Հայկօ ջան էն վերևիս գրածն ա արվում կարծում եմ էդքան էլ մի հանճարեղ ուղեղ պետք չի ունենալ, ըտենց բան մտածելու համար: Էդ հարցումը սարքողները պիտի մտածեին այնպես անեին, որ չկարողանային էդ կարգի հեշտ լցնել:
Հայկօ ջան էն վերևիս գրածն ա արվում կարծում եմ էդքան էլ մի հանճարեղ ուղեղ պետք չի ունենալ, ըտենց բան մտածելու համար: Էդ հարցումը սարքողները պիտի մտածեին այնպես անեին, որ չկարողանային էդ կարգի հեշտ լցնել:
Հեսա մի քանի ձայնով էլ ես կօգնեմ:
****
Երեք ձայն տվեցի, բայց երևի մի տաս հոգու կձգեմ:
Վերջին խմբագրող՝ Freeman: 31.03.2012, 10:24:
The cake is a lie.
Էկել եմ ասեմ, որ 940 հայտերից 6-ը դուրս են եկել ֆինալ ու էդ 6-ից մեկը Հայկենց պրոյեկտն ա։
Arpine (26.04.2012), Chuk (26.04.2012), E-la Via (26.04.2012), Freeman (28.04.2012), laro (26.04.2012), Moonwalker (26.04.2012), Դատարկություն (26.04.2012), Հայկօ (30.04.2012), Ռուֆուս (26.04.2012), Ֆոտոն (30.04.2012)
Բագ, իսկ էն առաջին տեղում շարժվող անկապ նախագիծն անցե՞լ ա:
I may be paranoid but no android!
Ռուֆուս (26.04.2012)
Ժողովուրդ ջան, կներեք ուշ արձագանքի համար, Բգոն արդեն ասեց. անցել ենք ֆինալ : 944 նախագիծ կար ներկայացված՝ աշխարհի վեց տարածաշրջաններից, մեր տարածաշրջանից մենք ենք հաղթել: Հիմա շատ լուրջ պատրաստվում ենք ֆինալին. ամեն ինչ պետք ա վերանայվի՝ սկսած տեքստից, վերջացրած ֆինանսական պլանով և այլն: Ձեր բոլորի օգնությունը մեզ, անկասկած, շատ օգնեց, շնորհակալություն բոլորիդ, դուք եթե չլինեիք, հնարավոր ա, որ մենք էսօր ֆինալիստ չդառնայինք :
Շատ լուրջ ենք տրամադրված, հաղթելու ենք անպայման, ու ես հաստատ համոզված եմ, որ մեզնից լավը էնտեղ ոչ ոք չի կարող լինել: Հիմա, բացի լավ պրեզենտացիա սարքելուց, վիդեո նկարելուց ու մանրամասն տեքստային նկարագրությունից, նաև ուզում ենք արդեն մի պիլոտային գործ անենք Հայաստանում, ասենք՝ մի քանի հարյուր ծառի սահմաններում: Ժամկետները սարսափելի սեղմ են, ռեսուրսները՝ բավականին սահմանափակ, նենց որ՝ քնել չկա : Եթե հասցրեցինք պիլոտն էլ անել ու դրա վերլուծությունը համապատասխան կերպով ներկայացնել, ինձ թվում ա՝ համարյա 100% կարող ենք վստահ լինել, որ ֆինալում էլ կհաղթենք:
DIXIcarpe noctem
Arpine (30.04.2012), CactuSoul (30.11.2012), Chuk (30.04.2012), Freeman (30.04.2012), impression (30.04.2012), ivy (02.05.2012), laro (02.05.2012), Moonwalker (30.04.2012), specialist (30.04.2012), Ձայնալար (30.04.2012), Նաիրուհի (02.05.2012), Ռուֆուս (01.05.2012), Ֆոտոն (30.04.2012)
Հայկօ (02.05.2012)
Հայկ, նախագիծն ի՞նչ եղավ:
«Գաղափարից դեպի շուկա» մրցույթում հաղթող 15.000 դոլարի դրամաշնորհ ստացած թիմերն արդեն հայտնի են
Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել 5 թիմեր, որոնցից յուրաքանչյուրին կտրվի 15000 ԱՄՆ դոլար պարգև, որպեսզի իրագործեն իրենց ծրագրերը:
Հաղթողներն են.
Արտակ Համբարյան՝ Օդափոխանակման ջերմավերականգնող համակարգի մշակումը հայաստանյան պայմաններում օգտագործման համար, Ժոսեֆ Փանոսյան՝ Էլեկտրատաքացվող, թափանցիկ, ածխախնային ծածկույթների վերջնական նախատիպի պատրաստում ապակիների վրա, Գագիկ Մարտոյան՝ Արևի էներգիայով աշխատող օդից ջուր ստանալու գեներատոր, Ալեքսանդր Շաքարյան՝ Microforester, Նարեկ Հայրապետյան՝ Clean H2O գաղափարով:
Նարեկ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ստեղծել են մի լուծում, որը հնարավորություն է տալիս ջրի ուսումնասիրություն կատարել ու պարզել ջրի աղտոտվածության աստիճանը:
«Մեր առաջարկած լուծումը հնարավորություն է տալիս ջրի աղտոտվածությունը որոշել սմարթֆոնի կամ շարժական այլ սարքի անմիջապես ամրացնելով բավական փոքր չափի սարքը, որը հնարավորություն կտա ջրի մասին ռեալ ժամանակի վիճակագրություն ունենալ»,- ասաց Նարեկ Հայրապետյանը:
Ըստ նրա՝ ջրի որակի ստուգման սարքեր ներկայում կան, սակայն իրենց ստեղծածը կլինի գնային առումով ավելի մատչելի՝ մոտ 200 դոլար և չափերով փոքր, հետևաբար և ավելի հարմար: Ն. Հայրապետյանը նշում է, որ ստացած գումարով իրենք բիզնես մոդելների տեստավորում և սարքի զարգացում կիրականացնեն, այլ հասցնելով մինչև շուկա մտնելու մոդելի:
Մեկ այլ հաղթող թիմի ներկայացուցիչ Արտակ Համբարյանը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկում են էներգաէֆեկտիվ օդափոխման համակարգեր: «Հայաստանում գրեթե բոլորը փոխարինում են իրենց սովորական պատուհանները՝ եվրոպատուհաններով, որոնք ասես փակում են օդափոխությունը: Եթե սովորական փայտից պատուհանները բավականաչափ ճեղքեր ունեն, ինչը նաև հնարավորություն է տալիս, որպեսզի սենյակում որոշակի օդափոխություն տեղի ունենա՝ ճիշտ է նաև էներգիայի կորուստի հետ մեկտեղ, ապա եվրոպատուհանների պարագայում օդի ֆիլտրացիայի խնդիր կա, մենք առաջարկում ենք հատուկ տեխնոլոգիա, որն ուղղված է հենց նման դեպերում առանց ջերմության կորստի օդափոխություն իրականացնել»,-ասաց Ա. Համբարյանը:
Ըստ նրա՝ նման սարքեր դրսում, օրինակ՝ Գերմանիայում արտադրվում, են, սակայն դրանք բավական թանկ արժեն, երբ ներկրվում են Հայաստան:
Բացի այդ, գերմանական սարքերը նախատեսված են հսկայական շինությունների համար, իսկ իրենց առաջարկն ուղղված է լինելու բնակարանների օդափոխությանը: Այս սարքը կարժենա մոտ 200 եվրո:
Մյուս հաղթող թիմի՝ Microforester-ի, ծրագիրը հնարավորություն կտա ծառ տնկել և գումար վաստակել բջջայինի միջոցով (մանրամասն կարող եք կարդալ այստեղ):Դրամաշնորհը, ըստ Microforester-ի թիմի ղեկավար Ալեքսանդր Շաքարյանի՝ հնարավորություն կտա զարգացնել ծրագիրը և արդեն գարնանը պատրաստի ծրագիրը ունենալ, որի միջոցով մարդիկ կկարողանան գումար վաստակել:
Նշենք, որ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող դրամաշնորհային մրցույթը և դրան նախորդող Վենչուրային կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և ԱՄՆ «Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի» կողմից:
Աղբյուր
Ահամ : Հաղթել ենք ստեղ :
DIXIcarpe noctem
Ambrosine (30.11.2012), Arpine (30.11.2012), CactuSoul (30.11.2012), Claudia Mori (29.11.2012), impression (29.11.2012), ivy (30.11.2012), laro (30.11.2012), Moonwalker (29.11.2012), Ամպ (30.11.2012), Ձայնալար (29.11.2012), Նաիրուհի (30.11.2012), Շինարար (29.11.2012), Ուլուանա (30.11.2012), Ռուֆուս (30.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ