Ժողովուրդ ջան: Ես ու ընկերս մշակել ենք մի բնապահպանական նախագիծ, որը հիմա մասնակցում է
IdeasProject-ի հայտնի մրցույթին: Գաղափարի համառոտ էությունը հետևյալն է. անտառների վերականգնում՝ անապահով խավի ուժերով և բնականաբար՝ վճարովի հիմունքներով: Պատշաճ կերպով իրականցնելու դեպքում շահելու են բոլորը. մեզ՝ նորատունկ ծառեր, աշխատանքի կարիք ունեցող մարդկանց՝ եկամտի լրացուցիչ աղբյուր, բոլորիս՝ անտառներ ու թթվածին )): Ներքևի հղումով կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ կատարման մեխանիզմին ու հսկողության համակարգին: Սկզբունքորեն՝ նախագիծը կարելի է իրականացնել աշխարհի բոլոր անկյուններում, սակայն, անշուշտ, ամեն ինչ սկսվելու է Հայաստանից: Համոզված եմ, որ գաղափարը մրցույթում հաղթելու մեծ շանսեր ունի (այն արդեն իսկ երկրորդ տեղում է՝ այս պահին), բայց մենք հիմա նաև հասարակական աջակցության կարիք ունենք: Խնդրում եմ բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն անտառների վերականգնմանը վերաբերող խնդիրների նկատմամբ, մտնել ներքևի հղումով, ծանոթանալ նախագծին և հավանելու դեպքում՝ ֆեյսբուքով լոգին լինել կամ գրանցվել ու սեղմել մեր նախագծի ներքևի «Like» կոճակը: Այս պահին հենց միայն դա արդեն իսկ մեծ օգնություն կլինի մեզ համար: Իսկ եթե օգնեք տարածել այս օգնության կոչը, ուղղակի հրաշալի կլինի )): Նախապես շնորհակալ եմ:
Մեր նախագիծը. MicroForester
Ինչպես գրանցվել IdeasProject սայթում
Էջանիշներ