User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Պատիժը մանկական հասակում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ անկեղծ, մեզանից քանի՞սն են պատրաստ հանդուրժելու, որ երեխան նկարի-ներկի նոր վերանորոգված տունը, կահույքը, տան մեջ ամենուրեք:
    Երեխային պատերին նկարելիս տեսնելուց նրա վրա գոռալը կամ պատժելը, միանշանակ սխալ եմ համարում, բայց որ եսինչ-որ ելք ման կգայի այդ դեպքում-դա հաստատ: Օրինակ աշխատակցուհիս, նկատելով պատերի վրա նկարելու երեխայի ձգտումը, մի մեծ ստվարաթուղթ է ամրացրել պատի որոշակի հատվածում, ինքն էլ երեխայի հետ նկարել է սկզբում: Հիմա բալիկը գիտի, որ այդ հատվածում կարելի է նկարել, և այդ հատվածը ևս մեծ է ու պատի վրա
    Ես էլ էի փոքր ժամանակ սիրում խզբզել պատերին, բայց չեմ հիշում ոնց եղավ, որ սկսեցի միայն թղթի վրա նկարել: Երևի թե այն պատճառով, որ թղթի վրա արված բոլոր խզբզանքներս հայրիկս դնում էր շրջանակի մեջ ու կախում պատին: Ես էլ ինձ նկարչուհի էի զգում, ու իմ նկարները էլի պատերին էին
    Մի խոսքով կարծում եմ, ինչպես երեխաների հետ կապված մյուս դեպքերում, այս դեպքում ևս անհրաժեշտ համբերություն ու ժամանակ հատկացնելու դեպքում կարելի է առանց պատժի հասնել ցանկալի արդյունքների...

    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ուրիշ անթուլատրելի դեպք աղջկաս հետ կատարված:
    Մոտ 4 տարեկան էր: Մեզ մոտ հյուրեր կային: Սկեսուրս նստած հյուրերի հետ զրուցում էր, ես էլ հյուրասիրելով էի զբաղված: Թեմա բացվեց երեխաներին, թոռներին պահելու, խնամելու, պարտականությունների մասին: Խոսքի մեջ կեսուրս ասում է. «օրինակ էս մեր հարեւանի աղջիկը երեխուն բերում թողնում ա մոր(տատի) մոտ ու գնում ա ամբողջ օրը: Էս հարեւանս էլ հա դժգոհում ու տրտնջում ա, նեղվում ա ամբողջ օրը ազատ ժամանակ չի ունենում թե իրենով զբաղվի»: Էս զրուցը լսում է 3-4 ամյա աղջիկս...
    Անցնում է մի քանի օր: Էս մեր հրեւանը գալիս է մեր տուն, նստած սուրճ ենք խմում: Մեկ էլ փոքրիկս մյուս սենյակից վազելով ներս է մտնում: Հենց տեսավ մեր հարեւանուհուն, մոտեցավ նստեց գոգին ու թե. «Գիտես քո աղջիկը Դվիթին բերում քցում ա քո վրա ու ամբողջ օրը կորած ա, ու դու քեզանով չես կարում զբաղվես»: Պատկերացրեք հարեվանուհու դեմքը էդ պահին: Նկատեցի կեսուրիս կարմիր վառվող դեմքը, ես էլ անհանգիս վիճակում եմ, թե հիմա ինչ է լինելու: Մտովի տարբեր պատիժներ եմ մտածում աղջկաս համար...
    Հարեւանը հանգիստ բացատրում է երեխային, որ Դավիթին իր վրա չեն քցում, որ ինքը սիրում է իր թոռնիկին դրա համար են բերում իր մոտ... եւ այսպես շարունակ: Նրա գնալուց հետո մենք երեխային չպատժեցինք իհարկե, բայց հնարավորինս բացատրեցինք, սովորեցրինք, որ այդպես չի կարելի: Այդ կինը գնաց, մոտ 6 ամիս ոչ բարեւում էր մեզ, ոչ էլ մեր բարեւը ընդունում:

    Բայց ինչքան էլ բացատրել-սովորոցնել, նմանատիպ դեպքեր այս տարիների ընթացքում էլի կրկնվեցին:
    Ոմանց կարծիքով մենք երեխային ոնց պետքն է չենք պատժել, դրա համար նման դեպքերը կրկնվում են: Ոմանց կարծիքով էլ, եթե երեխան ստանար խիստ պատիժ, կարող էր ավելի վատ հետեւանքներ լիներ:
    Ընկերներիցս մեկը իր բալիկին, որը ահավոր չէր սիրում լողանալ, բացատրել է, որ եթե չլողանա, կլինի կեղտոտ ու վրայից վատ հոտ կգա: Մի քանի օր անց բալիկը որոշել էր ձեռք բերած գիտելիքները կիրառել երթուղայինի մեջ: Շուռ էր եկել մորը հարցրել էր, էս ծյոծյան (մատով ցույց տալով) չի լողացել? Մայրը փորձել էր լռեցնել երեխային, բայց վերջինս մի շարք հիմնավորումներ էր բերել
    Մեջբերում Mankik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդ հիշողությունը.
    Ես 6 տ. եմ, քույրս՝ 5, էլի երեխաներ մեծ ու փոքր քույր-եղբայր 4 հոգի(քեռու, հորեղբոր երեխաներ)... հավաքված են մեր տունը, նաեւ ուրիշ շա՜տ հյուրեր, պատվավոր, կարեւոր հյուրեր: Կողքի սենյակում տորթ էր դրված: Մեծ, գեղեցիկ, մեծ-մեծ վարդերով տորթ էր: Է՜խ... Իմ միտքն էր, իմ մեղքը: Երեխաներին հավաքեցի էտ սենյակում ու սկսեցինք համով վարդերը վայելել: Իհարկե դա մեծ իրարանցում առաջացրեց մեր տունը, շարունակությունը երեւի թե պարզ է:
    Մենք իհարկե այդ պահին, այդ օրը չպատժվեցինք. ի ուրախություն մեզ:
    Անցավ մոտ մեկ շաբաթ: Ես ու քույրս երբ մանկապարտեզից եկանք տուն, այն օրվա մեր հյուր երեխաները նույն կազմով մեր տունն էին: Շատ ուրախացանք, չհասկացանք, որ մեզ բոլորիս պատիժ էր սպասվում այն օրվա համար: Խոհանոցում դրված էր այն օրվա նույն տորթից: Մեզ հրավիրեցին նստելու սեղանի շուրջ: Ամենքիս առջեւ դրված էր մի-մի կտոր տորթ: Ինչի վրա էինք զարմանում. որ մենք ուտում ենք, իսկ իմ ու մյուս երեխաների ծնողները կանգնած մեր շուրջը նայում են մեզ: Երբ վերջացրինք, ուզում էինք վեր կենալ, բայց մեզ թույլ չտվին, մեր դիմաց եւս մեկական կտոր տորթեր հայտնվեցին: Փորձեցինք հրաժարվել, բայց մեզ այնպիսի հայացքով էին նայում... չէինք կարող չուտել: Մի կերպ հաղթահարեցինք դա էլ, որից հետո հատնվեց երրորդ կտորը: Մեզանից ամենափոքրեը սկսեցին լաց լինել, մյուսներն էլ ատելությամբ ինձ էին նայում. մեղավորը ես էի: Երբ սկսեցին արդեն որձկալով ուտել, մյուս երեխաներին ազատ արձակեցին, իսկ ինձ ստիպեցին եւս մի կտոր ուտել: Հեկեկալով, մի կերպ փորձում էի տորթի հախից գալ, սարսափով նայում էի սկուտեղին, որի վրա տորթն էր դրված: Մտածում էի, մի թե էտ ամբողջը ես պիտի ուտեմ:
    2-3 ժամ անց ես վատացա, ինձ մի կերպ վերականգնեցին, դաս էր ինձ համար: Գիշերը պառկած լաց էի լինում, մտածում էի. էն նույն օրը ծեծ ստանայի երեւի թե ավելի լավ էր, քան էս պատիժը:
    Մանկիկ ջան, էս ինչ դաժան պատմություն պատմեցիք, ահավոր պատժի մեթոդ է...լրիվ անթույլատրելի իմ տեսանկյունից...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.04.2012), armen9494 (29.03.2012), Freeman (09.04.2012), Smokie (04.05.2012), Ուլուանա (09.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39
  2. Մանկական ամսագրեր
    Հեղինակ՝ stone, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.07.2012, 20:21
  3. Արձակ. Մանկական
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.03.2012, 18:47
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2008, 22:59
  5. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •