User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Բումերանգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր 90-ականներից երգեր եմ լսում :Հիմա հեշտ է. երգ ես ուզում? ինտերնետը քեզ կօգնի. Ուրիշ էր էն ժամանակ: Հեռուստատեսությամբ երգեր շատ քիչ էին տալիս:Իհարկե հովհարային անջատումներն էլ մյուս կողմից էին գրոհում: Կարճ ասած երգի միակ հասանելի աղբյուրը ռադիոն էր: Շատ փոքր ժամանակից սիրում էի ռադիո լսել: FM հաճախականության վրա հայկական ռադիոկայան չկար. ես մի թուրքական ալիք էի գտել, որը դարձավ ինձ համար արտասահմանյան երաժշտության աղբյուր: Մագնիտաֆոնի կասետներ ինքս չէի կարող գնել. նախ այդքան փող չունեի, հետո էլ չգիտեի թե դրանք որտեղից կարելի էր գնել:Կասետներ ժամանակ առ ժամանակ հայրս էր գնում իր համար, ես էլ օգտվում էի: Հիշում եմ ` Չելենտանո, Տոտո Կուտունիո, բիթլզ, ռոքսեթ: Ինձ դուր եկած կասետները մնում էին, իսկ մնացածի վրա ես ռադիոից երգեր էի ձայնագրում: Ժամերով էդ թուրքական ռադիոն էի լսում, որն իդեպ բացառապես արտասահմանյան/ ոչ թուրքական/ երաժշտություն էր հեռարձակում: Ամեն ինչ չէր որ դուրս գալիս էր, բայց որպեսզի հերթական սիրածս երգը բռնացնեի ու ձայնագրեի օրերով ռադիո էի լսում. դժվար էր: Մագնիտաֆոնի մեջ միշտ дижурный կասետը դրված էր` ձայնագրությանը պատրաստ:Բա որ "ծամում" էր լենտը, հենց իմ սիրած երգի վրա լավագույն դեպքում, եթե կարողանաիր մագնիտաֆոնի երախից լենտը առանց կտրելու հանեիր, էդ մասը վատ էր երգում: Վատագույն դեպքում լենտի "ծամած" մասը կտրվում էր և մանիկյուռով , իսկ հետագայում, երբ տեխնոլոգիաները զարգացան նաև սկոչով կպցնում էինք:Արդյունքում սիրված երգի մի մասը մագնիտաֆոնը խժռում էր ու դա մեծ տխրություն էր: Հետո կամաց-կամաց սկսեցին, մեկը մյուսի հետեվից, ծլել հայկական և ռուսական ռադիոկայանները: Միաժամանակ քաղաքը լցվեց "զապիսնոց"-ներով. կասետն արդեն հասանելի էր ինձ, երբ հայտնվեց CD-ն: Հնչողությունն անհամեմատ լավն էր, չէր ծամում, բայց թանկ էր: Որոշ ժամանակ անց CD-ն էլ մի քիչ հասանելի դարձավ:Մի քանի CD գնելուց հետո սովորեցի ինտերնետից երգ քաշել: Հենց այստեղից էլ արժեզրկվեց այն, ինչով ապրում էի. քաշեցի բոլոր սիրածս երգերը, էնքան լսեցի, որ հոգնեցի դրանցից: Նոր երգերը ականջիս "չեն նստում":
    Հիմա հեծանիվ եմ քշում: Հուսով եմ, երբ դրանից էլ հոգնեմ, մի լավ բան կգտնեմ

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.08.2013), Cassiopeia (12.10.2014), einnA (02.01.2013), Freeman (25.12.2012), Progart (03.04.2019), Smokie (26.12.2012), Աթեիստ (20.09.2013), Արէա (25.12.2012), Դատարկություն (25.12.2012), Նաիրուհի (26.12.2012), Նիկեա (14.08.2013), Շինարար (03.09.2014), Ուլուանա (25.12.2012), Վոլտերա (25.12.2012), Տրիբուն (27.05.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •