Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսքը ո՞ր պատժի մասին է, մարմնակա՞ն հավանաբար, թե՞ ոչ միայն:
Ինչքան հասկացա, ստեղ երկուսի մասին էլ խոսվում է: Ասեմ, որ թարսի պես հիմա մի պատժված արարք չեմ հիշում իմ մանկությունից:
Իմ կարծիքով խոսքը ավելի պատժող է, քան ֆիզիկականը: Ամբողջ կյանքումս չեմ հիշում, որ հայրս վրաս ձեռք բարձրացրած լինի: Գոռալով եղել է որ խոսա, բնականաբար ազդել է: Այ իսկ երբ լուրջ տոնով, բայց ոչ գոռալով ա բացատրել, էդ ժամանակը քիչ ա մնացել գետինը մտնեմ էդ իմ համար ամենադաժանն ա ու շատ քիչ ա եղել:
Իսկ մաման որ ասեմ ծեծել ա՝ սուտ կլինի, հատուկենտ ա եղել, որ խփած լինի, էն էլ ոչ ցավոտ... հա, մեկ մեկ էլ չստիկ ա շպրտել, բայց բնականաբար չի կպել Գոռացել ա շա՜տ, բայց էդքան էլ չեմ ազդվել, կարելի ա ասել ընդհանրապես չեմ ազդվել