User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Պատիժը մանկական հասակում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #18
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    51
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ հիշողությունը.
    Ես 6 տ. եմ, քույրս՝ 5, էլի երեխաներ մեծ ու փոքր քույր-եղբայր 4 հոգի(քեռու, հորեղբոր երեխաներ)... հավաքված են մեր տունը, նաեւ ուրիշ շա՜տ հյուրեր, պատվավոր, կարեւոր հյուրեր: Կողքի սենյակում տորթ էր դրված: Մեծ, գեղեցիկ, մեծ-մեծ վարդերով տորթ էր: Է՜խ... Իմ միտքն էր, իմ մեղքը: Երեխաներին հավաքեցի էտ սենյակում ու սկսեցինք համով վարդերը վայելել: Իհարկե դա մեծ իրարանցում առաջացրեց մեր տունը, շարունակությունը երեւի թե պարզ է:
    Մենք իհարկե այդ պահին, այդ օրը չպատժվեցինք. ի ուրախություն մեզ:
    Անցավ մոտ մեկ շաբաթ: Ես ու քույրս երբ մանկապարտեզից եկանք տուն, այն օրվա մեր հյուր երեխաները նույն կազմով մեր տունն էին: Շատ ուրախացանք, չհասկացանք, որ մեզ բոլորիս պատիժ էր սպասվում այն օրվա համար: Խոհանոցում դրված էր այն օրվա նույն տորթից: Մեզ հրավիրեցին նստելու սեղանի շուրջ: Ամենքիս առջեւ դրված էր մի-մի կտոր տորթ: Ինչի վրա էինք զարմանում. որ մենք ուտում ենք, իսկ իմ ու մյուս երեխաների ծնողները կանգնած մեր շուրջը նայում են մեզ: Երբ վերջացրինք, ուզում էինք վեր կենալ, բայց մեզ թույլ չտվին, մեր դիմաց եւս մեկական կտոր տորթեր հայտնվեցին: Փորձեցինք հրաժարվել, բայց մեզ այնպիսի հայացքով էին նայում... չէինք կարող չուտել: Մի կերպ հաղթահարեցինք դա էլ, որից հետո հատնվեց երրորդ կտորը: Մեզանից ամենափոքրեը սկսեցին լաց լինել, մյուսներն էլ ատելությամբ ինձ էին նայում. մեղավորը ես էի: Երբ սկսեցին արդեն որձկալով ուտել, մյուս երեխաներին ազատ արձակեցին, իսկ ինձ ստիպեցին եւս մի կտոր ուտել: Հեկեկալով, մի կերպ փորձում էի տորթի հախից գալ, սարսափով նայում էի սկուտեղին, որի վրա տորթն էր դրված: Մտածում էի, մի թե էտ ամբողջը ես պիտի ուտեմ:
    2-3 ժամ անց ես վատացա, ինձ մի կերպ վերականգնեցին, դաս էր ինձ համար: Գիշերը պառկած լաց էի լինում, մտածում էի. էն նույն օրը ծեծ ստանայի երեւի թե ավելի լավ էր, քան էս պատիժը:
    Վերջին խմբագրող՝ Mankik: 29.03.2012, 19:53:
    3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
    Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39
  2. Մանկական ամսագրեր
    Հեղինակ՝ stone, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.07.2012, 20:21
  3. Արձակ. Մանկական
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.03.2012, 18:47
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2008, 22:59
  5. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •