Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Malxas ջան, եթե նույնիսկ էդ թիվը մի քանի տոկոս է, թեկուզ 1%` դա բյուջեի համար մեծ թիվ է:
Փաստացի ՀՀ աշխատող քաղաքացիների մեծ մասը եկամտահարկ չի մուծում հենց գործատուի պատճառով: Չի մուծում նաև սոցվճարներ: Սա իրոք պատկառելի թիվ է, հավատա: Սովորական պարզ մաթեմատիկա է:
ՀՀ աշխատող քաղաքացիների առնվազն 1/3-ը գրանցված չի և չունի աշխատանքային պայմանագիր: Մանսավորապես տաքսի ծառայությունների վարորդները և առևտրի և սպասարկման ոլորտում աշխատող անձինք: Կամ էլ գրանցված են մինիմալով: Եթե հավատանք զբաղվածության մասին պաշտոնական տվյալներին, ապա ամսեկան մի քանի միլարդ դրամ գոմար մենակ աշխատավարձային եկամուտներից չի հարկվում:
Ընդհանուր առմամբ պատկառելի թիվ է, իսկ տոկոսային առումով՝ ոչ: