3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.
Հարգելի Cassiopeia, սխալ է երևում: 1-2 տարեկան երեխային պետք չէ պատժել, հասկացնել, ես կարծեմ հստակ գրել էի. «Պետք է հետևել»: Եվ այս հասակի երեխային պետք չէ ասել՝ մի արա: Ամենաարդյունավետ եղանակը՝ ուշադրության շեղումն է: Եթե ավելի հասուն է ու հասկանում է, այո, պետք է բացատրել, պատը գրելու տեղ չի: Կարծում եմ` հենց այդ չբացատրելու հետևանքն է, որ այսօր մայրաքաղաքի շենքերի կողքով քայլելուց տեսում ենք. «Վլադիկ ու Մարո=ՍԵՐ», «Փոխում ենք տռուբեք» և այլն: Հիմա կասես ի՞նչ կապ ունի թեմայի հետ՝ մեծ:
Իսկ տուն եկած հյուրը, այո, երեխայով ուրախանալու հետ զուգահեռ պետք է նախ էսթետիկ հաճույք ստանա:
Վերջին խմբագրող՝ Peace: 29.03.2012, 18:33:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Նկատե՞լ եք, տղամարդիկ էս հարցերում ինչ հանգիստ են, ես էլ գիտեի մենակ իմ պապան ա ըտենց
Իսկ կանայք միանգամից ո՜նց են նեռվայնանում...
Չնայած պապայիդ կամ մամայիդ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ եթե մամադ չնեղվեր, դժվար թե պաստառները փոխեիք:
Չգիտեմ ինչպես կմտածեմ այն ժամանակ, երբ երեխա ունենամ, բայց կարծում եմ նման արարքից հետո հաստատ չեմ ջղայինանա: Այ պաստառները փոխելը չգիտեմ՝ հնարավոր է նույնիսկ չփոխեմ, մի նոր բան էլ ես պստոյիս հետ ստեղծագործեմԻսկ հնարավոր է նաև փոխեմ... Ինչ որա է, պուճուրիս կփորձեմ բացատրել՝ "դա լավ չի, ինչքան էլ որ դա գեղեցիկ է քո համար, այնուամենայնիվ..." ուֆ եսիմ է, եթե սիրուն նկարած լինի, տո սկի չեմ էլ բացատրի
Դե էս հիմա եմ սենց մտածում, բայց կարծում եմ հնարավոր է մի քանի տարի հետո մի փոքր փոխած լինեմ կարծիքս, դրա համար էլ ստեղ գրում եմ, որ սենց բան լինի, հիշեմ, թե ես ժամանակին ինչ էի մտածում![]()
Հաջորդ հիշողությունը.
Ես 6 տ. եմ, քույրս՝ 5, էլի երեխաներ մեծ ու փոքր քույր-եղբայր 4 հոգի(քեռու, հորեղբոր երեխաներ)... հավաքված են մեր տունը, նաեւ ուրիշ շա՜տ հյուրեր, պատվավոր, կարեւոր հյուրեր: Կողքի սենյակում տորթ էր դրված: Մեծ, գեղեցիկ, մեծ-մեծ վարդերով տորթ էր: Է՜խ... Իմ միտքն էր, իմ մեղքը: Երեխաներին հավաքեցի էտ սենյակում ու սկսեցինք համով վարդերը վայելել: Իհարկե դա մեծ իրարանցում առաջացրեց մեր տունը, շարունակությունը երեւի թե պարզ է:
Մենք իհարկե այդ պահին, այդ օրը չպատժվեցինք. ի ուրախություն մեզ:
Անցավ մոտ մեկ շաբաթ: Ես ու քույրս երբ մանկապարտեզից եկանք տուն, այն օրվա մեր հյուր երեխաները նույն կազմով մեր տունն էին: Շատ ուրախացանք, չհասկացանք, որ մեզ բոլորիս պատիժ էր սպասվում այն օրվա համար: Խոհանոցում դրված էր այն օրվա նույն տորթից: Մեզ հրավիրեցին նստելու սեղանի շուրջ: Ամենքիս առջեւ դրված էր մի-մի կտոր տորթ: Ինչի վրա էինք զարմանում. որ մենք ուտում ենք, իսկ իմ ու մյուս երեխաների ծնողները կանգնած մեր շուրջը նայում են մեզ: Երբ վերջացրինք, ուզում էինք վեր կենալ, բայց մեզ թույլ չտվին, մեր դիմաց եւս մեկական կտոր տորթեր հայտնվեցին: Փորձեցինք հրաժարվել, բայց մեզ այնպիսի հայացքով էին նայում... չէինք կարող չուտել: Մի կերպ հաղթահարեցինք դա էլ, որից հետո հատնվեց երրորդ կտորը: Մեզանից ամենափոքրեը սկսեցին լաց լինել, մյուսներն էլ ատելությամբ ինձ էին նայում. մեղավորը ես էի: Երբ սկսեցին արդեն որձկալով ուտել, մյուս երեխաներին ազատ արձակեցին, իսկ ինձ ստիպեցին եւս մի կտոր ուտել: Հեկեկալով, մի կերպ փորձում էի տորթի հախից գալ, սարսափով նայում էի սկուտեղին, որի վրա տորթն էր դրված: Մտածում էի, մի թե էտ ամբողջը ես պիտի ուտեմ:
2-3 ժամ անց ես վատացա, ինձ մի կերպ վերականգնեցին, դաս էր ինձ համար: Գիշերը պառկած լաց էի լինում, մտածում էի. էն նույն օրը ծեծ ստանայի երեւի թե ավելի լավ էր, քան էս պատիժը:
Վերջին խմբագրող՝ Mankik: 29.03.2012, 19:53:
3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.
Բայց իմ կարծիքով երեխան մեղք չունիինքն ուղղակի ասել ա էն, ինչ լսել ա, ոչ մի բառ ոչ էս կողմ, ոչ էն կողմ
Ուֆֆ, հարևանուհին էլ ընենց ա վիրավորվել, մթոմ ինքը հեչ չի խոսացել ուրիշներից
Ես մի անգամ պատկերացնում էի, որ բոլոր ծանոթներիս բնակարանում լսող սարք դնեի, ապա ի՞նչ կկատարվեր հետս... իմ կարծիքով 90%-ից կհիասթափվեիև ընդհակառակը...
Ու կարծում եմ դա բնական ա, չես կարող ամեն ինչ ասել յուրաքանչյուրին, բաներ կան որ ամաչում էլ էս ասես, բայց ուրիշի հետ խոսելուց չես ամաչում![]()
Իսկ եթե այդ բնակարանի տիրոջը (մեր դեպքերում մեծ մասը պապաներին) տհաճ չէ այդ տեսարանը
Իսկ ինչ վերաբերևում ա վերևի գրածին, ախր էդ երեխան ռոբոտ չի, որ դնես ռեժիմի վրա, ինքը հասկանա, որ ներկել կարելի ա մենակ թուղթը: Ինքը ուզում ա ամեն ինչ փորձի, իրեն հետաքրքիր ա, թե էդ գույները ոնց կնայվեն պատի վրա:
Եվ ոչ միայն այս դեպքերում, կարծում եմ էս պատ ներկելը ամենաթեթև բանն է, որ երեխան կարող է անել, քանի որ ամենակարևորը՝ իրեն վնաս չի տա![]()
Ինչքան հասկացա, ստեղ երկուսի մասին էլ խոսվում է: Ասեմ, որ թարսի պես հիմա մի պատժված արարք չեմ հիշում իմ մանկությունից:
Իմ կարծիքով խոսքը ավելի պատժող է, քան ֆիզիկականը: Ամբողջ կյանքումս չեմ հիշում, որ հայրս վրաս ձեռք բարձրացրած լինի: Գոռալով եղել է որ խոսա, բնականաբար ազդել է: Այ իսկ երբ լուրջ տոնով, բայց ոչ գոռալով ա բացատրել, էդ ժամանակը քիչ ա մնացել գետինը մտնեմէդ իմ համար ամենադաժանն ա ու շատ քիչ ա եղել:
Իսկ մաման որ ասեմ ծեծել ա՝ սուտ կլինի, հատուկենտ ա եղել, որ խփած լինի, էն էլ ոչ ցավոտ... հա, մեկ մեկ էլ չստիկ ա շպրտել, բայց բնականաբար չի կպելԳոռացել ա շա՜տ, բայց էդքան էլ չեմ ազդվել, կարելի ա ասել ընդհանրապես չեմ ազդվել
![]()
Ինձ թվում է ոչ ոք զերծ չէ նման իրավիճակներից, մենք էլ երբեմն մեղադրում ենք մայրերին խփելու համար, բայց բոլորն էլ համբերություն ունեն, և չենք կարող ասել թե ինչ իրավիճակներ կարող են լինել:
Ինչ վերաբերում է պատիժների տեսակներին, շատ կան, օրինակ, ամենավատերց մեկը՝ 1 օր փակել մութ սենյակում կամ զրկել ազատությունից (Ռուսսո):
Արմեն պապաների առումով երևի թե ճիշտ ես
Իսկ Peace-ի հետ մի առումով համաձայն եմ, երեխային թույլ չտալ գրել ոչ թե կոնկրետ նրա համար որ պատերին խզբզած չլինի, այլ երեխայի մոտ կարելի է կարգապահություն ձևավորել:
Վերջին խմբագրող՝ Arpine: 29.03.2012, 20:29:
"Non est ad astra mollis e terris via."
armen9494 (29.03.2012)
armen9494 (29.03.2012)
Arpine (29.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ