User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Բումերանգ

  1. #1
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բումերանգ

    Սա իմ օրագիրն է: 80 օրից կլրանա 33-ս:Ինչ եմ արել? Ինչ եմ անում? Ինչ պիտի անեմ?
    Ծնվել եմ Երևանում
    Երբեմն ինձ թվում է, որ ես ոչ թե ապրել եմ, այլ կողքից դիտել եմ: Չեմ հիշում, թե մանկապարտեզում որևէ ընկեր կամ ընկերուհի ունեցած լինեմ: Հիշում եմ, որ չէի սիրում բորշը, որովհետև մեջը սևացած ծայրերով կաղամբներ կային: Իսկ մի տղա էլ, Կարճիկյան Տիգրան անունով, ինձ ստիպեց, որպեսզի մեկ ոտքի վրա կանգնեմ անկյունում: Հետո դպրոց: Զուգահեռ 2-րդ դասարանից երաժշտական դպրոց , ջութակ և դաշնամուր: Ահավոր էր. փողոցում խաղացող տղաների կողքով, ջութակով, փափյոնով անցնել: Ուզում էի արագ անցնեի որ չտեսնեն ինձ: Մինչև 4-րդ դասարան ձգեցի:
    Դասարանում երբեք ինձ վատ չեմ զգացել, սիրում էի համադասարանցիներիս: 3-րդ դասարանից սկսեցի մաթեմատիկան սիրել. միգուցէ որովհետև սիրահարված էի մաթեմատիկայի դասատուի աղջկան, որը մեր դասարանից էր: Դպրոցն ավարտելուց հետո ժող. Ինստիտուտ`ֆինանսահաշվային ֆակուլտետ` հաշվապահական հաշվառում և աուդիտ: Լավ դասարանից հետո վատ կուրս, որտեղ սովորելը ամոթ էր համարվում / իհարկե տղաների մեջ/: Կուրսը միասնական չէր: 3-րդ կուրսում կույրաղիքի պատճառով հիվանդանոց պարկեցի, որտեղ և պարզվեց որ ես բնածին ունեմ ընդամենը մեկ երիկամ, որն ունենալով մեծ չափեր , աշխատում է 2 երիկամի տեղ: Բայց քանի որ առանց պահեստային անվադողի երկար ճանապարհ չեն գնում, ինձ բանակ չտարան: Ինստիտուտի վեջին կուրսում Հայրս ֆինանսական դժվարություններ ուներ. մենք /ունեմ 3 տարի փոքր եղբայր և 10 տարի փոքր քույր/ մեծացել էինք, ծախսերը շատացել էին: Սկսեցի օգնել Հորս: Մի քանի տարի նրա հետ աշխատելուց հետո զգացի, որ ոսկերչությունը վատ չի ստացվում ինձ մոտ: Որոշեցի մասնագիտանալ դրա մեջ: Արդեն 12 տարի է ինչ ոսկերիչ եմ: Այդ ընթացքում հասցրեցի ամուսինանալ ու մեկ աղջիկ ունենալ:
    Սա որպես առաջին գրառում, մնացածը հետո

  2. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (24.03.2012), Arpine (10.05.2012), Cassiopeia (12.10.2014), E-la Via (24.03.2012), einnA (24.03.2012), erexa (24.03.2012), Freeman (12.05.2012), GriFFin (12.10.2014), keyboard (24.03.2012), Lem (24.03.2012), Nadine (14.09.2012), Peace (24.03.2012), Progart (03.04.2019), Rammstein (16.11.2012), Smokie (24.03.2012), StrangeLittleGirl (14.08.2013), unknown (24.03.2012), Valentina (23.11.2013), Աթեիստ (20.09.2013), Ամմէ (07.11.2012), Արէա (24.03.2012), Բարեկամ (08.08.2017), Գեա (24.03.2012), Դատարկություն (24.03.2012), Դեկադա (24.03.2012), Ժունդիայի (24.03.2012), Մուշու (03.09.2014), Նաիրուհի (24.03.2012), Ներսես_AM (24.03.2012), Նիկեա (14.08.2013), Նուշություն (01.04.2012), Շինարար (03.09.2014), Ուլուանա (16.11.2012), Ռուֆուս (24.03.2012), Վահե-91 (04.12.2013), Վոլտերա (06.08.2013), Տրիբուն (27.05.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ ընտրությունների չգնացի... Չէի ասի թե ինձ լավ զգացի դրանից: Երևի պետքա գնայի: Բայց ում ընտրեի, եթե բոլորն ել նույնն են: Ոչ մի տարի նախընտրական քարոզչությունը սենց զզվելի չի եղել. հեքյաթների ժողովածու: Չեմ հավատում: Հայրս ասաց, որ եթե չեմ գնացել ընտրությունների, ուրեմն մոտակա տարիներին բողոքելու իրավունք չունեմ: Ավելի լավ, չեմ բողոքի: Իշխանություններից շատ բան չեմ ուզում` խաղաղություն, մնացածը մենք կստեղծենք:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), Freeman (12.05.2012), Մուշու (03.09.2014), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Վահե-91 (04.12.2013), Վոլտերա (06.08.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր աշխատանքից տուն եկա. աղջիկս լացով ինձ դիմավորեց: Ուզումա կարատեի գնա, մաման ասելա պապայից հարցրու, ինքն էլ իր մեջ մտածելա, որ չեմ թողի: Մտածեցի` մենակ կարատեն էր մեզ պակասում, հետո էլ` իսկ ինչու ոչ? թող գնա

  6. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.11.2012), Cassiopeia (12.10.2014), delicate (25.05.2015), erexa (13.09.2012), Freeman (20.09.2012), GriFFin (12.10.2014), Meme (16.09.2012), Progart (03.04.2019), Rammstein (16.11.2012), Smokie (14.09.2012), StrangeLittleGirl (14.08.2013), Աթեիստ (20.09.2013), Ամմէ (07.11.2012), Արէա (13.09.2012), Դատարկություն (17.06.2015), Ձայնալար (14.09.2012), մարիօ (29.03.2015), Նաիրուհի (13.09.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Ուլուանա (16.11.2012), Ռուֆուս (13.09.2012), Վահե-91 (04.12.2013), Վոլտերա (06.08.2013), Տրիբուն (27.05.2019), Ֆոտոն (13.09.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սթափվիր մարդ արարած: Մարդկությունը շարժվում է որոշակի գծով:Երկրներ կան հետ են մնում, երկրներ կան լավ առաջ են ընկել: Երկրներ էլ կան, որ իրենց գիծը կորցրել են: Մեր երկիրը հետ է ընկել, ու հիմա մենք գնում ենք այն ուղղությամբ, որտեղից շատերը վերադառնում են:Վերադարձի ճանապարհը մեր կողքով է անցնում, ու եթե մենք մի փոքր խելացի գտնվենք, ու մի քիչ առաջ նայենք, մենք միանգամից կկտրենք ճանապարհը ու կմիանանք մեզանից ավելի առաջ գտնվող վերադարձողներին:Սեքսը կյանքի նպատակ մի դարձրեք, այն օգտագործեք որպես միջոց: Շատ ավելի լուրջ համամարդկային խնդիրներ կան, որոնք դրվել են մի կողմ: Հերիքա քննարկեք, թե ով ում հետ է քնում, ինչպես է քնում, որտեղ է քնում: Միթե դա է ձեր ուղեղի եզրը?

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), Freeman (29.10.2012), Smokie (29.10.2012), Նաիրուհի (29.10.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Վոլտերա (06.08.2013), Տրիբուն (27.05.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավորա: Կարդում եմ ամենաթեժ թեմաների, ամենաթեժ քննարկումները. բոլորին հասկանում եմ, բոլորի հետ համաձայն եմ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնեմ: Ոնց որ մեջս 2 մարդ ապրի.

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.11.2012), Cassiopeia (12.10.2014), Freeman (07.11.2012), Smokie (07.11.2012), Այբ (14.08.2013), Նաիրուհի (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Ուլուանա (16.11.2012), Վոլտերա (06.08.2013), Տրիբուն (27.05.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իմ կյանքում մեծ փոփոխություն եղավ: Ամբողջ օրը անկախ ինձանից ժպտում էի, բայց միաժամանակ անհանգիստ էի, ոնց որ ինչ որ նոր վիճակ լիներ: Շուրջս խոսում էին. ես ուրիշ չափողականության մեջ էի: 15.10.12թ, առավոտյան 10:30, 2.5 կգ, 45 սմ. մարդ ավելացավ, Արան ծնվեց: Այ քեզ հետաքրքիր կյանք

  12. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.11.2012), Cassiopeia (12.10.2014), delicate (25.05.2015), einnA (18.11.2012), erexa (16.11.2012), Freeman (18.11.2012), Progart (03.04.2019), Rammstein (16.11.2012), Rhayader (25.12.2012), Smokie (16.11.2012), Valentina (16.11.2012), Աթեիստ (20.09.2013), Արէա (16.11.2012), Արևհատիկ (16.11.2012), Բարեկամ (08.08.2017), Դատարկություն (16.11.2012), Նաիրուհի (16.11.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (16.11.2012), Ուլուանա (16.11.2012), Ռուֆուս (16.11.2012), Վոլտերա (06.08.2013), Տրիբուն (27.05.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն շնորհավորանքների համար: Տարոսը տղա չունեցողներին լինի: Հետո ուղղեմ գրածս` 15.11.12թ

    Էսօր արդեն լավ եմ. խելքս գալիսա տեղը, բայց ժպիտը չի անցնում

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), Rammstein (17.11.2012), Այբ (14.08.2013), Արէա (16.11.2012), Նաիրուհի (17.11.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Վոլտերա (06.08.2013), Տրիբուն (27.05.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր 90-ականներից երգեր եմ լսում :Հիմա հեշտ է. երգ ես ուզում? ինտերնետը քեզ կօգնի. Ուրիշ էր էն ժամանակ: Հեռուստատեսությամբ երգեր շատ քիչ էին տալիս:Իհարկե հովհարային անջատումներն էլ մյուս կողմից էին գրոհում: Կարճ ասած երգի միակ հասանելի աղբյուրը ռադիոն էր: Շատ փոքր ժամանակից սիրում էի ռադիո լսել: FM հաճախականության վրա հայկական ռադիոկայան չկար. ես մի թուրքական ալիք էի գտել, որը դարձավ ինձ համար արտասահմանյան երաժշտության աղբյուր: Մագնիտաֆոնի կասետներ ինքս չէի կարող գնել. նախ այդքան փող չունեի, հետո էլ չգիտեի թե դրանք որտեղից կարելի էր գնել:Կասետներ ժամանակ առ ժամանակ հայրս էր գնում իր համար, ես էլ օգտվում էի: Հիշում եմ ` Չելենտանո, Տոտո Կուտունիո, բիթլզ, ռոքսեթ: Ինձ դուր եկած կասետները մնում էին, իսկ մնացածի վրա ես ռադիոից երգեր էի ձայնագրում: Ժամերով էդ թուրքական ռադիոն էի լսում, որն իդեպ բացառապես արտասահմանյան/ ոչ թուրքական/ երաժշտություն էր հեռարձակում: Ամեն ինչ չէր որ դուրս գալիս էր, բայց որպեսզի հերթական սիրածս երգը բռնացնեի ու ձայնագրեի օրերով ռադիո էի լսում. դժվար էր: Մագնիտաֆոնի մեջ միշտ дижурный կասետը դրված էր` ձայնագրությանը պատրաստ:Բա որ "ծամում" էր լենտը, հենց իմ սիրած երգի վրա լավագույն դեպքում, եթե կարողանաիր մագնիտաֆոնի երախից լենտը առանց կտրելու հանեիր, էդ մասը վատ էր երգում: Վատագույն դեպքում լենտի "ծամած" մասը կտրվում էր և մանիկյուռով , իսկ հետագայում, երբ տեխնոլոգիաները զարգացան նաև սկոչով կպցնում էինք:Արդյունքում սիրված երգի մի մասը մագնիտաֆոնը խժռում էր ու դա մեծ տխրություն էր: Հետո կամաց-կամաց սկսեցին, մեկը մյուսի հետեվից, ծլել հայկական և ռուսական ռադիոկայանները: Միաժամանակ քաղաքը լցվեց "զապիսնոց"-ներով. կասետն արդեն հասանելի էր ինձ, երբ հայտնվեց CD-ն: Հնչողությունն անհամեմատ լավն էր, չէր ծամում, բայց թանկ էր: Որոշ ժամանակ անց CD-ն էլ մի քիչ հասանելի դարձավ:Մի քանի CD գնելուց հետո սովորեցի ինտերնետից երգ քաշել: Հենց այստեղից էլ արժեզրկվեց այն, ինչով ապրում էի. քաշեցի բոլոր սիրածս երգերը, էնքան լսեցի, որ հոգնեցի դրանցից: Նոր երգերը ականջիս "չեն նստում":
    Հիմա հեծանիվ եմ քշում: Հուսով եմ, երբ դրանից էլ հոգնեմ, մի լավ բան կգտնեմ

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.08.2013), Cassiopeia (12.10.2014), einnA (02.01.2013), Freeman (25.12.2012), Progart (03.04.2019), Smokie (26.12.2012), Աթեիստ (20.09.2013), Արէա (25.12.2012), Դատարկություն (25.12.2012), Նաիրուհի (26.12.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Ուլուանա (25.12.2012), Վոլտերա (25.12.2012), Տրիբուն (27.05.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս աղջիկս ումա քաշել սենց ծույլիկ Նայում եմ իմ դպրոցական գովասանագրերը, մի էտքան էլ կինս ունի, բայց արի ու տես, որ Լինան չի ուզում ամառային առաջադրանքը գրի։ Ամբողջ օրը տուրուդմբոցա դրա համար։ Էն օրն էլ գրել էր "ոչխարհ"

  18. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.08.2013), Cassiopeia (12.10.2014), Freeman (14.08.2013), Progart (03.04.2019), Ruby Rue (14.08.2013), Smokie (14.08.2013), StrangeLittleGirl (14.08.2013), Աթեիստ (20.09.2013), Այբ (14.08.2013), Արամ (22.11.2013), Արէա (14.08.2013), մարիօ (29.03.2015), Նաիրուհի (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Ռուֆուս (20.09.2013), Վահե-91 (04.12.2013), Վոլտերա (14.08.2013), Տրիբուն (27.05.2019)

  19. #10
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Լինային դպրոցից ես պետք է տուն տանեի: Նենց ստացվեց տարվեցի գործով, և երբ կինս զանգեց, ստուգելու համար, թե արդյոք չեմ մոռացել, ես, թեև աշխատավայրում էի, բայց ստիպված խաբեցի` ասելով, թե ճանապարհին եմ: Զանգին մնացել էր 10 րոպե. հաստատ ուշանում էի: Հիմա վազում եմ շնչակտուր դեպի մեքենան ու հիշում, թե ոնց էր Հայրս տարիներ առաջ մոռացել ինձ ու փոքր եղբորս մանկապարտեզում Ձեռք ձեռքի տված` անհույս սպասում էինք մուտքի մոտ: Անչափ տխրել էինք, որ մեզ մոռացել են: Երկար սպասելուց հետո դայակը մեզ տարավ իրենց տուն / նա մոտ էր ապրում/: Ուշ երեկոյան Հայրս հայտնվեց. շատ էինք ուրախացել, որովհետև էլ հույս չունեինք: Մինչև հիմա Հորս կատակով հիշեցնում ենք: Արի ու տես, որ ես էլ "սայթաքեցի" :

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), Progart (03.04.2019), Rammstein (20.09.2013), Smokie (20.09.2013), Աթեիստ (20.09.2013), Արամ (22.11.2013), Արէա (20.09.2013), Նաիրուհի (20.09.2013), Նիկեա (20.10.2014), Շինարար (03.09.2014), Ռուֆուս (20.09.2013), Տրիբուն (27.05.2019)

  21. #11
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինային հասցրեցի դպրոց, մեքենան թողեցի դպրոցի դիմացը (Բաղրամյանի վրա) ու ոտքով եկա աշխատանքի՝ ոչ առաջին անգամ։ Ճանապարհի կեսից ականջակալները խցկեցի։ Տխուր ռիթմերի հետ տխրելով, աշխուժների հետ ռիթմի տակ քայլելով, մարդկանց դեմքերին նայելով հասա աշխատավայր (Խորենացի 24) ։ "Պրոցես"-ի մոտով անցնելուց ժպտացի,հիշելով, որ այդտեղ ծանոթ, հետաքրքիր մարդ է աշխատում՝ մտածելով, որ ափսոս էս ժամին փակ է, թե չէ հաճույքով դառը սուրճ կխմեի։ Ինչևէ, դրական լիցքավորված հասա աշխատանքի։ Սկսենք…

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), Meme (04.12.2013), Progart (03.04.2019), Smokie (22.11.2013), Աթեիստ (22.11.2013), Արամ (22.11.2013), Արէա (22.11.2013), Նաիրուհի (22.11.2013), Նիկեա (14.09.2014), Տրիբուն (27.05.2019), Փոքրիկ շրջմոլիկ (22.11.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրը շատ եմ մտածել, թե որն է ճիշտ և որը՝ սխալ։ Մի բանի մասին շատ երկար մտածելուց, հասնում եմ մի կետի, որտեղից սկսել եմ, ու հենց էդ կետում հանդիպում եմ հակասությունների։
    Երբեմն տեսակետդ ապացուցելու համար շատ թանկ գին պիտի վճարես, երբեմն այդ գինը իր մեջ ներառում է քո և, որն ավելի սարսափելի է, քո հարազատների կյանքը։ Շոշափելով ազատությանդ սահմանները՝ վերադառնում էս նորմալ ընթացքին։
    Կյանքը շարունակվում է։

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (04.12.2013), Progart (03.04.2019), Smokie (04.12.2013), Արամ (04.12.2013), Նաիրուհի (04.12.2013), Նիկեա (14.09.2014), Շինարար (03.09.2014), Տրիբուն (27.05.2019), Փոքրիկ շրջմոլիկ (04.12.2013)

  25. #13
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3օր առաջ գնացի ու շրթհարմոն առա: Էսօր կինս հայտարարեց, որ ինքը նյարդայնանումա արդեն իմ նվագից: Բայց ես չեմ պատրաստվում հետ դառնալ ճանապարհի կեսից: Ահա իմ առաջին "գլուխգործոցը" :
    Կարճ
    Կոնկրետ

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), GriFFin (12.10.2014), Nihil (03.09.2014), Peace (03.09.2014), Progart (03.04.2019), Smokie (04.09.2014), Աթեիստ (03.09.2014), Արէա (04.09.2014), մարդագայլուկ (04.09.2014), Նաիրուհի (04.09.2014), Նիկեա (14.09.2014), Շինարար (03.09.2014), Ուլուանա (04.09.2014), Տրիբուն (27.05.2019)

  27. #14
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա հեծանիվ եմ քշում: Հուսով եմ, երբ դրանից էլ հոգնեմ, մի լավ բան կգտնեմ
    Գտել եմ , շրթհարմոն : Հիմա փորձում եմ ինքնուրույն սովորել, որ չստացվի պիտի դիմեմ մասնագետի, բայց պիտի սովորեմ: Որ հաջողություններ ունենամ, օրագրումս կկիսվեմ: Wish me luck!
    Կարճ
    Կոնկրետ

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.10.2014), Cassiopeia (12.10.2014), Chuk (12.10.2014), GriFFin (12.10.2014), Progart (03.04.2019), Smokie (14.11.2014), Աթեիստ (11.10.2014), Ձայնալար (11.10.2014), Մուշու (12.10.2014), Նաիրուհի (12.10.2014), Նիկեա (12.10.2014), Տրիբուն (27.05.2019)

  29. #15
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ խիստ չդատեք. դժվար գործիք է
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 20.10.2014, 00:57:
    Կարճ
    Կոնկրետ

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.10.2014), John (20.10.2014), Progart (03.04.2019), Smokie (17.11.2014), Tiger29 (20.10.2014), Աթեիստ (20.10.2014), Մուշու (20.10.2014), Նաիրուհի (23.10.2014), Նիկեա (20.10.2014), Ռուֆուս (20.10.2014), Տրիբուն (27.05.2019), Փոքրիկ շրջմոլիկ (21.10.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •