Հատված Սերո Խանզադյանի «Տատիկը, պապիկը և մենք» մանկական գրքից, որտեղ կան և՛ մանկական հիշողություններ և դրվագներ իր երեխաների կյանքից:
***
- Գարիկ ականջն ինչի՞ համար է:
- Խոսելու համար:
Ծիծաղում եմ:
Մի անգամ Գարիկի արած չարության համար, քաշում եմ ականջը: Երկու օր անց, ամեն ինչ մոռացած հարցնում եմ:
- Գարիկ ականջն ինչի՞ համար է:
- Քաշելու համար,- պատասխանում է նեղացած:
Էջանիշներ