհին էլ թե. - Դեռ նոր եք տեղափոխվել, կամանց-կամանց կահույք կառնեք եւ տունը կլցվի, կնկարվի վառ գույներով:
    Օհո՜, կնկարվի վառ գույներով ինձ շա՜տ հրապուրեց: Գնացի սենյակ, վերցրեցի նկարելու ու ներկելու համար ինչ ունեի ու անցա գործի: Որոշ ժամանակ անց, ընկերուհուն ճանապարհելուց հետո, մամաս մտավ սենյակ: Հիշում եմ հայացքը... օօօ՜: Ես էլ երջանիկ կանգնած սպասում եմ գովասանքի:
    Ինչո՞վ կվերջանար մամայիս լարված վիճակը, չգիտեմ, այդ պահին պապաս հայտնվեց: Բռնեց մամայիս ուսերից, շշնջաց. - հանգստացիր, երեխա է: Հայրս մոտեցավ ինձ, ես էլ ուրախ հարցրի թե <գեղեցի՞կ եմ նկարել>: Ասեց շա՜տ գեղեցիկ է: Վերցրեց ինձ իր ձեռքերի վրա, տարավ լոգարան, լվաց ձեռքերս, դեմքս: Այդ ժամանակ մամաս վալերանկա խմած, սիրտը բռնած նստել էր: Երբ մոտեցանք հարցրեց. բա հիմա ի՞նչ ենք անելու:
    Ես էլ դեռ սպասում եմ մամայիս գովասանքին, անմիջապես վրա բերեցի. կանչենք բոլորին, որ տեսնեն ինչ գեղեցիկ եմ նկարել: Մամաս ու պապաս սկսեցին բարձր ու երկար ծիծաղել: Իսկ ես չէի հասկանում, թե ինչու են ծիծաղում: Հետո նոր պաստառով փոխարինվեց նկարածս:Հիշում եմ ինչքան վիրավորական էր ինձ համար, երկար-երկար լաց եմ եղել, որ չկային գույնզգուն ծիածանը, կանաչ դաշտը, կապույտ երկինքը:

    Դե, ես փաստորեն խիստ պատիժ չստացա: Ինչպե՞ս կվարվեի ես, եթե իմ երեխան դա աներ:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2012), armen9494 (29.03.2012), Kita (04.05.2012), laro (29.03.2012), Smokie (03.05.2012), Արէա (29.03.2012), Գեա (29.03.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ես փաստորեն խիստ պատիժ չստացա: Ինչպե՞ս կվարվեի ես, եթե իմ երեխան դա աներ:
    Նույն կերպ, կարծում եմ:

    Անձամբ ես, երևի միացյալ ուժերով նկարազարդեինք պատերը Վերջիվերջո ում համար են պաստառներն ու շքեղ վերանորոգումը, եթե քո տան մեջ, դու, կամ երեխադ, կաշկանդված է լինելու: Թող անի ինչ ուզում է

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (09.04.2012), armen9494 (29.03.2012), Arpine (29.03.2012), VisTolog (29.03.2012), Գեա (29.03.2012)

  7. #4
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    50
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ անկեղծ, մեզանից քանի՞սն են պատրաստ հանդուրժելու, որ երեխան նկարի-ներկի նոր վերանորոգված տունը, կահույքը, տան մեջ ամենուրեք:

    Մեկ ուրիշ անթուլատրելի դեպք աղջկաս հետ կատարված:
    Մոտ 4 տարեկան էր: Մեզ մոտ հյուրեր կային: Սկեսուրս նստած հյուրերի հետ զրուցում էր, ես էլ հյուրասիրելով էի զբաղված: Թեմա բացվեց երեխաներին, թոռներին պահելու, խնամելու, պարտականությունների մասին: Խոսքի մեջ կեսուրս ասում է. «օրինակ էս մեր հարեւանի աղջիկը երեխուն բերում թողնում ա մոր(տատի) մոտ ու գնում ա ամբողջ օրը: Էս հարեւանս էլ հա դժգոհում ու տրտնջում ա, նեղվում ա ամբողջ օրը ազատ ժամանակ չի ունենում թե իրենով զբաղվի»: Էս զրուցը լսում է 3-4 ամյա աղջիկս...
    Անցնում է մի քանի օր: Էս մեր հրեւանը գալիս է մեր տուն, նստած սուրճ ենք խմում: Մեկ էլ փոքրիկս մյուս սենյակից վազելով ներս է մտնում: Հենց տեսավ մեր հարեւանուհուն, մոտեցավ նստեց գոգին ու թե. «Գիտես քո աղջիկը Դվիթին բերում քցում ա քո վրա ու ամբողջ օրը կորած ա, ու դու քեզանով չես կարում զբաղվես»: Պատկերացրեք հարեվանուհու դեմքը էդ պահին: Նկատեցի կեսուրիս կարմիր վառվող դեմքը, ես էլ անհանգիս վիճակում եմ, թե հիմա ինչ է լինելու: Մտովի տարբեր պատիժներ եմ մտածում աղջկաս համար...
    Հարեւանը հանգիստ բացատրում է երեխային, որ Դավիթին իր վրա չեն քցում, որ ինքը սիրում է իր թոռնիկին դրա համար են բերում իր մոտ... եւ այսպես շարունակ: Նրա գնալուց հետո մենք երեխային չպատժեցինք իհարկե, բայց հնարավորինս բացատրեցինք, սովորեցրինք, որ այդպես չի կարելի: Այդ կինը գնաց, մոտ 6 ամիս ոչ բարեւում էր մեզ, ոչ էլ մեր բարեւը ընդունում:

    Բայց ինչքան էլ բացատրել-սովորոցնել, նմանատիպ դեպքեր այս տարիների ընթացքում էլի կրկնվեցին:
    Ոմանց կարծիքով մենք երեխային ոնց պետքն է չենք պատժել, դրա համար նման դեպքերը կրկնվում են: Ոմանց կարծիքով էլ, եթե երեխան ստանար խիստ պատիժ, կարող էր ավելի վատ հետեւանքներ լիներ:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2012), armen9494 (29.03.2012)

  9. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենազվաշտալի արարքս, որի համար պատժվել եմ

    Ուրեմն 4-5 տարեկան էինք, հավաքվեցինք քույրերով (մորաքրոջ աղջիկներ) ու մի ընկերուհի ունեինք։ Տատիկի բոստանից բադրիջան, բիբար ու պոմիդոր «թռցրինք», լուցկի ու թուղթ գտանք ու թռանք.... մոտակայքում գտնվող մանկապարտեզի բակ (կիրակի օր էր երևի, մանկապարտեզը չէր աշխատում)։ Սիրուն շրջան կազմեցինք, կրակ արեցինք ու սկսեցինք մեր ավարը խորովել, բայց էդպես էլ հում մնաց, որովհետև բռնվեցինք։
    Հետո 5 հոգով պատժվեցինք շատ «դաժան պատժով»։ Մայրս մի երկար նստարան դրեց, մեզ բոլորից դեմքով դեպի պատը նստացրեց այդ նստարանի վրա ու միացրեց մեր համար շատ սիրելի մի պարեղանակ՝ բադիկների պարը։ Ու թույլ չէր տալիս որ պարեինք, իսկ մենք հազիվ էինք զսպում մեր շարժումները, որ նստած տեղը չպարենք։

    Չեմ կարծում, որ իմ տղան նման վատ արարք թույլ կտա, որ նրան նման կերպ պատժեմ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.03.2012), Smokie (03.05.2012)

  11. #6
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ անկեղծ, մեզանից քանի՞սն են պատրաստ հանդուրժելու, որ երեխան նկարի-ներկի նոր վերանորոգված տունը, կահույքը, տան մեջ ամենուրեք:
    Եթե սեփական սենյակ ունի, տվեք իրան հնարավորություն թող իր սենյակի պատերը նկարի: Հետո երբ էդ սովորությունը կանցնի, նոր վերանորոգեք:

    Կարողա հայտնի նկարիչա դառնում էդ երեխեն, ինչի ճնշել իրա էդ տաղանդը:


  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.03.2012), Արէա (29.03.2012)

  13. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սեփական սենյակ ունի, տվեք իրան հնարավորություն թող իր սենյակի պատերը նկարի: Հետո երբ էդ սովորությունը կանցնի, նոր վերանորոգեք:

    Կարողա հայտնի նկարիչա դառնում էդ երեխեն, ինչի ճնշել իրա էդ տաղանդը:
    Ճիշտ ա, դեռ իմը չունեմ, բայց կարծում եմ կոնկրետ իմ համար չի լինի ավելի գեղեցիկ բնակարանի դիզայն, քան իմ ճստոյի երևակայության թռիչքները պատերին

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.03.2012), Smokie (03.05.2012), VisTolog (29.03.2012), Արէա (29.03.2012), Ձայնալար (29.03.2012)

  15. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուշ ջան, էդ երևակայության դիզայնը քո պատկերացրած էն մանկական պատկերասրահի սիրուն նկարներից չի լինում սովորաբար, այլ ասենք սև գրիչով արված խզբզոց, պատին ցխած ճաշի հետք և այլն Ես հիմա ամեն օր դրա մեջ եմ ապրում, աղջիկս էլ օր օրի մոլեգնում ա Փորձում եմ ինտոնացիայով գովելով ու փնովելով հասկացնել, թե երբ լավ բան արեց, երբ վատ, բայց միշտ չի որ ստացվում ա, մանավանդ որ երբեմն վատ բան անելուց նենց դեմքով ա նայում վրեքս, որ չենք դիմանում (լրիվ էն տառականների անեկդոտի պես) սկսում ենք ծիծաղալ, ինքն էլ ավելի ա ոգևորվում

    Ինչ վերաբերում ա ինձ պատժելուն՝ չեմ հիշում, տենց բան: Ամենամեծ պատիժ ա էն ա, որ հասկանում ես (հասկացնում են), որ վատ բան ես արել ու զղջում ես դրա համար, դե դա էլ տարիքի հետ ա լինում, մի տարեկան երեխուն չես կարա բան հասկացնես, մնում ա հետևել, որ իրան վնաս չտա ու վայելես տանդ մեջ մոլեգնող ցունամիի բերկրանքը ))

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (09.04.2012), Ariadna (29.03.2012), armen9494 (29.03.2012), Arpine (29.03.2012), Cassiopeia (29.03.2012), Chilly (29.03.2012), Smokie (03.05.2012), Tig (29.03.2012), Դեկադա (29.03.2012), Ուլուանա (09.04.2012)

  17. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուշ ջան, էդ երևակայության դիզայնը քո պատկերացրած էն մանկական պատկերասրահի սիրուն նկարներից չի լինում սովորաբար, այլ ասենք սև գրիչով արված խզբզոց, պատին ցխած ճաշի հետք և այլն Ես հիմա ամեն օր դրա մեջ եմ ապրում, աղջիկս էլ օր օրի մոլեգնում ա Փորձում եմ ինտոնացիայով գովելով ու փնովելով հասկացնել, թե երբ լավ բան արեց, երբ վատ, բայց միշտ չի որ ստացվում ա, մանավանդ որ երբեմն վատ բան անելուց նենց դեմքով ա նայում վրեքս, որ չենք դիմանում (լրիվ էն տառականների անեկդոտի պես) սկսում ենք ծիծաղալ, ինքն էլ ավելի ա ոգևորվում

    Ինչ վերաբերում ա ինձ պատժելուն՝ չեմ հիշում, տենց բան: Ամենամեծ պատիժ ա էն ա, որ հասկանում ես (հասկացնում են), որ վատ բան ես արել ու զղջում ես դրա համար, դե դա էլ տարիքի հետ ա լինում, մի տարեկան երեխուն չես կարա բան հասկացնես, մնում ա հետևել, որ իրան վնաս չտա ու վայելես տանդ մեջ մոլեգնող ցունամիի բերկրանքը ))
    ապ չես փորձե՞լ իրա անկապ խզբզածը իրա աչքի առաջ սիրունացնել, հետաքրքիր տեսք տալ, նենց, որ իրա դուրը գա, բալքիմ մոտը սկսես ստեղծագործելու հանդեպ սեր առաջացնել

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.05.2012), Ձայնալար (29.03.2012)

  19. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    ապ չես փորձե՞լ իրա անկապ խզբզածը իրա աչքի առաջ սիրունացնել, հետաքրքիր տեսք տալ, նենց, որ իրա դուրը գա, բալքիմ մոտը սկսես ստեղծագործելու հանդեպ սեր առաջացնել
    Չեմ փորձել, բայց լավ ես ասում

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.03.2012), Chilly (29.03.2012), Smokie (03.05.2012)

  21. #11
    Peace loving Peace-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2009
    Գրառումներ
    250
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներեցեք, բայց պատը երեխաների ներկելու համար հարմար տեղ չէ: Գոյություն ունի թուղթ, թող թղթի վրա նկարի հետո փակցրեք պատին: Նկատում եք տաղանդ ունի սիրուն նկար է տեսնում ուզումէ նկարե՞լ՝ տարեք գեղարվեստի դպրոց:

    Երեխան, եթե դեռ չի հասկանում, պետք է հետևել, եթե հասկանում է՝ բացատրել, որտեղ է սկսվում իր ազատությունը և որտեղ վերջանում այն: Ի վերջո բնակարանը միայն երեխայի համար չէ և եթե բնակարանի տերը հոգ է տարել, ներկել է, կահույք գնել և այլն, ուրեմն իրեն մաքուր ու կոկիկ վիճակ տեսնելը հաճելի է ու պետք է պահպանել այն: Բացի այդ բնակարան նաև հույրեր են գալիս: Էսպիսի բաներ արվեստասեր հասարակություն ջան:
    Ամեն ինչի շատը լավ չէ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mankik (29.03.2012)

  23. #12
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչքան մտածեցի չկարողացա հիշել, որ պատժված լինեմ: բայց լավ հիշում եմ որ սպառնալիքներ եղել են, թե իբր կպատժեն, ու դա լավ էլ ազդում էր, թե խի էի վախենում ես էլ չգիտեմ, ինչ հարիֆ եմ եղել... հաստատ մեջս հայտնի նկարիչ է մեռել, որովհետև ցանկություն կար պատերին շեդեվրներս հավերժացնելու, Չէ Pease ջան թուղթը էն չի , փոքր ա մտքի թռիչքի վրա ազդում է :Չար եմ եղել, դեմքիս դեռ հետքեր կան , մի անգամ շյուղի հետ ակրոբատիկ խաղերից հետո աչքիցս երկու մմ հեռավորության վրա մի խորը ու վտանգավոր"խոցող- ծակող" վերք գոյացավ, մայրս գրկեց ու վազեց հիվանդանոց, մինչև հիմա աչքերի սարսափը հիշում եմ , ու մտածում եմ , ես լինեի հետո հո չէի ծեծի , հո չէի ծեծի ), իսկ նա երբ իմացավ աչքս տեղում է գրկեց ու սկսեց լաց լինել, ընդամենը ...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2012), Mankik (29.03.2012), Smokie (03.05.2012), Աթեիստ (29.03.2012), Ձայնալար (29.03.2012)

  25. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Peace-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք, բայց պատը երեխաների ներկելու համար հարմար տեղ չէ: Գոյություն ունի թուղթ, թող թղթի վրա նկարի հետո փակցրեք պատին: Նկատում եք տաղանդ ունի սիրուն նկար է տեսնում ուզումէ նկարե՞լ՝ տարեք գեղարվեստի դպրոց:

    Երեխան, եթե դեռ չի հասկանում, պետք է հետևել, եթե հասկանում է՝ բացատրել, որտեղ է սկսվում իր ազատությունը և որտեղ վերջանում այն: Ի վերջո բնակարանը միայն երեխայի համար չէ և եթե բնակարանի տերը հոգ է տարել, ներկել է, կահույք գնել և այլն, ուրեմն իրեն մաքուր ու կոկիկ վիճակ տեսնելը հաճելի է ու պետք է պահպանել այն: Բացի այդ բնակարան նաև հույրեր են գալիս: Էսպիսի բաներ արվեստասեր հասարակություն ջան:
    Հարգելի Peace, ոնց է երևում, որ դուք երեխա չունեք։ Երբ երեխային մի բան ասում ես մի արա, ապա նա դա ավելի համառորեն է անում։ Ու չեմ հասկանում, 1-2 տարեկան երեխային ո՞նց պիտի պատժել, կամ հասկացնել, որ նա չանի մի բան, որ չի կարելի։ Նրանք իրանց արած ամեն մի քայլը մեծ հաղթանակ են համարում, ու դա իրոք այդպես էլ կա։ Ու պատին գրելը դա կրկնակի հաղթանակ է՝ նա սովորել է գրիչ բռնել, նա գիտակցում է, որ գրիչով կարելի է ինչ-որ գծեր քաշել։ Ու դա բացարձակապես առիթ չի բարկանալու համար։ Ավելի վատ այն ծնողի համար, ով չի գիտակցում, որ երեխայի նման քայլը մի հաղթանակ է, ու շատ ավելի վատ այն հյուրի համար, ով մտնելով մի տուն, փոխանակ երեխայով ուրախանա, նայում է պատերին ու իր «էսթետիկ հաճույքը» չի ստանում։

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (09.04.2012), Ariadna (29.03.2012), Mankik (29.03.2012), VisTolog (29.03.2012), Արէա (29.03.2012), Ձայնալար (29.03.2012)

  27. #14
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուկ հասակում շատերս ենք կամա թե ակամա բարկացրել մեր ծնողներին, դրա համար պատժվել ինչ-ինչ ձևերով։
    Ցանկալի է իմանալ, թե արդյո՞ք այդ կրած կամ չկրած պատիժը հետագայում կանդրադառնա (կամ արդեն անդրադարձել է) ձեր երեխաների դաստիարակության գործունեության վրա։ Արդյո՞ք ծնողների կողմից ստացած այդ պատիժը ունեցել է իր դրական ազդեցությունը (այսինքն ձեր կողմից այլևս չի կրկնվել վատ արարքը), թե անիմաստ պատիժ է եղել։

    Հետաքրքիր հուշեր, անթուլատրելի, վտանգավոր արարքներ որոնց համար պատժվել եք, կամ չեք պատժվել:
    Խոսքը ո՞ր պատժի մասին է, մարմնակա՞ն հավանաբար, թե՞ ոչ միայն:
    "Non est ad astra mollis e terris via."

  28. #15
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ փորձել, բայց լավ ես ասում
    Ինձ թվում ա որ փորձես, «պատիժը հասուն տարիքում» տեղի կունենա
    When life gives you lemons, make lemonade

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (29.03.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39
  2. Մանկական ամսագրեր
    Հեղինակ՝ stone, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.07.2012, 20:21
  3. Արձակ. Մանկական
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.03.2012, 18:47
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2008, 22:59
  5. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •