User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Համակարգչի աշխատանքի ճիշտ արագացում (Speed up, Разгон)

  1. #1
    Պապա Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,273
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչի աշխատանքի ճիշտ արագացում (Speed up, Разгон)

    Կարծում եմ շատերին կհետաքրքրի համակարգչի Разгон-անելու վերաբերյալ տեղեկատվությունը, ու այս թեմայում առաջարկում եմ խորհուրդներ տալ, թե ինչպե՞ս է այն անհրաժեշտ կատարել, ու ի՞նչ կանոնների պետք է հետևել համակարգչի վաղաժամ «մահ»ից խուսափելու համար:

    Օրինակ, դեսքթոփն ունի Dual core 3ghz պրոցեսոր, 3 GB DDR3 Озу, իսկ Bios ի մեջ ես պրոցեսորի հաճախականությունը դարձրել եմ 260, ինչի հետևանքով, հիմա երբ դիտում եմ համակարգչի Properties ները, ցույց է տալիս, որ երկու Core երից մեկը՝ 3 Գհզ է, իսկ մյուսը՝ 3,95 Գհզ...

    Երեկ համակարգչի մայրական սալիկի ինստրուկցիայում կարդացի, որ հնարավոր է բավականին ուժեղացնել/արագացնել աշխատանքը ի շնորհիվ jumper ների տեղափոխման: Փորձեցի, ու արդյունքում պրոցեսորը ցույց էր տալիս 4,50 գհզ, սակայն RAM ի տակտ. հաճախականությունը դրանից հետո նվազել էր...

    Ու ընդհանրապես, խնդրում եմ իմացողներին բացատրել, թե բիոսի մեջ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ կարելի է անել, որը կհանգեցնի անվտանգ արագացման...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lev (26.03.2012)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համակարգչի արագացմանբ զբաղվող և լուսաբանող ռուսալեզու լուրջ ռեսուրսներ կան`
    http://www.overclockers.ru
    http://www.3DNews.ru
    http://www.easycom.com.ua/

    Հակիրճ ասեմ հետևյալը:
    Համակարգչային րագացումը բաժանվում է առանձին մասերի.
    1. Պրոցեսորի արագացում
    2. ՕպՀ արագացում:
    3. Մայրական սալիկի չիփսեթների արագացում:
    4. Ընդլայնման սլոթերի/շինաների արագացում:

    Սրանց մասին կխոսեմ առանձին-առանձին` ըստ եղանակների, նպատակների և իրականացման ձևերի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lev (26.03.2012), Universe (26.03.2012), Vge (26.03.2012), VisTolog (26.03.2012), Zangezur (27.03.2012)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    1. Պրոցեսորի արագացում

    1. Պրոցեսորի արագացում:

    Պրոցեսորի արագացում ասելով ենթադրում ենք պրոցեսորի աշխատանքաին տակտային նորմատիվային հաճախականության բարձրացում:
    Եթե ժամանակին այդ գործողությունը վատ էր դիտվում պրոցեսոր արտադրողների մողմից, ապա հիմա ոչ միայն դարձել է գովազդային ու PR-ային գործոն, այլև արտադրվում են հատուկ արագացման համար նախատեսված մոդելներ: Ինչպես և արդեն իսկ ստանդարտ մոդելներում կիրառվում է պրոցեսորի տակտային հաճախականության փոփոխման` նվազեցման և ինքնաարագացման տեխնոլոգիաները:
    Նվազեցումը բացասական արագացումն է, որը կիրառվում է էներգետիկ ծախսերի և հետևաբար նաև ջերմազատման նվազեցման նպատակով:
    Ինքնաարագացումը կիրառվում է կարճատև կարգով պրոցեսորի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով և հիմնականում տեղի է ունենում, երբ պրոցեսորը լիարժեք բեռնված է ու այլևս ազատ ռեսուրսներ չկան:
    Այս երկու հատկություններն էլ, որոշ մայրական սալիկների պարագայում հնարավոր է միացնել/անջատել BIOS-ից:

    Պրոցեսորի արագացումը կարելի է իրականացնել 2 եղանակով.
    1. պրոցեսորի հիմնական շինայի տակտային հաճախականության բարձրացում:
    2. պրոցեսորի բազմապատկիչի բարձրացում (հատուկ մոդելների պրոցեսորների համար):
    Սովորաբար առավելագույն արագացում ստացվում է հենց այս գործոնների համադրմամբ:
    Որոշ արտադրողների մայրական սալիկների BIOS-ում արդեն իսկ կա հատուկ բաժին արագացումների համար:

    Արագացումը սկսելուց առաջ պետք է հաշվի առնել.
    - պրոցեսորի հովացման համակարգը: Որքան արդյունավետ է հովացման համակարգը, այնքան ավելի բարձր հաճախականությունների կարելի է հասնել արագացմամբ
    - մայրական սալիկի հովացման համակարգը: Որքան արդյունավետ է հովացման համակարգը, այնքան ավելի բարձր հաճախականությունների կարելի է հասնել արագացմամբ
    - մայրական սալիկի սնուցման կայությունը`սնուցման բլոկի ստաբիլ հզորությունները և որակական հատկանիշները: Որքան ավելի ճշգրիտ և կայուն է սնուցման ազդանշանը, այնքան ավելի բարձր են արագացման արդյունքները:

    Պրոցեսրի առավելագույն կայուն և անվնաս արագացմանը հասնելու նշաններն են`
    - ՕՀ նորմալ գործարկում և անջատում
    - մաթեմատիակակն բարդ տեստերի անսխալ անցկացում
    - արագացված ռեժիմում երկարատև անխափան ու կայուն աշխատանք:

    Բազային տակտային հաճախականության բարձրացում:
    Սա կատարվում է ինչպես մայրական սլիկի վրա գտնվող կցորդիչների (jumper) միջոցով (հինականում հին արտադրության մայրական սալիկների վրա), այնպես էլ մայրական սալիկի BIOS-ի մեջ ներառված կարգաբերումների միջոցով` FSB, QPI, DMI շինաներ արագացմամբ:

    Կա մի քանի նրբություն.
    - մեծ բազային հաճախականությունների հասնելու համար անհրաժեշտ է նաև բարձրացնել պրոցեսորի միջուկի լարումը` VCore:
    - շատ մայրական սալիկների մոտ պրոցեսորի բազային հաճախականությունը որոշակիորեն կապված է հիշողության և մայրական սալիկի մյուս կոմպոնենտների աշխատանքային հաճախականության հետ և այդ կախվածությունը ներկայիս մայրական սալիկների պարագայում կարգավորման ենթակա չէ: Բանը նրանումն է, որ հիշողության կոնտրոլերը գտնվում է պրոցեսորում և նույնպես օգտվում է բազային հաճախականությունից:
    - ոչ բոլոր մայրական սալիկներն են, որոնք ապահովում են անհաջող արագացված պարամետրերի ինքնաշտկում: Պետք է կատարել BIOS-ի մաքրում` վերականգնել լռելայն կարգաբերումները:

    Պրոցեսորի բազմապատկիչի բարձրացում
    Պրոցեսորի հաշվարկային միջուկի աշխատանքային տակտային հաճախականությունը ստացվում է բազային հաճախականության բազմապատկման միջոցով:
    Դա կատարվում է ինչպես մայրական սալիկի jumper-ների միջոցով (առավելապես հին մոդելների վրա), այնպ ես էլ BIOS-ի կարգաբերումներից` եթե մայրական սալիկը դա ույլ է տալիս:
    Որոշ պրոցեսորների մոտ բազմապատկիչը լողացող է` ֆիքսված են ստորին և վերին սահմանները, իսկ որոշների մոտ էլ ընդհանրապես բացակայում է վերին սահմանը:
    Բազմապատկիչի միջոցով արագացումը երբեմն հարմար է այն պարագայում, երբ բազային հաճախականության բարձրացումն ուղղակիորեն ազդում է մյուս կոմպոնետների հաճախականության վրա:
    Այս պարագայում իջեցնելով բազային հաճախականությունը այնպիսի սահմանի, որով որ հիշողությունը և մյուս կոմպոնենտները նորմալ աշխատում են, բարձրացնում ենք բազմապատկիչը և արդյունքում ստանում բարձր տակտային հաճախականությամբ պրոցեսոր առանց նույնիսկ խախտելու համակարգչի մյուս կոմպոնենտների աշխատանքային հաճախականությունները:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lev (26.03.2012), Universe (26.03.2012)

  7. #4
    Պապա Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,273
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ հետաքրքրությամբ կարդացի, հասկացա... Շնորհակալ եմ ... առավելապես))) Ափսոս չի թողնում վարկանիշ տամ, բայց դե մատիս խաչ եմ անում
    http://ark.intel.com/products/42801/Intel-Pentium-Processor-E5700-(2M-Cache-3_00-GHz-800-MHz-FSB)

    I
    ntel dual core E5700 . Սա տնային համակարգչի պրոցեսորն է:

    Պարամետրերում նշված է.
    FSB Speed 800 MHz
    Instruction Set 64-bit


    հարց.

    FSB -ն թե ի՞նչ է, իմացա Wiki -ից՝
    Մեջբերում.
    A front-side bus (FSB) is a computer communication interface (bus) often used in computers during էթք...
    It typically carries data between the central processing unit(CPU) and a memory controller hub, known as the northbridge.[1]
    Հիմա, եթե FSB ի արագությունը/հաճախականությունը 800 մհզ է, էտ դեպքում ինչո՞ւ է bios ում թույլատրելի՝ 270-ի սահմանն անցնելուց հետո համակարգիչը երկու ոտքը դրած մի կոշիկի մեջ հրաժարվում աշխատելուց... ...

    Հարց2.
    Ո՞նց հասկանանք /Instruction Set/, եթե սա 64 բիտ է, ապա ճի՞շտ է արդյոք այս վիճակում տեղադրել 32 բիտանոց ՕՀ

  8. #5
    Պապա Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,273
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևում նշածս պրոցեսորը աշխատում է հետևյալ մ/ս ի վրա.
    http://www.asrock.com/mb/overview.ru.asp?Model=G41M-S3

    - Поддержка технологии Hyper-Threading
    - Поддержка технологии Untied Overclocking

    O
    S tuner programm կա հետը, որը օվըլքլոքա անում, բայց, միտեսակ աշխատանքի մեջ էական փոփոխություն չեմ զգում, մեկա տեղից էլ արագա

  9. #6
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց.

    FSB -ն թե ի՞նչ է, իմացա Wiki -ից՝
    Մեջբերում.
    Հիմա, եթե FSB ի արագությունը/հաճախականությունը 800 մհզ է, էտ դեպքում ինչո՞ւ է bios ում թույլատրելի՝ 270-ի սահմանն անցնելուց հետո համակարգիչը երկու ոտքը դրած մի կոշիկի մեջ հրաժարվում աշխատելուց... ...
    Իրականում էդ BIOS-ում նշած FSB-ն բազային հաճախականությունն է: Լռելիությամբ պիտի ինի ~266.6ՄՀց: Պրոցեսորի բազմապատկիչն այն օգրագործում է և զուտ FSB շինայի հետ հաղորդակցվում 800ՄՀց-ով` 3 անգամ արագ:
    Նույն կերպ էլ միջուկի արագությունը դարձնում է 2933 ՄՀց` բազմապատկիչը 11:
    Բացի դրանից գոյություն ունի DRAM-FSB ratio: դա պիտի որ լինի այդ պրոցեսորի պարագայում 1:1:
    Հիմա երբ որ դնում ես բազայինը 270ՄՀց, ստացվում է, որ Պրոցեսորի հաճախականությունը փոփոխվում է չնչին չափով, սակայն հնարավոր է, որ քո ունեցած RAM-ը իր SPD-ով ահնդեձ չի հասկանում 810ՄՀց հաճախականությունը:
    Ինչ ռտամ է մոտդ? Քանի հատ ու ինչ պարամետրերով:
    Այ էս ծրագիրը դիր ու նայի:
    Ստեղ տես, թե ինչ արդյուքներ կարող ես տանալ:
    Կարող ես ստեղ փնտրել ու գտնել քո մայրական սալիկին ու պրոցեսորին վերաբերվող պարամետրերը
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց2.
    Ո՞նց հասկանանք /Instruction Set/, եթե սա 64 բիտ է, ապա ճի՞շտ է արդյոք այս վիճակում տեղադրել 32 բիտանոց ՕՀ
    Ոչ մի խնդիր չեմ տեսնում` նորմալ աշխատում է (արդեն 4 տարի, ռազգոնի տակ ):
    Դա ընդամենը նշանակում է, որ կարող ես տեղադրել 64բիտանոց ՕՀ: Եթե դա չլիներ, ապա 64 բիտանոց ՕՀ չէիր կարող տեղադրել` նույնիսկ վիրտուալ:

    Իրա ծրագրով որ ռազգոն ես անում ինչքան ա հանում հաճախականությունը?
    Էն լինկի CPU-Z ծրագրով նայի: Քո բորտի պարագայում հազիվ էլ ստաբիլ ստանաս 3600-3800ՄՀց, բայց պիտի քուլերի վերմակի չափով անես
    Արտադրողականոթւյան մասին մոտավոր պատկերացում կարող ես ստանալ, ասենք WinRar-ի բենչմարկով կամ էլ Linx-ով:
    Կարող ես ընդհանուր ստուգել PC-Mark, Crystal-Mark ծրագրերով` բալերով գնահատում են:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 26.03.2012, 20:19:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Universe (26.03.2012)

  11. #7
    Պապա Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,273
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում էդ BIOS-ում նշած FSB-ն բազային հաճախականությունն է: Լռելիությամբ պիտի ինի ~266.6ՄՀց: Պրոցեսորի բազմապատկիչն այն օգրագործում է և զուտ FSB շինայի հետ հաղորդակցվում 800ՄՀց-ով` 3 անգամ արագ:
    Նույն կերպ էլ միջուկի արագությունը դարձնում է 2933 ՄՀց` բազմապատկիչը 11:
    Բացի դրանից գոյություն ունի DRAM-FSB ratio: դա պիտի որ լինի այդ պրոցեսորի պարագայում 1:1:
    Հիմա երբ որ դնում ես բազայինը 270ՄՀց, ստացվում է, որ Պրոցեսորի հաճախականությունը փոփոխվում է չնչին չափով, սակայն հնարավոր է, որ քո ունեցած RAM-ը իր SPD-ով ահնդեձ չի հասկանում 810ՄՀց հաճախականությունը:
    Ինչ ռտամ է մոտդ? Քանի հատ ու ինչ պարամետրերով:
    Այ էս ծրագիրը դիր ու նայի:
    Ստեղ տես, թե ինչ արդյուքներ կարող ես տանալ:
    Կարող ես ստեղ փնտրել ու գտնել քո մայրական սալիկին ու պրոցեսորին վերաբերվող պարամետրերը

    Ոչ մի խնդիր չեմ տեսնում` նորմալ աշխատում է (արդեն 4 տարի, ռազգոնի տակ ):
    Դա ընդամենը նշանակում է, որ կարող ես տեղադրել 64բիտանոց ՕՀ: Եթե դա չլիներ, ապա 64 բիտանոց ՕՀ չէիր կարող տեղադրել` նույնիսկ վիրտուալ:

    Իրա ծրագրով որ ռազգոն ես անում ինչքան ա հանում հաճախականությունը?
    Էն լինկի CPU-Z ծրագրով նայի: Քո բորտի պարագայում հազիվ էլ ստաբիլ ստանաս 3600-3800ՄՀց, բայց պիտի քուլերի վերմակի չափով անես
    Արտադրողականոթւյան մասին մոտավոր պատկերացում կարող ես ստանալ, ասենք WinRar-ի բենչմարկով կամ էլ Linx-ով:
    Կարող ես ընդհանուր ստուգել PC-Mark, Crystal-Mark ծրագրերով` բալերով գնահատում են:
    Maximus 4.50 Ghz Bios ից, իսկ յամփերները փոփոխած՝ 5.05 ձգեց, բայց, ՌԱՄ ի հաճախականությունը էտ դեպքում էլ սկսեց քիչ ցույց տալ:
    ratioն դրված էր 5, դարձրեցի 12 հիմա կոմպը ճախրումա միտեսակ, ու հայերեն տառերով էկրանին գրեց «Կայֆ ե՞ս ապե»
    Տարօրինակա, բայց ամեն ինչ սեղմել բզբզել էի, բացի էտ ratio ից...

  12. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Maximus 4.50 Ghz Bios ից, իսկ յամփերները փոփոխած՝ 5.05 ձգեց, բայց, ՌԱՄ ի հաճախականությունը էտ դեպքում էլ սկսեց քիչ ցույց տալ:
    ratioն դրված էր 5, դարձրեցի 12 հիմա կոմպը ճախրումա միտեսակ, ու հայերեն տառերով էկրանին գրեց «Կայֆ ե՞ս ապե»
    Տարօրինակա, բայց ամեն ինչ սեղմել բզբզել էի, բացի էտ ratio ից...
    մալադեց, FSB-ով պրոցեսորների համար էդ ration շատ կապրիզնի բան ա: Օրինակ ես ստիպված եղա RAM-ի ռազգոնն իջեցնել, երբ որ RAM-երը շատացրեցի:
    Մնաց երկու հարց`
    1. RAM-ը ինչքան ա ցույց տալիս հաճախականությունը?
    2. Կոմպը տեստ արել ես? ասենք Linx-ով? Չի կախում կամ ռեստարտ անում?
    3. Ամենակարևորը - պրոցի ջերմաստիճանը նագրուզկի տակ ինչքան ա?

    Մեկ էլ ռիսկ կա, որ էդ ռեժիմով երկար չի աշխատի` մայրական սալիկը չի դիմանա:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 26.03.2012, 20:36:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #9
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    RAM-ի արագացման մասին կպատմեմ վաղը
    Մնացած երկուսն էլ` հերթականությամբ հաջորդ ու մյուս օրը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Universe (26.03.2012)

  15. #10
    Պապա Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,273
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    մալադեց, մնաց երկու հարց`
    1. RAM-ը ինչքան ա ցույց տալիս հաճախականությունը?
    2. Կոմպը տեստ արել ես? ասենք Linx-ով? Չի կախում կամ ռեստարտ անում?
    3. Ամենակարևորը - պրոցի ջերմաստիճանը նագրուզկի տակ ինչքան ա?
    Ջամփերները հետ դրեցի, հիմա օվերքլոք արած վիճակա...
    Снимок.jpg

    Ramը 3GB 1333 mhz է/ա..
    Dram Freq: 521 mhz

    լինուքսով շատ լավ, գերազանց աշխատում էր, առանց կախելու, ռեստարկի, ու ակնթարթային ցանկացած բան բվացվում էր, վիզուալիզացիան էլ իր հերթին...


    3.
    Mafia 2 2056/1024 + APEX ը միացված ամենաբարձրի տակ, 16x էն ինչա անունը, մի խոսքով հասկացանք իրար էտ.. + Youtube ում 1080 HD վիդեո ռոլիկը միացվածա + Media Player ով 1080 HD վիդեոյա ուրիշ միացված, + GTA san andreas էլի 2056/1024 միացվածա ու ջերմությունն ու մթնոլորտային ճնշումն էս մի 5 րոպեյա մի 5 աստիճանով բարձրացել ու ոնց նայում եմ կանգնելա...

    բայց Mafia-ն միանալուց յւթուբի ու էն մյուս վիդեոների ձայնը մի պահ սկսեց կտրատելը...
    չգիտեմ, էսքանից էն կողմ պետքա մի հատել կոմպին ասեի պապլացուսկի գնա կոֆե դնելու... էլ մտքովս բան չանցավ որ միացնեմ...
    Снимок.jpg

  16. #11
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,995
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կոմպի բիոսից (MSI G41) , որ պրոցի FSB-ն շատացնում եմ, ՌԱՄ-ն էլ ա ավտոմատ բարձրանում: Ոչ մի ձև չի լինում իրարից անկախ բարձրացնել, էդ նորմալա ?

  17. #12
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կոմպի բիոսից (MSI G41) , որ պրոցի FSB-ն շատացնում եմ, ՌԱՄ-ն էլ ա ավտոմատ բարձրանում: Ոչ մի ձև չի լինում իրարից անկախ բարձրացնել, էդ նորմալա ?
    Վահե ջան, նորմալի պահով նայի էդ թեմայի 3-րդ գրառումը
    Կա մի քանի նրբություն.
    - մեծ բազային հաճախականությունների հասնելու համար անհրաժեշտ է նաև բարձրացնել պրոցեսորի միջուկի լարումը` VCore:
    - շատ մայրական սալիկների մոտ պրոցեսորի բազային հաճախականությունը որոշակիորեն կապված է հիշողության և մայրական սալիկի մյուս կոմպոնենտների աշխատանքային հաճախականության հետ և այդ կախվածությունը ներկայիս մայրական սալիկների պարագայում կարգավորման ենթակա չէ: Բանը նրանումն է, որ հիշողության կոնտրոլերը գտնվում է պրոցեսորում և նույնպես օգտվում է բազային հաճախականությունից:
    Համոզվելու համար, երբ որ FSB_ն բարձրացնում ես, մտի RAM-ի նաստրոյկաների մեջ ու տես հո DRAM FREQ-ը AUTO դրած չի? Եթե AUTO է, ապա դիր MANUAL ու ընտրի քո ուզածը: Լինում է, որ ընտրվող ցանկում արդեն փոփոխված են լինում տարբերակները` DRAM FSB RATIO-ին համապատասխան ու նոմինալներից բարձր են լինում: Եթե BIOS-ի մեջ կա այդ RATIO-ն, ապա դա պիտի փոփոխես, որ պրոցեսորը արագացնելուց RAM-ը չարագանա:
    RAM-ի արագացումը վնաս չի, բայց դե տենց յեսիմ ինչ օգուտ էլ չի տալիս:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (27.03.2012)

  19. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջամփերները հետ դրեցի, հիմա օվերքլոք արած վիճակա...
    Ramը 3GB 1333 mhz է/ա..
    Dram Freq: 521 mhz
    Նորմալ է` 521*2=1042MHz:, Բայց օպտիմալ չէ:
    Պատճառը նրանումն է, որ քո պրոցեսորի FSB-ն 800 է ու ըստ նկարի տեսնում եմ, որ FSBRAM հարաբերակցությունը 1:2 է: Այսինքն` որքան բարձրացնես FSB-ն, դրա քառապատիկի չափով կբարձրանա RAM-ի արագությունը:
    Եթե ուրիշ պրոցեսոր լիներ (ասենք E6500-FSB1066 կամ E7500-FSB1333), ապա ավելի բարձր թվեր կստանայիր:
    BIOS-ում տեղ չկա FSBRAM հարաբերակցությունը փոխելու? Քո ունեցած RAM-ի պարագայում պիտի որ 1:3 տարբերակն էլ աշխատի:
    Ոնց հասկացա RAM-ը 2+1ԳԲ սխեմայով ես դրել: Որ պլանկեն ես առաջինը դրել? Թայմինգները պիտի որ տարբերվեն:
    Մայրական սալիկի վրայ յամփերների սխեման կա նկարած: Կգցես ստեղ?

    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց Mafia-ն միանալուց յւթուբի ու էն մյուս վիդեոների ձայնը մի պահ սկսեց կտրատելը...
    չգիտեմ, էսքանից էն կողմ պետքա մի հատել կոմպին ասեի պապլացուսկի գնա կոֆե դնելու... էլ մտքովս բան չանցավ որ միացնեմ...
    Նկարի որակը լավ չի` նորմալ բան չեմ ջոգում:
    Իսկ պրոցեսորի բեռնվածքի տեստն ավելի լավ կլինի անես Linx-ով, չնայած դու իրան զուտ օգտագործողի տեստավորում ես արել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. #14
    Պապա Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,273
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ է` 521*2=1042MHz:, Բայց օպտիմալ չէ:
    Պատճառը նրանումն է, որ քո պրոցեսորի FSB-ն 800 է ու ըստ նկարի տեսնում եմ, որ FSBRAM հարաբերակցությունը 1:2 է: Այսինքն` որքան բարձրացնես FSB-ն, դրա քառապատիկի չափով կբարձրանա RAM-ի արագությունը:
    Եթե ուրիշ պրոցեսոր լիներ (ասենք E6500-FSB1066 կամ E7500-FSB1333), ապա ավելի բարձր թվեր կստանայիր:
    BIOS-ում տեղ չկա FSBRAM հարաբերակցությունը փոխելու? Քո ունեցած RAM-ի պարագայում պիտի որ 1:3 տարբերակն էլ աշխատի:
    Ոնց հասկացա RAM-ը 2+1ԳԲ սխեմայով ես դրել: Որ պլանկեն ես առաջինը դրել? Թայմինգները պիտի որ տարբերվեն:
    Մայրական սալիկի վրայ յամփերների սխեման կա նկարած: Կգցես ստեղ?


    Նկարի որակը լավ չի` նորմալ բան չեմ ջոգում:
    Իսկ պրոցեսորի բեռնվածքի տեստն ավելի լավ կլինի անես Linx-ով, չնայած դու իրան զուտ օգտագործողի տեստավորում ես արել:
    Օր 2, Դաս՝ 2
    27,03,2012, Այսօր լուսինը 9 օրեկան է:
    Եղանակը խոնավ է, դրսում՝ 6,8 աստիճան տաքություն ըստ ցելսուսի սանդղակի

    Այսպիսով: Հիմա աշխատավայրիյում եմ, այնպես որ նկարները նորից չեմ կարող վերբեռնել, դա մնաց ժամը 4-5 ից հետո:
    Բիոսը երեկ նաև թարմացրեցի, բայց, ոչ մի փոփոխություն դեռ չեմ նկատլ ֆունկցիոնալում ու հնարավորություններում:
    բիոսում նկատել եմ քո ասած Ram freq. ը, ուղղակի երբ որ դնում եմ Manual ի տակ, էտ դեպքում, չի թողնում որպեսզի ես մուտքագրեմ հաճախականությունը, այլ առաջարկում է համապատասխան տարբերակներ, որոնցից և ոչ մեկում չկա ավելի բարձր դրված տարբերակ քան Default ով:

    Ռամի նաստրոյկաներում կար նաև Timing control ու մեկ էլ ինչ որ երկար բարակ թվերի շարասյուն, որոնցից ընդհանրապես գլուխ չհանեցի: Ռամի արագացում իմ պարագայում ինչպես որ հասկացած ունեցա պետք չի անել, քանի որ տեղից էլ համ կոմպնա նորմալ ու արագ աշխատում, համել ...
    Ու հա, մոռացա ասել, որ ճիշտ ես նկատել, 1ԳԲ առանձինա տեղադրված, 2 ը՝ առանձին:
    Որ պլանկեն ես առաջինը դրել?
    Հարցը հասկանալի է , պատասխանում եմ.
    -Չեմ հիշում, կարծեմ առաջինը 1ԳԲ-ն ա, երկրորդը՝ 2 ԳԲ-ն, ու դա նայած, թե որ կողմից ես նայում Սովորաբար ո՞ր սլոտնեն առաջինը հաշվում, եթե չկա նշված 1-2 սլոտերի թվերը: Չնայած, կարելի է նաև նույն ԿՊՈՒԶ (քֆուր չի) ով նայել, կամ հենց բիոսում կարծեմ ցույց է տալիս, թե որ սլոտում որն է տեղադրված: Հիմա կհիշեմ, ես հիշում եմ արդեն, ես ֆիքսումեմ իմ մտորումներում, որ գնամ տուն ու փորձեմ վերստին ստուգել այն...

    Հիմա, փորձենք մարսել անցածը:

    ԱՅսպիսով գոյություն ունի արագացման մի քանի ձևեր ու տարբերակներ, ՌԱՄ ի, Պրոցեսորի , մայրական սալիկի չիպսեթների ու մեկ էլ... չհուշեք, հեսա կհիշեմ... Հա, Օպերացիոն համակարգի..
    Երեկվա դասից հիշում եմ պրոցեսորի արագացման ձևերը, որոնք նաև փորձել եմ ու աստղաբաշխական թվեր էր ցույց տալիս...

    Իմացա նաև, որ Ratio-ն շատ մեծ ու էական դեր ունի պրոցեսորի աշխատանքում...

    Իսկ ջամփերների ներկա դրությունը, իրավիճակն ու հերթականությունը կարող եմմ հիմա ներկայացնել, իսկ ավելի ուշ՝ տանը ՍՔԱՆ կանեմ սրբության/մայրական/ սալիկի ինսթրաքշընն ու կտեղադրեմ ահա այստեղ...

    Ջամփերների հերթականությունը այ սենց էր... պո դեֆոլթու բոլորը ձախում էին..

    --..
    --....
    --......
    Վերջին խմբագրող՝ Universe: 27.03.2012, 11:34:

  21. #15
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,134
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ ջամփերների դիրքի միջոցով FSB-DRAM կապը կարող ես դիտել պլատայի մանուալի 8 և 19 էջերում:
    Ոնց որ և ենթադրում էի` FSB800-ի համար RAM1333 դեֆոլթով չի պահում: Ու էդ բորտի համար 1333-ը համարվում է OC արած:
    Բացի ջամփերներից պիտի BIOS-ն էլ ճիշտ դնես: Մանուալում դրանք էլ կա:

    Իսկ BIOS-ի RAM-ի "երկար բարակ թվերի շարասյան" մասին կխոսենք այսօրվա դասին
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. www.speed-host.org - նոր հոսթինգ Հայաստանում
    Հեղինակ՝ LookBehinD, բաժին` Վեբ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 23.08.2012, 20:28
  2. Համակարգիչների արագացում
    Հեղինակ՝ bugron, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 34
    Վերջինը: 30.04.2011, 23:06
  3. Need For Speed: World
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 30.04.2011, 12:02
  4. Need for Speed Hot Pursuit
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.01.2011, 22:00
  5. Need for Speed Shift
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 43
    Վերջինը: 07.10.2009, 19:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •