Դե ես էլ առաջինը խփելը այն դեպքում ճիշտ համարեցի, եթե պատերազմը անխուսափելի է:
Իսկ եթե պատերազմ չի սպառնում կարելի է և բավարարվել մկանների ցուցադրումով![]()
Դե ես էլ առաջինը խփելը այն դեպքում ճիշտ համարեցի, եթե պատերազմը անխուսափելի է:
Իսկ եթե պատերազմ չի սպառնում կարելի է և բավարարվել մկանների ցուցադրումով![]()
Varzor (28.03.2012)
Առաջինը խփելու բացասական հետևանքների պահով Varzor-ի ասածը միանգամայն ընդունելի է, սակայն.
Այ այստեղից սկսած կասկածներ կան - Իրանի օդուժի և ՀՕՊ-ի վիճակը շատ հեռու է ժամանակակից լինելուց և ԱՄՆ-ի կամ Իսրայելի նման զարգացած համակարգերին դիմադրել կարողանալուց: Միայն Իսրայելի օդուժը ծերից ծեր կանցնի Իրանի վրայով,2. Օդային հարվածների դեմ, տարբեր ռազմագետների գնահատմամբ, Իրանը լիովին ունակ է դիմակայելու` ունի բավականաչափ օդուժ և ՀՕՊ միջոցներ: Բացի այդ որտեղից պիտի իրականացվեն օդային հարվածները?
Էլի կասկածներ - նախ էդ. "Շահաբ"-ները դեռ պետք է հասնեն նպատակին զուտ տեխնիկապես, հետո` դրանք պետք է կարողանան հաղթահարել ամերիկա-իսրայելական գերհզոր ՀՕՊ համակարգերը և ի վերջո, նույնիսկ եթե այս պայմաններում էլ արձակված 100 հրթիռից ասենք 10-ը տեղ հասնեն ու պայթեն... հա ինչ, ասենք մի շենք փլեցին մի տեղ - ինչ?Իրաքի տարածքից հարմար է, բայց վտանգավոր, քանի որ ՇԱՀԱԲ-4 հրթիռով հանգիստ կարող են վերացնել ԱՄՆ Իրաքյան ռամզակայանները` դեղանքը բաց է, անպաշտպան:
Դուխի առումով էլ` մի քիչ կասկածում եմ: Եկեք չմոռանանանք Ատրպատականի թուրքերին ու քրդերին, որոնք ոչ մի ցանկություն չեն ունենա պայքարելու Իրանի համար...3. Ցամաքային ներխուժումը, ԱՄՆ-ի տակտիկայի համաձայն, կազմում է օպերացիայի վերջնական փուլը: Որքան էլ որ հակառակորդը կոտրված և ոչնչացված է, մինչև հետևակային զինվորը տարածքում կանգնած չլինի` տարածքն անվերահսկելի է, ուստի պատերազմը դեռ շահած չի: Իսկ Իրանը դա շինծու Իրաք չի, մանավանդ էթնիկ կազմը` թասիբ ասածով մի քանի գլուխ գերազանցում են թե իրաքցիներին, թե լիբիացիներին: Դե ռազմական գործոնները էլ չեմ ասում:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ԱՄՆ-ն կամաց-կամաց այս ռեգիոններից ուզում ա դուրս գա, պատերազմը միայն հրեաներին ա պետք, քանի որ վաղ թե ուշ մնալու են
արաբական աշխարհի հետ դեմ առ դեմ, դրա համար ցանկանում են ինչքան հնարավոր ա շրջապատի պետություններին թուլացնեն:
Իրանում մոտ քսան միլիոն ադրբեջանցի կոչվածներ կան, որը պատերազմի ժամանակ շատ հզոր գործոն ա Իրանի դեմ, ինչը արեւմուտքը
լավ էլ օգտագործում ա:
Varzor (28.03.2012)
Հա, հրեաներին է պետք, ԱՄՆ-ն էլ հրեական ամենամեծ ու հզոր գաղութն է
Իրանի նավթային ու ստատեգիական չալաղաջից ԱՄՆ-ը չի հրաժարվի: ձեռը ճար լինի հենց վաղն էլ կխփի Իրանին:
Իսրայելին արաբական աշխարհի դեմ մեն-մենակ չթողելու համար համարյա բոլոր պոտենցյալ վտանգավոր երկրներում խժդժություն ու հեղափոխութոյւն են կազմակերպել: Բա պատահական են անում?
Այ իրանի պարագան այլ է` արաբական աշխարհից դուրս է թե էթնոքաղաքականությամբ և թե կրոնական տեսանկյունից:
Իրանի "ադրբեջանցիները" նախ այդքան շատ չեն, երկրորդն էլ դա ազգ չի: Իրանում կան ազերիներ: Սրանք էթնիկապես այդքան էլ կապ չունեն Ադրբեջանի ոհմակների հետ, բայց դե դրանցից լավն էլ չեն: Իրանական Ադրբեջանում շատ են ուրքերն ու քրդերը: Հենաց առաջիններն են քո ասած 20մլն-ը. Այ սրանք իրոք որ հզոր գործոն են: Բայց նույն ԱՄՆ-ում էլ քիչ չեն իրանցիները: Բացի այդ Իրանին շատ լուրջ աջակցում են Պակիստանը և Աֆղանստանը: Պակիստանն էլ միջուկային երկիր է: Ի դեպ վերջերս Պակիստանը պաշտոնապես հայտարարել է, որ եթե Իրանին խփեն, ապա ինքը միջուկային հարված կհասցի Իսրայելին (չնայած ոնց ա տենց բան անելու` իրա հրթիռները էդքան հեռու չեն խփում, մնում ա միակ տարբերակը` իրանին միջուկային մարտագլխիկներ տա):
Ըստ էության դեռ պտուղը չի հասունացել, մեկ է ԱՄՆ-ը մի օր խփելու է, եթե մինչև այդ իրա գուխը չուտեն հենց իրա տնտեսագետները` հերթական հզոր ճգնաժամային հարվածով:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
aragats (28.03.2012)
1994թ. ին հունական մի հեռուստակայանից Նոստրադամուսի մասին մի վավերագրական ֆիլմ էին ցուցադրել, որտեղ խոսվում էր նրա տեսիլքների մասին: Այնտեղ ասվում էր , որ պատերազմի բուն պատճառը լինելու է նավթը, նաև ասվեց որ Իրանն է խփելու Ամերիկային՝ ավելի կոնկրետ Նյու Յորքին: Փիլմը ավելի շուտ է նկարահանվել,նման խնդիրներ այն ծամանակ չկայն, բայց ֆիլմից հետո Ամերիկան սկսեց Իրանկ կողքերը գործողություններ ձեռնարկել(իրավիճակին տիրապետելու համար):Սա ուղղակի...
Varzor ջան, մի անհամեստ հարց տամ - "զուտ իրանցիների դուխ" դու վերջին մի քանի հարյուրամյակում որտեղ ես տեսել? Սկսած Սեֆյաններից, երբ ստեղծվեց քիչ թե շատ ամուր համաիրանյան պետություն, իրենց "դուխ"-ը թուրքալեզու ռազմիկներն են - բուն պարսիկ ռազմիկները ավանդականորեն ցածր են գնահատվել: ՀՕՊ-ի ու օդուժի պահով, ասեմ, կրկնեցի ՀՀ առաջավոր փարձագետներից մեկին, իսկ Իսրայելի օդուժի պահով - ապեր,թ երագնահատում ես, Իսրայելի օդուժը ավելի շատ է, քան ՀՀ և 102-րդ ռազմաբազայի օդուժն իրար հետ վերցրած:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (29.03.2012)
Շատ բազային համեմատություն ա, առանձնապես վստահելի էլ չի, բայց հետաքրքիր ա:
Էս մի տեղում էլ Իսրայելը աշխահում 10-րդն ա, ռազմական ուժով:
Ու ինձ թվում ա աբսուրդ ա Իսրայելի ու Հայաստանի օդուժերը համեմատելը, նույնիսկ ռուսական բազան էլ մեջը: Իսրայելի օդուժը ամենահզորներից ու ժամանակակիցներից մեկն ա: Ոչ մի համեմատություն ռուսական հազար տարվա փդած սալամյոնդների հետ: Ռուսները հիմա սկի իրանց համար հիմա չեն կարում նորմալ ինքնաթիռ արտադրեն:
Ըդհանուր առմամբ, եթե Իրանին հարվածեն, ապա Իսրայելը եևի կսկի, ԱՄՆ-ն կողքից դավեսկա կլինի: Ցամաքային ուժեր Իրան ոչ մեկը չի ուղարկի, քանի որ խոսքը գնում ա ահռելի տարածությունների մասին ու դրա համար մարդաքանակ ա պետք: Բայց եթե որոշեն օդային հարվածներ հասցնել, ապա առավելագույնը 30 օրում Իրանը հողին կհավասարեցնեն, իրա ամեն ինչով:
Մնում ա մենք չմնանք Իրանի փլատակների տակ: 100 միլիոնանոց երկիր ա, որի համար մի 5 միլիոն գաղթականը էս կողմ հաշիվ չի: Բայց խորացեք, 5 միլիոն իրանցի փախստական, դրանց թվում էլ լիքը Իրանի ադրբեջանցի, Հայաստանի սահմանի վրա, կամ սահմանից այս կողմ:
Եղբայր, իրանցիների դուխի պահով քո հետ կհամաձայնեմ` վերջին 200 տարում այդքան էլ չեն փայլել: Վերջին դեպքն էլ Իրաքյան պատերազմն էր` խայտառակ եղան:
Օդուժի պահով միգուցե տարբեր աղբյուրների ենք կրկնել: Բայց ՀՕՊ-ի պահով ես ուրիշից չեմ մեջբերում արել: ՈՐ ասում եմ կարգին սարքեր ունեն, ՀՀ-ն էլ քյոմակ ա արել էդ հարցում` հաստատ իմացի, առնվազն տեսել եմ իմ աչքով
Իսկ Իսայելի օդուժի մասին տվյալները` պաշտոնականից եմ օգտվել:
Իսկ ՀՀ-ում քո կարծիքով որքան ինքնաթիռ կա?![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ճիշտ ես նկատել օրինաչափությունը:
Դե ես որ փոքր էի, տենց ֆիլմեր էլի եմ տեսել: Էն ժամանակ էլ էլի համարում էին, որ պատերազմի պատճառը նավթն է լինելու, նայց ասվումմ էր որ Իրաքն է խփելու ամերիկային
Ու մի քանի տարի հետո ԱՄՆ-ը Իրաքին խփեց, ընդ որում սադրանքը Իրաքից եկավ` մտան Քուվեյթ:
Այ հիմա էլ նույն բանն են անում: Մինչև պատերազմ սկսելը հավանական հակառակորդի դեմ ինֆորմացիոն-ագիտացիոն պատերազմ են տանում: Մի քանի տարի հետ միջին շարքային տապոռ ամերիկացին համոզված ա լինելու, որ աշխարհի չարիքի կենտրոնը հենց Իրանն է ու ԱՄՆ-ն ուղակի պարտավոր է Իրանին ճիշտ ուղու վրա դնել: Ավելի լուրջ ռազմագետներն ու վերլուծաբանները ֆուռերով կսկսեն վերլուծել ու բացատրել, թե ինչպիսի վտանգներ է իր մեջ պարունակում Իրանը, թե ինչի համար է անհրաժեշտ անհապաղ հարվածել և այն: Այ հիմա ագիտացիոն` ուղեղ լվալու փուլում ենք:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ԱՄՆ-ն հենց իր հսկայական պարտքերը ուրիշի միջոցներով փակելու համար էլ Իզրայելի հետ կարող ա խփի, եթե ոնց գրել ես, վստահ լինի, չնայած նրա փողի մեծ մասը դուրսն ա, դեֆոլտ եղավ,
աշխարհն ա «քցվելու»... ինքը էլի մնալու ա հզոր միջուկային երկիր...
Մնում ա պարսիկները շուտ միջուկային զենք ստեղծեն, որ պատերազմ չլինի, թե չէ մենք լուրջ պրոբլեմներ կունենանք, չհաշված Իրանի փախստականները, որ կլցվեն մեր շրջափակված երկիրը,
այդ թոհ ու բոհի մեջ մեր «բարեկամ» ադրբեջանցիներին հաստատ քսի կտան մեր վրա, իսկ դա արդեն...![]()
Varzor (29.03.2012)
Միջուկային զենքն ուղղակի խաղաքարտ ա Իրանի ձեռը … արևմուտքը դա չի ուզում տեսնել… մի 2 հատ կետային հարվածից էն կողմ չեն գնա որը կարող ա հետաձգի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց ոչ ավել… այ եթե ռուսներն ու չինացիներն էլ միանան արևմուտքին կարող ա մի բան լինի
Varzor (29.03.2012)
Եղբայր ես ու դու կարող ենք կասկածել, բայց ես գրել էի ռազմագետնեի կարծիք: Իսրայելի օդուժը իր քանակով համարյա հավասար է ՀՀ-ում տեղակայված օդուժին: Համ էլ հո Իսրայելն իր ամբողջ օդուժով չի հարձակվելու?
Ի դեպ, իմ անձնական ինֆորմացիայից ելնելով ասեմ, որ սխալվում ես, որ Իրանի ՀՕՊ-ը համարում ես ոչ արդիական: Լավ էլ արդիականա է: Քո երկիրը նույնպես իր "լուման" ունի այդ գործում
Շահաբ 4 հրթիռները լավ էլ ունակ են հասնելու Իսրայելին` Շահաբ-3-ի թռիչքի երկարույթունը մոտ 1.500կմ է: Շահաբ-4-ը ավելի հեռու է թռչում: բացի դրանցից ունեն նաև Սաջիլ-2-ը, որն էլ արդեն մինչև 2.500կմ շառավղով է խփում (սա 2009թ. տվյալներով):
Հենց սրա համար էլ ԱՄՆ-ն ու Իսրայելը վախենում են միջուկային ծրագրից: Երկուսն էլ փոխկապակցված են` միջուկային զենքի համար պետք են մարտագլխիկներ ու կրող հրթիռ: Այ ճիշտես նկատել` շահաբներն ու սաջիլները չունեն միջուկային մարտագլխիկներ, բայց ունեն այլ, ավելի փոքր հզորության, բայց էլի մասսայական ոչնչացման մարտագլխիկներ` կենսաբանական ու քիմիական: Հենց ԱՄՆ-ի դարդ ու ցավն էլ ենա, որ հանկարծ միջուկային չունենա:
Ուրքերի ու քրդերի պահով` համամիտ եմ: Բայց դրանից զուտ իրանցիների դուխը չի պակասում: Բացի այդ էլ արի մի մոռացի, որ կրոնական գործոն էլ կա:
Հո չես ուզում ասել, որ ֆարսերի ազգային դուխը ավելի ցածր է, քան Իրաքի անդեմ ու աներես բնակիչներինից?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ