User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 43 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Բումերանգ

  1. #31
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մութ տարածության մեջ տարբեր ֆորմաների հայելիներ են դանդաղ պտտվում։ Անհայտ տեղից լուսավորված միտքս դանդաղ անցնում ա դրանց միջով։ Մերթընդմերթ արտացոլանքս եմ նկատում մերթ մի հայելու մեջ, մերթ՝ մյուսի։ Ես դանդաղ փոփոխվում եմ ամեն նոր հայելու մեջ նայելով։ Երբեմն էս ամենը մի որոշ ժամանակով ցնցվում ա, ինչ որ արտաքին տատանումներից, հայելիները բարձր հաճախականությունից խամրում են ու էլ չեն արտացոլում։ Բայց դա ընդամենը մի քանի ակընթարթ, որոնց ընթացքում միտքս ֆիզիկապես չի հասցնում խուճապի մատնվել։ Հետո նորից վերականգնվում ա դանդաղ ընթացքը...
    Ապրելը հետաքրքիր ա։
    Կարճ
    Կոնկրետ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.08.2017), Cassiopeia (10.08.2017), GriFFin (08.08.2017), Progart (03.04.2019), Sambitbaba (31.03.2021), Բարեկամ (21.06.2018), Մուշու (15.08.2017), Նիկեա (09.08.2017), Տրիբուն (27.05.2019)

  3. #32
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդրում եմ գրածս չընդունել որպես հանդուգն ու կարգազանց գրառում։ Կարդացել եմ նախազգուշացումները ու եթե կգտնեք, որ արժանի եմ պատժի, ապա պատժեք ամենայն խստությամբ։ Բայց ես այլ բառերով չեմ կարող փոխանցել ասելիքս։
    Օղորմածիկ պապս ասում էր. "Թոռնիկ ջան, ամեն տռանի ոռին, որ մի մի բամբակ դնես, ապտեկաներում հիվանդների համար բամբակ չի մնա": Միչդեռ հայրս հակառակն էր/ա պնդում, թե "տռողի դեմը, պիտի շալվարդ իջացնես ու մի հատ նենց ցռես, որ իմանա տռելը ինչ ա"։ (հազար ներողություն եմ խնդրում):
    Սաղ կյանքս հետևել եմ պապուս տված խորհրդին ու հիմնականում անտեսել եմ շատ բաներ։ Բայց արի ու տես, որ կյանքում հաճախ պատահում են էնպիսի իրավիճակներ, որ հնարավոր չի "սուս մնալ":
    Եկեք իրար չհասցնենք կրիտիկական վիճակների, փորձենք մեր նյարդերը չքայքայել, ոյտև դա շատ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, սիրենք զմիմյանց։ Հուսով եմ, էլ սենց գրառում չեմ անի։ Նորից ու նորից ներողություն:
    Կարճ
    Կոնկրետ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.08.2017), Progart (03.04.2019), Աթեիստ (25.08.2017), մարդագայլուկ (25.08.2017), Նաիրուհի (04.09.2017), Տրիբուն (25.08.2017)

  5. #33
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա դե խի՞ փակեցիք էն "Տղամարդու մարմին"-ը. բան ունեի գրելու))))
    Էս քանի օր ա առավոտ շուտ ոտքով քայլելուց մի հատ օծանելիքի խանութի մոտով եմ անցնում, որի գովազդային պաստառի վրա մի բան էր հա աչքովս ընկնում՝ էս տղամարդու մարմնի մազերը, պարզ երևում ա, որ տժիկով (մազ կտրելու գործիք) թեթևացրած ա՝ ոչ սափրած։ Ու ամեն անցնելուց մտքովս անցնում էր. "կարող ա՞ տենց ավելի կոկիկ ա, հարմար ա" ։
    Էն օրն էլ տանը դա հիշեցի, վերցրեցի տժիկը, դրեցի մոտ 0.5 սմ-ի վրա ու գոտկատեղից վերև տժժժժժժժժ...
    Այ չտեսնեի ես էդ գովազդը, այ չանցնեյի ես էդ խանութի մոտով. երեք օր ա մի հիվանդագին քոր ա ընկել մարմնովս մեկ, մի ծակծկոց, մի ահավոր վիճակ։ Ախր ոնց էի մոռացել, որ ես բրդից շոր չեմ կարողանում հագնել նույն ծակծկոցի պատճառով։ Վախ ոնց եմ կարոտել բրդոտ ժամանակներս, անհամբեր սպասում եմ երբ ա էլի աճելու, որ էլ կյանքում ձեռք չտամ))))))
    Ինչի գրեցի՞ էս ամենը. ՉԱՆԵՔ ՍԵՆՑ ԲԱՆ։
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 06.09.2017, 09:34:
    Կարճ
    Կոնկրետ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.09.2017), Progart (03.04.2019), Աթեիստ (06.09.2017), Արէա (06.09.2017), Բարեկամ (21.06.2018), Շինարար (06.09.2017), Տրիբուն (27.05.2019)

  7. #34
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոսկերիչ եմ /վերջերս ավելի շատ արծաթագործ/, կամ ավելի ճիշտ կլինի ասել, թե ոսկերչության մեջ որոշ բաներ կարողանում եմ անել։ Դա իմ միակ փողի աղբյուրն է․ ես դրանով եմ պահում իմ ընտանիքը։ Արտասահմանից օգնող չունեմ, հարուստ չեմ, բայց շատ բաներ զոհաբերելով աշխատանքիս, հասել եմ նրան, որ պարտքեր չունեմ։
    Մի քանի տարի վերավաճառողների համար աշխատելով, ես նկատեցի, որ վաճառողները ավելի "քիչ" աշխատելով, ավելի լավ են ապրում։ Ու եկա էն համոզման, որ շատ ավելի արդար կլինի, որ իմ պատրաստածս ինքս էլ վաճառեմ։ Մտածեցի, որ անգամ փոքրիկ խանութ ունենալու համար պիտի տեսականի ունենամ։ Միակ աղբյուրս պատվերներն էին, որոնք էնպես էի պատրաստում, որ հետագայում կարողանամ դրանցով իմ փոքրիկ խանութի տեսականին ունենամ։ Համարյա պատվեր բաց չեմ թողել, կաշվիցս դուրս գալով հասցրել եմ։ Տեսնելով, որ արդեն որոշ մոդելներ ունեմ, որ կարող եմ ցուցադրել-վաճառել, սկսեցի քիչ-քիչ դրանցից պատրաստել ու փորձել վաճառել։
    /Վաճառեցիր բա չէ/ Մեկ էլ հերթով պատվիրատուներս/ընկերներս հայտարարում են, որ իրենք դա պատվիրել են, որ միայն իրենք ունենան։ Ախր դուք չեք էլ պատկերացնում, թե ես ինչ "գին" եմ վճարել էդ ամեն ֆորմայի համար ու ինչ սպասելիքներ ունեմ։

    Ինչևէ․ խնդրում ու պահանջում եմ, այսուհետ ինձ զարդ չպատվիրեն էն մարդիկ/ընկերներս, որոնք ուզում են էդ զարդից միայն իրենք ունենան։ Խնդրում եմ, ինքնուրույն պատրաստեք, կամ գտեք մեկին, ով որպես հոբի կզբաղվի էս գործով, որովհետև ես վաճառում եմ զարդը, ոչ թե "ինձ"։

    Ես տուն-տեղ, Երեխաներ ու հազար ու մի պարտավորություններ ունեմ։ Ես խաղ չեմ անում աշխատաժամին։

    Ներողություն
    Կարճ
    Կոնկրետ

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.02.2018), Cassiopeia (08.02.2018), Progart (03.04.2019), Smokie (21.02.2018), StrangeLittleGirl (13.02.2018), Tiger29 (08.02.2018), Աթեիստ (08.02.2018), Գաղթական (08.02.2018), Ծլնգ (21.06.2018), Հայկօ (08.02.2018), Նաիրուհի (12.02.2018), Ներսես_AM (08.02.2018), Նիկեա (08.02.2018), Տրիբուն (27.05.2019)

  9. #35
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի քիչ երկար էի մնացել արհեստանոցում: Սոված էի, ալարեցի խանութ գնամ, նայեցի շուրջս ու միակ ուտելին օրվա ընթացքում կերածս ծիրանի կտերն էին: Ու էդտեղ մի միտք ծագեց, որ կարելի է ծիրանի կորիզը կրակով վառել էն աստիճանի, որ միջուկը բովվի: 3 հատ կուտ դրեցի քարին ու փուքսի կրակը պահեցի դրանց վրա: Մի կողմը սևացնելուց հետո շրջեցի մյուս կողմն էլ սևացրեցի, հետո դրեցի մի քիչ սառեց, ու ջարդեցի... Միջուկը բովվել էր ու էդ վառված փայտի համն էլ էր տվել: Քյասար մե հրաշք: Էսօր էլ կրկնեցի: Բայց դուք դա դժվար թե կարողանաք կրկնել, որտև փուքս չունեք:

    Տղես առավոտ շուտ իրա պուպուլիկն էր մեզ հյուրասիրում. պոկում տալիս էր, թե բա կերեք: Աղջիկս խանդի տեսարաններ ա սարքում, մթոմ իրեն ավելի քիչ ենք սիրում քան էդ փոքր խելառին: Չի գիտակցում, որ ինքը արդեն էնքան ա մեծացել, որ առաջվա պես չեմ կարա հետը ջրիկանամ: Կինս. չեմ պատկերացնում թե ինչ ա գտել իմ մեջ, ես իրա տեղը շուտվանից ավելի լավին գտած կլինեի: Վոշմ, ոնց որ ամեն ինչ իրա հունով գնում ա... Ես` լավ եմ
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.06.2018), Freeman (20.06.2018), Mr. Annoying (21.06.2018), Progart (03.04.2019), Smokie (04.07.2018), StrangeLittleGirl (21.06.2018), Աթեիստ (21.06.2018), Անվերնագիր (21.06.2018), Բարեկամ (21.06.2018), Գաղթական (21.06.2018), Ծլնգ (21.06.2018), Յոհաննես (20.06.2018), Նաիրուհի (21.06.2018), Նիկեա (21.06.2018), Տրիբուն (27.05.2019)

  11. #36
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իմ տղեն առանց օգնության կարողացավ 2 ականի հեծանիվ քշել։ Ես հրաշքների չեմ հավատում, բայց էդ պահը հրաշքից ոչնչով պակաս չէր. էն որ հրեցի ու գնաց ինքնուրույն

    ****

    Երբեմն ինձ թվում ա, որ Յանդեքս մյուզիքը իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ինձ ճանաչողները։ Լուրջ, որ ինչ որ մեկին ականջակալներով փողոցում տեսնում եմ, առաջին միտքը էդ "տենաս ի՞նչ ա լսում"-մն ա։ Երբեմն ինձ թվում ա որ դիմացինիս մասին ինձ ամենաշատ ինֆոն իրա (իրական)փլեյլիստը կտա, էն որ ինքը ականջակալներով ա լսում։
    Ու ես զգացել եմ էն գլոբալ փոփոխությունը, որ իմ մոտ լինում ա, երբ ականջակալներիս մեջ մի երգը փոխվում ա մյուսով. քայլվածքս ա փոխվում, դեմքիս արտահայտությունը, մտքերս, զգացողությունս, ու էդ ամենը շատ կտրուկ։ Ես սիրում եմ իմ սիրած երաժշտությունը։ Հենց էս գրառումը գրվել ա Soul Asylum-ի Runaway Ttain-ի տակ։
    Ց։
    Կարճ
    Կոնկրետ

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (15.03.2019), Cassiopeia (02.03.2019), Freeman (02.03.2019), ivy (03.03.2019), Progart (03.04.2019), Smokie (17.03.2019), StrangeLittleGirl (02.03.2019), Ծլնգ (03.03.2019), Յոհաննես (03.03.2019), Ուլուանա (03.03.2019)

  13. #37
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բում Կազանովա 15սմ
    Էս կերպարը ինձանից իրականում կիլոմետրերով հեռու ա։
    Ես իրականում նման եմ էն վեգանին որ ամբողջ օրը ուտելիքից ա խոսում, բայց համարյա օդով ա սնվում։
    Հա ու ուրիշ ձև հնարավոր չի. ես ինքս եմ ինձ սահմանափակում, 1)որ միշտ մինիմալից անգամ մաքսիմալի հաճույք քաղեմ, այլ ոչ թե էդ ամենը դառնա սովորական բան ու սկսեմ նոր կայֆեր փնտրել, 2) որովհետև ես կին ունեմ ու երեխաներ։
    Ուղղակի մեկ մեկ որ շատ եմ "գոտիներս ձգում" ինչ որ "սեռական մտքերի գունդ"-ա մեջս հավաքվում ու տարբեր ձևով պայթում ա։
    Իսկ դուք դրել եք "Կազանովա", եսիմինչ, չէ մի չէ))))
    Շնորհակալություն ուշադրության համար։
    Կարճ
    Կոնկրետ

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2019), ivy (03.04.2019), Progart (03.04.2019), StrangeLittleGirl (03.04.2019), Աթեիստ (03.04.2019), Գաղթական (03.04.2019), Ուլուանա (03.04.2019), Տրիբուն (27.05.2019)

  15. #38
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բում ջան, գնա գործիդ ապ ջան, էս նավերը շատ սիրուն են, բայց քեզ համար տոմս չկա, դու միշտ օտար ես էս կյանքի տոնին։ Պապս ասում էր, թե "էս կյանքի գործը ոնց էլ բռնես, կլինի": Մի ձև լեվելդ պիտի անցնես, թքած թե համարյա ոչինչ չի ստացվում, քեզանից հետո կստացվի։
    Այնուամենայնիվ դու սիրում ես էս կյանքը. ոչինչից հաստատ լավն ա։
    Շարունակի մի ձև:
    Մի նվնվա, բլի՛ն. քեզ չի սազում։
    Կարճ
    Կոնկրետ

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2019), Progart (27.05.2019), Աթեիստ (27.05.2019), Նիկեա (28.05.2019), Ուլուանա (27.05.2019), Տրիբուն (27.05.2019)

  17. #39
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշ կարգավորումներ ինձ մոտ շատ հստակ ա դրված ու փոփոխման ենթակա չի։ Մի փորձիր ինձ գնել, ես չեմ վաճառվում իմ կամքին հակառակ։ Ես կվերցնեմ տվածդ (ես դրա ղադրը գիտեմ), բայց ոչ մի լավ բան չեմ տա ի պատասխան։ Ես կհամբերեմ ամբողջ մնացորդի չափով, կսպասեմ, ինչքան հնարավոր է սպասել, բայց երբեք քո կամքին հակառակ ոչինչ չեմ անի. դա ինձ վնաս կտա, քեզ էլ, հաստատ։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (31.07.2019), Ծլնգ (31.07.2019), Նիկեա (31.07.2019)

  19. #40
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ձեզ մոտ լինում ա՞, որ գրառում անեք ու վստահ չլինեք, որ ամեն ինչ ճիշտ եք մտածում ու տենց էլ չհրապարակեք այնտեղ, որտեղի համար որ գրել եք։ Ստորև ներկայացնում եմ գրառում ՖԲ֊ի համար նախատեսված ու տենց էլ չհրապարակած։ Եթե կգտնեք նրանում հատված, որ կցանկանաք քննարկել, ապա ազատ տարեք համապատասխան թեմա և քննարկեք ինչքան ուզում եք)))


    "Ես ավելի հակված եմ հավատալ, որ շրջապատված եմ մեծամիտ մարդկանցով (ինձ էլ ներառած), որոնք անկասկած ինչ որ մի կոնկրետ "ուղղությամբ" գերազանց գիտելիքներ պետք է որ ունենան։ Ժամանակի ընթացքում վստահություն ու խիզախություն են հավաքում ու անտեսելով ինֆորմացիայի իրենց աղբյուրների ոչ վստահելի ու ոչ հավաստի լինելը, հաճախ նաև անբավարար լինելը, կարծիքներ են հայտնում, ավելի հաճախ դիտողություններ են անում, քննադատում ու վատաբանում են իրենցից շատ ավելի խելացի, մարդասեր, ինֆորմացված մասնագետներին, առանց նկատելու , որ դուրս են եկել իրենց իմացածի սահմաններից ու մտել են մեկ ուրիշի մասնագիտական դաշտ, որտեղ իրենց խորհուրդներն ու դիտողությունները հաճախ արժեք չունեն, ուշացած են, պարզունակ են ու ավելի շատ խանգարում են։ Հաճախ, որպես հիմք օգտագործելով փուչ դավադրությունների տեսությունները, անհիմն ինֆորմացիա անհայտ աղբյուրներից ու իհարկե իրենց (մեր) ամենախելացի ու ամենա ճիշտ վերլուծող ուղեղի գեներացրած, "ամենահավաստի արտադրանքը", որը վստհահաբար հենց նույն պահին էլ պիտի "իրացվի"։

    Էս վերևում գրվածը, տո հենց ինձ էլ վերաբերվում է։ Ու երևի ավելի շատ մտովի զրուցում էի ինքս ինձ հետ, ու սա անկասկած դուրս ա իմ մասնագիտականից ու նույնքան մեծամիտ մեկ ուրիշի մասնագիտական ոլորտ ներխուժելու փորձ ա, ու չէի հրապարակի եթե շատերիդ մոտ նույնը չնկատեի։

    Ես, գիտակցելով, որ շատ ավելի քիչ եմ ինֆորմացված ու մասնագիտացած, քան անհրաժեշտ է և կոմպետենտ չեմ նման ծանր իրավիճակում երկրի կառավարման վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու հարցում, ՎՍՏԱՀՈՒՄ եմ մասնագետներին. պատրաստակամ սպասելով նորից աշխատելու ու իմ ոլորտում էլ ավելի մասնագիտանալու հնարավորությանը։"
    Կարճ
    Կոնկրետ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.04.2020), Varzor (02.04.2020), Աթեիստ (01.04.2020), Ծլնգ (02.04.2020), Նաիրուհի (10.04.2020)

  21. #41
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեք զգու՞մ, որ ճիշտ չի էս ամեն ինչը։ Ինչի պիտի մարդը էսքան մեծամտանար, սենց է՞ր մեզ պետք։ Մարդ ա մի կյանք ենք ապրում, հնարավոր չի՞ իրար հետ մարդավարի ապրել։
    Իմ տղեն բնություն ա սիրում, կենդանիներ ա սիրում, երաժշտություն ա սիրում, խիստ կասկածում եմ, թե կկարողանամ ստիպել զենք սիրի։ Ես չեմ ուզում իրան փոխանցել էն, ինչ մեզ են փոխանցել, դա ճիշտ չի, դա լավ տեղ չի տանում։
    Ես խաղաղություն եմ ուզում/պահանջում ՝ առանց նախապայմանների. չեմ ուզում պատրաստվեմ պատերազմի։
    Մենք սկի ապրել չսովորած իրար կյանք խլել ենք սովորում, էս ա՞ ճիշտը։
    Հազար ու մի բան կա սովորելու, ուսումնասիրելու, հայտնագործելու, սաղ թողած պիտի իրար սպանել սովորենք։ Յախք ա, սխալ ա, մեծամիտ ա, անհեռատես ա ու ոչ մարդկային։
    Կարճ
    Կոնկրետ

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.11.2020), erexa (02.03.2021), Freeman (24.11.2020), ivy (24.11.2020), Sambitbaba (31.03.2021), Աթեիստ (24.11.2020), Արէա (24.11.2020), մարդ եղած վախտ (24.11.2020), Նիկեա (24.11.2020)

  23. #42
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակում եմ ապրել ֆիզիկապես, բայց լիքը բան ճղտում եմ ինչ որ փակ տարածք. ճնշումը գնալով մեծանում ա, վստահ չեմ որ կհասցնեմ պայթյունը տեսնել, ամեն նոր բան ճղտելուց հետո ամբողջ մարմնով ընկնում եմ կափարիչի վրա, որ փակեմ։
    Այ թե էս ամենի սկզբերում մեկնումեկը մի քանի կարևոր բան հուշեր, որ սենց չլցվեին ֆիլտրերը ամեն տեսակ զիբիլով։ Երևի էդ դեպքում կափարիչի տակ սենց ճնշում չէր հավաքվի։
    Կարճ
    Կոնկրետ

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.03.2021), Sambitbaba (31.03.2021), Varzor (02.04.2021), Աթեիստ (30.03.2021), Արէա (30.03.2021), Գաղթական (30.03.2021), մարդ եղած վախտ (30.03.2021), Նաիրուհի (01.04.2021)

  25. #43
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մորս ամուր գրկել էի երազում, մի տարի ու մի քանի ամիս մահվանից անց. ամբողջ օրը էմոցիաների ավելցուկ էր մոտս։ Էհ Մեր ջան, գոնե երազներում արի, կարոտում եմ շատ։ Ամեն օր ուզում էի մոտենայի մահճակալին ամուր գրկեի, բայց զսպում էի ինձ, որ մտքի ծայրով անգամ չանցնի, թե հրաժեշտ եմ տալիս։ Հա, ցավոք սրտի մենք միայն ինչ որ առիթների ժամանակ էինք սովոր իրար գրկել համբուրել ու շնորհավորել իրար ինչ որ բանի կապակցությամբ, ու եթե ես անառիթ գրկեի մորս հաստատ շատ կհուզվեր ու իմ կարծիքով կզգար, որ հրաժեշտ եմ տալիս, իսկ դա նրան լրիվ կթուլացներ։ Տենց էլ կարոտ մնացի մորս գրկին։
    Կարճ
    Կոնկրետ

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.03.2024), erexa (27.02.2024), Freeman (27.02.2024), ivy (27.02.2024), Աթեիստ (09.03.2024), Բարեկամ (27.02.2024), Հայկօ (05.03.2024), մարդ եղած վախտ (27.02.2024), Ուլուանա (02.03.2024)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •