50 անգամ ասինք էտի իրավունք ա… բոլոր գաղափարները ծառայում են իրավունքին… իրավունքը գերակա ա… գեյերի հարցն էլ ա իրավունքի հարց… գաղափարախոսական չեն դրանք… ո՞ն ց ասեմ որ հասկանաս…
խորհրդարանում քեֆ են քաշում որովհետև ծախվում ենք… իրանք էդ մանդատներն առնում են փողով ու ստեղ չակերտ էլ պետք չի… չծախենք չեն առնի…Ոչ ոք չի էլ արդարանցնում, բայց մինչև ես ու դու ստեղ չենք արդարացնի ծախվածությունը, մարդիկ մի հինգ տարի էլ խորհրդարանում քեֆ կքաշեն։
առաջարկում եմ մասնակցել ու լուրջ ընդունել ընտրությունները ու պահանջել որ լուրջ ընդունեն նաև իշխանությունները… եթե սա անեք բռնի ուժով էլ կարաք անեք եթե պետք լինի… Ժողովուրդը երբ էլ որ մասնակցել ա լրջորեն, միշտ էլ մի բանի հասել ա… սկսած սովետի ժամանակվանից…Լավ, ենթադրենք, ԵՆԹԱԴՐԵՆՔ, բռնի ուժը ելք չի։ Լավ, բա ի՞նչ ես առաջարկում։ Էս դու ես չէ՞ գրել.
երբվանի՞ց մինչև հիմա պարզ պիտի լիներ… Հայաստանում երբեք էլ "էդ մեթոդները" մինչև վերջ ոչ ընկալվել են ոչ էլ կիրառվել (չընկալվելու պատճառով)…Սրա դեմը ո՞նց ես առնելու, ինչի վրա ես հույսդ դրել։ Հռետորաբանությա՞ն։ Տեսա՞ր ոնց Ծառուկյանը երեք բառ իրար հետևից կապել չկարողանալով հայոց անգերազանցելի ճարտասանից ոնց չորս անգամ ավելի շատ ձայն տարավ։ Մինչև հիմա պարզ չի՞, որ էդ մեթոդները չեն աշխատում, ապեր։
ճիշտ բառեր օգտագործի որ միտքը ճիշտ ըլնի… Անկախությունն էլի իրավունքի հարց ա ու դա որևէ կուսակցության, առավել ևս ՀՀՇ-ի մենաշնորհը չի ու ՀՀՇ-ն էն ժամանակ շարժում էր, ոչ թե կուսակցությունը… ժողովուրդը կանգնած ա եղել շարժման մեջքին որի խնդիրը եղել ա բացարձակապես իրավունքը… ՀՀՇ-ն հետագայում վերածվեց կուսակցության, լիբերալ գաղափարախոսությամբ…Տեսնում ես, էլի բառերից ես կախվում։ Անկախության հանրաքվեն էլ 100% անոց «ԱՅՈ» չի եղել, բայց դա չի նշանակում, որ պայքարում ժողովրդի խիստ որոշակի մասն ա եղել ներգրավված։ Ու այո, կանգնած են եղել ուժի մեջքին, որովհետև եթե կանգնած չլինեին, մենք էսօր չէինք ունենա էն, ինչ ունենք։
Էջանիշներ