Էսօր իմ տղեն առանց օգնության կարողացավ 2 ականի հեծանիվ քշել։ Ես հրաշքների չեմ հավատում, բայց էդ պահը հրաշքից ոչնչով պակաս չէր. էն որ հրեցի ու գնաց ինքնուրույն
****
Երբեմն ինձ թվում ա, որ Յանդեքս մյուզիքը իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ինձ ճանաչողները։ Լուրջ, որ ինչ որ մեկին ականջակալներով փողոցում տեսնում եմ, առաջին միտքը էդ "տենաս ի՞նչ ա լսում"-մն ա։ Երբեմն ինձ թվում ա որ դիմացինիս մասին ինձ ամենաշատ ինֆոն իրա (իրական)փլեյլիստը կտա, էն որ ինքը ականջակալներով ա լսում։
Ու ես զգացել եմ էն գլոբալ փոփոխությունը, որ իմ մոտ լինում ա, երբ ականջակալներիս մեջ մի երգը փոխվում ա մյուսով. քայլվածքս ա փոխվում, դեմքիս արտահայտությունը, մտքերս, զգացողությունս, ու էդ ամենը շատ կտրուկ։ Ես սիրում եմ իմ սիրած երաժշտությունը։ Հենց էս գրառումը գրվել ա Soul Asylum-ի Runaway Ttain-ի տակ։
Ց։
Էջանիշներ