User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Պատերազմական իրավիճակ Իրանի շուրջ

  1. #31
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ստեղ հարցը էն չի թե ով ում կարա կզցնի ու ինչ օդուժ ունի… Աֆղանստանը ոչ օդուժ ունի ոչ էլ բանակ կարգին, ոչ էկոնոմիկա, ոչ էլ իշխանություն, բայց ոչ ռուսները գլուխ հանեցին ոչ էլ ամերիկացիները… բայց ամբողջ շրջանը դեսատբիլիզացված ա… էս ա հարցը…

    350 միլ. անկառավարելի ժողովուրդն ու մոտ Եվրոպայի չափ տարածքն արդեն պատերազմի մասին չի խոսում… ավելի լուրջ ա…

    դրա համար էլ կարծում եմ սխալ ա խփելը ու չեն խփի… հենց Իսրայելի համար

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.03.2012)

  3. #32
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, Վարզոր ջան, համոզեցիր: Ռուսները ուժեղ են, ու քառասուն տարի առաջ բան-ման էին արտադրում, որ մինչև հիմա անալոգը չունի, իսկ ամերիկացիները ինչ արտադրել են բռակ ա, ու թույլ են: Ու հեսա պարսիկները չերեզ Թել-Ավիվ մտնում են Վաշինգտոն:
    Չե, ռուսների ուժեղությունը պարսիկների համար արգումենտ ա այնքանով, որ Իրանի հետույքը մինչև հիմա էդ թույլ, խեղճ ու կրակ, հետամնաց Ռուսաստանն ա պահում: Դե ձեռի հետ էլ միջնադարյան տեխնոլոգիաներով ատոմակայան ա կառուցում Իրանի համար:
    Դե ինչ անեն ռուսները` ինչքան կարում են էդքան էլ սարքում են, հո ԱՄՆ-ի ու Իսրայելի պես խելոք չեն?
    Էդ սարկազմին դիմելդ ավելորդ էր: Թվեր ու թվաբանություն, մի քիչ էլ տեսողություն-լսողություն-տրամաբանություն:

    Էլի եմ ասում: Չկասկածես, որ հենց վստահ լինեն, որ Իրանին հանգիստ կչրթեն` խփելու են: Նույնիսկ կարող է վստահ են, բայց չեն կարողանում անտեսել թույլ, խեղճ ու կրակ, ԱՄՆ-ից հետո 2-րդ տեղում գտնվող ՌԴ-ին: Դե կուլտուրայի հարց է:

    Հա, իմացի որ բախտի բերմամբ, թե պատահմամբ ռուսները մեկ-մեկ ընենց բաներ են սարքում (հրեա-հայկական ուղեղների հաշվին ), որ տասնամյակներով ոչ ուրիշներն են կարողանում կրկնել, ոչ էլ իրենք
    Օրինակ` լամպվի սիստեմով միջմայրցամաքային ստրատեգիական հրթիռներ: Թռցնելուղց էլ ձեռով են խոդ տալիս

    Հ.Գ.
    Ամերիկացիների լավագույն մարտական ինքնաթիռները` F15, F16 էլ հին ու "բարի" ՄԻԳ-25ից կապիրովկա են արած: Այ տենց փդած բաներ են սարքում ռուսները
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (02.04.2012)

  5. #33
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի մոռացեք, ամերիկացիները Չաք Նորրիս ունեն:
    Մենք էլ Գոռ Վարդանյան ունենք:
    Այ իրանցիքի վիճակը բարդ ա` Արաշը Չակին դեմ լրիվ դիակ ա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #34
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, որ Իրանին չխփելու հիմնական պատճառներից մեկն էլ նավթի գներն են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (02.04.2012), Vaio (30.03.2012), Varzor (30.03.2012)

  8. #35
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ասա, ապեր, էդ վեճը շատ ջուրա դեռ վերցնելու - ռուսական ռազմական դպրոցը օդուժի դեմ արդյունավետ է համարում հենց ՀՕՊ-ը`, ամերիկյանը` օդուժը: Բայց ոնց զգուշորեն թույլ եմ տալիս ինձ կարծել, ամերիկացիք ավելի ճիշտ են:
    Դե ռազմական տակտիկայի տեսանկյունից` ճիշտ չես կարծում: Տակտիկան "զգուշորեն" ասում է, որ օդուժը ցամաքային զորքերի դեմ է լավ, իսկ ՀՕՊ-ը օդայինի: Ու ստեղ էլ հենց գնում է մրցավազքը` ով ավելի լավ տեխնոլոգիաներ կկիրառի: Մեկ էլ ով առաջինը կհասցնի հակառակորդին ֆիքսել ու հարվածել` օդուժը, թե ՀՕՊ-ը: Փաստացի ներկայիս ՀՕՊ-ը ավելի շուտ է բռնացնում օդուժին ու հարված հասցնում:
    Մի մոռացի, որ ամերիկյան ռազմական դպրոցը երկու արդյունավետ միջոցների միջև նախըտրում է այն, որն ավելի թանկ է` փող աշխատելու ավելի լավ ալիք է: Գաղտնիք ասած չեմ լինի, որ ասեմ օդուժն ավելի թանկ է, քան ՀՕՊ-ը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. #36
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի մեծ կռիվ էլ չի լինի: Մի երկու շաբաթ լավ կռմբակոծեն և մինչև մյուս հանդիպում:
    Ես էլ եմ տենց կարծում` մի երկու հեռահար հարված թևավոև հրթիռներով ու շատ հնարավոր է Իրանում ներքին խժդժությունների այնպիսի ալիք բարձրանա, որ երկիրը քանդվի:
    ՀՀ տեսանկյունից Իրանի ներքին իրավիճակի ցանկացած ապակայունացում ձեռնտու չէ: Մեզ նույնիսկ ավելի ձեռնտու է, որ Տրիբունի ասած "չերեզ Թել-Ավիվ մտնեն Վաշինգտոն"
    Բայց հետաքրքիր է, թե էս խաղերն ինչքան են տևելու: Իրանցիք էս վերջի 100-ամյակում բավականին բջոտ քաղաքականություն են վարում: Մենակ դրա հաշվին են դեռ ջրի երեսին:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #37
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (30.03.2012), Malxas (02.04.2012)

  12. #38
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (30.03.2012), Malxas (02.04.2012)

  14. #39
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ Իրանին չխփելու հիմնական պատճառներից մեկն էլ նավթի գներն են...
    Լիոն ձյա, կարծում եմ տեղին կլինի, որ մեջբերեմ X ֆորումում քո կողմից կատարված գրառման հղումը, որն էլ իր հերթին «ВЗГЛЯД.РУ» ռեսուրսին է հղված:
    Ստեղ նաև տրված է իսրայելական օդուժի հարվածային տեխնիկայի քանակը` 80 հատ F15: Համաձայնիր, որ կատաստրոֆիկ թիվ լինելուց շատ հեռու է
    Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը, գնահատելով Իսրայելի հարվածի մարտական էֆեկտիվությունը, համոզված է, որ այն չի կարող ստանալ շոշափելի արդյունքներ "նույնսիկ գործերի ներկայիս իրավիճակում": Նա նշեց, որ իրանի գլխավոր միուջկային օբյեկտները "վաղուց արդեն գետնի տակ են": "ԽՈսակցություներն այն մասին, թե այդ հարվածներն ինչ-որ բանի կբերեն, ընդամենը սադրանք է, որն ուղղված է նրան, որպեսզի դրդեն Իսրայելին Իրանին հարվածելու", - հայտարարել է Սիվկովը Վզգլյադ թերթին:

    Իսրայելը ներկայումս չի տիրապետում միջուկային օբյեկտներին էֆֆեկտիվ հարված հասցնելու ուժերի: Սիվկովը մանրամասնեց, որ իսրայելական ավիաբազաներից ինչև իրանական միջուկային օբյեկտներ ընկած հեռավորութոյւնը գեազանցում է 2 հազար կմ-ն: "Իսրայելական օդուժի տրամադրության տակ գտնվող F15 մարտական ինքնաթիռների մարտական շառավիղն ընդամենը 1.500 կմ է, այն էլ կործանիչային տարբերակով` մարտական բեռնվածքի կրկնակի կրժատումով: Եթե կործանիչները հարվածային տարբերակով են, ապա այդ հեռավորությունը կրճատվում է մինչև 1.200կմ, այն էլ մեծ բարձրություների պարագայում, իսկ փոքր բարձրությունների պարագայում շառավիղը կազմում է 600-700 կմ", - ասել է Սիվկովը:

    Փորձքգետը մատնանշեց, որ Իսրայելն ունի 80 հատ F15 տեսակի մարտական ինքնաթիռ (սպառազինությունում առկա են նաև F16 ինքնաթիռներ, որոնք ավելի թեթև են), որոնց 2/3-ը հարված հասցնելու պարագայում կգնան օպերացիայի ապահովմանը, իսկ անմիջական հարվածային մեքենաների քանակը 24 հատ կլինի` 2 էսկադրիլիա: "24 մեքենաներով կարելի է մի քանի ամսով շարքից հանել մի գործարան, այն էլ եթե հարվածն արդյունավետ լինի", - կարծում է փորձագետը, հավելելով, որ կործանիչներին անհրաժեշտ է լինելու իրականացնել առնվազն երկու վերալիցքավորում` ամեն ուղղությամբ, որպեսզի "հարվածի հաջողութան հավանականությունը քիչ, թե շատ մեծանա":
    ...
    Նույն փարձագետը նաև նշում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի 5 ավիակրիների աջակցությամբ, որոնց մարտական աջակցումը կարող է հասնել 200 ինքնաթիռի (յուրաք. ավիակիր կրում է 60 ինքնաթիռ, որոնցից միայն 40-ը կարող են մասնակցել օպերացիային, մնացած 20-ը մնում են տարածքի և բուն ավիակրի պաշտպանության համար), ինպես նաև մոտ 200 թևավոր հրթիռների օգնությամբ միևնույն է հարվածի էֆեկտիվությունը շատ ցածր է ինոլւ և անիմաստ: Իրանական ՌՕՈՒ և ՀՕՊ-ը լիովին ի վիճակի են բարձր էֆեկտիվությամբ դիմակայելու ԱՄՆ-Իսրայելական միացյալ օդուժի այդպիսի քանակական կազմին: Սակայն ԱՄՆ-ի պատերազմին ներքաշվելը կստիպի շատ երկրների վերանայել իրենց դիրքորոշումները:
    ...
    Սիվկովի խոսքերով Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմը կարող է սկսվել այս տարվա դեկտեմբերից ոչ շուտ: Եվ դա մեծապես կախված է հարևան երկրների կողմից ԱՄՆ-իսրայելական դաշինքի կողմում մասնակցելու հարցից: Մասնավորապես Սաուդյան արաբիան կարող է մասնակցել պատերազմին:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #40
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա Ռուսաստանն էլ կհարձակվի Վրաստանի վրա. ԶԼՄ-ներ

    Իրանական FARS գործակալությունը, հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Ռուսաստանը զորքերն ուղղում է դեպի Կովկաս` պատրաստվելով պաշտպանել իր շահերը տարածաշրջանում, եթե Իսրայելը հարված հասցնի Իրանի ատոմային օբյեկտներին:

    Գործակալությունը մեջբերում է GenerationalDynamics.com կայքին, որի համաձայն` ռուսական հրամանատարությունը վստահ է, որ Իրանի վրա հարձակվելու դեպքում ԱՄՆ-ը Վրաստանում և Ադրբեջանում կընդլայնի իր ռազմական ստորաբաժանումները:

    Դրա հետ կապված` Ռուսաստանը Կասպից ծովի իր ափին տեղակայում է հականավային հրթիռներ և մեծացնում հարձակվող խումբը, նշում է NEWSru.co.il-ը:

    Ըստ փորձագետների` այդ խմբի խնդիրը կանխող հարձակում իրականացնելն է, որը կկանխարգելի տարածաշրջանում ԱՄՆ բանակի բազայի հայտնվելը և հյուսիսկովկասյան էներգետիկ միջանցքի վրա վերահսկողության հաստատումը: Այդ կերպ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ կկարողանա վերականգնել կովկասյան և միջկասպյան պետությունների վերահսկողությունը:

    Ինչպես հայտնի է, աշխարհը վախենում է, որ Իսրայելը Իրանի միջուկային զենք մշակելու մասին լուրերի պատճառով կարող է այդ երկրին ռազմական հարված հասցնել: Ավելի վաղ հաղորդվում է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ ապրիլին: Իսրայելի արևմտյան կողմնակիցները նրան համոզում են Իրանի հետ պատերազմի մեջ չմտնել:

    ԱՄՆ և Արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ միջուկային զենք մշակելու համար: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջը բավարարելուն:
    http://1in.am/arm/world_wmiddleeast_72946.html

    Եթե այս ամենին համադրենք նաև ընտրությունները, ապա մեզ անմոռանալի «սուր» զգացողություններ են սպասվում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.04.2012)

  17. #41
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (14.04.2012)

  19. #42
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Իրանի դեմ պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը պատերազմ կսկսի Վրաստանի դեմ». Արեշիձե

    Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է Իրանի դեմ հնարավոր պատերազմին և դրա հնարավոր հետևանքներին.

    «Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը Գյումրիի իր ռազմաբազայի ապահովման համար Վրաստանի տարածքով (Ցխինվալ-Բորժոմ-Ախալքալաք) միջանցք կբացի դեպի այն և կհայտնվի ռազմավարական շահեկան վիճակում:

    Ռուսաստանի Գլխավոր շտաբը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա դա կլինի ցամաքային օպերացիա: Հետևաբար չի բացառվում, որ մի գեղեցիկ օր ամերիկյան զորքերը տեղ զբաղեցնեն հայ-իրանական սահմանին: Այդպիսի իրավիճակում Հայաստանն ու Իրանը կհայտնվեն շրջափակման մեջ: Նույնը վերաբերում է Գյումրիի ռուսական ռազմաբազային:

    Ռուսաստանը կցանկանա ապահովել այդ ռազմաբազան անհրաժեշտ բաներով, առավել ևս, որ դա չի կարող իրականացվել Վրաստանի օդային տարածքով՝ այդ երկրի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով: Դրա համար էլ Ռուսաստանը Վրաստանի տարածքով (Ցխինվալ-Բորժոմ-Ախալքալաք) միջանցք կբացի դեպի այն և դրանով իսկ Վրաստանը կկիսի երկու մասի:

    Արդյունքում, Ռուսաստանը կհայտնվի շահեկան վիճակում, քանի որ Վրաստանում իր վերահսկողության տակ կառնի էներգետիկ միջանցքը, կովկասյան երկաթուղին ու ավտոճանապարհը: Դրա համար էլ ինչ-որ չափով Վրաստանի դեմ Ռուսաստանի պատերազմը կախված է Իրանի դեմ պատերազմից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ով է ռազմական գործողություններ վարելու Իրանի դեմ: Միայն Իսրայելը, թե ԱՄՆ-ը նույնպես:

    Ինչ վերաբերում է աշնանը Ռուսաստանի պլանավորած «Կովկաս - 2012» զորավարժություններին, ապա Հյուսիսային Կովկասում ավանդաբար իրականացվել են զորավարժություններ, սակայն սա առաջին դեպքն է, որ զորավարժությունն ունենալու է ռազմավարական և ոչ թե տակտիկական բնույթ: Ռազմավարական ու տակտիկական զորավարժությունների միջև տարբերությունն այն է, որ դրանցի առաջինը նախատեսված է լոկալ (տեղական) աշխարհագրական հարթության համար, մինչդեռ երկրորդը՝ ողջ տարածաշրջանի համար:

    Եթե նախկինում ռուսներն իսկապես ունենին ժանգոտ տանկեր, ապա 2008 թվականից սկսած՝ նրանք վերազինեցին ողջ բանակի 10 տոկոսը: Իսկ Հարավային ռազմական օկրուգի մի շարք զորամասերում այդ ցուցանիշը կազմեց 40, իսկ որոշ դեպքերում էլ՝ 100 տոկոս: Ամբողջովին փոփոխվեց նրա ավիացիոն պարկն ու սպայակազմը: 58-րդ հայտնի բանակի կողքին հայտնվեց նորաստեղծ 49-րդ բանակը:

    Բացի այդ, ստեղծվեց լեռնահրաձգային գումարտակ, ինչը նախկինում բացակայում էր ռուսական բանակում: Այս պասհին Ալագիրի օդա-դեսանտային բազայում զորավարժություններ է անցկացնում մոտ 500 դեսանտային, որոնք բոլոր օկրուգներից հավաքված հետախույզներ են և որոնց սովորեցնում են թռչել օդապարիկով:

    Ամբողջովին փոփոխության է ենթարկվել հրետանային համակարգը, Հյուսիսային Կովկաս են բերվել հրետանու համազարկի համակարգեր, որոնք մինչ այդ չկային տարածաշրջանում: Մախաչկալայում տեղակայվել է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որի հեռահարությունը կազմում է 1200 կիլոմետր, և որն ուղղված է դեպի Իրանի սահման:

    Այս բոլոր գործոնները վկայում են, որ Ռուսաստանը լուրջ պատերազմի է պատրաստվում, առավել ևս, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազաներում հայտարարվել է «№2 մոբիլիզացիա»: Նույնը վերաբերում է Գյումրու ռազմաբազային, որտեղից դուրս են բերվել ռուս զինծառայողների ընտանիքները: Սա նույնպես կարևոր գործոն է»:

    Հիշեցնենք որ 2011 թվականի ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայնով որոշում ընդունեց «Ռուսաստանի հետ 2006 թվականի մարտի 31-ին կնքված ռազմական բեռների ու անձնակազմի տարանցիկ փոխադրման մասին համաձայնագրի գործողության ժամկետի լրանալու» մասին:
    http://1in.am/arm/regional_expert_74492.html

    Որևէ մեկը կարո՞ղ է հաստատել կամ հերքել ընդգծածս:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.04.2012)

  21. #43
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (07.06.2012), Malxas (07.06.2012)

  23. #44
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեթանյահուն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ոնց կարելի ա ատոմային ռումբ սարքել Ու ապացուցեց, որ Իրանը հեսա-հեսա սարքելու ա էտ բոմբից:



    Nod to Obama by Netanyahu in Warning to Iran on Bomb

    Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից Իրանի մասին խոսել է ռումբի պատկերով

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.09.2012), Varzor (29.09.2012)

  25. #45
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ վիդեոն ...


  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (28.09.2012), Moonwalker (28.09.2012), Tig (28.09.2012), Varzor (29.09.2012), Ձայնալար (28.09.2012)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իրանի հայկական եկեղեցիները
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.04.2015, 02:08
  2. Իրավիճակ
    Հեղինակ՝ impression, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.08.2012, 09:46
  3. Անելանելի Իրավիճակ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 75
    Վերջինը: 23.01.2010, 23:48
  4. Բարդ իրավիճակ ))
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2009, 11:46
  5. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •