User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Պատիժը մանկական հասակում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, ես էդ պատժամիջոցին դեմ եմ: Ինձ էլ են տենց մի անգամ պատժել. մինչև հիմա սարսափով եմ հիշում: Ինձ թվում է, էրեխու համար ամենավատ բաներից մեկը, որ կարող է լինել՝ իր մամայի հետ շփումը կորցնելն է: Լրիվ մամայի կողմից ուշադրության բացակայությունը:
    Մի անգամ մի հորինված բան էի պատմել մամային՝ որպես իրականություն ներկայացնելով: Լրիվ ֆանտաստիկ սուտ՝ անշահախնդիր, անվնաս: Նրա մասին, թե ոնց ենք ես ու հորքուրիս ընտանիքը իրար հետ քեֆի գնացել մերոնցից թաքուն: Էդպիսի ֆանտաստիկ ստեր էրեխեքի մոտ հաճախ են պատահում, հեչ առիթ չի պատիժ ստանալու: Ու էդպես մամաս հետս երկու օր չխոսեց: Շատ ծանր եմ տարել...
    Ու էնպես չի էլի, որ դրանից հետո մամայիս մենակ ճիշտն եմ ասում:
    Ռիփ, իմ ասածը վերաբերում էր արդեն քիչ թե շատ հասուն տարիքին, համենայնդեպս, իմ հիշելով՝ բարձր դասարանի աշակերտ էի, երբ մամաս էդ պատժամիջոցը կիրառում էր, էն էլ, ինչպես նշել էի, միայն հազվագյուտ դեպքերում։ Իսկ փոքր տարիքում, իհարկե, կարող էր շատ վատ ազդեցություն ունենալ, համաձայն եմ։ Բայց նշածս դեպքերում, նույնիսկ հաշվի առնելով իմ գերզգայունությունը, հոգեկանիս վրա բացասական հետևանքներ չի ունեցել էդ պատիժը։ Զուտ էդ պահին գործում էր լրիվ արդյունավետ՝ առանց կողմնակի ազդեցությունների ։ Ասենք, էդ ժամանակ ես չէի մտածում՝ վայ, մամաս ինձ էլ չի սիրում, ինձնից ձեռ ա քաշել, վերջ։ Տարիքս թույլ տալիս էր գիտակցել, որ ժամանակավոր երևույթ է, ուղղակի էդ պահին՝ ինձ համար անցանկալի, անհարմար, տհաճ։

    Ընդհանրապես ամեն տեսակ պատժի դեմ եմ, իսկ երկարատևներին կամ «զանցանքից» արդեն որոշակի ժամանակ անց իրականացվողներից՝ առավել ևս: Ամեն արարքին էդ պահին պիտի արձագանքել: Եթե դեռ էնքան փոքր է, որ ասածներդ չի հասկանում, ապա հուզական ռեակցիաներով: Իսկ եթե հատուկ է անում՝ էդ հուզական ռեակցիաները ստանալու, մասնավորապես՝ զայրացնելու համար, ապա ընդհանրապես ռեակցիա չտալ: Իսկ որ հաջորդ օրը իր սիրած մուլտիկից բռնես զրկես, նա ոչ միշտ կզգա իր արածի ու զրկանքի միջև էդ կապը: Էդ պահին պիտի արձագանքել:
    Թեև նորից եմ ասում, որ դեմ եմ ամեն տեսակի պատժին, բայց որ տեղը գա, ավելի լավ է էդ պահին մի հատ տուտուզին ուտի, քան թե մի քանի օր մամայից զրկվի կամ նման ինչ-որ հոգեբանական պատիժ կրի: Ես հաստատ էդպիսի բան չէի անի իմ երեխայի հանդեպ:
    «Զանցանքից» որոշ ժամանակ անց իրականացվողների մասին հատվածը, ենթադրում եմ, ինձ չէր վերաբերում, չէ՞, քանի որ դրա մասին կարծես բան չէի գրել։

    Մի բան էլ. իմ նշած պատժամիջոցները, օրինակ, դասերը չանելու դեպքում կիրառվող և նմանատիպ բաներ, կարծում եմ, պատիժ անվանելն էնքան էլ ճիշտ չի։ Ես դրանց նայում եմ հետևյալ կերպ. կա գործողությունը, և կա դրա տրամաբանական հետևանքը, կարճ ասած՝ կարմա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.05.2012), ivy (30.04.2012), Smokie (04.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39
  2. Մանկական ամսագրեր
    Հեղինակ՝ stone, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.07.2012, 20:21
  3. Արձակ. Մանկական
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.03.2012, 18:47
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2008, 22:59
  5. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •